Jump to content

Էկոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էկոլոգիա (հուն․՝ οἶκος, «տուն» կամ «միջավայր», -λογία «գիտություն» կամ «հետազոտություն»)[A], կենսաբանության բաժին[1], որն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմները, կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի միջև եղած փոխհարաբերությունները։ Էկոլոգիայի ուսումնասիրության առարկան օրգանիզմների, ինչպես նաև օրգանիզմների և միջավայրի աբիոտիկ (անկենդան) բաղադրիչների միջև գործող փոխհարաբերություններն են։ Հետաքրքրությունների առարկա են կենսաբազմազանությունը, տարածվածությունը, կենսազանգվածը և օրգանիզմների պոպուլյացիաները, նույն կամ տարբեր տեսակների միջև գործող համագործակցությունն ու մրցակցությունը։ Էկոհամակարգերը օրգանիզմների՝ դինամիկ փոխհարաբերվող համակարգեր են՝ օրգանիզմների կազմած համայնքները և միջավայրի անկենդան բաղադրիչները։ Էկոհամակարգերում ընթացող գործընթացները՝ առաջնային արտադրությունը, պեդոգենեզը, սննդանյութերի շրջապտույտը և էկոլոգիական խորշի կառուցումը կարգավորում է շրջակա միջավայրի միջով ընթացող էներգիայի և նյութի հոսքը։ Այս գործընթացները իրականացնում են էվոլյուցիայի ընթացքում տարբեր հատկանիշներ ձեռք բերած օրգանիզմները։ Կենսաբազմազանությունը տեսակների, գեների և էկոհամակարգերի բազմազանությունն է, որը նպաստում է որոշ էկոհամակարգային ծառայությունների իրականացմանը։

Էկոլոգիան միջավայրապաշտպանության, բնագիտության կամ շրջակա միջավայրի պահպանության հոմանիշը չէ։ Այն կապված է էվոլյուցիոն կենսաբանության, գենետիկայի և էթոլոգիայի հետ։ Էկոլոգների համար կարևոր է հասկանալ, թե ինչպես է կենսաբազմազանությունը ազդում էկոլոգիական գործընթացների վրա։ Էկոլոգները ուսումնասիրում են՝

  • Կենսական գործընթացները, կենդանի ձևերի փոխհարաբերությունները և հարմարողականությունը։
  • Օրգանիզմների համայնքներում տեղի ունեցող նյութի և էներգիայի շարժումը։
  • Էկոհամակարգերի հաջորդական զարգացումը՝ սուկցեսիաները։
  • Կենդանի օրգանիզմների բազմազանությունը և տարածումը, շրջակա միջավայրի և կենսաբազմազանության փոխհարաբերությունը։

Էկոլոգիան կիրառվում է ընդերքի պահպանության, ջրաճահճային հանդակների կառավարման, բնական ռեսուրսների կառավարման (ագրոէկոլոգիա, գյուղատնտեսություն, անտառաբուծության, ագրոանտառաբարլավում, ձկնաբուծություն և այլն), քաղաքների նախագծման (քաղաքային էկոլոգիա), համայնքների առողջության, կանաչ տնտեսագիտության տեսական և կիրառական բնագավառներում և մարդու սոցիալական փոխհարաբերություններում (մարդու էկոլոգիա)։ Օրինակ՝ կայուն զարգացման մոտեցման համաձայն, էկոլոգիան ավելին է քան շրջակա միջավայրը, այն մարդուց անջատ չէ։ Կենդանի օրգանիզմները (այդ թվում՝ մարդը) և ռեսուրսները ձևավորում են էկոհամակարգեր, որոնք իրենց հերթին ապահովում են Երկրի կենդանի և անկենդան բաղադրիչները կառավարող կենսաֆիզիկական հետադարձ կապի մեխանիզմները։ Էկոհամակարգերը ապահովում են կյանքն ու կենսական գործընթացները, արտադրում բնական ռեսուրսներ, կարգավորում կլիման, գլոբալ կենսաերկրաքիմիական շրջապտույտները, ջրի ֆիլտրումը, հողագոյացումը, էրոզիան և շատ բնական երևույթներ, որոնք ունեն գիտական, պատմական, տնտեսական կամ այլ նշանակություն։

