Ալբանիայի գյուղատնտեսություն
Ալբանիայի գյուղատնտեսություն, Ալբանիայի տնտեսության ճյուղերից մեկը։ Գյուղատնտեսության ոլորտում ընդգրկված են Ալբանիայի բնակչության 47.8 %-ը և տարածության մոտ 24.31 %-ը։ գյուղատնտեսությանն է բաժին ընկնում երկրի ՀՆԱ-ի 18.9 %-ը[1]։
Եվրոպայի տարածքում ամենահին ֆերմաներից մեկը հայտնաբերվել է Ալբանիայի տարածքում[2]։
Արտադրություն և արտահանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբանիայի գյուղատնտեսության հիմնական արտադրանքներն են ծխախոտը, թուզը, ձիթապտուղը, եգիպտացորենը, կարտոֆիլը, բանջարեղենը, մրգերը, շաքարի ճակնդեղը, խաղողը, միսը, մեղրը, կաթնամթերքը, ինչպես նաև դեղաբույսերն ու հոտավետ բույսերը։ Ալբանիայի գյուղատնտեսությանը բաժին են ընկնում երկրի ՀՆԱ-ի 18.9 %-ը և արտահանման մեծ մասը։ Չնայած դրան՝ այն ներկայանում է գերազանցապես ընտանեկան ոչ մեծ ձեռնարկություններով և բնական տնտեսությամբ, քանի որ դաժվար հասանելի են ժամանակակից սարքավորումները, հստակ սահմանված չեն սեփականատիրական իրավունքները, և գերակշռում են ոչ մեծ, ցածր արտադրողականությամբ հողամասերը։ 1990 թվականից հետո հողերի բաժանումը, սեփականատիրության անորոշությունը, պետական չափորոշիչների և բանկային վարկավորման բացակայությունը, ավելացված արժեքի բարձր հարկերը խոչընդոտում են ժամանակակից ագրարային տնտեսության զարգացումը։
Սակայն գյուղատնտեսության ոլորտն աստիճանաբար փոխվում է կոոպերատիվների ներմուծման, օտար ներդրումների, գյուղմթերքների հանձնման կենտրոնների կառուցման հետ։
Ալբանիան աշխարհում 11-րդ տեղն է զբաղեցնում ձիթապտղի յուղի արտադրությամբ[3]։
Անտառային տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբանիայի հողն ու կլիման բարենպաստ են անտառային տնտեսության համար։ 1990-ական թվականներին Ալբանիայի տարածքի պատմական շատ անտառներ ոչնչացվել են ոչ արդյունավետ գործունեության, գյուղատնտեսական նշանակության տարածքներն ընդլայնելու պատճառով։ Ներկայումս անտառները զբաղեցնում են Ալբանիայի տարածքի մեկ երրորդ մասը։ Շնորհիվ Իտալիայի ու Համաշխարհային բանկի համագործակցության՝ տարվում են անտառների վերականգնման աշխատանքներ։
Ձկնորսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբանիան գտնվում է Հոնիական ու Ադրիատիկ ծովերի միջև, ինչը ձկնարդյունաբերության զարգացման լավ հնարավորություն է ընձեռում։ Համաշխարհային բանկի ու Եվրոպական տնտեսական համագործակցության տնտեսագետների տվյալներով ձկնային արդյունաբերությունը մեծ պոտենցիալ ունի Ալբանիայում, քանի որ հարևան հունական ու իտալական շուկաներում գները զգալիորեն բարձր են ալբանական գներից։
Միջազգային վարկանիշեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուսաբուծություն (ընդհանուր արտադրություն) Տեղանք
Ցուցակի երկրների քանակ
Սալոր և մամուխ[4] (Արտադրության ընդհանուր ծավալ) 2014 31 85 Խաղող[5] (Արտադրության ընդհանուր ծավալ) 2014 36 90 Ձմերուկ[6] (Արտադրության ընդհանուր ծավալ) 2014 40 130 Մրգեր[7] (Արտադրության ընդհանուր ծավալ) 2014 98 205 Թուզ[8] (Արտադրության ընդհանուր ծավալ) 2014 11 52 Վարունգ[9] (Արտադրության ընդհանուր ծավալ) 2014 39 133 Լոլիկ[10] (Արտադրության ընդհանուր ծավալ) 2014 56 170 Բանջարեղեն[11] (Արտադրության ընդհանուր ծավալ) 2014 72 200
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Annex 15 â Template of Project Fiche for IPA programmes / component I - centralised management» (PDF). Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
{{cite web}}
: C1 control character in|title=
at position 11 (օգնություն) - ↑ «UC Research Reveals One of the Earliest Farming Sites in Europe». Uc.edu. 2012 թ․ ապրիլի 16. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Top 25 Olive Oil Producing Countries» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Plums and sloes, production quantity (tons) - for all countries» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Grapes, production quantity (tons) - for all countries» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Watermelons, production quantity (tons) - for all countries» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Fruits without melons, total, production quantity (tons) - for all countries». factfish.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Figs, production quantity (tons) - for all countries». factfish.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Cucumbers and gherkins, production quantity (tons) - for all countries». factfish.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Tomatoes, production quantity (tons) - for all countries». factfish.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Vegetables and melons, total, production quantity (tons) - for all countries». factfish.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bernet, Thomas & Kazazi, Iris S. Organic Agriculture in Albania: Sector Study 2011. Swiss Coordination Office in Albania (SCO-A), Research Institute of Organic Agriculture (FiBL) & Ministry of Agriculture of Albania, Tirana, Albania, 2012
- Diku, Abdulla. OPTIONS FOR GHG MITIGATION IN THE AGRICULTURE SECTOR IN ALBANIA, March 2012 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Dashi E., Guri F. "Food, Rural, Agricultural and Fisheries Policies in Albania". In : Allaya M. (ed.) Les agricultures méditerranéennes : analyses par pays. Montpellier : CIHEAM, 2008. p. 241-264 (Options Méditerranéennes : Série B. Etudes et Recherches; n. 61) Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Jojic Etleva; Bujar Huqi, Fatbardh Sallaku, Odeta Tota, and Shkelqim Fortuzi. "Land Fragmentation and Utilization of Agricultural Machinery in Albanian Conditions", Research Journal of Agricultural Science, 41 (2), 2009
- Ana Mane Kapaj and Ilir Kapaj (2012). Olive Oil Sector in Albania and Its Perspective, Olive Oil - Constituents, Quality, Health Properties and Bioconversions, Boskou Dimitrios (Ed.), ISBN 978-953-307-921-9, InTech
- Miluka, Juna; Gero Carletto, Benjamin Davis, and Alberto Zezza. "The Vanishing Farms? The Impact of International Migration on Albanian Family Farming", Journal of Development Studies 46, no.1 (2010): 1140 - 1161
- Muller, Daniel and Thomas Sikor. "Effects of Post-Socialist Reforms on Land Cover and Land Use in South-Eastern Albania." Applied Geography 26, no. 3-4 (2006):175-191.
- Levene, David (2013 թ․ հունվարի 1). «Albania's chestnut, cheese and pasta workers». The Guardian.
- LeBlanc, Tyler (2014 թ․ դեկտեմբերի 26). «Albania Mania: Perfect beaches, mountain hikes and truly local food. Packing yet?». Modern Farmer. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբանիայի գյուղատնտեսություն» հոդվածին։ |