Jump to content

Դին Մարտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դին Մարտին
1960-ական թվականների ստուդիական լուսանկար
Բնօրինակ անունանգլ.՝ Dean Martin
Ի ծնե անունԴինո Պոլ Կրոչետտի
Նաև հայտնի է որպեսThe King of Cool, Dino և Dino Martini
Ծնվել էհունիսի 7, 1917(1917-06-07)[1][2][3][…]
Ստյուբենվիլ, Օհայո, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 25, 1995(1995-12-25)[1][2][3][…] (78 տարեկան)
Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
Ժանրերփոփ, բիգ բենդ, թեթև երաժշտություն, Քանթրի, ջազ և ավանդական փոփ երաժշտություն
Մասնագիտություներգիչ, ջազ երաժիշտ, սցենարիստ, կատակերգու, պրոդյուսեր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, դերասան, բռնցքամարտիկ, պրոդյուսեր, գրող և կինոդերասան
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ԼեյբլCapitol Records, Ռեփրայզ Ռեքորդս, MGM Records և EMI
ԿրթությունSteubenville High School?
ԱնդամակցությունRat Pack?
ԿապվածՖրենկ Սինատրա
Ջերի Լյուիս
«Սեմի» Դևիս կրտսեր
ԱմուսինՋին Մարտին
Պարգևներ
Կայքdeanmartin.com
 Dean Martin Վիքիպահեստում

Դինո Պոլ Կրոչետտի (անգլ.՝ Dino Paul Crocetti, հունիսի 7, 1917(1917-06-07)[1][2][3][…], Ստյուբենվիլ, Օհայո, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 25, 1995(1995-12-25)[1][2][3][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավելի հայտնի Դին Մարտին (անգլ.՝ Dean Martin) անունով, իտալական ծագմամբ ամերիկացի էստրադաջազային երգիչ և դերասան։ 1950-ական թվականներին Դին Մարտինը բազմիցս գլխավորել է ամերիկյան հիթ-շքերթները[5]։ Ֆրենկ Սինատրայի և Սեմի Դևիսի հետ ընդգրկված է եղել «Առնետների խմբի» կազմում։ Ֆրենկ Սինատրայի և Սեմի Դևիս կրտսերի հետ համագործակցությունը Դին Մարտինին դարձրել է Ամերիկայի ամենահայտնի և իսկապես ազգային արտիստներից մեկը[6]։

Մարտինը, ով իր կարիերայի ընթացքում կատարել է բազմաթիվ սվինգային հիթեր և ջազային ստանդարտներ, եղել է Բինգ Քրոսբիի ամենատիպիկ հետևորդներից մեկը։ Նրա և Քրոսբիի ձայների տեմբրերի և կատարողական արվեստի մեջ եղել են բազմաթիվ նմանություններ։ Բացի դրանից, Էլվիս Փրեսլին Մարտինի ոճը համարել է ավելի «զով» և համարել է երգչին «բուն» քուլ-ջազի արքա[7][8], իսկ ամերիկյան «Newsweek» պարբերականի տեսաբանը նշել է, որ Մարտինն ունեցել է իր ինքնատիպ ոճը և ընդգծել է, որ նրա արհամարհական վերաբերմունքը հասարակության նկատմամբ հանգեցրել է այն բանին, որ նրա արվեստի երկրպագուներն էլ ավելի սիրով են տրամադրվել նրա նկատմամբ։ Այս տեսակետին կողմնակից է եղել նաև ամերիկացի հայտնի դերասան Էնթոնի Քուինը, ով «Time» ամսագրին տված հարցազրույցում ասել է.

Մենք բոլորս էլ ճաշակել ենք մեզ վրա դրված պարտավորությունները։ Մենք մշատապես հետևում ենք կանոններին։ Դինոն այն տղան է, ում տեղը յուրաքանչյուրս էլ գաղտնի ցանկացել է լինել։ Նա այն մարդն է, ով կարող է իրեն պահել ազատ, հարբել և սկսել վիրավորել՝ դրա համար չկրելով ոչ մի պատասխանատվություն[9]։

Դին Մարտինը եղել է կատարյալ էստրադային արտիստ։ Իրեն բնորոշ անկեղծությամբ նա մի անգամ բացատրել է.

Երբ ես երգում եմ երգ սիրո մասին, ես երգում եմ այնպես, որ դուր գամ ոչ թե կնոջը, այլ այն տղամարդուն, որի հետ եկել է կինը, քանի որ ինձ վճարում է ոչ թե կինը, այլ տղամարդը[10]։

Դին Մարտինի «հաշվին» կա ավելի քան հարյուր ֆիլմ, որոնցից են, օրինակ, «Ռիո Բրավո» (1959) և «Օուշենի տասնմեկ ընկերները» (1960) ֆիլմերը։ Մարտինի երաժշտական կարիերան զարգացել է Ֆրենկ Սինատրայի (1943) հետ ծանոթությունից հետո։ Նա Սինատրայի հետ է կատարել իր հիթերի որոշ մասը՝ «Love Me, Love Me», «Memories Are Made of This», «Innamorata» և այլն[11]։ 2010 թվականի փետրվարի 22-ին Հոլիվուդյան փառքի ծառուղում տեղադրվեց Դին Մարտինի աստղը։ Տոնախմբությունը կայացավ «Ֆլամինգո» խաղատանը[12][13]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ. 1917-1946

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դին Մարտինը ընտանիքի հետ. Դին, Անջելա, Գաետանո Կրոչետտի (ձախից աջ)

Բազմաթիվ ներգաղթած իտալացիները չեն ունեցել այնպիսի որակավորում, ինչպես, օրինակ, դեղաբանները և փաստաբանները, սակայն նրանք իմացել են, թե ինչ է համառորեն աշխատելը: Իմ հայրն էլ էր այդպիսին: Նա երկար ժամանակ աշխատել էր որպես վարսավիր և որոշ ժամանակ անց բացել էր իր սեփական վարսավիրանոցը... Նա ապահովել է մեզ համար հրաշալի տուն, մեքենա, լավ սնունդ և անմոռանալի Սուրբ Ծնունդներ: Եվ մենք երբեք չենք եղել աղքատ, իմ եղբայրն ու ես[9]:
Դին Մարտին

Դին Մարտինը ծնվել է 1917 թվականի հունիսի 7-ին Ստյուբենվիլում (նահանգ Օհայո, ԱՄՆ)՝ իտալացի ներգաղթյալներ Գաետանո և Անջել Կրոչետտիների ընտանիքում (մոր օրիորդական ազգանուն՝ Բառա)։ Նրա հայրը ծագմամբ Աբրուցոյից էր, իսկ մայրը՝ նեապոլիտուհի էր և կիսով չափ սիցիլիական ծագում ուներ։ Դինը մանուկ տարիքից եղել է շատ գործարար և աշխատասեր և միշտ օգնել է ծնողներին, ինչով կարողացել է։ 1920-ական թվականներին Ստյուբենվիլում նկատվում էր հանցագործությունների բարձր քանակ, ինչի պատճառով էլ բնակիչները քաղաքին տվել են «փոքր Չիկագո» (անգլ.՝ Little Chicago) անունը։ Որպես հետևանք Մարտինը չի կարողացել դիմադրել այդ վատ ազդեցությանը[14]։

Պատանի տարիքում Մարտինն ապրել է «Սեմի» Դևիս կրտսերի, Ջիմի Գրեկի և արդեն ապագայում հայտնի դարձող սպորտային մեկնաբան Ջիմի Սնայդերի հետ հարևանությամբ։ Մարտինը եղել է ընտանիքի երկրորդ երեխան։ Դինի եղբոր անունը Բիլ էր։ Մարտինը խոսում էր միայն իտալերեն մինչև 5 տարեկան հասակում դպրոց հաճախելը։ Հետագայում արդեն հայտնի երգիչ և դերասան Մարտինն անկեղծացել է՝ ասելով, որ ինքը միշտ ամաչել է իր ծագումից և այն փաստից, որ չի իմացել անգլերեն։ «Look» ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ Դինն ասել է.

Իտալացիները շատ տաղանդավոր են։ Վերցրեք ժամանակակից երգիչների կենսագրությունները և կտեսնեք, որ նրանց 90 %-ն իտալացիներ են... Եվ այդ ամենը այն պատճառով, որ նրանք երգում են սրտով, այլ ոչ թե կոկորդով։ Ամեն ոք կարող է երգել կոկորդով, սակայն եթե դուք այդպես եք անում, ապա դա նշանակում է, որ դուք ուղղակի արտաբերում եք բառեր։

Քննադատները երբեք չեն մեղադրել Մարտինին այն բանի համար, որ նա չի երգում «կոկորդով»[15]։

Դեռահասության տարիքում Մարտինն սկսում է նվագել հարվածային գործիքներ և տարվում է երաժշտությամբ։ Նրա հասակակիցները ծիծաղում էին Մարտինի սխալ անգլերենի վրա, և այդ պատճառով Դինը լքում է դպրոցն այն ավարտելուց երկու տարի առաջ։ Ենթադրվում է, որ հենց այնտեղ է Մարտինն ստացել իր կրթության մեծ մասը՝ չնայած նրան, որ ըստ կենսագրության, Մարտինն, այնուամենայնիվ, ավարտել է այդ դպրոցը և հենց այդ դպրոցից է ստացել միջնակարգ դպրոցի ավարտական վկայականը[16]։ Մեծ ճգնաժամի տարիներին Դինոն անօրինականորեն վաճառում էր ոգելից խմիչքներ նահանգների սահմաններին, վիճակախաղերի տոմսեր և կազմակերպում էր գումարային գրազներ։ Այդ տարիներին բուքմեյքերությունը շատ մեծ տարածում ստացավ Միացյալ Նահանգներում։ Որոշ ժամանակ անց Դինոն Ստյուբենվիլի խաղատներից մեկում դառնում է պրոֆեսիոնալ կրուպյե[17]։ Այս ամենից բացի Մարտինը գաղտնի զբաղվում էր ոգելից խմիչքների առևտրով, գրում էր անսովոր անեկդոտներ, պրոֆեսիոնալ կերպով խաղում էր բլեքջեք, աշխատում էր պողպատաձուլական գործարանում և միջին քաշային կարգի բռնցքամարտիկ էր[17]։ «Houston Chronicle» ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ Դինոյի մանկության ընկերներից մեկը՝ Մարիո Կամերլենգոն, ասել է. «Նա արդեն մանկությունից էլ կոմիկ էր։ Հիշում եմ, թե ինչպես էր նա անընդհատ խանգարում դասերը։ Երբ ուսուցիչը ասում էր նրան՝ «Դինո՛, դուրս արի դասասենյակից», նա ի հեճուկս բոլորի խփում էր իմ գլխին, որպեսզի ապացուցի շրջապատողներին, որ կռվի նախաձեռնողը ես եմ»[14]։