Էկոլոգիա բառը («Ökologie») առաջին անգամ կիրառել է Էռնստ Հեկկելը՝ «Օրգանիզմների ընդհանուր մորֆոլոգիա» գրքում (գերմաներեն՝ «Generelle Morphologie der Organismen») 1866 թվականին։ Էկոլոգիական միտքը ներկայիս փիլիսոփայության, հատկապես՝ էթիկայի և քաղաքականության արգասիքն է[2]։ Հին հույն փիլիսոփաները՝ Հիպոկրատը և Արիստոտելը իրենց բնագիտական հետազոտություններում նկարագրել են էկոլոգիայի հիմնական գաղափարները։ Ժամանակակից էկոլոգիան ձևավորվել և իր զարգացումն է ապրել 19-րդ դարի վերջին։ Հարմարողականության և բնական ընտրության էվոլյուցիոն պատկերացումները դարձել են էկոլոգիական տեսության հիմնաքարերը։

Էկոլոգիա
Էկոլոգիան անդրադառնում է ամբողջ կյանքի վրա, փոքրիկ բակտերիաներից մինչև գործընթացները, որոնք տարածվում են ամբողջ մոլորակի վրա։ Էկոլոգները ուսումնասիրում են շատ բազմազան ու միջտեսակային հարաբերություններ։

Սահմանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիա տերմինը ժամանակակից պայմաններում ավելի լայն նշանակություն ունի, քան այդ գիտության զարգացման առաջին տասնամյակների ընթացքում։ Ներկայումս ավելի հաճախ էկոլոգիական հարցեր ասելով հասկացվում են, նախ և առաջ, շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող հարցերը(նայի’ր նաև էնվայրոնմենտալիզմ)։ Մեծ մասամբ իմաստի այդպիսի աղավաղումը կատարվել է մարդու կողմից շրջակա միջավայրի վրա առավել շոշափելի ազդեցության հետևանքով։ Սակայն անհրաժեշտ է միմյանցից տարբերել ecological («որը վերաբերում է էկոլոգիա գիտությանը») և environmental («որը վերաբերում է շրջակա միջավայրին») հասկացությունները։ Էկոլոգիայի նկատմամբ համընդհանուր ուշադրությունը հանգեցրել է նրան, որ այդ գիտության վերաբերյալ նախկինում Հեկկելի կողմից (բացառապես կենսաբանական) տրված առաջնային, բավականին հստակ բնորոշումը ընդլայնվել է, և այն ներառում է նաև այլ բնագիտական և նույնիսկ հումանիտար գիտությունների ոլորտները։ Էկոլոգիայի դասական սահմանումները։ Էկոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է կենդանի և անկենդան բնության միջև փոխհարաբերությունները։ Այդ գիտության երկու այլընտրանքային սահմանումներն են.

  • Էկոլոգիան բնության էկոնոմիկայի ճանաչումն է, կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի օրգանական և անօրգանական բաղադրիչների միջև բոլոր տեսակի փոխհարաբերությունների միաժամանակյա հետազոտությունն է . . .Այսպիսով, էկոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է բնության մեջ գոյություն ունեցող բոլոր բարդ փոխադարձ կապերը, որոնք Դարվինի կողմից դիտարկվել են որպես գոյության պայքարի պայմաններ։
  • Էկոլոգիան կենսաբանական գիտություն է, որը հետազոտում է վերօրգանիզմային մակարդակի համակարգերի (պոպուլյացիաներ, նոր համակեցություններ, էկոհամակարգեր ) կառուցվածքը և գործառույթները տարածության ու ժամանակի մեջ՝ բնական և մարդու կողմից փոխակերպված պայմաններում։

Էկոլոգիայի երկրորդ բնորոշումը տրվել է 5-րդ Միջազգային էկոլոգիական կոնգրեսում(1990)` նպատակ ունենալով հակազդել էկոլոգիա տերմինի իմաստի աղավաղմանը, որը դիտվում է ներկայումս։ Սակայն այդ սահմանումը լիովին բացառում է էկոլոգիայի կառուցվածքից աուտոէկոլոգիայի` որպես գիտության բացառումը, ինչը արմատապես սխալ է։

Էկոլոգիայի սահմանման բարդությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դիսցիպլինի սահմանների և հարակից դիսցիպլինների հետ փոխհարաբերությունների անորոշությունը
  • Դիսցիպլինի կառուցվածքի մասին չկայացած պատկերացումները
  • Էկոլոգիայի բաժանումը ընդհանուր և մասնավոր էկոլոգիայի
  • Էկոլոգիայի ստորաբաժանումը երեք մակարդակների՝ առանձնյակների, պոպուլյացիաների և կենացենոզների էկոլոգիա
  • Պոպուլյացիաների էկոլոգիայի տեղը աուտոէկոլոգիայի և սինէկոլոգիայի բաժանման ժամանակ
  • Բույսերի և կենդանիների էկոլոգիայի միջև տերմինաբանության տարբերակումը

