Jump to content

Ֆրունզե Դովլաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դովլաթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ֆրունզե Դովլաթյան
Ծնվել էմայիսի 26, 1927(1927-05-26)[1][2][3]
ԾննդավայրՆոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][3]
Մահացել էօգոստոսի 30, 1997(1997-08-30)[1][3] (70 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան[3]
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1959)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասան և սցենարիստ
Ոճ(եր)սոցիալիստական ռեալիզմ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ստալինյան մրցանակ և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDbID ID 0235583

Ֆրունզե Վաղինակի Դովլաթյան (մայիսի 26, 1927(1927-05-26)[1][2][3], Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][3] - օգոստոսի 30, 1997(1997-08-30)[1][3], Երևան, Հայաստան[3]), հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1983

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը և հորաքույրը սիրողական ներկայացումներ էին բեմադրում Գավառի թատրոնում։ Երբ Դովլաթյանների ընտանիքը տեղափոխվեց Երևան, Դովլաթյանն ընդունվեց Մաքսիմ Գորկու անվան դպրոց[4]։ 1941-1952 թվականներին հանդես է եկել Հայաստանի շրջանային թատրոններում և Գ. Սունդուկյանի անվան թատրոնում որպես դերասան։

1947 թվականին ավարտել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ստուդիան։ 1943 թվականին սկսել է նկարահանվել ֆիլմերում։ 1959 թվականին ավարտել է Համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Սերգեյ Գերասիմովի արվեստանոցը)։

1959-1964 թվականներին աշխատել է ��րպես ռեժիսոր Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում (ՑՍԴՖ)[5], Գորկու անվան ստուդիայում, «Մոսֆիլմում»։ Այդ մոսկովյան ստուդիաներում նկարահանել է՝ «Ով է մեղավոր» (ՎԳԻԿ-ի ստուդիա, 1958), «Դիմա Գորինի կարիերան» (Լ. Միրսկու հետ, Գորկու անվան ստուդիա, 1961), «Առավոտյան գնացքներ» (Լ. Միրսկու հետ, «Մոսֆիլմ», 1963)։

1967-1969 թվականներին՝ ՀԽՍՀ Կինեմատոգրաֆիստների միության առաջին քարտուղար։ 1986 թվականից՝ Հայֆիլմի գեղարվեստական ղեկավար։

Դովլաթյանը 1994-1997 թվականներին եղել է Հայաստանի «Թեքեյան մշակութային միության» նախագահը[6]։

Թաղված է Երևանի Թոխմախի գերեզմանոցում։

Ունի երկու զավակ ՝ Միքայել Դովլաթյան, Դավիթ Դովլաթյան։

Մեջբերումներ Դովլաթյանի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
հուշատախտակը Երևանում

Դովլաթյանը այն կինոբեմադրիչներից է, որոնց ստեղծագործությունը դպրոց է դառնում։ Նա իր ֆիլմերում միատեսակ ուժով ներկայացնում է և՛ պատմական, և՛ ժամանակակից թեման, կարողանում խոսել մարդկային բարդ փոխհարաբերությունների, մարդուն հուզող խնդիրների շուրջ։ Ես ուրախ եմ, որ կինոդերասանի իմ կարիերան սկսվել է մեծ ճանաչման արժանացած «Բարև, ես եմ» ֆիլմից։ − Արմեն Ջիգարխանյան

...Հետաքրքիր, իմաստուն ու բովանդակալից ստեղծագործությունների հեղինակ է, արդեն բոլորովին ոչ պատանի, բայց միշտ գեղեցկատես, արտիստիկ փայլով ու միշտ ռոմանտիկական ներշնչանքով։ − Հենրիկ Մալյան

«Բարև, ես եմ» ֆիլմը իրենով նշանավորում է ավանդական ազգային թեմատիկայի սահմաններից դուրս գալու իրողությունը և մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ − Չինգիզ Այթմատով

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1950 - Ստալինյան մրցանակ II աստիճանի Գ. Տեր-Գրիգորյանի և Լ.Կարագյոզյանի «Այս աստղերը մերն են» ներկայացման համար
  • 1966 - ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
  • 1967 - ՀԽՍՀ Պետական մրցանակ «Բարև, ես եմ» ֆիլմի համար
  • 1971 - ՀԽՍՀ Պետական մրցանակ «Սարոյան եղբայրներ» ֆիլմում դերակատարության համար
  • 1983 - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
  • Պատվավոր մրցանակի դիպլոմակիր «Կինոարվեստի մեջ ներդրման համար» - ռուսական կինոփառատոն «Պատուհան դեպի Եվրոպա» (Վիբորգ - 97)[7].

Գրականություն Դովլաթյանի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Գարուն» ամսագրին պատա��խանում է կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիայի միության առաջին քարտուղար Ֆրունզե Դովլաթյանը։ «Գարուն», 1967, № 1։
  • Գալստյան Ս., Անուններ էկրանի վրա (նաև Ֆ.Դովլաթյանի մասին), Երևան, 1984
  • Թահմիզյան Հ., Կինոռեժիսորներ, դերասաններ, Երևան, Մաս 1, 1978, էջ 147-148
  • Ադամյան Ա., «Եթե սեր չլինի, կլինի ջրհեղեղ» կամ հարցազրույց Ֆրունզե Դովլաթյանի հետ - Հայաստանի Հանրապետություն, 11 սեպտեմբերի 1996
  • Գալստյան Մ., Ֆիլմն սկսվում է գրական նյութից, (հարցազրույց Ֆ.Դովլաթյանի հետ) - Գրական թերթ, 30 նոյեմբերի 1984
  • Գյոդակյան Ս., Ֆրունզե Դովլաթյան - Կանչ, 6 ապրիլի 1994
  • Գրիգորյան Ա., Բարև, ես եմ - Էկրան, 1989, N 4, էջ 1
  • Զաքարյան Ռ., Իմ ֆիլմերն իմ ապրած կյանքն են - Արվեստ, 1983, N 6, էջ 10-14
  • Մաթևոսյան Ռ., Ճշմարիտ արվեստը սահմաններ չի ճանաչում - Սովետական Հայաստան, 10 նոյեմբերի 1987
  • Մուրադյան Հ., Տագնապներ ու հույսեր («Մենավոր ընկուզենին» կինոնկարի մասին) - Գարուն, 1988, N 10, էջ 31-32

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005.
  4. Ֆ. Դովլաթյանի մասին «Նոյյան տապանի» հիշարժան տարեթվերում
  5. «Ֆրունզե Դովլաթյանը «Հայկական կինո» կայքում». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 1-ին.
  6. Ֆրունզե Դովլաթյանը Դպրոցական Մեծ Հանրագիտարանում, Գիրք II
  7. Ֆրունզե Դովլաթյանը «Կինո» հանրագիտարանում(ռուս.)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրունզե Դովլաթյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրունզե Դովլաթյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 440