Օլիմպիկ (ֆուտբոլային ակումբ, Մարսել)
Օլիմպիկ Մարսել | ||||
Ամբողջական անուն | Olympique de Marseille | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Les Phocéens, L'OM | |||
Գույներ | Սպիտակ, կապույտ | |||
Հիմնադրում | 1899 | |||
Երկիր | Ֆրանսիա | |||
Մարզադաշտ | Ստադ Վելոդրոմ | |||
Տարողունակություն | 67,394[1] | |||
Նախագահ | Ժակ Հենրի Էյրոդ | |||
Մարզիչ | Ռուդի Գարսիա | |||
Կայք | ||||
Լիգա | Լիգա 1 | |||
2016-17 | 5-րդ | |||
|
«Օլիմպիկ Մարսել» (ֆր.՝ Olympique de Marseille, ɔlɛ̃pik də maʁsɛj, ավելի հաճախ անվանվում է «Մարսել»), ֆրանսիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Մարսել քաղաքից։ Հանդես է գալիս Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում՝ Լիգա 1-ում։ Հիմնադրվել է 1899 թվականի օգոստոսի 31-ին և իր պատմության ընթացքում մրցաշրջանների մեծագույն մասն անցկացրել բարձրագույն խմբում։ Առավել շատ տիտղոսներ նվաճած ֆրանսիական ակումբներից է. 9 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ 1993 թվականին, լինելով առաջինը ֆրանսիական թիմերից, նվաճել է Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթը։ 1994 թվականին մրցակիցներին կաշառելու փորձի պատճառով՝ որպես պատիժ՝ զրկվել է երկրի չեմպիոնի տիտղոսից և ուղարկվել երկրորդ դիվիզիոն։ 2010 թվականին «Օլիմպիկ»-ը կրկին հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն. այս անգամ այդ բարձր տիտղոսին արժանացել է իր նախկին խաղացողի՝ Դիդիե Դեշամի գլխավորությամբ[2]։
Մարսելցիների «տնային» մրցասպարեզը, որտեղ թիմն իր հանդիպումներն անց է կացնում 1937 թվականից, քաղաքի հարավային մասում գտնվող, 67.394 նստատեղ ունեցող Stade Vélodrome մարզադաշտն է[3]։ Այն համարվում է ամենաշատ հաճախվող մարզադաշտը Ֆրանսիայում. 2018/19 մրցաշրջանում «Օլիմպիկ»-ի «տնային» յուրաքանչյուր խաղին հաճախել է միջին հաշվով 50.361 ֆուտբոլասեր, իսկ դա ռեկորդային ցուցանիշ է ֆրանսիական ֆուտբոլում[4]։ 2015 թվականին ակումբը եկամուտների €130.5 միլիոն ծավալով 23-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում[5]։
2016 թվականին ակումբի սեփականատեր է դարձել ամերիկացի գործարար, «Լոս Անջելես Դոջերս» բեյսբոլային ակումբի նախկին սեփականատեր Ֆրենկ ՄըքՔորթը[6][7]։ Վերջինս 2021 թվականին ակումբի նախագահ է նշանակել Պաբլո Լոնգորիային[8]։
Մարզական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարսելի «Օլիմպիկ»-ը 9 անգամ նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը՝ այդ ցուցանիշով զիջելով միայն «Սենտ Էտիեն»-ին ու «Պարի Սեն Ժերմեն»-ին, որոնք այդպիսի հաջողության հասել են 10-ական անգամ։ Ընդ որում՝ մարսելցիները չեմպիոնական առաջին կոչումը ձեռք են բերել 1929 թվականին՝ ֆրանսիական ֆուտբոլում պրոֆեսիոնալ մակարդակի ներդրումից առաջ[9]։ Ֆրանսիայի ֆուտբոլային գավաթին մարսելցիները տիրացել են 10 անգամ. դա երկրորդ ցուցանիշն է այդ երկրում[10]։ Մարսելյան թիմը 1972 և 1989 թվականներին կրկնակի նվաճման է հասել՝ դառնալով միաժամանակ և՛երկրի չեմպիոն, և՛ գավաթակիր[11]։ Հիշարժան է հատկապես այն փաստը, որ Մարսելի «Օլիմպիկ»-ը ֆրանսիական միակ ֆուտբոլային ակումբն է, որին հաջողվել է նվաճել Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթը (1993 թ.)[12]:
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիայի առաջնություն / Լիգա 1[13]
- Չեմպիոն (9)։ 1936–37, 1947–48, 1970–71, 1971–72, 1988–89, 1989–90, 1990–91, 1991–92, 2009–10
- Արծաթե մեդալակիր (13)։ 1937–38, 1938–39, 1969–70, 1974–75, 1986–87, 1993–94, 1998–99, 2006–07, 2008–09, 2010–11, 2012–13, 2019–20, 2021–22
- Լիգա 2
- Հաղթող (1)։ 1994–95
- 2-րդ մրցանակակիր (2)։ 1965–66, 1995–96
- Ֆրանսիայի գավաթի խաղարկություն
- Հաղթող (10)։ 1923–24, 1925–26, 1926–27, 1934–35, 1937–38, 1942–43, 1968–69, 1971–72, 1975–76, 1988–89
- Եզրափակիչ խաղի մասնակից (9)։ 1933–34, 1939–40, 1953–54, 1985–86, 1986–87, 1990–91, 2005–06, 2006–07, 2015–16
- Լիգայի գավաթի խաղարկություն
- Հաղթող (3)։ 2009–10, 2010–11, 2011–12
- Trophée des Champions մրցանակ[14]
- Հաղթող (3)։ 1971, 2010, 2011
- Եզրափակիչ խաղի մասնակից (3)։ 1969, 1972, 2020
- Coupe Charles Drago/Շառլ Դրագոյի գավաթի խաղարկություն
- Հաղթող (1)։ 1957
Ֆրանսիայի առաջնություններում մրցելույթների վիճակագրությունը՝ սկսած 1950/1951 մրցաշրջանից
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջանը | Առաջն. կարգը | Առաջնությունը | Տեղը | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԹԳ | Միավ. |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1950/51 | 1 | Լիգա 1 | 8 | 34 | 11 | 14 | 9 | 60 | 46 | 36 |
1951/52 | 16 | 34 | 9 | 10 | 15 | 52 | 76 | 28 | ||
1952/53 | 6 | 34 | 15 | 7 | 12 | 62 | 53 | 37 | ||
1953/54 | 14 | 34 | 10 | 9 | 15 | 49 | 56 | 29 | ||
1954/55 | 10 | 34 | 13 | 7 | 14 | 58 | 51 | 33 | ||
1955/56 | 5 | 34 | 15 | 9 | 10 | 54 | 49 | 40 | ||
1956/57 | 6 | 34 | 16 | 7 | 11 | 60 | 53 | 39 | ||
1957/58 | 16 | 34 | 8 | 10 | 16 | 46 | 65 | 26 | ||
1958/59 | Լիգա 1-ից դուրս մն. 20 | 38 | 6 | 11 | 21 | 50 | 84 | 23 | ||
1959/60 | 2 | Լիգա 2 | 10 | 38 | 16 | 5 | 17 | 57 | 63 | 37 |
1960/61 | 6 | 36 | 15 | 11 | 10 | 56 | 42 | 41 | ||
1961/62 | Վերադարձ Լիգա 1 4 | 36 | 17 | 10 | 9 | 50 | 38 | 44 | ||
1962/63 | 1 | Լիգա 1 | Լիգա 1-ից դուրս մն. 20 | 38 | 9 | 8 | 21 | 42 | 75 | 26 |
1963/64 | 2 | Լիգա 2 | 5 | 34 | 15 | 10 | 9 | 59 | 57 | 40 |
1964/65 | 14 | 30 | 7 | 7 | 16 | 26 | 38 | 21 | ||
1965/66 | Վերադարձ Լիգա 1 2 | 36 | 20 | 8 | 8 | 58 | 31 | 48 | ||
1966/67 | 1 | Լիգա 1 | 9 | 38 | 13 | 13 | 12 | 44 | 45 | 39 |
1967/68 | 4 | 38 | 17 | 9 | 12 | 49 | 46 | 43 | ||
1968/69 | 7 | 34 | 12 | 9 | 13 | 51 | 48 | 33 | ||
1969/70 | 2 | 34 | 18 | 9 | 7 | 75 | 41 | 45 | ||
1970/71 | 1 | 38 | 23 | 9 | 6 | 94 | 48 | 55 | ||
1971/72 | 1 | 38 | 24 | 8 | 6 | 78 | 37 | 56 | ||
1972/73 | 3 | 38 | 19 | 10 | 9 | 64 | 37 | 48 | ||
1973/74 | 12 | 38 | 13 | 9 | 16 | 58 | 62 | 43 | ||
1974/75 | 2 | 38 | 18 | 9 | 11 | 65 | 45 | 49 | ||
1975/76 | 9 | 38 | 20 | 1 | 17 | 60 | 60 | 42 | ||
1976/77 | 12 | 38 | 14 | 8 | 16 | 48 | 63 | 36 | ||
1977/78 | 4 | 38 | 20 | 7 | 11 | 70 | 41 | 47 | ||
1978/79 | 12 | 38 | 12 | 13 | 13 | 50 | 55 | 37 | ||
1979/80 | Լիգա 1-ից դուրս մն. 19 | 38 | 9 | 6 | 23 | 45 | 78 | 24 | ||