Երիտասարդ տարիքում Մարտինը պրոֆեսիոնալ կերպով զբաղվում էր բռնցքամարտով և շատ էր սիրում թղթախաղ։ 15 տարեկան հասակում դառնալով բռնցքամարտիկ՝ նա իր համար հորինում է «Կարթ պատանյակ» (անգլ.՝ Kid Crochet) մականունը, իսկ արդեն 16 տարեկան հասակում անընդմեջ հաղթանակների քանակով դառնում է ռեկորդակիր երկրորդ կիսամիջին քաշային կարգում[18]։ Իր մարզական կարիերայի ժամանակ Դինն ստացել է տարբեր վնասվածքներ՝ շուրթի, հոդերի և քթի (կոտրվածք)։ 27 տարեկան հասակում Մարտինը կատարել է քթի ուղղման վիրահատություն[18]։ Վիրահատության ծախսերը հոգացել է հայտնի ամերիկացի կոմիկ Լու Կոստելլոն[14]։ Ռոբի Պարկերի հետ «The Observer» ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ Դինոն պատմել է. «Ես հաղթել եմ բոլորին, բացի իմ տասնմեկերորդ հակառակորդից» (անգլ.՝ I won all but eleven)[19]։ «Look» ամսագրի լրագրողի այն հարցին, թե քանի հաղթանակ է տարել նա, Դինը պատասխանել է. «Մեկ դյուժին» (անգլ.՝ a dozen)։ Մարտինի կենսագրական տվյալներն փաստում են, որ նա մասնակցել է 36 մարտի և հաղթել է նրանցից 25-ում[18]։ Պատանի տարիքում Մարտինն իր ընկերոջ՝ Սոննի Քինգի (ապագայում հայտնի երգիչ) հետ հաճախ կազմակերպում էր սիրողական մարտեր, որոնք անցկացվում էին մասնավոր բնակարանում։ Ընկերները շարունակում էին մարտը այնքան ժամանակ, մինչև որ նրանցից մեկը չէր հայտնվում նոկաուտում։ Մարտերն ընթանում էին այն դեպքում, երբ հանդիսատեսի կողմից վճարվում էր ժամավճարը, սակայն դա չէր խանգարում, որ Դինը և Սոննին հավաքեն շատ հանդիսատեսներ։ Յուրաքանչյուր խաղից Դինոն վաստակում էր տասից քսանհինգ դոլար։

Քսան տարեկան հասակում Մարտինը թողեց սպորտային կարիերան և սկսեց ելույթ ունենալ տեղական երաժշտական խմբերի հետ։ Սպորտից հեռանալուց հետո նա իր համար վերցրեց «Դինո Մարտինի» կեղծանունը (որպես «աղբյուր» վերցնելով Մետրոպոլիտեն-օպերայի հայտնի տենորներից մեկի՝ Նինո Մարտինիի անունը)։ Սկզբում նա ելույթ էր ունենում Քլիվլենդի՝ Էռնի Մաքեյի տնօրինության տակ գտնվող նվագախմբում։ Մարտինը երգում էր Հարրի Միլլզի («Mills Brothers») ոճով[19]։ Բացի նվագախմբում ելույթ ունենալուց Մարտինը նաև երգում էր տեղական երաժշտական խմբերում։ 1940-ական թվականների սկզբներին 21-ամյա Դինոն սկսում է ելույթ ունենալ Սեմի Ուոտքինսի նվագախմբում։ Հենց Սեմի Ուոտքինսն էր առաջարկել Մարտինին, որ նա փոխի իր կեղծանունը[17]։ Մարտինը մանկությունից սկսած հիանում էր Հոլիվուդով և իր ազատ ժամանակը համարյա ամբողջությամբ տրամադրում էր Ստյուբենվիլի կինոթատրոններում հոլիվուդյան ֆիլմեր դիտելուն։ Ապագա դերասանի վրա մեծ ազդեցություն ունեցավ Բինգ Քրոսբին։ «People» ամսագրի հետ հարցրազրույցի ժամանակ Դինը պատմեց[20].

Երբ կինոթատրոնում ցուցադրում էին ֆիլմեր Բինգ Քրոսբիի մասնակցությամբ, ես կարող էի դիտել դրանք ամբողջ օրը շարունակ։ Հենց այդպես ես սովորեցի երգել, ախր ես իրոք չէի կարողանում կարդալ նոտաները։ Այդ ամենը ես սովորեցի Քրոսբիից։ Այդպես են արել Ֆրենկ Սինատրան և Փերի Կոմոն։ Մենք բոլորս այդպես կամ այլ կերպ էինք նմանվում նրան. նա մեզ բոլորիս համար եղել է ուսուցիչ[9]։
- Դին Մարտին

1941 թվականին Մարտինն ամուսանում է Էլիզաբեթ Էնն Մակդոնալդի հետ։ Ամուսնությունը 1949 թվականին ավարտվում է ապահարզանով (Բեթին տառապում էր հարբեցողությամբ), սակայն նրանք այդ ժամանակահատվածում ունենում են չորս երեխա։ Այդ ամբողջ ժամանակում Մարտինն աշխատում էր իր սեփական ոճի վրա՝ մշակելով արտաքին տեսքը և անհատականությունը։ 1943 թվականին Մարտինը տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ սկսում է ելույթ ունենալ «Riobamba» գիշերային ակումբում։ Այդտեղ նա ծանոթանում է Ֆրենկ Սինատրայի հետ։ 1944 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դինը դառնում է իր սեփական ռադիոհաղորդման՝ «Դին Մարտինի երգերը» հաղորդման հաղորդավարը։ Նրա հաղորդումները տևում էին շուրջ 15 րոպե։ Յուրաքանչյուր հաղորդման ժամանակ Դինը կատարում էր չորս երգ։ 1944 թվականի վերջում Մարտինը ծառայության է գնում Ակրոնի (նահանգ Օհայո) բանակ, սակայն շուտով զորացրվում է, որպես ծառայության համար անպետք այն պատճառով, որ ուներ առողջական խնդիրներ (կրկնակի ճողվածք)։ Սրա մասին իր ինքնակենսագրականում գրում է Ջերի Լյուիսը։ 1946 թվականին Դինն արդեն բավական հայտնի երգիչ էր։ Նա շատ էր ելույթ ունենում և մասնակցում հյուրախաղերի, նմանվում էր Բինգ Քրոսբիին, սակայն խոսքը չի վերաբերում այն ճանաչմանը, որը ուներ Ֆրենկ Սինատրան։ 1940-ական թվականների վերջին Դին Մարտինը հետաքրքրություն է առաջացնում հոլիվուդան պրոդյուսերների մոտ և նկարահանվում է մի քանի ֆիլմերում, սակայն ակտիվ կերպով նկարահանվել սկսում է միայն 1950-ական թվականների սկզբին` տարեկան մի քանի ֆիլմում նկարահանվելով[17][21]։

Համագործակցությունը Ջերրի Լյուիսի հետ. 1946-1956

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դին Մարտինը և Ջերի Լյուիսը «Կոմեդիայի ժամը Քոլգեյթի հետ» հեռուստահաղորդման ժամանակ

1946 թվականին Մարտինը թողարկեց իր առաջին սինգլը՝ «Which Way Did My Heart Go?»[22]։ Այդ նույն տարում Ատլանտիկ Սիթիում հյուրախաղերի ժամանակ Դին Մարտինը ծանոթանում է հայտնի էստրադային կոմիկ Ջերի Լյուիսի հետ։ Միավորվելով մեկ դուետում՝ 1948 թվականին նրանք կնքում են պայմանագիր «Պարամաունտ» ընկերության հետ և սկսում են կատարել երգեր և նկարահանվել ֆիլմերում։ Ընդամենը մի քանի ամիս անց Մարտինի և Լյուիսի շաբաթական եկամուտները 350-ից բարձրացան մինչև 5000 դոլարի, և արդեն 1940-ականների վերջին նրանք հայտնի էին դարձել ողջ երկրում[22]։ Մոտակա ժամանակներում հայտնվեցին շատ նմանակողներ, որոնք կրկնօրինակում էին դերասանների ոճը։ Այդպիսի նմանակողներից էր «The Organ Grinder and the Monkey» դուետը։

Մարտինի և Լյուիսի պաշտոնական դեբյուտը կայացել էր 1946 թվականի հուլիսի 24-ին Ատլանտիկ Սիթիի «500» ակումբում։ Ակումբի սեփականատեր Պոլ Դ’Ամատոն, ով ավելի հայտնի էր Սքիննի մականունով (անգլերենից թարգմանաբար նշանակում է նիհար) զգուշացրել էր Ջերիին և Դինին այն մասին, որ երկրորդ անհաջող ելույթի դեպքում նրանք երկուսն էլ կհեռացվեն ակումբից։ Լոջում Սքիննիի դերը, համաձայն քաղաքական սպանությունների հետաքննության վեհաժողովի կոմիտեի իրավախորհրդատուի, այն էր, որ նա պետք է պաշտպաներ Չիկագոյի մաֆիայի առաջնորդի՝ Սեմ Ջանկանի հետաքրքրությունները[23]։ Կուլիսներում իրենց բեմ դուրս գալուն սպասող Լյուիսը և Մարտինը որոշել էին ելույթ ունենալ հասարակության առաջ առանց համապատասխան փորձնական նախապատրաստման։ Նրանք երկուսն էլ վստահ էին, որ իրենց ելույթը ավարտվելու է «ձախողմամբ»։ Նրանք պատրաստել էին դուետ լուրջ երգչի և հիմար մատուցողի մասնակցությամբ, և ըստ մտահղացման՝ հերոսները պետք է հայտնվեին տարբեր իրավիճակներում։ Բեմում դերասանները հանգիստ, ըստ տեքստի շարժվում էին առաջ և «բաց էին թողնում» կատակներ, որոնք այդ պահին հայտնվում էին իրենց գլխում։ Շոուն բարձր գնահատականի արժանացավ ամերիկյան և արևմտաեվրոպական հասարակությունների շրջանում։ Այս հաջողության շնորհիվ Դինը և Ջերին մի քանի համերգներ տվեցին Կոպակաբանում (Նյու Յորք)։ Ինչպես նշում էին հանդիսատեսները, ելույթն առաջին հերթին զվարճացնում էր հավաքվածներին նրանով, որ Լյուիսն անընդհատ ընդհատում և խանգարում էր Մարտինին, երբ նա սկսում էր երգել[24]։

