Ահարոն Չիխանովեր
Ահարոն Չիխանովեր լեհ.՝ Aaron Ciechanower | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1947[1][2] (77 տարեկան) Հայֆա, Հայֆայի մարզ[3] |
Քաղաքացիություն | Իսրայել |
Մասնագիտություն | կենսաքիմիկոս, քիմիկոս, բժիշկ, մանկավարժ և համալսարանի դասախոս |
Գործակից | Տեխնիոն - Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ և Whitehead Institute? |
Հաստատություն(ներ) | Տեխնիոն - Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | կենսաբանություն և քիմիա |
Անդամակցություն | Պապական գիտությունների ակադեմիա, Իսրայելի բնական և հումանիտար գիտությունների ակադեմիա, Չինաստանի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպություն, Լեոպոլդինա, Եվրոպական ակադեմիա[4], Ամերիկական փիլիսոփայական ընկերություն և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Երուսաղեմի հրեական համալսարան, Հադասսա բժշկական կենտրոն և Տեխնիոն - Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր և պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5] և եբրայերեն[5] |
Պարգևներ | |
Aaron Ciechanover Վիքիպահեստում |
Ահարոն Չիխանովեր (հոկտեմբերի 1, 1947[1][2], Հայֆա, Հայֆայի մարզ[3]), իսրայելցի կենսաբան, ով ստացել է Նոբելյան մրցանակ քիմիական այն մեթոդը բնութագրելու համար, որը բջիջներն օգտագործում են սպիտակուցի վերամշակման և քայքայման համար ուբիքվիտինի միջոցով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիխանովերը ծնվել է Հայֆայում Իսրայելի ստեղծումից մեկ տարի առաջ։ Նա անգլերենի ուսուցչուհի Բուլմայի (Լուբաչևսկի) և գրասենյակային աշխատող Յիթզակ Չիխանովերի որդին է[13]։ Իր ընտանիքի անդամները հրեաներ են, ովքեր ներգաղթել են Լեհաստանից մինչև Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկսվելը։
1971 թվականին նա ստացել է գիտության ասպարեզում մագիստրոսի կոչում, իսկ 1974 թվականին ավարտել է Երուսաղեմի Հադասսահ բժշկական դպրոցը։ Ահարոնը 1981 թվականին բիոքիմիայի ասպարեզում ստացել է իր դոկտորական աստիճանը Հայիթիում գտնվող Իսրայելի տեխնոլոգիական համալսարանից նախքան Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի Հարվեյ Լոդիշ լաբորատորիայում անցկացրած իր հետազոտությունը 1981-1984 թվականներին։ Նա այժմ վաստակավոր տեխնիոն հետազոտությունների պրոֆեսոր է Տեխնիոն գիտահետազոտական համալսարանի Ռութ և Բրյուս Ռապապորտ ֆակուլտետում։
Չիխանովերը Իսրայելի գիտությունների ակադեմիայի, Հայրապետական Գիտությունների ակադեմիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային ակադեմիայի օտարերկրա աշխատակից է։
Որպես Իսրայելի առաջին գիտական Նոբելյան մրցանակակիր, Ահարոն Չիխանովերը մեծ դեր է խախում Իսրայելի պատմության մեջ։ Նա նաև մեծ պատիվ ունի Իսրայելի տեխնոլոգիական համալսարանում։
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ciechanover, A., Hod, Y. and Hershko, A. (1978). A Heat-stable Polypeptide Component of an ATP-dependent Proteolytic System from Reticulocytes. Biochem. Biophys. Res. Commun. 81, 1100-1105.
- Ciechanover, A., Heller, H., Elias, S., Haas, A.L. and Hershko, A. (1980). ATP-dependent Conjugation of Reticulocyte Proteins with the Polypeptide Required for Protein Degradation. Proc. Natl. Acad. Sci. USA 77, 1365-1368.