Գիտության պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս վաղ ժամանակներից մարդիկ սկսել են նկատել կենդանիների և նրանց ու շրջակա միջավայրի միջև փոխհարաբերությունների տարբեր օրինաչափություններ։ Սակայն, այն ժամանակ էկոլոգիան նույնիսկ չի եղել որպես առանձին գիտություն, այլ հանդես է եկել որպես փիլիսոփայության մի մաս։

Հնագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների էկոլոգիայի առաջին բնորոշումը կարելի է վերագրել հնդկական և հին հունական ակնարկներում։

  • «Ռամայանայի», «Մախաբխարատի» ( մ. թ. ա. VI - I դդ. ) հնդկական ակնարկները՝ գազանների կենսակերպի (մոտ 50 տեսակի), բնակության վայրի, սննդի, բազմացման, օրական ակտիվության, բնության փոփոխված իրավիճակներում վարքի վերաբերյալ.
  • Արիստոտել - «Կենդանիների պատմությունը» - կենդանիների էկոլոգիական դասակարգումը, բնակության միջավայրը, շարժման ձևը, բնակության վայրը, սեզոնային ակտիվությունը, հասարակական կյանքը, ապաստարանի առկայությունը, ձայնի օգտագործումը.
  • Թեոֆրաստ - տրված են էկաբասաբանության հիմունքները, ինչպես նաև նկարագրված է կենդանիների գույնի փոփոխության հարմարեցման նշանակության նկարագրումը.
  • Ավագ Պլինիյ - «Իրական պատմություն» - ներկայացված են կենդանական էկոլոգիական պատկերացումների տնտեսական բնութագրերը.

Նոր ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ժամանակներում, որը բնութագրվում է գիտության ասպարեզում վերելքով, էկոլոգիական օրինաչափությունները վերծանվում են սանրագիտաբանագետների կողմից, որոնք հաճախ սեփական հետազոտություններում բավականին հեռանում էին կենսաբանությունից.

  • Ռ. Բոյլ - նրա կողմից է անցկացվել առաջին էկոլոգիական գիտափորձերից մեկը - կենդանիների վրա մթնոլորտային ճնշման ազդեցությունները, ջրային, ջրացամաքային և այլ պոյկիլոտերմ կենդանիների վակուումին.
  • Անտոնի Վան Լեվենհուկ - սննդային շղթայի նկարագրությունը, պոպուլյացիաների թվաքանակի կարգավորումը.
  • Դերեմ - «ֆիզիկո-կրոնագիտություն» (1713), այս աշխատության մեջ առաջին անգամ նկարագրված է “հաշվեկշիռ” տերմինը կենդանիների թվաքանակի կարգավորման իմաստով.
  • Ռ. Բրեդլի - առաջին անգամ Էկոլոգիան նկարագրվում է քանակապես - ճնճղուկների դերը վտանգավոր միջատների ոչնչացման հարցում.
  • Ռենե Ռեոմյուր - «Միջատների իրական պատմության հուշերը» - դիտարկվում են քանակական կլիմայական գործոնները - օրգանիզմների կյանքում սեզոնային շրջանի համար ստվերում միջին ցերեկային ջերմաստիճանի գումարի անընդհատությունը.
  • Կ. Լիննեյ - «Բնության էկոնոմիկա», «Բնության համընդհանուր մեխանիզմը» - նկարագրված է բնության մեջ հավասարակշռության հայեցակարգը, օգտագործվել է բնության նկատմամբ համակարգային մոտեցումը, գնահատված է կլիմայական պայմանների առաջնային ազդեցությունը, նկարագրված են ֆենոլոգիական դիտարկումները - մեկ տեսակի օրգանիզմների մահը որպես միջոց այլ օրգանիզմների գոյութան համար բնութան համեմատութունը մարդկային համայնքի հետ.
  • Ժ. Բյուֆֆոն - «Իրական պատմություն» - նկարագրված է շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը, պոպուլյացիաների էկոլոգիայի հետազոտությունները – պոպուլյացիաների վրա կլիմայի, տեղայնքի և այլ արտաքին պայմանների ազդեցությունը։ Նկարագրված է որոշ կենդանիների թվաքանակի աճը երկրաչափական պրոգրեսիայի տեսքով.
  • Ս. Պ. Կրաշենիննիկով (1713 - 1755) «Կամչատկա երկրի նկարագրությունը» (1755), կենդանիների մասնավոր էկոլոգիա, բույսերի նկարագրությունը, կենսակերպը.
  • Ի.Ի. Լեպյոխին «Գիտությունների ազգային ակադեմիայի դոկտոր Իվան Լեպյոխինի ՌԴ-ի տարբեր գավառներով ճանապարհորդության ցերեկային գրառումները», որը թարգմանվել է Բյուֆֆոնի կողմից։ Կենդանիների և թռչունների կենսաբանական բնութագրերը։ Կենդանիների գոյության և աշխարհագրական տեղաբաշխման կախվածությունը կյիմայական պայմաններից և բուսականությունից։ Սկյուռների, մայրահավերի և այլ կենդանիների թվաքանակի, տեղաբաշխման, պտղաբերության և միգրացիայի կախվածությունը ընկույզի բերքից և այլ փշատերև բույսերից։
  • Պիտեր Սիմոն Պալլաս «Ճանապարհորդություն ՌԴ-ի տարբեր մարզերով», «Zoographia rosso-asiatica» - կենդանիների ուսումնասիրման նկատմամբ էկոլոգիական մոտեցում (արտաքին պայմանների ազդեցությունը կենդանիների կյանքի վրա)։ Կլիմայագիտություն և ֆիզիկական աշխարհագրություն, կրծողների մասնավոր էկոլոգիայի նկարագրությունը։ Կենդանիների պոպուլյացիաներում պարբերական երևույթների դիտարկման ծրագիր
  • Վ. Ֆ. Զույեվ (Պ. Ս. Պալլասի աշակերտը) «իրական պատմության գրություններ» - ռուսական առաջին դպրոցական դասագիրքը։ Սկյուռների էկոլոգիայի նկարագրությունը։
  • Է. Ցիմմերման - կենդանական աշխարհագրություն(1777), Կաթնասունների տեղաբաշխման կախվածությունը կլիմայից, ինչպես նրա անմիջական ազդեցության պատճառով, այնպես էլ բուսականության միջոցով, ինչը կենդանիների համար սննդի հիմնական աղբյուր է։

