Jump to content

Ազգային ժողովրդավարական բևեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային ժողովրդավարական բևեռ
ՏեսակՔաղաքական կազմակերպություն
ԳաղափարախոսությունԱզգային ժողովրդավարություն, պահպանողականություն և հայկական ազգայնականություն
ՀիմնադիրԱզատ Օրդուխանյան, Ալբերտ Բաղդասարյան, Արա Պապյան, Արկադի Վարդանյան, Արմենակ Կյուրեղյան, Գագիկ Ավագյան, Գարեգին Չուգասզյան, Գարիկ Խաչատրյան, Դավիթ Դավթյան, Դավիթ Գյուլզադյան, Եղիշե Պետրոսյան, Էմիլ Աբրահամյան, Ժիրայր Սէֆիլյան, Կարեն Բալայան, Հայկ Մարտիրոսյան, Հարություն Կարապետյան, Նարինե Դիլբարյան, Շանթ Ոսկերչյան, Վահան Արծրունի, Վարդան Հակոբյան, Վարուժան Ավետիսյան, Վոլոդյա Ավետիսյան, Տիգրան Խզմալյան[1]
Ղեկավար կենտրոնԿազմակերպության խորհուրդ
(Ժիրայր Սէֆիլյան, Արա Պապյան, Վարուժան Ավետիսյան, Վահե Գասպարյան)[2]
Գործունեության տարածք Հայաստան
Ստեղծման տարեթիվՄայիսի 15, 2020 թվական[1]
Նախորդ«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն
Կայքajbever.com
 National Democratic Pole Վիքիպահեստում
Ազգային ժողովրդավարական բևեռի կազմակերպած բողոքի ցույց Ազատության հրապարակում

«Ազգային ժողովրդավարական բևեռ» (կրճատ՝ ԱԺԲ), քաղաքական կազմակերպություն, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում։ Ձևավորվել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության և մի շարք քաղաքական-հասարակական գործիչներից։

Կազմակերպության հիմնադրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպությունը հիմնադրվել է 2020 թվականի մայիսի 15-ին «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչների և այլ հասարակական-քաղաքական գործիչների կողմից։ Հիմնադիրներն են Ազատ Օրդուխանյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Արա Պապյանը, Արկադի Վարդանյանը, Արմենակ Կյուրեղյանը, Գագիկ Ավագյանը, Գարեգին Չուգասզյանը, Գարիկ Խաչատրյանը, Դավիթ Դավթյանը, Դավիթ Գյուլզադյանը, Եղիշե Պետրոսյանը, Էմիլ Աբրահամյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Կարեն Բալայանը, Հայկ Մարտիրոսյանը, Հարություն Կարապետյանը, Նարինե Դիլբարյանը, Շանթ Ոսկերչյանը, Վահան Արծրունին, Վարդան Հակոբյանը, Վարուժան Ավետիսյանը, Վոլոդյա Ավետիսյանը և Տիգրան Խզմալյանը[1]

Դաշինքի ստեղծման նախաձեռնությունը պատկանում էր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությանը, որը կոչ արեց «երկրի բոլոր ժողովրդավարամետ ուժերին» համախմբվել։ ԱԺԲ-ին հետագայում անդամագրվեց Հայաստանի եվրոպական կուսակցությունը։ Ավելի ուշ, դաշինքի կազմավորմանը դրական գնահատական տվեցին Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) անդամները, ինչպես նաև բազմաթիվ անկուսակցական քաղաքական գործիչներ։

Կազմակերպությունը գրասենյակներ ունի Հայաստանում[3] և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես շրջանում[4]։

Կազմակերպության հռչակած գաղափարախոսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական դիրքորոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության վերաբերյալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպությունը չի ճանաչում Արցախի Հանրապետության գոյությունը, քանի որ համարում է Հայաստանի մարզ։ Կազմակերպությունը մերժում է նաև Արցախի Հանրապետության դրոշը, քանի որ այն համարում է Արցախը Հայաստանից բաժանող գործոն[5][6][7]։

Հայաստանի սահմանների հարցը

«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ը համարում է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները ՀԽՍՀ վարչական միավորի սահմանները չեն։ Հայաստանը պիտի իրեն հռչակի Հայաստանի Առաջին Հանրապետության իրավահաջորդ, որի արևելյան սահմանները որոշվել են 1920 թ․ փետրվարի 24-ի Ազգերի Լիգայի զեկույց-առաջարկի, արևմտյան սահմանները՝ 1920 թ․ նոյեմբերի 22-ի՝ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից կայացրած Իրավարար վճռի հիման վրա։ Հայաստանը պետք է դուրս գա ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ կառույցներից և դառնա ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ անդամ դաշնակից երկիր։

