Սալորենի
Սալորենի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Սալորայիններ (Amygdaloideae) |
Տրիբա | Amygdaleae |
Ցեղ | Սալորենի (Prunus) L., 1753 |
Սալորենի (լատին․՝ Prunus), վարդազգիների ընտանիքի պտղատու կորիզապտղավոր բույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառեր են կամ թփեր՝ 3-12 մ բարձրության։ Տերևները պարզ են, էլիպսաձև կամ նշտարաձև, հարթ մակերեսով, ատամնաեզր, հերթադիր։ Ծաղկաբույլերում՝ ծաղիկները սպիտակ կամ վարդագույն, մեկական կամ 5-ական։ Պտուղը մսալի, միասերմ կորիզապտուղ է, ձվաձև կամ կլոր։ Պտուղների զանգվածը 6-100 գ է, դեղին, կանաչ, կարմիր կամ կապտասև՝ երկնագույն մոմային փառով։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է 30 տեսակ։ Հայրենիքը համարվում է Կովկասը, Փոքր Ասիան և Հյուսիսային Իրանը։ Տարածված է Արևմտյան Եվրոպայում, Հնդկաստանում, Արևելյան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում և Աֆրիկայում, Մոլդավիայում, Ուկրաինայում, Կովկասում, Միջին Ասիայում և այլն։ Մշակության մեջ առավել տարածված է սովորական կամ ընտանի սալորենին (Prunus domestica)։
Քիմիական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պտուղները պարունակում են (%-ներով)․ շաքարներ՝ 9-20, օրգանական թթուներ՝ 0, 4-1, 4, ազոտային նյութեր, վիտամիներ՝ B1, В2, С, К, РР, կարոտին և հանքային նյութեր։
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պտղաբերում է տնկման 4-րդ տարում։ Դիմանում է մինչև -30 °C ցրտերին։ Բերքատվությունը՝ մեկ ծառից 50-100 կգ կամ 100-150 g/htu։
Կորիզավոր մրգեր արտադրությունը հազար տոննա (2012)[1] | |
---|---|
Իրան | 205 |
Չինաստան | 138 |
Աֆղանստան | 46 |
Ուզբեկստան | 34 |
Թուրքիա | 17 |
Հունգարիա | 14 |
Ալժիր | 13 |
Վրաստան | 13 |
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործվում է թարմ և վերամշակված վիճակում (չիր, կոմպոտ, մուրաբա, հյութ ևն)։
Սորտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում մշակվում է ընտանի սալորենի (դամբուլենի), հյուսիսարևելյան շրջաններում հանդիպում է նաև մամխին։ Հայաստանում մշակվող սալոր��նու ներմուծված արդյունաբերական սորտերից են Գեղձայինը, Ռենկլոդ կանաչը, Ռենկլոդ Ալտանան, Աննա Շպետը, Ջոենտ պրունը, Վիկտորիան, Հունգարասալորը։ Տեղականներից առավել հայտնի են Վազիրին, Ալբուխարին, Կանաչկենին, Դեղին դամբուլը, Սև դամբուլը։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հայտնի են 3 վայրի տեսակներ՝ փշավոր ու սովորական սալորենիները և մամխին։ Տարածված են Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի և այլ մարզերում։ Աճում են ստորինից մինչև վերին լեռնային գոտու թփուտներում, անտառեզրերին, անտառներում, առաջացնում մացառուտներ։
- Առանձնացնում են 5 բաժիններ.
- Prunus subgen. Prunus sect. Armeniaca։ Ներկայացուցիչ — Prunus armeniaca.
- Prunus subgen. Prunus sect. Microcerasus։ Ներկայացուցիչ — Prunus tomentosa.
- Prunus subgen. Prunus sect. Penarmeniaca։ Ներկայացուցիչ — Prunus pumila.
- Prunus subgen. Prunus sect. Prunocerasus։ Ներկայացուցիչներ — Prunus americana, Prunus nigra.