«500» ակումբում ելույթներից հետո Մարտինը պայմանագիր է կնքում ոչ այնքան հայտնի «Diamond Records» լեյբլի հետ[16]։ 1946 թվականի հուլիսի 11-ին՝ հինգշաբթի օրը, Դինը ձայնագրում է չորս երգ, որոնք դառնում են իր երաժշտական կարիերայի առաջին երգերը։ Հեռուստատեսությունում Դինը և Ջերին առաջին անգամ ելույթ են ունեցել 1948 թվականի հունիսի 20-ին` «Սի-Բի-Էս» հեռուստաալիքի «Քաղաքային կենաց» հաղորդման ժամանակ (1955 թվականին հաղորդումն անվանափոխվել է և կոչվել է «Էդ Սալլիվանի Շոու»)։ Հաղորդմանը մասնակցել են Էդ Սալլիվանը, Ռիչարդ Ռոջերսը և Օսկար II Համմերստայնը[25]։ Դին Մարտինի մոտ ռադիոհաղորդումներում մասնակցելու ժամանակահատվածը սկսել է 1949 թվականից։ 1950 թվականին Ջերին և Դինը դառնում են իրենց սեփական համերգային հաղորդման հաղորդավարները` «Կոմեդիայի ժամը Քոլգեյթի հետ» (անգլ.՝ Colgate Comedy Hour) հայտնի հեռուստահաղորդման մեջ։ Այդ հեռուստահաղորդումը «ապրեց» մինչև 1955 թվականը։ Դինի և Ջերիի մենեջերի պարտականությունները կատարում էր Էբբի Գրեշլերը։ Հենց Գրեշլերն էր ժամանակակից դուետի ամբողջ պատմության մեջ ամենահաջող գործարքներից մեկի նախաձեռնողը։ Այդ գործարքի շնորհիվ Դինը և Ջերին վաստակեցին շուրջ 75 000 դոլար, և այդ գումարը թույլ տվեց, որ նրանք հիմնեն իրենց սեփական «York Productions» ընկերությունը։ Ջերին և Դինը լիարժեք կերպով իրագործում էին ակումբի, ռադիոյի և հեռուստատեսային նախագծերի վերահսկողությունը։ Համատեղ աշխատանքի ժամանակ նրանք միասին խաղացել են շուրջ 16 կատակերգական ֆիլմերում։ 1949 թվականին նրանք մեկնեցին հյուրախաղերի ամբողջ երկրով մեկ, կնքեցին պայմանագիր «Պարամաունտ» ընկերության հետ, դերակատարում ունեցան «Իմ ընկերուհի Իրման» կատարկերգության մեջ և իրենց համարներով սկսեցին ելույթ ունենալ ռադիոյով։ Որոշ ժամանակ անց նրանք սկսեցին վաստակել միլիոններ։ Նրանց երկուսի դուետը 1950-ական թվականներին մեծ ճանաչում էր վայելում ամբողջ Ամերիկայում։ 1953 թվականին Ջերին և Դինը դառնում են «Թեյատուփ» (անգլ.՝ The Caddy) ռադիոհաղորդման հաղորդավարները։ Այնտեղ Մարտինը հանդես էր գալիս որպես երգիչ։ Հաղորդման մեջ Մարտինի կողմից կատարվող երգերից մեկը՝ «That’s Amore»-ը, ներկայացվեց «Օսկար» մրցանակի «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում[26]։ Երգը դարձավ Դինի առաջին իսկական հիթը յոթ տարվա ընթացքում, սակայն ինքը՝ Դինը, բացեիբաց ատում էր այդ երգը[27]։

Սկզբում նրանք իրենց հումորային համարներով ելույթ էին ունենում միայն գիշերային ակումբներում, հետո դրան հետևեցին ելույթները ռադիոյում, ապա ելույթները իրենց սեփական հեռուստատեսային հաղորդումներում, և այս ամենի շնորհիվ նրանք սկսեցին դերեր ստանալ «Paramount Pictures» ստուդիայի հումորային ֆիլմերում։ Այս կոմիկական դուետի հաջողությունների ֆոնի վրա «DC Comics» ընկերությունը թողարկեց մի քանի կոմիքս «Դին Մարտինի և Ջերի Լյուիսի արկածները» անունով։ Սակայն որոշ ժամանակ անց դուետում Դին Մարտինի դերը սկսում է զգալիորեն նվազել։ Լյուիսը համարվում էր դուետի գլխավոր ուժը, իսկ Մարտինը աստիճանաբար սկսել էր իրեն զգալ երկրորդական դերում։ Անբավարարվածությունը սկսեց ավելի աճել, և 1956 թվականի ամռանը դուետը դադարեց գոյություն ունենալուց[17]։ Չնայած այս ամենին՝ Լյուիսը և Մարտինը մնացին շատ հայտնի շոու բիզնեսում, բայց արդեն ելույթ էին ունենում իրարից առանձին։ Հետագայում նրանք հրաժարվեցին մեկնաբանել իրենց բաժանումը և չհայտնվեցին հասարակության մեջ միասին։ Նորից միասին նրանց տեսան միայն 1976 թվականին հեռուստամարաթոններից մեկում, իսկ վերջնականապես նախկին գործընկերները հաշտվեցին 1980-ական թվականներին՝ Դին Մարտինի որդու մահից հետո[17]։

Ջերի Լյուիսը դառնում է պրոդյուսեր, ռեժիսոր և միևնույն ժամանակ դերասան, իսկ Դինը՝ ինքնուրույն արտիստ։ Լյուիսի ամենահաջող աշխատանքը դառնում է «Խելագար պրոֆեսոր» (1963) ֆիլմը, որը Ռոբերտ Սթիվենսոնի՝ բժիշկ Ջեքիլլի և պարոն Հայդի մասին պատմող վեպի հումորային տարբերակն էր։ Լյուիսի հայտնիությունը գնալով նվազում է, և 1970-ական թվականներին նա հրաժեշտ է տալիս կինոյին[28]։ Քննադատները նշում են, որ Դին Մարտինը եղել է լավագույն ընկերը, ում հետ երբևիցե համագործակցել է Լյուիսը։ Հաշվի առնելով այն փաստը, որ Լյուիսը եղել է տաղանդավոր արտիստ, նա կարող էր համագործակցել և «ծաղկել» յուրաքանչյուր կատակերգակի հետ։ Ըստ ժամանակակիցների արձագանքների՝ Լյուիսը միշտ մեծ ուշադրություն էր դարձրել Մարտինի աշխատանքին՝ նշելով, որ համարը հաջողության չէր հասնի առանց Դինի մասնակցության։ Օրինակ՝ «Դինը և ես» հեռուստատեսային հաղորդման ժամանակ Լյուիսը անվանում է Մարտինին բոլոր ժամանակների մեծագույն կատակերգակ։ «Look» ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ Դինն անկեղծանալով ասել է.

Երբ Ջերին անում էր զվարճալի ինչ-որ բան, խցիկը հենց այդ ժամանակ նկարահանում էր նրան և միայն հետո ինձ, երբ արդեն իմ համարը ավարտվում էր։ Ամեն-ինչ պտտվում էր Ջերի Լյուիսի շուրջը, իսկ ես երկրորդ դերում էր։ Ամեն անգամ ես ինձ զգում էի հիմարի պես՝ անգամ չնայած նրան, որ ես վաստակում էի մեծ գումարներ։ Սակայն ես միշտ իմացել եմ, որ գումարը դեռ ամենը չէ, և վստահ էի, որ ես ընդունակ եմ էլ ավելին անելու։ Եվ ես ապացուցեցի դա։ Ոչ հասարակությանը և ոչ էլ երկրին կամ աշխարհին։ Ես ապացուցեցի դա ինքս ինձ[9]։
- Դին Մարտին

1956 թվականին պաշտոնապես հայտարարվեց դուետի գործունեության դադարեցման մասին։ Դա տեղի ունեցավ Լյուիսի նախաձեռնությամբ, ով ցանկություն ուներ շարունակել իր կարիերան այլ արտիստի հետ։ Ըստ գործընկերների՝ համատեղ աշխատանքի վերջին տարիներին Դինի և Ջերիի մեջ առաջանում էին լուրջ անհամաձայնություններ։ Նրանց հարաբերություններին վերջնականորեն վերջ տրվեց այն ժամանակ, երբ Մարտինը «տեղեկացրեց» Ջերիին, որ նա միշտ իր համար եղել է «ոչ մի այլ բան, բացի դոլարի նշան» (անգլ.՝ nothing to me but a dollar sign), իսկ Ջերին Պիտեր Բոգդանովիչի հետ խոսակցության ժամանակ ասաց, որ «որոշ մարդիկ» (անգլ.՝ outside people) «տրամադրում են» Մարտինին իր դեմ[18]։ Դուետի բաժանումից հետո Դինի համար սկսվեցին դժվար ժամանակներ։ Հասարակությունը չէր ցանկանում հավատալ, որ դուետը բաժանվել է, և առավել ևս նրան, որ Դինը պետք է հանդես գա ինքնուրույն։ Մարտինի «Տասը հազար ննջասենյակ» դեբյուտային ֆիլմը, որի պրեմիերան կայացավ 1957 թվականի ապրիլին, կրեց դրամարկղային ձախողում[29]։ Ֆիլմի թողարկումից հետո «Նյու Յորք Թայմս» ամսագրի քննադատ Բոսլի Քրոուտերը ասաց. «Առանց Լյուիսի Մարտինը դարձավ գրավիչ արտաքինով հերթական կրուներ... Ջերիի հետ միասին նրանք ստեղծել էին մեկ ընդհանուր հավասարակշռված թիմ, որում յուրաքանչյուրը զբաղվում էր նրանով, ինչը կարողանում էր անել ամենից լավ։ Դին Մարտինը այն մարդն է, ով օժտված է եղել հիանալի հումորի զգացումով և հմայքով»։ Հետագա տարիները ապացուցեցին, որ Քրոուտերի կարծիքը սխալ էր, քանի որ Մարտինը հաջողության հասավ՝ ելույթ ունենալով որպես ինքնուրույն էստրադային արտիստ[9]։

