Jump to content

Ղազարոս Սարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղազարոս Սարյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էսեպտեմբերի 30, 1920(1920-09-30)
Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էմայիսի 27, 1998(1998-05-27) (77 տարեկան)
Երևան, Հայաստան
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, մանկավարժ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա, Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
 Ghazaros Saryan Վիքիպահեստում

Ղազարոս Մարտիրոսի Սարյան (սեպտեմբերի 30, 1920(1920-09-30), Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ - մայիսի 27, 1998(1998-05-27), Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, մանկավարժ։

Սովետահայ կոմպոզիտոր և մանկավարժ, Մարտիրոս Սարյանի որդին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազարոս (Լազար) Սարյանը ծնվել է 1920 թվականին սեպտեմբերի 30-ին՝ Դոնի Ռոստովի Նոր Նախիջևան քաղաքում, մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ընտանիքում։ Փոքր տարիքից ապագա կոմպոզիտորը լսել է հայկական ժողովրդական երգեր իր մոր՝ Լուսիկ Աղայան-Սարյանի և քեռու Մուշեղ Աղայանի կատարմամբ, ապա երեք տարեկանից միացել նրանց երգեցողությանը։ Իր նախնական երաժշտական կրթությունը կոմպոզիտորը ստացել է Երևանի կոնսերվատորիային կից շնորհալի երեխաների խմբում: Նրա համադասարանցիներն են եղել Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը։ Դպրոցական տարիքից սկսված նրանց ընկերությունը շարունակվել է ողջ կյանքում, դառնալով «Հայկական Հզոր խմբակի» պատմություն։ Իր կրթությունը Ղազարոս Սարյանը շարունակել է Երևանի կոնսերվատորիայում կոմպոզիտորներ Վարդգես Տալյանի և Սարգիս Բարխուդարյանի ղեկավարությամբ, ապա 1934-1938 թվականներին՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում, Վ. Շեբոլինի դասարանում։

1939 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ, 1941–1945 թվականներին դարձել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Այստեղ էլ որպես հրետանա-գնդացրային № 7 զորագնդի լեյտենանտ նրան անվանել են Լազար՝ իր անվան ռուսերեն տարբերակով։ Արժանացել է «Մարտական վասակների համար» և «Մարտական Կարմիր դրոշ» մեդալների և Կարմիր աստղ շքանշանի։ Նաև ղեկավարել է զորագնդի ինքնագործունեությունը, բայան նվագել, գրել երգել։

Պատերազմի ավարտից հետո Ղ.Սարյանն ընդունվել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա, ուր ուսանել է Դմիտրի Կաբալևսկու, Դմիտրի Շոստակովիչի, Ա. Ալեքսանդրովի կոմպոզիցիայի մասնագիտական դասարաններում։ 1950 թվականին, ավարտելով Մոսկվայի կոնսերվատորիան, երիտասարդ կոմպոզիտորը վերադարձել է Հայաստան և նույն թվականից սկզբում դասավանդել Երևանի կոնսերվատորիայում՝ գործիքագիտություն, ապա և մասնագիտական կոմպոզիցիա։

1955-1956 թվականներին Ղազարոս Սարյանը Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահն էր, իսկ 1960-1986 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը։ Նրա գործունեությունն առանձնացել է պրոֆեսիոնալիզմի, ազգայինի, համաշխարհային ստեղծագործական նոր հայտնությունների ներդրման սկզբունքներով։ Իսկ 1986 թվից մինչև կյանքի ավարտը՝ 1998, եղել է ստեղծագործական ամբիոնի վարիչ։ Նրա ստեղծագործական դասարանում իրենց մասնագիտական կրթությունն են ստացել այսօր լայն ճանաչում ստացած կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Ալթունյանը, Ռուբեն Սարգսյանը, Ստեփան Լուսիկյանը, Վարդան Աճեմյանը, Արմենուհի Կարապետյանը և այլք։

1963-1967 թվականներին Ղազարոս Սարյանը, ստանձնելով առաջին տնօրենի պաշտոնը, ղեկավարել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի կառուցման և առաջին ցուցադրության կազմակերպման աշխատանքները։

Կոչումներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմֆոնիկ՝

  • «Թեմա վարիացիաներով» (1947),
  • «Սիմֆոնիկ պոեմ» (1950),
  • «Խաղաղության օրը» վոկալ–սիմֆոնիկ սյուիտը (1953),
  • «Սիմֆոնիկ պատկերներ» (1955),,
  • «Ադաջիո և պար» լարայինների համար (1957),
  • «Հանդիսավոր նախերգանք» (1957),
  • «Սերենադ»(1959),
  • «Հայաստան» սիմֆոնիկ պաննո(1968),
  • Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար (1973),
  • Սիմֆոնիա (1980),
  • «Պասսակալյա» սիմֆոնիկ նվագախմբի համար (1997),
  • «Անդանտե և Պրեստո» ջութակի և կամերային նվագախմբի համար (1997)։

Կամերային, գործիքային ստեղծագործություններ՝

  • Թավջութակի և դաշնամուրի սոնատ (1948),
  • 1-ին լարային կվարտետ (1949),
  • Լիրիկական երգեր (1950-ական),
  • «Արիա և տոկատ» ջութակի և դաշնամուրի համար (1965),
  • Դաշնամուրային պիես «Պար» (1955),
  • Դաշնամուրային պիես «Պապիկի ժամացույց» (1970),
  • 2–րդ լարային կվարտետ (1986),
  • Թավջութակի և դաշնամուրի 2–րդ սոնատ (1989)։ Նվիրվում է Մեդեա Աբրահամյանին,
  • Դաշնամուրային 3 պոստլյուդ (1990),

Կինոերաժշտություն, գեղարվեստական ֆիլմեր՝

  • «Մանրուք» (1954),
  • «Հովազաձորի գերիները» (1956),
  • «Նրա երազանքը» (1957),
  • «Առաջին սիրո երգը» (Ա. Բաբաջանյանի համահեղինակությամբ, 1958),
  • «01–99» (1959)։
Կինոերաժշտություն, վավերագրական ֆիլմ՝
  • «Մարտիրոս Սարյան» (1965)։
Ղազարոս Սարյանի հուշատախտակը Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը

Ղազարոս Սարյանի անվամբ են կոչվում՝

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Берко М. «Лазарь Сарьян». (Творческий портрет), Е., 1994,
  • «Ղազարոս Սարյանը և նրա ժամանակը» (ժողովածու, կազմել է Ա. Սարյանը), Երևան, «Կոմիտաս», 2013։
  • Հայրապետյան Ս.Ս. Հայոց մեծերը, Տաղանդավոր եղբայրներ, հայր և որդիներ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչոթյուն, 2013
  • Սովետական Հայաստանի երաժշտությունը 1973 թ. Երևան

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազարոս Սարյան» հոդվածին։