XIX դարի առաջին կես

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ժ. Բ. Լամարկ. - «Կենդանաբանության փիլիսոփայություն» - նկարագրված են օրգանիզմների և շրջակա միջավայրի միջև փոխներգործությունները։
  • Տ. Ֆաբեր - «Հեռավոր հյուսիսային թռչունների կյանքի մասին» (1825), թռչունների էկոլոգիա.
  • Կոնստանտին Գլոգեր - 1833, Գլոգերի կանոնը (տաք և խոնավ շրջաններում կենդանիների աշխարհագրական ցեղերը ավելի պիգմենտավորված են, քան ցուրտ և չոր շրջաններում), որը դրեց ժամանակակից կենդանական աշխարհագրության սկիզբը։ Թռչունների վրա կլիմայի ազդեցությունը - վարքը, դրանց ապրելավայրի ընտրությունը, կարգավորման աստիճանը, գույնը։
  • Վ. Էդվարդս - «Ֆիզիկական ազդակների ազդեցությունը կյանքի վրա» (1824), համեմատական էկոլոգիական ֆիզիոլոգիա։ Ջերմաստիճանի, խոնավության, լույսի և այլնի ազդեցությունը ձկների, երկկենցաղների, թռչունների, կենդանիների, սողունների և մարդու շնչառության, արյան շրջանառության, ջերմաստիճանի, մարմնի աճի վրա։ Գորտերի շերեփուկների զարգացման վրա ջերմաստիճանի և ջրային միջավայրի ազդեցության գիտափորձեր։
  • Սպեյն (1802), գիտական փորձեր՝ նվիրված լայացիկ օրի տևողության և հավի ձվատվության փոխկապվածությունը։
  • Ե. Պ. Մենետրիյե - Կովկասի սարերում կենդանիների ուղղահայաց տեղաբաշխման ուսումնասիրությունը։
  • Գ. Բերգխաուս - «Ընդհանուր կենդանաբանական ատլաս» (1851), կլիմայական պայմանների և բիոտիկ հարաբերությունների համադրություն։ Կենդանական աշխարհագրական շրջանների բաժանում գիշատիչ կաթնասունների տեղաբաշխման հիման վրա ( գիշատիչները ինտեգրում են բնության տարրերի համատեղ ազդեցությունը).
  • Շ.Մորրան (1840), «Ֆենոլոգիա» տերմինի ամրապնդում.
  • Կ. Խոյզինգեր (1822), Կենդանաբանության բաժանումը կենդանագրաֆիայի և կենդանանոմիայի։ Առանձին կենդանիների և ամբողջ կենդանական աշխարհի ծագման և գոյության պատճառների ու օրենքների ուսումնասիրում։
  • Գ. Բրոնն (1850), «Կենդանիների էկոնոմիա»
  • Է. Ա. Էվերսմանն (1794 - 1860), Մ. Ն. Բոգդանով - «Օրենբուրգի շրջանի իրական պատմությունը» (1840 - 1866), Լանդշաֆտների հերթափոխման աշխարհագրական գոտիավորումը հողի բնույթի փոփոխության հիման վրա։ Կենդանիների միջև բկենացենոտիկ հարաբերությունները, կենդանիների տնտեսական նշանակության գնահատականը, անապատային էկոհամակարգերի բնույթը՝ ֆաունայի աղքատությունը առանձնյակների առատության պայմաններում։ Նախատիպ Կրծողների ` որպես R-ռազմավարների ներկայացուցիչների նկարագրության նախատիպ։ Բնակության պայմաններին մորֆոլոգիական հարմարվողականությունը – տարբեր հողերում ճագարամկները, փայտփորիկների հարմարվողացված կառուցվածքը և սննդի հայթայթումը։
  • Կ. Մ. Բեր — Նոր տարածքների արշավախումբ, ձկների պոպուլյացիաների դինամիկայի ժամանակակից տեսության հիմքերը.
  • Ա. Ֆ. Միդդենդորֆ — «Ճանապարհորդություն դեպի Սիբիրի հյուսիս և արևելք», «Սիբիրյան ֆաունա» - կենդանաբանական աշխարհագրություն։ Բնությունը, որպես մեկ ամբողջություն։ Լանդշաֆտային- էկոլոգիական մոտեցումը։ Էկոմորֆոլոգիա և նրա հարմարվողական նշանակությունը, իզոպիպտեզներ, թոչունների սեզոնային միգրացիա, չվող թռչունների և կենդանիների նշանակությունը, լեմմինգների էկոլոգիա, բևեռային օրերի ազդեցությունը մորֆոֆիզիոլոգիական գործառույթների վրա, գույնի թաքնված դերը, արեալների կապակցում։
Կ. Ֆ. Ռուլյե և Ն. Ա. Սեվերցով — կենդանիների ռուսական էկոլոգիայի հիմնադիրները.
  • Կարլ Ֆրանցեվիչ Ռուլյե - «Կենդանիների կյանքը արտաքին պայմաններից կախված» (1852) դասախոսությունը։ Էկոլոգիական հայեցակարգ, կենդանիների էկոլոգիական ուսումնասիրության մեթոդ։