Դուետի բաժանումից հետո Դին Մարտինը առաջվա պես մնաց որպես պահանջված արտիստ։ Սակայն սրընթաց զարգացում ապրող նոր երաժշտական ոճը՝ ռոք-ն-ռոլը, շատ խանգարեց էստրադային երգչի կարերային և հասցրեց անկման։ Գոյություն ուներ մի տեսակետ, ըստ որի Մարտինի հետագա ստեղծագործական գործունեությունը կսահմանափակվի միայն գիշերային ակումբներում ունեցած ելույթներով, իսկ ինքը՝ Մարտինը, կինեմատոգրաֆիական աշխարհում հայտնի կմնա միայն որպես Լյուիսի նախկին ընկերակից։ Բաժանումից հետո Լյուիսը ֆիլմերում կատարած իր դերերի շնորհիվ պահպանեց իր հայտնությունը։ Ավելի ուշ հարցազրույցներից մեկի ժամանակ լրագրողները նշեցին Մարտինի ձեռքբերումները՝ ներառյալ «Everybody Loves Somebody» ոսկե ալբոմը, որը «Բիթլզ» խմբին «իջեցրել էր» հիթ-շքերթների բարձունքից, տարբեր դերերը ֆիլմերում և ավելի քան հաջող հեռուստատեսային հաղորդումները։ «Այնուամենայնիվ ես ցույց տվեցի Ջերիին իր տեղը»,− մասնավոր հարցազրույցում ասել էր Մարտինը[30]։

Սոլո կարիերա. 1957-1980

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դին Մարտինը և Ջոն Ուեյնը «Ռիո Բրավո» ֆիլմում

Մարտինը երբեք չի ձգտել սկսել պրոֆեսիոնալ դերասանի կարիերա, չնայած գլխավոր դերերի բարձր հոնորարներին ու նոր պայմանագրերին։ Իր առաջին գլխավոր դերերից մեկը Մարտինը խաղաց «Երիտասարդ առյուծներ» (1957) ռազմական դրամայում։ Ֆիլմի գլխավոր դերերում հանդես էին գալիս 20-րդ դարի հիսունական թվականների ամենաճանաչված և հայտնի դերասանները՝ Մառլոն Բրանդոն, Դին Մարտինը և Մոնտգոմերի Կլիֆտը[31]։ Ֆիլմում Մարտինը խաղում էր բրոդվեյական երգիչ Մայքլ Ուայթեկերի դերը։ Սկզբում որոշվել էր, որ Դին Մարտինի փոխարեն դերը պետք է կատարեր Տոնի Ռենդալլը։ MCA-ն միակն էր դերասանական գործակալություններից, որը վախենում էր նրանից, որ ֆիլմում սկսնակ դերասանի մասնակցությունը կարող է դառնալ ստուդիայի համար լուրջ խնդիր (խոսքը վերաբերում է Տոնի Ռենդալլին)։ Ֆիլմի պրեմիերան կայացավ 1958 թվականին, և հենց այս դերը բերեց Դինին համընդհանուր ճանաչում։ Ֆիլմի նկարահանումների համար Մարտինն ստացավ 35 հազար դոլար հոնորար[32]։ Հայտնի է, որ հենց «Երիտասարդ առյուծներ» ֆիլմից հետո Դինը և Մոնտգոմերի Կլիֆտը դարձան մտերիմներ։ Մարտինը միշտ շնորհակալ էր Կլիֆտից այն օգնության համար, որը նա ցուցաբերում էր իրեն նկարահանումների ժամանակ։ Երբ 1950-ականների վերջում Կլիֆտը տառապում էր հարբեցողությամբ և թմրամոլությամբ, Դինը շարունակում էր օգնել նրան և միշտ նրա կողքին էր[18]։

Մեկ տարի անց Դինն առաջին անգամ գլխավոր դերում հանդես եկավ Ֆրենկ Սինատրայի հետ։ Ֆրենկի հետ առաջին ֆիլմն է դառնում «Եվ հաղթեցին նրանք» (1958) կինոնկարը, որը նկարահանված էր Ջեյմս Ջոնսի համանուն բեսթսելլերի հիման վրա։ Այս ֆիլմի թողարկումից հետո Մարտինը մտնում է «Առնետների խմբի» կազմի մեջ։ 1960 թվականին Մարտինը մասնակցում է Վինսենտ Միննելիի «Կանչում է զանգը» գեղարվեստական կինոնկարի նկարահանումներին։ Այդ ֆիլմում նրա խաղընկերն է դառնում Ջուդի Հոլիդեյը։ Ֆիլմի նկարահանումներից հետո ռեժիսոր Վինսենտ Մինելլին «Time» ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ ասում է. «Դինը շուտով կմահանա, ինչը կստիպի ձեզ հավատալ, որ ինչ-որ բան նրան անհանգստացնում է։ Չնայած իր արտաքին անտարբերությանը, նա միշտ ուշադրություն էր դարձնում այն ամենին, ինչ տ��ղի էր ունենում, սակայն շրջապատողները, չգիտեմ թե ինչու, մտածում էին, որ դա ընդամենը զարթխումի հետևանքն է»[14]։ 1962 թվականի ապրիլին Դինը հրավիրվում է նկարահանվելու 20th Century Fox կինոընկերության «Ինչ-որ բան պետք է տեղի ունենա» ֆիլմում։ Նկարահանումներն սկսելուց կարճ ժամանակ առաջ ընկերությունը ֆիլմի դերասանական կազմից հեռացնում է Մերիլին Մոնրոյին շատ բացակայելու պատճառով։ Դերասանուհին հաճախ չէր ներկայանում նկարահանումների հարթակ, և խոչընդոտում էր աշխատանքների իրականացմանը։ Համաձայն «Նյու Յորք Թայմս» ամսագրի հոդվածի՝ Մերիլինը հավաստիացնում էր, որ բացակայում է աշխատանքային օրերին իր հիվանդության պատճառով։ Ֆիլմի ռեժիսորը հրաժարվեց նկարահանել ֆիլմը առանց նրա և ֆիլմի նկարահանման աշխատանքները հետաձգվեցին անհայտ ժամանակով[33]։ Սպասվում էր, որ Մերիլինի դերը խաղալու է դերասանուհի Լի Ռեմիկը։ Մերիլինին պաշտպան կանգնեց Դին Մարտինը։ Դերասանը հրաժարվեց նկարվել ֆիլմում առանց Մերիլինի մասնակցության, քանի որ պայմանագրի համաձայն ֆիլմում այդ դերը պետք է խաղար մեծությամբ երկրորդ աստղը[18]։ Մեծ մասամբ Դինի շնորհիվ Մոնրոն շարունակեց նկարահանումները ֆիլմում։ Ֆիլմի վրա կատարվող աշխատանքն ավարտված չէր, և ֆիլմը վերանկարահանվեց արդեն ուրիշ դերասանների մասնակցությամբ։

1964 թվականին Մարտինը նկարահանվում է Բիլլի Ուայլդերի «Համբուրիր ինձ, հիմարիկ» կատակերգական ֆիլմում, որում նա կատարում էր «Դինո» մականունով էստրադային երգչի դերը։ 1960-ական թվականների կեսերին Դինը համարվում էր հոլիվուդյան կինեմատոգրաֆիայի գլխավոր աստղը։ Դին Մարտինը բազմակողմանի զարգացած դերասան էր և միևնույն ժամանակ նկարահանվում էր կատակերգություններում, վեստեռներում, մյուզիքլներում, ռազմական դրամաներում և ընտանեկան հեռուստասերիալներում։ Նրա ֆիլմերի շարքում են «Ռիո Բրավո», «Երիտասարդ առյուծներ», «Օուշենի տասնմեկ ընկերները», «Քեթի Էլդերի տղաները», «Օդանավակայան» և էլի վեց տասնյակ ֆիլմեր[17]։ «Օդանավակայան» (1970) ֆիլմի համար Դինն ստացել էր 7 000 000 դոլար (հաշվի առնելով արժեզրկումը՝ նրա եկամուտը գերազանցում է դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի հոնորարը, ով ստացել էր 20 000 000 դոլար 2000 թվականին «Էրին Բրոկովիչ» ֆիլմում նկարահանվելու համար)[32]։ Ավելի քան 30 տարի Դին Մարտինը Լաս Վեգասի ամենահայտնի արտիստներից էր։ Մարտինը երգում էր և ամենալավ կոմիկներից էր շնորհիվ այն բանի, որ օգտագործում էր այն, ինչ սովորել էր Ջերի Լյուիսի հետ համագործակցելու ժամանակ։ Դինի երկրորդ ամուսնության ժամանակ ծնված աղջիկը՝ Գեյլը, նույնպես երգում էր Լաս Վեգասում, ինչպես նաև երբեմն հոր հետ վարում էր հոր հեռուստատեսային հաղորդումը։ Շատերը Դինին համարում էին կնամոլ, սակայն նա իր ժամանակ մեծ մասն անցկացնում էր ընտանիքի հետ։ Դինի երկրորդ կինը՝ Ջինը, պատմել է. «Ընթրիքի ժամանակ նա միշտ տանն էր» (անգլ.՝ He was home every night for dinner)։ Ինքը՝ Մարտինը, այդ հարցի վերաբերյալ կատակել է. «Մեր տան ամենատարածված բառերն են՝ «բարև» «առայժմ» և «ես հղի եմ»[34]։