- Hershko, A. and Ciechanover, A. (1982). Mechanisms of intracellular protein breakdown. Annu. Rev. Biochem. 51, 335-364.
Արդյունաբերական ներգրավվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինահովերը ծառայել է հետևյալ ընկերությունների գիտական խորհրդատվական վարչություններում. Rosetta Genomics(նախագահ),, BioLineRx, Ltd, StemRad, Ltd, Allosteric Ltd, Proteologics, MultiGene Vascular Systems, Ltd, Protalix BioTherapeutics and BioTheryX: Նա նաև հանդիսանում է ինովացիոն խորհրդատվական կենտրոնի անդամ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000 թվականին Չինահովերը ստացավ Ալբերտ Լասկերի՝ հիմնական բժշկական հետազոտությունների մրցանակը։
- 2003 թվականին նա արժանացել է Իսրայել մրցանակին կենսաբանության համար[14][15]։
- 2004 թվականին Ավրամ Հերշկոյի և Իրվին Ռոուզի հետ արժանացել է Նոբելյան մրցանակին իր հայտնագործության՝ ուբիքվիտինով միջնորդավորված սպիտակուցային դեգրացիայի համար[16][17]։ Ուբիքվիտին-պրոտեազմը մեծ նշանակություն ունի հոմեոստազի բջիջների պահպանման համար և ենթադրվում է, որ այն ներգրավված է այնպիսի հիվանդությունների զարգացման և առաջընթացի համար, ինչպիսիք են ՝ քաղցկեղը, մկանային և նյարդային հիվադությունները, իմունային ռեակցիաները և այլն։
- 2006 թվականին արժանացել է պարոն Հանս Քրաբս մեդալին[18]։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի ապրիլի 11-15-ը Երևանում կազմակերպված «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման շրջանակներում Ահարոն Չիխանովերը երկրորդ անգամ այցելեց Հայաստան և ելույթ ունեցավ ինչպես հանրային, այնպես էլ մասնագիտական դասախոսություններով (Նոբելյան մրցանակակիրները՝ Հայաստանում)։ Մասնավորապես, հանրային դասախոսության ընթացքում գիտնականը բարձրացրեց հիվանդությունների գենային ախտորոշման և դրան առնչվող բազմաթիվ բժշկական, բարոյական, էթիկական և հոգեբանական հարցեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ www.ae-info.org
- ↑ 5,0 5,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Իսրայելի մրցանակ — 1953.
- ↑ 2000 Lasker Awards — Lasker Foundation.
- ↑ The Nobel Prize in Chemistry 2004 // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ The Nobel Prize amounts // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ https://web.archive.org/web/20111105034539/http://newmedia-eng.haifa.ac.il/?p=3109
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/201802/t20180228_328136.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ Արվեստի, գիտության և մշակույթի EMET մրցանակ — 2002.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Israel Prize Official Site (in Hebrew) - Recipient's C.V.».
- ↑ «Israel Prize Official Site (in Hebrew) - Judges' Rationale for Grant to Recipient».(չաշխատող հղում)
- ↑ Nobel citation
- ↑ Aaron Ciechanover and Avram Hershko 2004 Nobel in Chemistry Արխիվացված 2005-12-19 Wayback Machine - A web article
- ↑ «Sir Hans Krebs Medal to Harald Stenmark». Oslo University Hospital. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nobel Prize Lecture
- Website at the Technion Արխիվացված 2006-12-11 Wayback Machine
- [1] Արխիվացված 2008-11-18 Wayback Machine
- A video interview with Aaron Ciechanover
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահարոն Չիխանովեր» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 1 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հայֆա քաղաքում ծնվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Եվրոպական ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Երուսաղեմի հրեական համալսարանի շրջանավարտներ
- Իսրայելի պետական մրցանակի դափնեկիրներ
- Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Իսրայելցի բժիշկներ
- Կենսաբաններ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Մանկավարժներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Քիմիկոսներ