- Prunus subgen. Prunus sect. Prunus։ Ներկայացուցիչներ — Prunus domestica, Prunus cerasifera.
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է 254 տեսակ
Արևելյան կիսագնդում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Prunus africana
- Prunus apetala
- Prunus arborea
- Prunus armeniaca
- Prunus avium
- Prunus bifrons
- Prunus buergeriana
- Prunus campanulata
- Prunus canescens
- Prunus cerasifera
- Prunus cerasoides
- Prunus cerasus
- Prunus ceylanica
- Prunus cocomilia
- Prunus cornuta
- Prunus crassifolia
- Prunus davidiana
- Prunus domestica[2]
- Prunus dulcis
- Prunus fruticosa
- Prunus geniculata
- Prunus glandulosa
- Prunus gracilis
- Prunus grayana
- Prunus incana
- Prunus incisa
- Prunus jacquemontii
- Prunus japonica
- Prunus korshinskyi
- Prunus kotschyi
- Prunus laurocerasus
- Prunus laxinervis
- Prunus lusitanica
- Prunus maackii
- Prunus mahaleb
- Prunus mandshurica
- Prunus maximowiczii
- Prunus minutiflora
- Prunus mume
- Prunus murrayana
- Prunus myrtifolia
- Prunus nipponica
- Prunus occidentalis
- Prunus padus
- Prunus persica
- Prunus pleuradenia
- Prunus pseudocerasus
- Prunus prostrata
- Prunus salicina
- Prunus sargentii
- Prunus scoparia
- Prunus serrula
- Prunus serrulata
- Prunus sibirica
- Prunus simonii
- Prunus sogdiana
- Prunus speciosa
- Prunus spinosa
- Prunus spinulosa
- Prunus ssiori
- Prunus subhirtella
- Prunus tenella
- Prunus tomentosa
- Prunus triloba
- Prunus turneriana
- Prunus ursina
- Prunus vachuschtii
- Prunus verecunda
- Prunus × yedoensis
- Prunus zippeliana
Արևմտյան կիսագնդում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Prunus alabamensis
- Prunus alleghaniensis
- Prunus americana
- Prunus andersonii
- Prunus angustifolia
- Prunus brigantina
- Prunus buxifolia
- Prunus caroliniana
- Prunus cuthbertii
- Prunus emarginata
- Prunus eremophila
- Prunus fasciculata
- Prunus fremontii
- Prunus geniculata
- Prunus gentryi
- Prunus havardii
- Prunus hortulana
- Prunus huantensis
- Prunus ilicifolia
- Prunus integrifolia
- Prunus maritima
- Prunus mexicana
- Prunus munsoniana
- Prunus nigra
- Prunus pensylvanica
- Prunus pumila
- Prunus rigida
- Prunus rivularis
- Prunus serotina
- Prunus sphaerocarpa
- Prunus subcordata
- Prunus texana
- Prunus umbellata
- Prunus virginiana
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0. Entry for Prunus L.(անգլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dillhoff, Richard M; Leopold, Estella B.; Manchester, Steven R. (February 2005). "The McAbee flora of British Columbia and its relation to the Early-Middle Eocene Okanagan Highlands flora of the Pacific Northwest" (PDF). Canadian Journal of Earth Sciences 42 (2)։ 151. doi։10.1139/e04-084.
- Stockey, Ruth A.; Wehr, Wesley C. (1996). "Flowering Plants in and around Eocene Lakes of the Interior". In Ludvigson, Rolf. Life in Stone։ a Natural History of British Columbia's Fossils. Vancouver։ UBCPess. ISBN 0-7748-0578-1..
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Воробьев Б. «Слива знакомая и незнакомая». Информационный садовый центр. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18–ին-ին.
- Воробьев Б. «Необычные сливы - слива абрикосовая, альпийская, американская и... вишнеслива». Информационный садовый центр. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18–ին-ին.
Ընթերցե՛ք «սալորենի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալորենի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալորենի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 124)։ |
|