Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց (Երևան)
Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1971 |
Անվանված է | Ղազարոս Սարյան |
Տնօրեն | Սուսաննա Սուքիասյան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Զեյթուն, Դրոյի 4ա (Դավիթ Անհաղթի անվան պուրակի հարևանությամբ) |
Կայք | saryanartschool.am |
Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց, մշակութային հաստատություն Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցը հիմնադրվել է 1971 թվականին որպես Երևանի թիվ 13 երաժշտական դպրոց, 1981 թվականին վերանվանվել է Երևանի թիվ 1 մանկական արվեստի դպրոց, 2000 թվականից անվանակոչվել է կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր Ղազարոս Սարյանի անունով։
Դպրոցը համագործակցում է մանկատների, ծերանոցների, հանրակրթական, արվեստի և երաժշտական դպրոցների, մանկապարտեզների, գրադարանների, հասարակական կազմակերպությունների և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ[1]։
Բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երաժշտական բաժին՝ դաշնամուր, ջութակ, ալտ, թավջութակ, կիթառ, ֆլեյտա, կլառնետ, սաքսոֆոն, շեփոր, գալարափող, տրոմբոն, դուդուկ, շվի, դհոլ, ակորդեոն, քանոն, քամանչա, ուդ, թառ, հարվածային գործիքներ
- Երգչախմբային բաժին՝ երգչախումբ և դաշնամուր
- Վոկալ բաժին՝ դասական, էստրադային և ժողովրդական երգ
- Պարարվեստի բաժին՝ դասական, հայկական, ժամանակակից և լատինաամերիկյան պարեր
- Կերպարվեստի բաժին՝ գունանկար, գծանկար, գեղանկար, գրաֆիկա, հագուստի մոդելավորում, քանդակ, գոբելեն
- Թատերական բաժին՝ ասմունք և բեմարվեստ
Նախակրթարան՝ ասմունք (հայերեն, ռուսերեն, անգլերեն), պար-ռիթմիկա, երգ-ռիթմիկա, նկարչություն
Հայտնի շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուզաննա Մանթաշյան, Բաստիլի օպերային երգչուհի
- Գուրգեն Բավեյան, Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ
- Տաթևիկ Աղամիրյան, հեղինակ-կատարող
- Արտաշես Սինանյան, հարվածային գործիքների երաժիշտ, գործիքավորող
- Սուրեն Շախիջանյան, ապրում և ստեղծագործական գործունեություն է ծավալում Փարիզում
- Արսեն Զորայան, ապրում և ստեղծագործում է Գերմանիայում
- Անի Սարգսյան, ապրում և ստեղծագործական գործունեություն է ծավալում Գերմանիայում
- Տաթևիկ Բաղդասարյան, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ ֆլեյտահար
- Անի Երանյան, դերասանուհի
- Միքայել Աթասունց, հաղորդավար, ռեժիսոր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2016-01-26 Wayback Machine