Կյանքի ուղիղ և հակադարձ երևույթները։ Կենդանիների միջտեսակային և ներտեսակային հարաբերությունները, պոպուլյացիաների գոյությունը, հարմարվողականության խնդիրը, մորֆոլոգիական առանձնահատկությունները։ Կենդանիների կենսական ձևերը, էկոլոգիական մորֆոլոգիա, կենդանաբանական հոգեբանություն։ Տերմիններն են` կենդանական էթիկա- զոոգնոզիա, զոոբիոլոգիա – էտոլոգիա Սենտ- Իլերայի (Միլյայից)։
  • Ն. Ա. Սեվերցով- «Վորոնեժ մարզի կենդանիների, թռչունների և սողունների կյանքում պարբերական երևույթները» - սինէկոլոգիական տեսակետ։ Մեթոդական տեսակետ – էկոլոգո-աշխարհագրական մեթոդ։ «Տեղական մանր ֆաունաների» կենսացենոլոգի��կան մոտեցման անհրաժեշտությունը։ «Ամեն մի երևույթ մենք ուսումնասիրում ենք բոլոր կենդանիների մոտ, որոնց մոտ դրանք նկատվել են։ Երևույթների նկարագրման կարգը որոշվում է նրանց բնական հաջորդականությամբ` գարունից գարուն, միայն գունաթափման երևույթը առանձնացված է մյուսներից»։
  • Ժոֆֆրուա Սենտ- Իլեր «Սահմանափակ աշխարհի իրական պատմությունը» - Էտոլոգիա= կենդանական հոգեբանություն + էկոլոգիա.
  • Չարլզ Դարվին -
«Բնախույզի ճանապարհորդությունը աշխարհի շուրջ»։ Բնության էկոնոմիա. Կկվի մակաբուծության բացատրությունը, հզոր կենդանիների մահը աղետալի պատճառներից. Մարջանի խութի ծագման տեսությունը։
«Տեսակների ծագումը». Սինէկոլոգիական փոխհարաբերությունները որպես առավել կարևորներ, օրգանիզմների փոխհարաբերությունների դասակարգում, համակեցությունների մթերատվություն և կազմ, «ամուր արմատավորված մոլորությունը համարել ֆիզիկական պայմանները, որպես առավել կարևորներ», պոպուլյացիաների դեմոգրաֆիա։ Սինէկոլոգիա. Կատու- մուկ- իշամեղու-երեքնուկ և նրա արեալի միջև փոխադարձ կապը։ Թռչունների դերը սերնդի տարածման մեջ- քանակական հետազոտություններ։ Միջատաբանական խոլորձի ծաղկի ադապտացվող կառուցվածքը։ Սագանմանների ծնոտային ապարատի էկոլոգ- մորֆոլոգիկ վերլուծություն։
  • Է. Հեկկել և էկոլոգիայի ձևավորումը որպես գիտության առանձնահատուկ ոլորտ.
«Օրգանիզմների համընդհանուր մորֆոլոգիա»։ Կենսաբանությունը բաժանվում է մորֆոլոգիայի (կենսաստատիկա) և ֆիզիոլոգիայի(կենսադինամիկա), իսկ կենսաբանություն տերմինի նեղ պատկերացման համար մենք մտցնում ենք էկոլոգիա տերմինը, որը կենսանոմիայի հոմանիշն է. «Գիտության ընդհանուր հիմունքները սահմանափակ ձևերի վերաբերյալ, մեխանիկորեն հիմնված էվոլյուցիայի տեսության վրա` ձևավորված Չարլզ Դարվինի կողմից»։
Էկոլոգիան գիտություն է էկոնոմիկայի, կենսակերպի, օրգանիզմների միջև արտաքին կենսական հարաբերությունների մասին և այլն (1 գլուխ) = Սենտ- Իլերի էթոլոգիա, չնայած դրա մասին ինքը` Հեկկելը, չգիտեր։
Էկոլոգիայի տակ մենք հասկանում ենք ընդհանուր գիտություն շրջակա միջավայրի հետ օրգանիզմների հարաբերությունների մասին, որտեղ լայն իմաստով ներառվում են գոյության բոլոր պայմանները (19 գլուխ)։ Էկոլոգիան ֆիզիոլոգիական դիսցիպլին է։ Ֆորոնոմիա (ընդհանուր ֆիզիոլոգիա), Էռգոլոգիա (գործառույթների ֆիզիոլոգիա) և պերիլոգիա (հարաբերությունների ֆիզիոլոգիա), էկոլոգիա և խորոլոգիա։ Պտղաբերության, քանակի և աշխարհագրական տեղաբաշխման մասշտաբների միջև պարտադիր կոռելյացիայի բացակայությունը (հյուսիսային ջրահավի և այլ պտղաբեր տեսակներ)։ Բնության էկոնոմիկայի մեջ յուրաքանչյուր առանձին տեսակի համար գոյություն ունի միմիայն որոշակի սահմանված տեղերի թիվ (=Էլտոնի էկոլոգիական խորշեր)։ Միևնույն տեղում կարող են գոյություն ունենալ այնքան մեծ թվով կենդանի անհատներ, որքան բազմազան է նրանց բնությունը։