1980/81 | 2 | Լիգա 2 (A խումբ) | 6 | 34 | 16 | 7 | 11 | 40 | 33 | 39 |
1981/82 | 3 | 34 | 14 | 15 | 5 | 48 | 33 | 43 | ||
1982/83 | Լիգա 2 (B խումբ) | 4 | 34 | 16 | 9 | 9 | 38 | 24 | 41 | |
1983/84 | Լիգա 2 (A խումբ) | Վերադարձ Լիգա 1 1 | 36 | 22 | 12 | 2 | 92 | 32 | 56 | |
1984/85 | 1 | Լիգա 1 | 17 | 38 | 13 | 5 | 20 | 51 | 67 | 31 |
1985/86 | 12 | 38 | 11 | 12 | 15 | 43 | 39 | 34 | ||
1986/87 | 2 | 38 | 18 | 13 | 7 | 52 | 33 | 49 | ||
1987/88 | 6 | 38 | 18 | 5 | 15 | 49 | 43 | 41 | ||
1988/89 | 1 | 38 | 20 | 13 | 5 | 56 | 35 | 73 | ||
1989/90 | 1 | 38 | 22 | 9 | 7 | 75 | 34 | 53 | ||
1990/91 | 1 | 38 | 22 | 11 | 5 | 67 | 28 | 55 | ||
1991/92 | 1 | 38 | 23 | 12 | 3 | 67 | 21 | 58 | ||
1992/93 | 1 | 38 | 22 | 10 | 6 | 71 | 36 | 53 | ||
1993/94 | Լիգա 1-ց դուրս մն. 2 | 38 | 19 | 13 | 6 | 56 | 33 | 51 | ||
1994/95 | 2 | Լիգա 2 | 1 | 42 | 25 | 9 | 8 | 72 | 34 | 84 |
1995/96 | Վերադարձ Լիգա 1 2 | 42 | 23 | 11 | 8 | 69 | 35 | 80 | ||
1996/97 | 1 | Լիգա 1 | 11 | 38 | 12 | 13 | 13 | 43 | 48 | 49 |
1997/98 | 4 | 34 | 16 | 9 | 9 | 47 | 27 | 57 | ||
1998/99 | 2 | 34 | 21 | 8 | 5 | 56 | 28 | 71 | ||
1999/00 | 15 | 34 | 9 | 15 | 10 | 45 | 45 | 42 | ||
2000/01 | 15 | 34 | 11 | 7 | 16 | 31 | 40 | 40 | ||
2001/02 | 9 | 34 | 11 | 11 | 12 | 34 | 39 | 44 | ||
2002/03 | 3 | 38 | 19 | 8 | 11 | 41 | 36 | 65 | ||
2003/04 | 7 | 38 | 17 | 6 | 15 | 51 | 45 | 57 | ||
2004/05 | 5 | 38 | 15 | 10 | 13 | 47 | 42 | 55 | ||
2005/06 | 5 | 38 | 16 | 12 | 10 | 44 | 35 | 60 | ||
2006/07 | 2 | 38 | 19 | 7 | 12 | 53 | 38 | 64 | ||
2007/08 | 3 | 38 | 17 | 11 | 10 | 58 | 45 | 62 | ||
2008/09 | 2 | 38 | 22 | 11 | 5 | 67 | 35 | 77 | ||
2009/10 | 1 | 38 | 23 | 9 | 6 | 69 | 36 | 78 | ||
2010/11 | 2 | 38 | 18 | 14 | 6 | 62 | 39 | 68 | ||
2011/12 | 10 | 38 | 12 | 12 | 14 | 45 | 41 | 48 | ||
2012/13 | 2 | 38 | 21 | 8 | 9 | 42 | 36 | 71 | ||
2013/14 | 6 | 38 | 16 | 12 | 10 | 53 | 40 | 60 | ||
2014/15 | 4 | 38 | 21 | 6 | 11 | 76 | 42 | 69 | ||
2015/16 | 13 | 38 | 10 | 18 | 10 | 48 | 42 | 48 | ||
2016/17 | 5 | 38 | 17 | 11 | 10 | 57 | 41 | 62 | ||
2017/18 | 4 | 38 | 22 | 11 | 5 | 80 | 47 | 77 | ||
2018/19 | 5 | 38 | 18 | 7 | 13 | 60 | 52 | 61 | ||
2019/20 | 2 | 28 | 16 | 8 | 4 | 41 | 29 | 56 | ||
2020/21 | 5 | 38 | 16 | 12 | 10 | 54 | 47 | 60 |
Միջազգային մրցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկություն
- Հաղթող (1)։ 1992–93
- Եզրափակիչ խաղի մասնակից (1)։ 1990–91
- ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկություն
- Եզրափակիչ խաղի մասնակից (3)։ 1998–99, 2003–04], 2017–18]
- ՈՒԵՖԱ-ի «Ինտերտոտո» գավաթի խաղարկություն
- Հաղթող (1)։ 2005
«Ոսկե գնդակ» մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան-Պիեռ Պապենը 1991 թվականին, երբ Մարսելի «Օլիմպիկ»-ի խաղացող էր, արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակի։