Բեմում Մարտինը նմանակում էր Հարրի Միլզի (The Mills Brothers ջազ-կվարտետից), Բինգ Քրոսբիի և Փերրի Կոմոյի ոճերը, իսկ ժամանակի ընթացքում արդեն ստեղծում է իր սեփական ոճը, որը ստեղծվում է Ֆրենկ Սինատրայի հետ աշխատելու ժամանակ։ Այդ ժամանակահատվածում Դինը նոր հասարակական ոճի ստեղծման եզրին էր։ Հետաքրքրական է, որ Դին Մարտինը, ինչպես և Ֆրենկ Սինատրան, մանկությունից սկսած սիրել են երգել, սակայն նրանք այդ ժամանակ չեն ստացել հատուկ երաժշտական կրթություն։ 1960-ական թվականներին մոտ Ֆրենկի հետ համագործակցությունը Մարտինին հնարավորություն տվեց ներկայանալ որպես երգիչ, իսկ այնպիսի երգեր, ինչպիսիք են՝ «If», «You Belong To Me», «Love Me, Love Me», «That’s Amore», «I’d Cry Like Baby», «Sway», «Memories Are Made Of This», «Innamorata», «Angel Baby», «Dream A little Dream Of Me» և այլն, երգչին դարձրին XX դարի հայտնի դեմք և կատարող։ Ինչպես և Ֆրենկը, նա էլ չէր կարողանում կարդալ նոտաները, սակայն այդ հանգամանքը չխանգարեց, որ նա ձայնագրի 600 երգ և 100 ալբոմ (նրանցից տասնմեկն ունեցել են ոսկե կարգավիճակ)։ 1964 թվականին թողարկված «Everybody Loves Somebody» երգը գրավեց ԱՄՆ հիթ-շքերթի առաջին հորիզոնականը՝ դուրս մղելով The Beatles խմբի «A Hard Day’s Night» երգը։ Իսկ «Ain't That a Kick in the Head?» երգը, որը Մարտինը կատարել էր «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմում, թեև այն տարիների չդարձավ հիթ, սակայն 90-ականների սկզբին տեղ գտավ մամուլում և փոփ-մշակությում և օգտագործվեց այնպիսի բլոկբաստերներում, ինչպիսիք են «Բրոնքսյան պատմություն» (1993) և «Կշտապես, մարդկանց կծիծաղեցնես» (1997) ֆիլմերը[35]։

«Newsweek» ամսագրի խմբագրի՝ Կարեն Շեմերի խոսքերով՝ Դին Մարտինի երկրորդ ամուսնության ժամանակ ծնված որդին՝ Փոլը («Dino, Desi & Billy» խմբի երաժիշտ), հպարտանում էր հոր հաջուղություններով և անգամ մրցում էր նրա հետ բրիտանական հիթ-շքերթներում։ Հոր և որդու մրցակցությունը միշտ եղել է շատ դաժան։ Մի անգամ Մարտինը ասել է Փոլին. «Ես մտադիր եմ դուրս մղել քո անճոռնի գառնուկներին հիթ-շքերթներից»[14]» (անգլ.՝ I’m gonna knock your little pallies off the chartsԷլվիս Փրեսլին ասել է, որ իր վրա շատ է ազդել Մարտինի արվեստը և իր հայտնի «Love Me Tender» երգը հիմնված է հենց Մարտինի ոճի վրա։ Ինչպես Մարտինի, այնպես էլ Փրեսլիի վրա մեծ ազդեցություն է ունեցել քանթրի ոճի երաժշտությունը։ Դինի հաջորդ սինգլները նույնպես հասել են հաջողության հիթ-շքերթներում. «The Door is Still Open to My Heart» (1964 թվական, ԱՄՆ - 6-րդ հորիզոնական), «I Will» (1965 թվական, ԱՄՆ - 10-րդ հորիզոնական), «Houston» (1965 թվական, ԱՄՆ - 21-րդ հորիզոնական) և «Send Me the Pillow You Dream On» (1965 թվական, ԱՄՆ - 22-րդ հորիզոնական)[36]։ Մարտինի սկավառակագրությունում կա համարյա 40 սինգլ, որոնք 1951 թվականից 1968 թվականն ընկած ժամանակահատվածում հայտնվել են «Բիլբորդի» հիթ-շքերթներում, սակայն առաջատար հորիզոնականներ զբաղեցրել են նրանցից միայն երեքը՝ «That’s Amore» (Capitol։ 1953), «Memories Are Made of This» (Capitol։ 1956) և «Everybody Loves Somebody» (Reprise։ 1964)[18]։ 1965 թվականին Մարտինը ձայնագրեց չորս ալբոմ («Dean „Tex“ Martin», «The Hit Sound Of Dean Martin», «Welcome to My World» և «Gentle on My Mind»), որոնց մեջ մտնում էին նախկինում հայտնի երաժիշտների՝ Ջոնի Քեշի, Դոլլար Օուենսի և Ջոն Հարվորդի կողմից մշակված քանթրի ոճի երգերը։ 1966 թվականին Դին Մարտինի շոու-ծրագրում հրավիրվել էին քանթրի-կատարողներ, այդ նույն տարի ԱՄՆ քանթրի երաժշտության ասոցիացիան Մարտինին ճանաչեց «Տարվա մարդ»[37]։

Առնետների խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում «Առնետների խումբ» մականունը վերաբերում էր այն խմբին, որն ստեղծվել էր Համֆրի Բոգարտի և նրա ընկերների կողմից։ Ջուդի Գառլենդը խմբի փոխնախագահն էր, իսկ գործակալ Սվիֆթի Լազարը՝ քարտուղար։ Ինքը՝ Բոգարտը, զբաղվում էր հասարակության հետ կապի հարցերով։ Խմբի մեջ էին մտնում նաև Դեյվիդ Նիվենը, ճաշարանատեր Մայկ Ռոմանոֆֆը և կոմպոզիտոր Ջիմի Հյոզենը։ Նրանց կանոնադրության ամենակարևոր կետերն էին՝ «Ձանձրույթի վերացումը և անկախության պաշտպանությունը, իրենք իրենցով հիանալը և անտարբերությունը ուրիշների նկատմամբ»։ Ամերիկացի հայտնի դերասան Ուիլյամ Հոլդենը գտնում էր, որ նրանց պահվածքը սկանդալային է[38][39]։

1944 թվականի սկզբից Դինը մոտ ընկերական հարաբերություններ ուներ Ֆրենկ Սինատրայի հետ։ Հայտնի է, որ Ֆրենկի հետ ծանոթանալուց հետո Մարտինը լքել է «Capitol Records»-ը և ընդգրկվել է Ֆրենկ Սինատրային պատկանող «Reprise Records» լեյբլի կազմում[40]։ «Los Angeles Times» ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ Սինատրան ասել է. «Դինն ինձ համար եղել է որպես եղբայր՝ ոչ թե արյունով, այլ ընտրված»[41]։ Բոգարտի մահից հետո խմբի կազմը ենթարկվում է փոփոխության։ Բեքոլն սկսում է ապրել Սինատրայի հետ։ Խմբի կազմը համալրում են Դին Մարտինը, Սեմի Դևիսը և դերասաններ Ջոի Բիշոպն ու Պիտեր Լուֆորդը։ 1960-ական թվականներին խմբի առաջնորդներն են դառնում Ֆրենկ Սինատրան, Դին Մարտինը և Սեմի Դևիսը։ Նրանք հաճախ էին ելույթ ունենում Լաս Վեգասի ակումբներում և հեռուստատեսությունում՝ հանակարծաստեղծ կոմիկական և երաժշտական համարներով։

Ըստ մի պատմության՝ մի անգամ, երբ Սինատրան, Մարտինը և Դևիսը առավոտյան սովորական մի երեկույթից հետո գնում են յուրաքանչյուրն իր տուն, նրանց տեսնում է խմբի անդամներից մեկի՝ Համֆրի Բոգարտի կինը՝ դերասանուհի Լորեն Բեքոլը։ Տեսնելով նրանց՝ Լորենը բացականչում է. «Դուք նման եք Աստծու կողմից անիծված առնետների խմբի» (անգլ.՝ You look like a goddamn rat pack)։ Այս դեպքից հետո ընկերների խումբը, որում Ֆրենկ Սինատրայից և Համֆրի Բոգարտից բացի ընդգրկված էին Դին Մարտինը, Ջուդի Գառլենդը, Սեմի Դևիս կրտսերը, Բինգ Քրոսբին և այլ հոլիվուդյան հայտնի արտիստներ, սկսեց կոչվել «Առնետների խումբ»[42]։ Սինատրան նախընտրում էր, որ իրենք պաշտոնապես ճանաչվեն որպես «Կլան» (անգլ.՝ Clan) կամ «Վերնախավ» (անգլ.՝ The Summit) անուններով, սակայն պատմության մեջ մնում է հենց այդ անունը։ Խմբի անդամներին համատեղ հանգստից բացի համախմբում էր նաև համատեղ աշխատանքը[42]։ Նրանք ունեին իրենց սեփական գաղտնաբառերը և իրենց կոդավորված լեզուն[43]։ Օրինակ «թռչնիկ» բառը իրենց մոտ նշանակում էր սեռական անդամ, «մեծ Բ»-ն՝ Աստված, «Վառելանյութ» բառը վիսկիի հայտնի բռենդ «Jack Daniel's»-ն էր, «փոքր հեյ-հեյ»-ը «մի փոքր զվարճանքն էր», «Կլայդ» ասելով նրանք նկատի էին ունենում Էլվիս Փրեսլիին։ «Կլայդ»-ը համարժեք էր անշնորհք, ոչնչություն, հիմար բառերին։ Շուտով այդ տերմինը տարածվում է այն մարդկանց խոսակցականում, ովքեր նույնպես չէին սիրում Էլվիսին[38][44]։

