Աբդուլ Հադի Վիջի Մութհարի
Աբդուլ Հադի Վիջի Մութհարի Abdul Hadi Widji Muthari | |
---|---|
Ծննդյան անուն | Աբդուլ Խադի Վիջի Մութխարի |
Ծնվել է | 1946 հունիսի 24 |
Ծննդավայր | Sumenep, Արևելյան Յավա, Ինդոնեզիա |
Վախճանվել է | հունվարի 19, 2024[1] (77 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | ինդոնեզերեն |
Քաղաքացիություն | Ինդոնեզիա |
Կրթություն | Գադջահ Մադա համալսարան |
Ժանրեր | էսսե |
Աբդուլ Հադի Վիջի Մութհարի (ինդոն.՝ Abdul Hadi Widji Muthari, հունիսի 24, 1946, Sumenep, Արևելյան Յավա, Ինդոնեզիա - հունվարի 19, 2024[1]), ինդոնեզացի բանաստեղծ ու գիտնական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1967 թվականին ավարտել է Ջոկյակարտի Գաջա Մարդի համալսարանը։ 1992 թվականին պաշտպանել է բժշկական թեզ Մալազիայի համալսարանում։ Բացի այդ 1973-1974 թվականներին ԱՄՆ-ի Իովա համալսարանում ներկայացրել է գրողների միջազգային ծրագիր։
1960-1970-ական թվականներին զբաղվել է ամսագրի խմբագրմամբ և հրապարակել «Բելեյ Պուստակա» ամսագիրը։ Ներկայումս (2008 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում) դասախոսում է Ջակարտի Պարամդին համալսարանում[2]։
Հրատարակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրապարակել է հինգ բանաստեղծությունների հավաքածու՝ «Բարձր ալիքը ծովն է, ոչ ավելի» (1971), «Հայելի» (1975), «Խոհ» (1976), «Քամուց կախված» (1977), «Ծովի որդին, քամու որդին» (1983)։ Նա հանդիսանում է նաև «Մոդին Կառոկ» հեքիաթների հավաքածուի հեղինակը(1983), երեխաների համար գրված «Մուկիկի ընտանիքը» (1999) պատմվածքների հավաքածուն և փիլիսոփայական գիրք «Իսլամ։ Մշակութային և էսթետիկ հորիզոն» (1999)[3]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Խորիսոն» ամսագրին՝ լավագույն բանաստեղծությունների համար (1969)
- Ինդոնեզիայի մշակույթ (1979)
- Հարավ-արևելյան Ասիայի գրականական մրցանակ (1985)
- Մաստրայի գրականական մրցանակ
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Կ. Աբու Մուտարը, ուսուցիչ է։ Մայրը՝ Ռ. Ա. Մարտիյան, Սուրկարտների արիստոկրատ տոհմից է։ Կինը՝ Տաջեվատի Կունչորոն լրագրող և նկարիչ է։ Երեխաները (դստրերը)՝ Գայատրի Վեդոտամի (գրող), Դիան Կուսվանդինի (լրագրողուհի), Այուշա Աշուտխյա (ուսուցչուհի)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Professor of Paramadina University Abdul Hadi WM Passed Away
- ↑ Profil Abdul Hadi Widji Muthari | merdeka.com
- ↑ Погадаев, В. Малайский мир (Бруней, Индонезия, Малайзия, Сингапур). Лингвострановедческий словарь. М.:"Восточная книга", 2012, с. 218