Այդ հեղինակավոր մրցանակին այլ ակումբներում խաղալիս արժանացած ևս երկու ֆուտբոլիստ ՝ Ջորջ Վեան և Ֆրանց Բեկենբաուերը, իրենց ավանդն են ներդրել թիմի հաջողություններում. առաջինը 2000–01 մրցաշրջանում խաղացել է «Օլիմպիկ»-ի կազմում, երկրորդը 1990 թվականին վեց ամիս մարզել է թիմը։
Եվրոպական «Ոսկե խաղակոշիկ» մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավսլավացի (խորվաթ) ֆուտբոլիստ Յոսիպ Սկոբլարը 1971 թվականին, երբ Մարսելի «Օլիմպիկ»-ի խաղացող էր, խփելով 44 գոլ՝ արժանացել է եվրոպական «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի։
UNFP-ի «Տարվա խաղացող» մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիդիե Դրոգբան 2004 թվականին, երբ Մարսելի «Օլիմպիկ»-ի խաղացող էր, արժանացել է UNFP-ի «Տարվա խաղացող» մրցանակի։
UNFP-ի «Տարվա երիտասարդ խաղացող» մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետևյալ ֆուտբոլիստները Մարսելի «Օլիմպիկ»-ի կազմում հանդես գալու ժամանակաշրջանում արժանացել են UNFP-ի «Տարվա երիտասարդ խաղացող» մրցանակի.
- Ֆրանսիա Ֆրանկ Ռիբերի – 2006
- Ֆրանսիա Սամիր Նասրի – 2007
- Ֆրանսիա Վիլյամ Սալիբա – 2022
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ [1]
- ↑ «Официальный сайт клуба». Արխիվացված օրիգինալից 2001 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Velodrome Stadium». om.net. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Ligue 1 – Saison 2018-2019 : Le bilan complet des affluences». 2019 թ․ հունիսի 13.
- ↑ «Deloitte Football Money League 2015» (PDF). Deloitte. 2015 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019-04-04-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Американский бизнесмен стал новым владельцем "Марселя"». championat.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Новым владельцем ФК "Марсель" стал американский бизнесмен Фрэнк Маккорт». Р-Спорт. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «McCourt to Buy Marseille Soccer Club». The Wall Street Journal. 2016 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ François Mazet and Frédéric Pauron. «France – List of Champions». RSSSF. Վերցված է 2009 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ François Mazet and Frédéric Pauron. «France – List of Cup Finals». RSSSF. Վերցված է 2009 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Stokkermans, Karel. «Doing the Double: Total Number of Domestic Doubles». RSSSF. Վերցված է 2009 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «1992/93: French first for Marseille». UEFA. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Until 2002, when the Ligue 1 was formed, the top tier of French football was known as Division 1.
- ↑ The trophy was known as Challenge des Champions until 1995, and as Trophée des Champions ever since.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pécheral, Alain (2007). La grande histoire de l'OM. L'Équipe. ISBN 978-2-916400-07-5.
- Agnello, Thierry (2008). Droit au but : l'histoire de l'Olympique de Marseille. Hugo Sport. ISBN 978-2-7556-0183-1.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիմպիկ (ֆուտբոլային ակումբ, Մարսել)» հոդվածին։ |
|
|