Հիմնական ասպարեզները, որոնցում դրսևորվում էր խումբը, երաժշտությունն ու կինոն էին։ Օրինակ՝ Ֆրենկ Սինատրան, սկսելով իր կարիերան որպես սալոնայի երգիչ, սկսել է նկարահանվել ֆիլմերում անմիջապես այն բանից հետո, երբ հանրաճանաչ է դարձել որպես երաժիշտ։ Կինոյում 1950-ական թվականներին հասած իր հաջողությունների համար նա պարտական է իր կյանքի ամենասարսափելի դեպքերից մեկին՝ ձայնի ժամանակավոր կորուստին։ Դա ստիպել է նրան բոլոր ուժերը ներդնել կինոյում՝ անհայտության մեջ «չկորչելու» համար։ Այդ թվականներին են վերագրվում նրա ամենահաջող դերերը այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ոսկե ձեռքով մարդը» (1955, «Օսկարի» թեկնածու) և «Անսպասելիորեն» (1954) ֆիլմերը։ Ավելի ուշ Սինատրայի ձայնը «վերադառնում» է, և նա նորից կենտրոնանում է իր երաժշտական կարիերայի վրա՝ կինոն դարձնելով իր համար ընդամենը բավականություն ստանալու և հավելյալ գումար վաստակելու աղբյուր[45]։ Խմբի անդամներից շատերը Սինատրայի նկարահանվել են հետ կինոյում՝ գլխավոր դերեր կատարելով «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի սկզբնական տարբերակում։ Սակայն ամենից շատ խումբը հռչակվել էր իր երաժշտա-հումորային շոուով[42] և Ջոն Քենեդիի ընտրարշավին ակտիվ մասնակցություն ունենալու համար։ Հայտնի է, որ նախագահի երիտասարդ թեկնածու Ջոն Քենեդին դիմել է Սինատրային ընտրարշավի աշխատանքներում իրեն օգնելու խնդրանքով[46]։ Հետաքրքրական է, որ Մարտինը եղել է հանրապետական[18]։ Խմբի անդամները մեկը մյուսին անվանում էին «առնետ», սակայն նրանք իսկապես ընկերներ էին և կարող էին շատ բանի դիմել հանուն ընդհանուր աշխատանքի հաջողության[45]։

«Առնետների խումբը» հայտնի էր դարձել Լաս Վեգասում իր ելույթներով, որոնց ժամանակ դահլիճում երբեք ազատ տեղ չէր լինում։ Համերգներից առաջ մարդիկ քնում էին հյուրանոցների սրահներում կամ ավտոմեքենաներում այն հույսով, որ իրենց կհաջողվի տեսնել նրանց։ Նրանք ելույթ էին ունենում միշտ սմոկինգներով, երգում էին սոլոներով, դուետներով և տրիոներով, և երգին միշտ ուղեկցում էին կատակները և զվարճալի պատմությունները։ Լաս Վեգասում ունեցած հաջողության հիմնական պատճառը ամենից առաջ Սինատրա-Մարտին-Դևիս եռյակն էր։ 1960 թվականին Լյուիս Մայլսթոունը նկարահանեց խմբի անդամներին «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմում։ Ֆիլմի նկարահանումները ընթանում էին Լաս Վեգասում՝ «Sands Hotel» հյուրանոցի խաղատանը։ Երկու տարի անց խմբի անդամները նկարահանվում են «Սերժանտներ-3» ֆիլմում։ 1963 թվականի վերջում խմբի անդամների մասնակցությամբ երրորդ՝ «Ռոբին և 7 գանգստերները» ֆիլմի նկարահանումների ժամանակ, լուրեր են տարածվում Քենեդի սպանության մասին, իսկ քիչ ուշ, երբ սկսվում են Վիետնամո��մ ամերիկյան պատերազմը և սևամորթների քաղաքական իրավունքների պայքարի շարժումները, Առնետների խումբը դադարեցնում է իր գործունեությունը[40]։

Առնետների խումբը շատ հայտնի էր Լաս Վեգասում։ Դրա մասին են վկայում հասարակության կողմից՝ եռյակի գործունեության հետ կապված կատարված տարբեր հիշեցումները։ Օրինակ՝ «Sands Hotel» հյուրանոցի դիմաց գտնվող մի պաստառի վրա գրված էր. «Դին Մարտինը - Կարող է լինել Ֆրենկը - Կարող է լինել Սեմը» (անգլ. Dean Martin — Maybe Frank — Maybe Samm)։ Մեր օրերում պահպանվել է ընդամենը մեկ խաղատուն, որում ելույթ է ունեցել «Առնետների խումբը»։ Դա «Sahara» խաղատունն է[47]։ Առնետների խմբի առաջատարները հիմնականում ելույթ էին ունենում սմոկինգներով և կատակում էին հիմնականում ստանդարտ և ժամանակակից թեմաներով։ Նրանք պատմում էին անեկդոտներ կամ երգիծական մենախոսություններով քննարկում էին ազգային խնդիրները։ Արտիստների կատակներն աչքի էին ընկնում իրենց «համարձակությամբ». կոմիկները հաճախ էին կատակում քաղաքականության, սեքսի, ռասայական հարաբերությունների հետ կապված թեմաներով։ Հաճախ կատակների առարկա էին դառնում հենց խմբի անդամները։ Դինն իր փափուկ ձայնով նմանակում էր Քերի Գրանտին և Կլարկ Գեյբլին։ Սեմն իր համար ընտրել էր Համֆրի Բոգարտին, իսկ Ֆրենկը նմանակում էր Ջեյմս Կեգնին[38]։ Դևիսը, ով հայտնի էր նրանով, որ տարված էր Հուդայականությամբ, հաճախ բեմում օգտագործում էր հրեական լեզուն՝ Իդիշը։ Այս հնարքը հաջողության ուներ ինչպես հասարակության մեջ, այնպես էլ բեմական ընկերների մոտ[18]։

Առնետների խմբի անդամների ստեղծագործական գործունեությունը մեծ ազդեցություն է ունեցել Աֆրիկայի սևամորթ բնակչության նկատմամբ Ամերիկայի իրականացրած գաղութային քաղաքականության և գրականության վրա։ 1980-ական թվականների կեսերին ամերիկյան մամուլը «Brat Pack» (անգլ.-ից թարգմանած՝ «Չարաճճիների հանցախումբ») հասկացողության մեջ խմբավորեց երիտասարդ գրողների մի ամբողջ կոհորտա, որի մեջ մտնում էին Ջոն Մակիներին, Բրետ Իստոն Էլլիսը և Տամա Յանովիցը[38]։ Սեմի Դևիսը՝ որպես խմբի միակ սևամորթ անդամ, մեկ անգամ չէ, որ ունեցել է ռասիզմի հետ կապված խնդիրներ։ Ինչպես տեղեկացնում է Սեմիի շրջապատը, դերասանն իր կնոջ՝ շվեդ դերասանուհի Մեյ Բրիտի հետ բազմիցս ենթարկվել տարբեր հարձակումների։ Այս պատճառով Սինատրան և Մարտինը միշտ հրաժարվում էին այցելել այն հասարակական վայրերը, որտեղ չէր թույլատրվում Դևիսին, այսինքն՝ սևամորթներին։ Հանուն Դևիսի ներկայության խմբի անդամները ստիպում էին խաղատներին համերգային ծրագրերին հրավիրել աֆրոամերիկացի էստրադային կատարողներին և հայտարարել ազատ մուտք բոլոր սևամորթների համար[18]։ Մարտինի վաղեմի ընկերուհին՝ Դեբի Ռեյնոլդսը, ասել է. «Բազմաթիվ հասարակ մարդիկ տանջվում էին այն բանի համար, որ չեն կարող թույլ տալ իրենց ներկա լինել այն համերգային ծրագրերին, որոնք կազմակերպում է Առնետների խումբը»[9]։

1998 թվականին ռեժիսոր Ռոբ Կոենը նկարահանում է Առնետների խմբի գործունեությանը վերաբերող համանուն ֆիլմը։ Դին Մարտինի դերը կատարում էր Ջո Մանտենյան, Ֆրենկ Սինատրայինը՝ Ռեյ Լիոտան, իսկ Սեմի Դևիսինը՝ Դոն Չիդլը։ Ֆիլմը հիմնված էր իրական իրադարձությունների վրա։ 2001 թվականին Սթիվեն Սոդերբերգը նկարահանում է ամերիկյան տրիլոգիա, որտեղ երեք մասերի մեջ գլխավոր դերերը կատարում էին Ջորջ Քլունին, Բրեդ Փիթը, Մեթ Դեյմոնը, Էնդի Գարսիան, Բերնի Մակը և այլ հայտնի դերասաններ։ Տրիլոգիայի մեջ էին մտնում «Օուշենի տասնմեկ ընկերները» (2001) (1960 թվականին նկարահանված համանուն ֆիլմի նոր տարբերակը), «Օուշենի տասներկու ընկերները» (2004) և «Օուշենի տասներեք ընկերները» (2007) ֆիլմերը։

Կապը մաֆիայի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դին Մարտին. ճանապարհի արքա» գրքի հեղինակ Մայքլ Ֆրիդլենդը հավաստիացնում է, որ Դին Մարտինը գործնական կապեր է պահպանել տարբեր մաֆիաների գլխավորների հետ։ Ըստ Ֆրիդլենդի՝ Մարտինին իր սոլո կարիերայի սկզբում շատ են օգնել «Չիկագոյի սինդիկատ» (անգլ.՝ Chicago Outfit) անվամբ մաֆիայի անդամները, որոնք քաղաքում տնօրինել են մի քանի գինետներ։ Ավելի ուշ, երբ Մարտինը հայտնի է դառնում, նա մասնակցում է մի քանի համերգային շոու-ծրագրերի, որոնք կազմակերպվել էին սինդիկատի անդամների կողմից։ Այդ տարիներին հանցախումբը գլխավորում էին Թոնի Ակարդոն («Ջո Բաթերս») և Սեմ Ջանկանան։ Հեղինակը ավելացնում է, որ Մարտինը մաֆիայի նկատմամբ բացասական չէր տրամադրված և սեփական շահի համար հանցախմբերի գլխավորներին կարող էր առանձին օգնություն ցուցաբերել։ Հայտնի է, որ Լաս Վեգասում ելույթ ունեցող շատ էստրադային արտիստներ պահել են կապ գանգստերների հետ և ամենուրեք նրանց ցույց են տվել սիրալիր ընդունելություն առանց հանցախմբերի «գործերին» ինչ-որ կերպ խառնվելու կամ մասնակցելու։