Կենդանիների էկոլոգիան Դարվինից և Հեկկելից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆորբս (1895), Էկոլոգիա գիտության տերմինի մասին դիտողություն։ Սահմանում. Գիտություն կենդանիների և բույսերի հարաբերությունների մասին այլ կենդանի օրգանիզմների ու նրանց շրջապատող ամեն ինչի հետ։
  • Կ. Ա. Տիմիրյազեվ. Էկոլոգիա տերմինի հակառակորդ (կենսանոմիա, կենսաբանություն նեղ իմաստով).
  • Մ. Ա. Մենզբիր. «Ռուսաստանի թռչունները» - կենսաբանության մեջ հեղաշրջում։ Էկոլոգիական մոտեցում համակարգված կենդանաբանական կրճատումների կազմմանը.
  • Մ. Ն. Բոգդանով(1841 - 1888) «Վոլգայի տարածաշրջանի Չերնոզեմ գոտու, Վոլգայի միջին և ստորին հովիտների թռչունները և կենդանիները» («կենսաաշխարհագրական նյութեր» 1871), լայնորեն օգտագործվում է կենսացենոզ հասկացությունը (ներկայացվել է Մյոբիուսի կողմից 1877)։ Պետերբուրգի համալսարանում կենդանաբանության դասախոսության կուրս՝ կենսաբանական լայն տեսանկյունից, ներկայացված է կենսացենոզի ինքնակարգավորման հայեցակարգը։

Ժամանակակից դասական էկոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից էկոլոգիան բարդ, ճյուղավորված գիտություն է։ Չ. Էլտոնը օգտագործել է տրոֆիկական (պարենային շղթայի), թվաքանակի բուրգերի, թվաքանակի դինամիկայի հայեցակարգերը։ Ենթադրվում է, որ ժամանակակից էկոլոգիայի տեսական հիմունքների մեջ ներդրում է կատարել Բ. Կոմմոները՝ ձևակերպելով էկոլոգիայի 4 օրենքները.

