Jump to content

Նովիգրադ (Իստրիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նովիգրադ
խորվ.՝ Novigrad
Դրոշ Զինանշան

ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունԻստրիա
ՀամայնքԻստրիա
ՔաղաքապետԱնտե Միլոչ
Մակերես26,6 կմ², 4,3 կմ²
ԲԾՄ1 մետր
Բնակչություն4345 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ052
Փոստային դասիչ52466[1]
Պաշտոնական կայքnovigrad.hr
Նովիգրադ (Իստրիա) (Խորվաթիա)##
Նովիգրադ (Իստրիա) (Խորվաթիա)

Նովիգրադ[2] (խորվ.՝ Novigrad, իտալ.՝ Cittànova d'Istria), քաղաք Խորվաթիայում։ Գտնվում է Իստրիա թերակղզու արևմտյան ափին, Ադրիատիկ ծովի Ումագ և Պորեչ քաղաքների միջև։ Համայնքի կազմում ընդգրկված են 5 գյուղեր՝ Անտենալ (խորվ.՝ Antenal), Բուժինիյա (խորվ.՝ Bužinija), Դայլա (խորվ.՝ Dajla), Մարեդա (խորվ.՝ Mareda) և Նովիգրադ (խորվ.՝ Novigrad):

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն մասին, որ քաղաքը բնակեցված է եղել դեռևս հին դարերում, վկայում են շատ հնագիտական հետազոտություններ։ Նեապոլիս (խորվ.՝ Neapolis) անվամբ քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 7-րդ դարում։

6-7-րդ դարերում քաղաքը գտնվում էր Բյուզանդիայի կազմում, 8-9-րդ դարերում՝ Ֆրանկոնիայի կազմում, 10-12-րդ դարերում՝ Գերմանիայի կազմում։ 1270-1797 թվականներին քաղաքը եղել է Վենետիկի գերիշխանության տակ, 1805-1813 թվականներին՝ Նապոլեոնի իշխանության տակ։ 1814-1918 թվականներին Նովիգրադ քաղաքը եղել է Ավստրո-Հունգարիայի կազմում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների քաղաքը բաղկացած է 5 բնակավայրերից, որտեղ ապրում են 4345 բնակիչներ։

Ազգային կազմը հետևյալն է[3] ՝

Քաղաքում կրթական հաստատություններից գտնվում է միայն տարրական դպրոց։ Միջնակարգ կրթություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել հարևան Բուե և Պորեչ քաղաքներ։ Աշակերտների մի մասը այցելում է Պուլայի, Պազինի և Ռիեկայի ուսումնական հաստատություններ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովիգրադը անցյալում հայտնի էր որպես ձկնորսության քաղաք։ 20-րդ դարի 60-ական թվականների տնտեսական բուռն զարգացման շրջանում բնակչությունը սկսել է աշխատել տեքստիլ արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում։ 70-ական թվականներին բնակչությունը սկսում է աշխատել հյուրանոցային և ռեստորանային բիզնեսներում։ Այսօր Նովիգրադի տնտեսության կարևոր ոլորտները մնում են ձկնորսությունը, տեքստիլ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սուրբ Պելագիյա և Սուրբ Մաքսիմ ծխական եկեղեցի - իր գոյության ընթացքում 1408, 1580, 1746 և 1775 թվականներին վերականգնվել է։ 1935 թվականին շենքի արտաքին տեսքը փոփոխություններ չի կրել։
  • Զանգակատուն - կառուցվել է 1883 թվականին։
  • Քաղաքային պատեր - կառուցվել են 13-րդ դարի կեսերին, բայց տարբեր ժամանակահատվածներում վերականգնվել են։
  • Սուրբ Ագաթա եկեղեցի - գտնվում է հին քաղաքային գերեզմանոցում։ Շենքը հետաքրքիր է իր ճարտարապետությամբ։ Եկեղեցին 1993-1955 թվականներին ենթարկվել է վերականգնողական աշխատանքների։
  • Սուրբ Անտոն եկեղեցի - պահպանվում է մինչև օրս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. List of Croatian settlements and delivery post offices — 2022.
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 255.
  3. Данные переписи 2011 года

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովիգրադ (Իստրիա)» հոդվածին։