«Կենդանին Հոլիվուդում» գրքի հեղինակը՝ Ջոն Լ. Սմիթը, պատմում է պատմություն, որը վերաբերում է Դին Մարտինի ընկերական հարաբերություններին մաֆիական երկու առաջնորդների՝ Ջոն Ռոզելլի և Էնթոնի Ֆիատոյի («Կենդանի») հետ։ Ըստ գրքի հեղինակի՝ Ֆիատոն մեկ անգամ չէ, որ օգնել է Մարտինին տարբեր խնդիրների լուծման մեջ՝ ներառյալ Մարտինի նախկին կնոջ՝ Բեթիի գումարի (շուրջ հազար դոլար կազմող ալիմենտը) վերադարձումը, որը նա կորցրել էր խարդախների մեղքով[48]։ Երգչի հետ պատահած այս դեպքը, որը գրվել է նրա կենսագրությունը ներկայացնող մեկ այլ գրքում, համարվում է մեկն այն մի քանիսից, որոնք փաստում են, որ Մարտինը մաֆիայի հետ ունեցել է ոչ միայն ընկերական, այլև գործնական կապեր։

Աշխատանքը հեռուստատեսությունում. 1960-1980

[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին Մարտինը դառնում է «NBC» հեռուստաալիքի շաբաթական կատակերգական շոուի՝ «Դին Մարտինի շոուն» (անգլ.՝ The Dean Martin Show) հաղորդման հաղորդավարը։ Հաղորդումը եթեր էր հեռարձակվում ամեն հինգշաբթի՝ ժամը 22։00-ին և շարունակվել է շուրջ 9 տարի (եզրափակիչ ժամանակաշրջանում՝ ուրբաթ օրերին)[32]։ Մարտինը երկար ժամանակ եղել է պրոֆեսիոնալ էստրադային կրուներ։ Արտիստը ընտրել էր մի քիչ խմող երգչի ոճը, ով իր ժամանակն անցկացնում էր գեղեցիկ երիտասարդ կանանց շրջապատում։ Հետաքրքրական է, որ աղջիկները, ովքեր մասնակցություն էին ունենում Դինի շոու-ծրագրում, եղել են «The Ding-a-Ling Sisters» (անգլերենից՝ Խենթ քույրեր) պարային խմբի մասնակիցները։ 1972 թվականին նրանց փոխարինում են «The Golddiggers» (անգլերենից՝ Արկածախնդիրները) պարային խմբի անդամները[49]։ Մի մասնավոր հարցազրույցի ժամանակ Մարտինը ասել է, որ բեմում միշտ հանդես է եկել հեգնա-քամահրական պահվածքով։ 1983 թվականի «Գինի, կանայք և երգեր» (անգլ.՝ Wine, Women and Song) փաստվավերագրական ֆիլմում Դինը անկեղծանում է՝ ասելով, որ իր համարներից մի քանիսը նա կանխավ ձայնագրել է ձայնային ժապավենակոճի վրա։ Արտիստը համարյա երբեք նախապես փորձ չի արել իր ելույթների տեքստը ճիշտ բեմադրելու համար, սակայն դա չի խանգարել, որ նրա բեմական համարները լինեն հաջողված։ Շոուի ազատ ֆորմատը թույլ էր տալիս, որ Մարտին�� իմպրովիզացիաներ անի։ Համարի սյուժեից կախված՝ արտիստը կարող էր հնչեցնել իտալերենով մի քանի բառ կամ էլ հայհոյական արտահայտություն։ Այս ամենը տանում էր նրան, որ տարաձայնություններ էին առաջանում Մարտինի և «NBC» հեռուստաալիքի միջև, ինչպես նաև նրան, որ ստուդիայի հասցեին ուղարկվում էին մի շարք իտալախոս հեռուստադիտողների՝ հայհոյանքներով լեցուն և զայրալից նամակներ։ Շոու-ծրագիրը մտնում էր ամերիկյան հեռուստատեսության հեռուստատեսային հաղորդումների «լավագույն տասնյակի» մեջ և բարձր գնահատականի էր արժանացել բազմաթիվ հեռուստադիտողների կողմից։ Շոուի ճանաչումն այնքան մեծ էր, որ Մարտինը կնքել էր շահավետ և երկարաժամկետ պայմանագիր իր սեփական հաղորդման մեջ երկար մասնակցության համար։ Էստրադային կրուների այս մեծ հաջողությունը հաղորդման մեջ թույլ տվեց, որ նա զբաղեցնի իր պատվավոր տեղը Գինեսի ռեկորդների գրքում[14]։

Հաղորդման ռեժիսորը Դինի մոտ ընկեր Գրեգ Գարիսոնն էր։ Հայտնի է, որ Գարիսոնին էին պատկանում շոուի բաժնետոմսերի 50 տոկոսը։ Սակայն մեր ժամանակներում այս սեփականության օրինական լինելը համարվում է դատական գործի հարուցման առարկա, որը սկսվել էր NBC Universal-ի նախաձեռնությամբ։ Հեռուստատեսային ծրագրի հյուրերն էին դառնում հայտնի դերասանները, երաժշտական խմբերը և հանրությանը հայտնի այլ էստրադային արտիստներ։ 1964 թվականի հունվարի 13-ին Դին Մարտինի հաղորդման ժամանակ առաջին անգամ ելույթ է ունենում «The Rolling Stones» ռոք խումբը, որը առաջին անգամ էր Ամերիկայում։ Երաժիշտները հրավիրված էին Դին Մարտինի տնօրինության տակ գտնվող ոչ այնքան մեծ «The Hollywood Palas» էստրադային թատրոնը։ Խմբին ներկայացնելու ժամանակ Մարտինը ներկաներին ասել է․ «Նրանց մազերը այնքան էլ երկար չեն։ Ուղղակի համեմատած ուրիշների հետ նրանց ճակատները ավելի ներքև են, իսկ հոնքերը ավելի բարձր»։ Իսկ հետո արդեն ցատկահարթակի վրայից ցատկող մարզիկի համարը հայտարարելու ժամանակ նա ասաց․ «Սա Ռոլլինգ Սթոունզի հայրն է, այն ժամանակվանից, երբ լույս աշխարհ է եկել, չգիտես ինչու, միշտ ցանականում է վերջ տալ իր կյանքին»[50]։ Այս դեպքից հետո «Time» ամսագրի խմբագիրը գրել է․ «Դին Մարտինի շոու-ծրագիրը շատ նման է հին հեռուստատեսային հաղորդումներին, քանի որ միայն այդ հաղորդմանն է բնորոշ անկաշկանդ ինքնաբերականությունը, որին հեռուստադիտողները սովոր էին առաջ»[9]։ Եղելությունից հետո հայտնի ամերիկացի երգիչ և բանաստեղծ Բոբ Դիլանն իր ալբոմներից մեկի ետնանկարի վրա գրեց․ «Դին Մարտինը պետք է ներողություն խնդրի»[51]։

Հայտնի կիթառիստ Սթիվ Վան Զանդտը պատմել է․

1964 թվականին առաջին անգամ Ամերիկա եկավ Rolling Stones-ը։ А Stones-ն ինձ համար հերոսներ էին, ինչպես նաև նրանց համար, ովքեր Բիթլերին համարում էին «խելոք-տղաներ»։ Եվ ահա Stones-ը հայտնվում է Դին Մարտինի հեռուստատեսային շոուում։ Ներկայացնելով նրանց՝ Մարտինը ծաղրեց նրանց, ինչքան կարող էր։ Հետո շատերը գրեցին այս մասին, իբրև թե ինչ վատ է, իսկ ես չեմ հասկանում, թե ինչումն է դրաման։ Մարտինը հին աշխարհից էր, որի մեջ ներքաշվել էին այս աղմկոտ, երկար մազերով, անձայն, կեղտոտ, նոտաները սխալ նվագող, սևերին քննադատող երիտասարդները։ Դինոն իր ամբողջ կյանքում աշխատել է, որպեսզի հասնի իր ներկայիս վիճակին։ Իսկ այդտեղ այդ․․․ Բնականաբար նորմալ էր, որ նա ուզեցել է ծիծաղեցնել մարդկանց կեղտով։ Դա նման էր փողոցային մի տարաձայնության, իսկ Դինոն հենց փողոցից էր և կարող էր հաջողությամբ լուծել ցանկացած հարց։ Դինոն մի ոճի ներկայացուցիչ էր, որը բոլորին թվում էր անվերջ, թեև 1964 թվականից այն դուրս է գալիս մոդայից։ Սակայն դա կարևոր չէ։ Նա ոչ թե եղել է իր լեգենդար սերնդի ամենազիլ երգիչներից, այլ եղել է ուղղակի ամենազիլը և վերջ։ Նա միշտ կմնա իմ սրտում այն չափով, որով մնում է Rolling Stones-ը[10]
- Սթիվ Վան Զանդտ