  1. Ամեն ինչը կապված է միմյանց
  2. Ամեն ինչը ինչ-որ մի տեղ պետք է անհետանա
  3. Բնությունը ավելի լավ գիտի - օրենքը ունի երկակի իմաստ - միաժամանակ կոչ է անում և’ մոտ լինել բնությանը, և’ չափազանց զգույշ վարվել բնական համակարգերի հետ
  4. Ոչինչ չի տրվում ձրիաբար (ինքնուրույն թարգմանություն՝ իրականում, այսպես ասած, «Անվճար ընթրիք չի լինում»)

Երկրորդ և չորրորդ օրենքները իրականում հանդիսանում են ֆիզիկայի հիմնարար օրենքը, այլ խոսքերով ասված՝ նյութի և էներգիայի պահպանման օրենքները։ Առաջին և երրորդ օրենքները էկոլոգիայի հիմնական օրենքներն են, որոնց վրա պետք է կառուցվի տվյալ գիտության պարադիգմը։ Հիմնականը առաջին օրենքն է, որը կարող է համարվել էկոլոգիական փիլիսոփայության հիմքը։ Մասնավորապես, այս փիլիսոփայությունը դրված է Ֆրիտյոֆ Կապրայի «Կյանքի սարդոստայն» գրքի «Խորը էկոլոգիա» հասկացության հիմքում։ Դասական էկոլոգիան բաժանվում է երեք ենթաբաժինների.

  • Աուտէկոլոգիա - Գիտության մասնաճյուղ, որն ուսումնասիրում է անհատական օրգանիզմի կամ տեսակի փոխներգործությունը շրջակա միջավայրի հետ (կենսացիկլերը և վարքը` որպես միջոց հարմարվելու շրջակա միջավայրին)։
  • Դեմէկոլոգիա — Գիտության մասնաճյուղ, որն ուսումնասիրում է առանձնյակների մեկ տեսակի փոխներգործությունը պոպուլյացիայի ներսում և շրջակա միջավայրի հետ։
  • Սինէկոլոգիա — Գիտության մասնաճյուղ, որն ուսումնասիրում է համակեցությունների գործառնությունը և նրանց փոխներգործությունը բիոտիկ և աբիոտիկ գործոնների հետ։

Էկոլոգիան միջդիսցիպլինար գիտություն է, որն արտացոլվում է գիտությունների շփման եզրում կատարված աշխատություններում, այդ թվում` քիմիայի և կենսաքիմիայի։ Էկոլոգիան բնության պահպանության և կենսաբազմազանության պահպանության միջոցներից մեկն է։

Էկոլոգիայի կապը այլ գիտությունների հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիան, սովորաբար, համարվում է կենսաբանության շրջանակներում ձևավորված գիտության ենթաճյուղ ընդհանուր գիտություն կենդանի օրգանիզմների մասին։ Կենդանի օրգանիզմները կարող են ուսումնասիրվել տարբեր մակարդակներում՝ սկսած առանձին ատոմներից ու մոլեկուլներից, մինչև պոպուլյացիաներ, կենսացենոզներ և կենսոլորտը ամբողջովին։ Էկոլոգիան ուսումնասիրում է նաև այն միջավայրը, որտեղ նրանք ապրում են, և նրանց հիմնախնդիրները։ Էկոլոգիան կապված է բազմաթիվ այլ գիտությունների հետ հենց այն պատճառով, որ այն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների կազմակերպումը շատ բարձր մակարդակում, հետազոտում է կապերը օրգանիզմների միջև և նրանց բնակության միջավայրի միջև։ Էկոլոգիան սերտորեն կապված է այնպիսի գիտությունների հետ, ինչպիսիք են կենսաբանությունը, քիմիան, մաթեմատիկան, աշխարհագրությունը, ֆիզիկան, համաճարակաբանությունը, կենսաերկրաքիմիան։ Վերջին ժամանակներում ակտիվորեն իրենց մասին հայտարարում են հետազոտության միջդիսցիպլինար համալիր ոլորտները։ Մասնավորապես, էկոլոգիայի և դասական էթիկայի շփման գծում ձևավորվել է էկոլոգիական էթիկան, իսկ էթնոգրաֆիայի, մշակույթաբանության և էկոլոգիայի հետաքրքրությունների հատման դեպքում՝ էթնոէկոլոգիան։

