Աբդելազիզ Բառադա
Աբդելազիզ Բառադա արաբ․՝ عبد العزيز برادة | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 19, 1989[1][2][3] | ||
Ծննդավայր | Պրովեն[3] | ||
Մահվան ամսաթիվ | հոկտեմբերի 24, 2024[4][3][5] (35 տարեկան) | ||
Մահվան վայր | Bailly-Romainvilliers[6][3] | ||
Հասակ | 185 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 19 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2007-2010 2010-2011 2011-2013 2013-2014 2014-2016 2016-2018 2018-2019 2019 → 2019-2020 2020-2021 |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
43 (2) 25 (3) 64 (8) 22 (10) 33 (2) 33 (9) 5 (0) 4 (0) 5 (0) | |
Ազգային հավաքական‡ | |||
2012-2015 |
![]() | 26 (4) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Աբդելազիզ Բառադա (ֆր.՝ Abdelaziz Barrada, հունիսի 19, 1989[1][2][3], Պրովեն[3] - հոկտեմբերի 24, 2024[4][3][5], Bailly-Romainvilliers[6][3]), մարոկկացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, որը հանդես է եկել Մարոկկոյի ազգային հավաքականում։ Մասնակցել է 2012 թվականի Օլիմպիական խաղերին։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պարի Սենտ Ժերմեն»
[խմբագրել | խմբագրել կոդը]Բառադան «Պարի Սեն Ժերմենի» ակադեմիայի սան է։ 2007 թվականին նա տեղափոխվել է ակումբի երկրորդ թիմ, և այնտեղ հանդես եկել մինչև 2010 թվականը։
«Խետաֆե»
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել իսպանական «Խետաֆեի» հետ, և առաջին մրցաշրջանը անցկացրել ակումբի երիտասարդական թիմում։ 2011 թվականից սկսած ֆուտբոլիստը հանդես է եկել թիմի հիմնական կազմում։ Լա Լիգայում Բառադան իր դեբյուտը նշել է 2012 թվականի հունվարի 21-ին՝ «Ռասինգի» դեմ խաղում[7]։ Նոյեմբերի 7-ին ֆուտբոլիստը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում՝ «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղում[8]։
«Ալ Ջազիրա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Աբդելազիզը տեղափոխվել է «Ալ Ջազիրա»։ Թիմի կազմում անցկացրել է 1 մրցաշրջան, և մասնակցել 22 խաղի։
«Օլիմպիկ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի օգոստոսի 10-ին 4․5 միլիոն եվրոյի դիմաց Աբդելազիզը տեղափոխվել է ֆրանսիական «Օլիմպիկ»։ Իր առաջին գոլը թիմի կազմում նա խփել է 2014 թվականի օգոստոսի 29-ին «Նիցայի» դեմ խաղում։
Ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի փետրվարի 19-ին Բառադան իր դեբյուտն է նշել Մարոկկոյի ազգային հավաքականի կազմում՝ Բուրկինա Ֆասոյի դեմ խաղում։ 2012 թվականի հոկտեմբերի 13-ին Աֆրիկայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած Մոզամբիկի հավաքականի դեմ խաղում նա դարձել է իր առաջին գոլի հեղինակը ազգային հավաքականի կազմում[9]։
Գոլերը Մարրոկոյի ազգային հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Fichier des personnes décédées mirror
- ↑ 4,0 4,1 4,2 The death of Moroccan Abdelaziz Berrada
- ↑ 5,0 5,1 5,2 Disparition : Ancien joueur de l'OM formé au PSG, Abdelaziz Barrada est mort (ֆր.)
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.hola.com/actualidad/20241025726279/abdelaziz-barrada-futbolista-muere-ataque-al-corazon/
- ↑ «Расинг VS. Хетафе 1:2» (ռուսերեն). soccerway.com. 21 января 2012.
- ↑ «Хетафе VS. Атлетико 3:2» (ռուսերեն). soccerway.com. 7 ноября 2012.
- ↑ «Марокко VS. Мозамбик 4:0» (ռուսերեն). soccerway.com. 13 октября 2012.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիճակագրությունը soccerway.com կայքում
- Պրոֆիլը Խետաֆեի պաշտոնական կայքում Արխիվացված 2015-08-18 Wayback Machine
- Պրոֆիլը bdfutbol.com կայքում
- Պրոֆիլը futbolme.com կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդելազիզ Բառադա» հոդվածին։ |
|
- Հունիսի 19 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Հոկտեմբերի 24 մահեր
- 2024 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ալ-Ջազիրա Աբու Դաբիի ֆուտբոլիստներ
- Անթալյասպորի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Խետաֆեի ֆուտբոլիստներ
- Խիմնաստիկ Տառագոնայի ֆուտբոլիստներ
- Մարոկկացի ֆուտբոլիստներ
- Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստներ
- Պարի Սեն Ժերմենի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Օլիմպիկ Մարսելի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