Jump to content

Արշակ Ֆեթվաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակ Ֆեթվաճյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1866(1866-10-01)
ԾննդավայրՏրապիզոն, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 10, 1947(1947-10-10) (81 տարեկան) կամ հոկտեմբերի 7, 1947(1947-10-07)[1] (81 տարեկան)
Մահվան վայրՄեդֆորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀռոմի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և փոստային բացիկների դիզայներ
Ներշնչվել էՉեզարե Մակկարի
Արշակ Ֆեթվաճյան Վիքիդարանում
 Arshak Fetvadjian Վիքիպահեստում

Արշակ Աբրահամի Ֆեթվաճյան (հոկտեմբերի 1, 1866(1866-10-01), Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 10, 1947(1947-10-10) կամ հոկտեմբերի 7, 1947(1947-10-07)[1], Մեդֆորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), հայ նկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արշակ Ֆեթվաճյանն Անի քաղաքում, 1904 թվական

Ծնվել է 1866 թվականին Տրապիզոնում, այն ժամանակվա Օսմանյան կայսրությունում։ Սովորել է Տրապիզոնի ազգային, ապա Կոստանդնուպոլսի Գեղարվեստի վարժարաններում, եղել վերջինիս անդրանիկ շրջանավարտներից (1987)։ Վերջինս բացվել է հայ քանդակագործ Երվանդ Ոսկանի կողմից։ 1887 - 1891 թթ. սովորել է Հռոմի գեղարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով Չեզարե Մակկարիին։ 1891 թ. մասնակցել է Իտալիայի նկարիչների ազգային ցուցահանդեսին։ 1891 - 1895 թթ. աշխատել է Վիեննայում, ապա մեկնել Սանկտ Պետերբուրգ, դարձել Ռուսաստանի նկարիչների ընկերության անդամ, մասնակցել պատկերահանդեսների։ XX-րդ դարի սկզբին նա շարունակեց ցուցահանդեսներ կազմակերպել, և նրա արվեստի գործերը ցուցադրվեցին Լուվրի (1919, 1920), Վիկտորիայի և Ալբերտի թանգարաններում։

Շրջել է Արևելյան Հայաստանում, նկարել հայկական հնագույն հուշարձաններ, ստեղծելով ավելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ աշխատանքներ։ Նրա ստեղծագործությունների թվին են պատկանում` «Արևելյան փոստ», «Սասունցի կինը», «Մանուկ Հայաստան», «Ղևոնդ Ալիշան», «Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարը», «Մատթեոս Իզմիլյան» և մի շարք այլ աշխատանքներ։ Ստեղծել է նաև պետական գործիչների, հայոց պատմության, դիցաբանության, ազգագրական թեմաներով աշխատանքներ, ինչպես նաև ընդօրինակումներ կատարել հայ մանրանկարչության նմուշներից, գեղագիտական հոդվածներով հանդես եկել մամուլում։ Ֆեթվաճյանի հետաքրքրությունները ընդգրկել են հայ ճարտարապետության պատմության, գրքի ձևավորման, ազգային տարազի, ասեղնագործության արվեստին առնչվող խնդիրներ։ Փարիզում ընտրվել է Ջրանկարիչների միջազգային ընկերության անդամ։

1922 թվականին Ֆեթվաճյանը գաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և բնակություն հաստատել Բոստոնում՝ Ամերիկայի հայկական համայնքի կենտրոնում՝ Մանուել Տեր Մանուելյանի օգնությամբ, ով Հայաստանի Հանրապետության հյուպատոս էր և ապրում էր Բոստոնում։ Ֆեթվաճյանը շարունակեց նկարել և ցուցադրել իր աշխատանքները, թեև նվազող մասշտաբով, քանի որ նա մեկուսացված էր և՛ գեղարվեստական, և՛ սոցիալական առումով և դժվարանում էր պատվերներ ստանալ։ Նյու Յորքում նա խորան է նախագծել Սուրբ Լուսավորչի հայկական տաճարի համար և դրա համար պատկերել Տիրամոր կերպավորումն իր մանկան հետ։

Մահացել է 1947 թվականի հոկտեմբերի 7-ին Մասաչուսեթս նահանգի Մեդֆորդ քաղաքում։Մահից հետո աճյունը տեղափոխվել և թաղվել է Երևանում, իսկ աշխատանքները, կտակի համաձայն, հանձնվել են Հայաստանի ազգային պատկերասրահին[2][3]։

Ստեղծագործություններից

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անիի Մայր տաճարը (1905)
Էրզրումի հայուհին

Գեղանկար՝

  • «Արևելյան փոստ»
  • «Սասունցի կինը» («Մանուկ Հայաստան»)
  • «Էրզրումի հայուհին»
  • «Ղևոնդ Ալիշան»
  • «Վենետիկի Ս. Մարկոսի տաճարը»
  • «Մատթեոս Իզմիլյան»
  • «Անիի ավերակները» - ջրանկարների շարք
  • «Անի. Միջնաբերդի բլուրը»[4]
  • «Անի. Հասարակական շենքը»[5]
  • «Վիրիվիս Ֆորտունայի տաճարը»[6]
  • «Արևամուտ (Միջերկրական և Սև ծովի ափին)»[7]
  • «Փողոցը Բաթումում»[8]
  • «Փոստը սարերում»[9]

Տարբեր աշխատանքներ՝

Անհատական ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՀ նամականիշերը Ֆեթվաճյանի ձևավորմամբ
ՀՀ առաջին թղթադրամներից (100 ռուբլի) 1919 թ.
  • Շրջագայություն նկարչաց աշխարհին մեջ «Հանդես Ամսօրյա» 1892 թ. № 1-6, 9-11, 1893 թ. № 3
  • Արշակ Ֆեթվաճյան, Իմ մտքերը Բոստոն 1941
  • Արշակ Ֆեթվաճյան, Les Ruines d'Ani. Venice, 1906. (ֆր.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ա. Տեր-Մանուելյան, Նկարիչ Արշակ Ֆեթվաճեան Բեյրութ 1966
  • Ռ. Շիշմանյան, Բնանկարն ու հայ նկարիչները Երևան 1958
  • Ерканян В.С. Армянская культура в 1800-1917 гг. Ереван 1985 (ռուս.)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակ Ֆեթվաճյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակ Ֆեթվաճյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 623