Բարև, ես եմ
Արտաքին տեսք
Երկիր | ԽՍՀՄ[1] |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1966[1] |
Լեզու | հայերեն և ռուսերեն |
Ռեժիսոր | Ֆրունզե Դովլաթյան |
Սցենարի հեղինակ | Առնոլդ Աղաբաբով |
Դերակատարներ | Արմեն Ջիգարխանյան, Ռոլան Բիկով, Նատալյա Ֆատեևա, Մարգարիտա Տերեխովա, Գալյա Նովենց, Ֆրունզե Դովլաթյան, Կլավդիա Կոզլենկովա, Ալևտինա Ռումյանցևա և Գարի Չերնյախովսկի |
Օպերատոր | Ալբերտ Յավուրյան |
Երաժշտություն | Մարտին Վարդազարյան |
Պատմվածքի վայր | Հայաստան |
Կինոընկերություն | Հայֆիլմ |
Տևողություն | 137 րոպե |
«Բարև, ես եմ», 1965 թվականի «Հայֆիլմում» նկարահանված ֆիլմ, որը հիմնված է ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի կենսագրության վրա։ Ֆիլմը մասնակցել է 1966 թվականի Կաննի կինոփառատոնին, ներկայացվել «Ոսկյա արմավենու ճյուղի», իսկ 1967 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է ճանաչված ֆիզիկոս Արտյոմ Մանվելյանի նվաճումների ու նրա կողմից Հայաստանում տիեզերագիտական լաբորատորիայի հիմնադրման մասին։
1942 թվական։ Երկու ընկերներ՝ տաղանդավոր ֆիզիկոսներ, շարունակում են կատարել երկրի համար կարևոր աշխատանք։ Ռազմաճակատում զոհվում է Արտյոմի սիրելին՝ Լյուսյան։ Անցնում է ժամանակ, բայց նրա մասին հիշողությունը շարունակում է ապրել գիտնականի սրտում, ավելի ուժեղ է դառնում կորստի ցավը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արմեն Ջիգարխանյան – Արտյոմ Մանվելյան
- Ռոլան Բիկով – Օլեգ Պոնոմարյով
- Նատալյա Ֆատեևա – Լյուսյա
- Մարգարիտա Տերեխովա – Տանյա
- Գալյա Նովենց – Նազի
- Լուչիանա Բաբեչկովա – Իրինա Պավլովնա
- Ֆրունզե Դովլաթյան – Զարյան
- Գեորգի Տուսուզով – Ահարոն Իզրայիլև��չ
- Յուլիանա Սևելա – Օլգա, Օլեգի կինը
- Ալեքսեյ Բախար – Տանյայի խորթ հայրը
- Նատաշա Վորոբյովա – Տանյան մանկության տարիներին
Նկարահանող անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեմադրող ռեժիսոր՝ Ֆրունզե Դովլաթյան
- Սցենարի հեղինակ՝ Առնոլդ Աղաբաբով
- Օպերատոր՝ Ալբերտ Յավուրյան
- Երաժշտությունը՝ Մարտին Վարդազարյանի
- Ռեժիսոր՝ Ա․ Սամվելյան
- Նկարիչներ՝ Ռաֆայել Բաբայան, Հրայր Կարապետյան
- Հնչյունային օպերատոր՝ Էդուարդ Վանունց
- Դիրիժոր՝ Է․ Խաչատրյան
- Հագուստը՝ Գ․ Առաքելյանի
- Գրիմը՝ Վ․ Ասատրյանի
- Մոնտաժող՝ Գ. Միլոսերդովա
- Երկրորդ օպերատոր՝ Լ. Մալխասյան
- Ռեժիսորի օգնական՝ Ն. Գևորգյան
- Օպերատորի օգնական՝ Ա․ Մդինարաձե
- Նկարչի օգնական՝ Միքայել Առաքելյան
- Խմբագիր՝ Պ․ Զեյթունցյան
- Ֆիլմի տնօրեն՝ Վ․ Բադալյան
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի սցենարը մասամբ հիմնված է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր, հայ մեծանուն ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի կյանքի պատմության վրա։
- 1966 թվականին ֆիլմը կինոթատրոններում դիտել է 10 միլիոն հանդիսական։
- Ֆիլմը 1966 թվականին մասնակցել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրին։
- Սա ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի առաջին ինքնուրույն ֆիլմն է։
- Ֆիլմում իրենց առաջին դերերն են խաղացել Գալյա Նովենցը և Մարգարիտա Տերեխովան։
- Պոնոմարյովների բնակարանում երեկույթի ժամանակ հնչում են «Over the Rainbow» և «Les feuilles mortes» երգերի թեմաներով ջազային իմպրովիզներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|