Գործողություններ և միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի փետրվարի 26-ին Երևանում անցկացվեց ԱԺԲ-ի հանրահավաքը[8]։ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի կնքման 100-րդ տարելիցին Ազատության հրապարակում անցկացվեց հանրահավաք, որի ժամանակ իր ելույթում «Սասնա ծռերի» և ղեկավար անդամներից և ԱԺԲ-ի նախաձեռնող անդամ Գարեգին Չուգասզյանը նշեց, որ տվյալ պայմանագրով Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության կողմից Թուրքիային նվիրաբերվեց Հայաստանի Հանրապետության օրինական տարածքի ուղիղ կեսը[9]։

Արցախի Հանրապետությունը և վերջինի պետական դրոշը չճանաչելու մասին իր դիրքորոշումն արտահայտելու համար 2022 թվականի ապրիլի 8-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպությունը Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Արցախի Հանրապետության դրոշի սպիտակ գույնի հատվածը ներկով ջնջելու ակցիա է իրականացրել[5][6]։ Այդ գործողության մասին իրենց հրապարակումներով անդրադարձել են մի շարք լրատվամիջոցներ[7][10]։

Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի փակման պատճառով 2023թ․ հունվարի 8-ին Ազգային Ժողովրդավարական Բևեռը կազմակերպեց <<շրջափակում հանուն ապաշրջափակման>> խորհրդանշական ակցիա Գյումրիում ռուսական ռազմաբազայի դիմաց։ 2023թ․ հունվարի 15-ին կազմակերպվեց երկրորդ ակցիան Գյումրիում ռուսական ռազմաբազայի դիմաց։

Ղեկավար մարմին և համախոհներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպության խորհուրդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազգային ժողովրդավարական բևեռի» ղեկավար մարմինը կազմակերպության խորհուրդն է, որը 2022 թվականի ապրիլի դրությամբ կազմված է 4 անձից՝ Ժիրայր Սեֆիլյան, Արա Պապյան, Վարուժան Ավետիսյան, Վահե Գասպարյան[2]։

Ներկա անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի համակարգող մարմնի՝ խորհրդի ներկա անդմաներն են.

Նախկին անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային Ժողովրդավարական Բևեռի անդամներ են՝ ծրագրավորող Վահագն Ավագյանը, իրավաբան Գևորգ Սաֆարյանը, արևելագետ Մարգարիտա Սադոյանը, լրագրող Հերմինե Մկրտչյանը, իրավաբան Արայիկ Պապիկյանը, իրավաբան Գեղամ Սիմոնյանը, երգչուհի Մարգարիտա Խլղաթյանը և այլ գործիչներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպության հռչակագիրն ու հիմնադիրները, (արխիվացված 08․04․2022թ․)։
  2. 2,0 2,1 «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպության խորհրդի անդամներ, (արխիվացված 08․04․2022թ․)։
  3. «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպության Երևանի գրասենյակի մասին տեղեկություններ, (արխիվացված 08․04․2022թ․)։
  4. «Լոս Անջելեսի մարզի Վեն Նայս քաղաքում բացվել է Ազգային-ժողովրդավարական բևեռի գրասենյակ» հրապարակում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության կայքում, (արխիվացված 08․04․2022թ․)։
  5. 5,0 5,1 «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպությունՆ Արցախի Հանրապետության դրոշը ներկելու ակցիա է իրականացրել, (արխիվացված 08․04․2022թ․)։
  6. 6,0 6,1 «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպությունՆ Արցախի Հանրապետության դրոշը ներկելու ակցիա է իրականացրել, (արխիվացված 08․04․2022թ․)։
  7. 7,0 7,1 ««Մեկ պետություն՝ մեկ դրոշ». Արցախի դրոշը ներկելով վերածել են Հայաստանի դրոշի» հոդված aravot.am լրատվական կայքում, (արխիվացված 08․04․2022թ․)։
  8. ««Քաղաքացու որոշում» կուսակցությունը և «Ազգային ժողովրդական բևեռը» ևս հավաքներ են անցկացրել».
  9. Սաթենիկ, Հայրապետյան (2021 թ․ մարտի 16). ««Էրդողանիզմը և պուտինիզմը գնալով մարելու են». «Ազգային ժողովրդավարական բևեռը» Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեց». Ազատություն. Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
  10. Հարցազրույց Հայաստան դաշինքից Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ, hraparak.am, (արխիվացված 08․04․2022թ․)։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]