Էկոլոգիայի մեթոդաբանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Էկոլոգիայի՝ որպես գիտության նկատմամբ մեթոդաբանություն մոտեցումը հնարավորություն է տալիս առանձնացնել հետազոտությունների առարկան, խնդիրները և մեթոդները։ Էկոլոգիայի հետազոտության օբյեկտները, հիմնականում, անհատական օրգանիզմների բարձր մակարդակի համակարգեր են` պոպուլյացիաներ, կենսացենոզներ, էկոհամակարգեր, ինչպես նաև ամբողջ կենսոլորտը։ Ուսումնասիրության առարկան այդպիսի համակարգերի կազմակերպումն ու գործառնություններն են։ Կիրառական էկոլոգիայի հիմնական խնդիրը բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման սկզբունքների մշակումն է` կյանքի կազմակերպման ընդհանուր ձևավորված օրինաչափությունների հիման վրա։ Հետազոտության մեթոդները էկոլոգիայում բաժանվում են դաշտայինի, փորձարարականի և մոդելավորման մեթոդների։ Դաշտային մեթոդները իրենցից ներկայացնում են օրգանիզմների գործառնության դիտարկումը նրանց բնակեցման բնական միջավայրում։ Փորձարարական մեթոդները իրենց մեջ ներառում են տարատեսակ էկոլոգիական գործոնների փոփոխությունը, որոնք ազդում են օրգանիզմի վրա՝ մշակված ստացիոնար լաբորատոր պայմաններում։ Մոդելավորման մեթոդները հնարավորություն են տալիս կանխատեսել կենդանի համակարգերի միջև և նրանց ու շրջակա միջավայրի միջև փոխներգործության տարբեր գործընթացների զարգացումը։

Էռնստ Հեկկել, Վլադիմիր Վերնադսկի Կոմմոներ Բարրի, Վիկտոր Գորշկով, Օդում Յուջին, Բյորն Լոմբորգ, Վալդաս Ադամկուս, Ֆրեդերիկ Կլեմենտս, Վիգովսկի Ալեքսանդր Էդվինովիչ, Կոչուրով Բորիս Իվանովիչ, Լաչինով Դմիտրի Ալեքսանդրովիչ, Մյոբիուս Կարլ Ավգուստ, Մյուրի Ադալբերտ-Ադոլֆ, Մալիշեվ Արտեմի Վադիմիրովիչ, Պանայեվ Ֆյոդր Նիկոլայեվիչ, Ռամենսկի Լեոնտիյ Գրիգորյեվիչ, Ռեյմերս Նիկոլայ Ֆյոդորովիչ, Սկոյ Յոակիմ Ֆրեդերիկ, Սուկաչյով Վլադիմիր Նիկոլայեվիչ, Ուիտտեկեր Ռոբերտ Խարդինգ, Շվարց Ստանիսլավ Սեմենովիչ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «the definition of ecology». Dictionary.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  2. Eric Laferrière; Peter J. Stoett (2003 թ․ սեպտեմբերի 2). International Relations Theory and Ecological Thought: Towards a Synthesis. Routledge. էջեր 25–. ISBN 978-1-134-71068-3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Одум Ю. Основы экологии. - М., 1975 - 740 с. Пер. с англ. изд., 1971.
  • Будыко М.И. Глобальная экология. - М., 1972. - 327 с.
  • Пианка Э. Эволюционная экология. - М.։ Мир, 1981. - 399 с.
  • Begon, M.; Townsend, C. R., Harper, J. L. (2006). Ecology։ From individuals to ecosystems. (4th ed.). - Blackwell. ISBN 1-4051-1117-8.
  • Ахатов А. Г. Экология: Энциклопедический словарь = Akhatov A.G. Ecology. Encyclopaedic Dictionary. — Казань=Kazan: ТКИ, Экополис, 1995. — 368 с. — Тираж 5000 экз. — ISBN 5-298-00600-0.
  • Ахатов А. Г. Экология и международное право = Ecology & International Law. — М.: АСТ-ПРЕСС, 1996. — 512 с. — Тираж 1000 экз. — ISBN 5-214-00225-4.
  • Одум Ю. Экология. В 2 т. — М.: Мир, 1986.
  • Шимкевич В. М., (1890–1907). «Экология». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  • Саблин Р. Зелёный Драйвер — Код к экологичной жизни в городе. — Зелёная Книга. — ISBN 978-5-9903591-2-3

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էկոլոգիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 39