Մարտինը հեռուստատեսությունում ուներ այնպիսի մարդու հռչակ, որը հաճախ էր օգտագործում ոգելից խմիչքներ, սակայն տարիների ընթացքում արտիստը աստիճանաբար փոխում է իր բեմական կերպարը։ Սինատրայի և Դևիսի հետ երեկույթերին մասնակցելուց կամ ոգելից խմիչքներ օգտագործելուց ավելի շատ Մարտինը նախընտրում էր գրքեր կարդալ, գոլֆ խաղալ կամ էլ հեռուստացույցով վեստեռն ժանրի ֆիլմեր դիտել։ Կատակերգական դերասանուհի Ֆիլլիս Դիլերը ասում է, որ Մարտինը բեմում իսկապես օգտագործում էր ալկոհոլ, այլ ոչ թե խնձորի հյութ, ինչպես արտիստը հավատացրել էր լսարանին։ Խնձորի հյութի անսովոր գույնը տեղիք էր տալիս հանդիսատեսին մտածելու, որ բաժակում վիսկի է լցված։ Դինը ուներ փորձված հնարք․ ունենալ հարբած տեսք անգամ այն ժամանակ, երբ հարբած չէր։ Այս հնարքը ուներ իր առավելությունը։ Երբ նա իրոք հարբած էր, բոլորը մտածում էին, որ նա ուղղակի ձևանում է այդպիսին[38]։ Դիլերը նաև նշել է, որ եթե նա անգամ ալկոհոլի ազդեցության տակ էր, նա կարող էր ընդունել բացարձակապես զգաստի տեսք, սակայն անգամ այդ դեպքում էլ արտիստը հետևում էր իր պահվածքին և չէր խախտում ոչ մի «օրենք»։ Մարտինի խոսքերով՝ ինքը այս հնարքը սովորել էր հայտնի դերասան և կոմիկ Ջո Է․ Լյուիսից, սակայն Դինի համոզիչ խաղը «Եվ հաղթեցին նրանք» և «Ռիո Բրավո» ֆիլմերում բերեցին նրան, որ նա արժանացավ հարբեցողության հետ կապված անհիմն մեղադրանքների։

«Ռիո Բրավո» ֆիլմը ռեժիսոր Հովարդ Հոուքսի վեստեռնն է։ Մարտինը խաղում էր Ռիո Բրավոյի փոքրիկ քաղաքներից մեկում ապրող հարբեցողի դերը։ Այդ դերի շնորհիվ Մարտինը հայտնի է դառնում որպես կատակերգական դերասան[52]։ Դերասանի իմիջի համար այս դերը շատ ռիսկային էր, սակայն նա առանց երկմտելու համաձայնում է։ Մարտինի դերասանական ռիսկը անհիմն չէր, քանի որ այն դառնում է նրա ֆիլմագրության լավագույն ֆիլմերից մեկը։ 1978 թվականին «Esquire» ամսագրի հետ մասնավոր հարցազրույցի ժամանակ Մարտինը ասել է, որ չի սիրել բեմը և ավելի շատ նախընտրել է ելույթ ունենալ գիշերային ակումբերում ու եթե իր երաժշտական կարիերան չլիներ՝ կուզենար դառնալ գոլֆի պրոֆեսիոնալ խաղացող կամ բեյսբոլիստ[53]։

1960-ական թվականների կեսերին Մարտինը նկարահանվեց «Մեթ Հելմ» (անգլ.՝ Matt Helm) չորս մասանոց ֆիլմ գլխավոր դերում և հանդես եկավ որպես ֆիլմի ռեժիսոր։ Ֆիլմը պատմում է ԿՀՎ-ից մի հակահետախույզ-մարդասպանի մասին, որի կերպարն ստեղծված է գրող Դոնալդ Համիլթոնի կողմից։ 1960-1993 թվականներին Համիլթոնը գրում է շուրջ 27 վեպ Հելմի մասին։ Ըստ սյուժեի՝ գլխավոր հերոսը աշխատում է ԿՀՎ-ի համար և սպանում է թշնամու գործակալներին։ Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում Սառը պատերազմի ժամանակ։ 1960-1970-ական թվականներին Հելմի մասին պատմող գրքերի հիման վրա նկարահանվում են չորս կինոնկարներ և մեկ հեռուստասերիալ[54]։ 1968 թվականին Դին Մարտինը կատարում է սուպեր-հետախույզ և սրտակեր Մեթ Հելմի դերը Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմի պարոդիան հանդիսացող «Դարանում նստողները» ֆիլմում[55]։ 1969 թվականին պլանավորվում էր նկարահանել «Կործանարարները» (անգլ.՝ The Ravagers) ֆիլմը, որի գլխավոր դերերում պետք է հանդես գային Շերոն Թեյթը և Դին Մարտինը։ Սակայն Չարլզ Մենսոնի հանցախմբի կողմից Շերոնի սպանությունից հետո ֆիլմն այդպես էլ չթողարկվեց։

1970-ական թվականների սկզբին Դին Մարտինի շոու-ծրագիրը առաջվա նման մեծ ճանաչում ուներ, և թեև ծրագիրը արդեն չէր մտնում «Top 40» վարկանիշի մեջ, սակայն միայն Դին Մարտինի անունը պաստառների վրա երաշխավորում էր գիշերային ակումբների և խաղատների հաջողությունը։ Մարտինը մնում էր միակն այն փոքրամասնությունից, որը ուներ RCA լեյբլի բաժնետոմսերը։ 1970-ական թվականների Մարտինը որոշում է դուրս գալ շոու-բիզնեսից։ 1973-1974 թվականներին Մարտինը գրեթե մասնակցություն չի ունենում շոուներում։ «NBC» հեռուստաալիքի նախաձեռնությամբ իր շոուի փակումից հետո եթեր դուրս եկավ նոր «Dean Martin Celebrity Roast» հեռուստատեսային հաղորդումը։ Այն շարունակեց հեռարձակվել մինչև 1984 թվականը։ 11 տարի անց Մարտինը և «Առնետների խումբը» հաջողությամբ կատարում էին հումորային և երգիծական մենախոսություններ այնպիսի հայտնիների մասնակցությամբ, ինչպիսիք են Ռոնալդ Ռեյգանը, Հյու Հեֆները, Էդ Մակմահոնը, Ուիլյամ Քոնրադը, Քըրք Դուգլասը, Ջորջ Վաշինգտոնը, Բեթ Դևիսը և այլք։

1972 թվականին Մարտինը բաժանվում է իր երկրորդ կնոջից՝ Ջինից։ Բաժանումից մեկ շաբաթ անց Մարտինը խզում է պայմանագիրը «Riviera» հյուրանոցի հետ։ Խզման պատճառը այն էր, որ խաղատան տնօրինությունը մերժել էր Մարտինի խնդրանքը՝ թույլ տալ ելույթ ունենալ «Riviera»-ում ընդամենը մեկ երեկո։ Շուտով Դինը հրավեր է ստանում «MGM Grand Hotel» հայտնի գրանդ-հյուրանոցում ելույթ ունենալու համար և կնքում է պայմանագիր «MGM» կինոընկերության երեք ֆիլմերում նկարահանվելու համար։ 1970-ականների վերջում Մարտինը բացում է իր գիշերային ակումբը Նորֆ Բեյ Վիլլիջում (Ֆլորիդա)։ Ակումբը կոչվում է «Դինո»։ Այն գտնվում էր հայտնի ճաշարանատեր Ջելլի Ռիցոյի ակումբի հարևանությամբ[18]։ Շուրջ տասը տարի Մարտինը «Reprise Records» լեյբլի համար տարեկան ձայնագրում է չորս ալբոմ։ Իր վերջին ալբոմը լեյբլի համար Դինը ձայնագրում է 1974 թվականի նոյեմբերին։ Ալբոմն ուներ «Once In A While» անունը և լեյբլի կողմից թողարկվում է միայն 1978 թվականին։ 1983 թվականին թողարկվում է Դին Մարտինի առաջին քանթրի-ալբոմը՝ «The Nashville Sessions»-ը։ Այս ալբոմից միակ հիթն է դառնում «(I Think That I Just Wrote) My First Country Song» («(Մտածում եմ, որ ես ուղղակի գրել եմ) Իմ առաջին քանթրի երգը») երգը։ Ավելի ուշ երգի քավեր-տարբերակը ձայնագրում է հայտնի երգիչ Քոնվեյ Թվիթին։ Հաջորդ՝ «L.A. Is My Home/Drinking Champagne» սինգլը թողարկվում է արդեն 1985 թվականին։ Մարտինն իր վերջին գլխավոր դերը կինոյում կատարում է 1975 թվականի «Պարոն Ռիկկո» ֆիլմում։ Երաժշտի հաջորդ ալբոմները թողարկվում են արդեն «Warner Bros. Records» լեյբլի անվան ներքո։

1983 թվականի դեկտեմբերի 1-ին Մարտինը խառնվում է սկանդալի մեջ։ Ատլանտիկ Սիթիի «Golden Nugget» խաղատանը խաղի ժամանակ Մարտինը և Սինատրան խաղատան դիլերին և մի քանի աշխատակցի մեղադրում են Նյու Ջերսիի կանոների խախտման մեջ, քանի որ դիլերը խաղաքարտերը խառնել էր ինքնուրույն, սակայն ըստ օրենքի՝ նա խաղաքարտերի խառնման համար պետք է օգտագործեր հատուկ հարմարանքը։ Սինատրան և Մարտինը տվել էին կեղծ մեղադրանքներ, սակայն նրանցից ոչ ոք չի վճարում հատուկ տուգանք խաղատանը։ Ժամանակի ընթացքում «Golden Nugget» խաղատունը ստանում է գումար 25 հազար դոլարի տեսքով։ Տուգանքը վճարում է Ֆրենկ Սինատրան, ով հետո հայտարարում է, որ պատահածի պատասխանատուն ամբողջությամբ ինքն է։ Սինատրան նաև ասում է, որ կոնֆլիկտի պատճառը դարձել էին ինքը և Մարտինը։ Միջադեպից հետո խաղատան դիլերը, վերահսկիչը և կարգադրիչը ժամանակավորապես հեռացվում են աշխատանքից։

Կյանքի վերջին տարիներ. 1984-1995

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դին Մարտինի գերեզմանաքարը (բառերը, որոնք գրված են գերեզմանաքարի վրա, «Everybody Loves Somebody Sometime» երգի տողերն են)

«Առնետների խմբի» տարեց մասնակիցները վերջին անգամ միասին էկրաններին հայտնվեցին 1984 թվականին Մրցարշավ «Թնդանոթային միջուկ» կատակերգական ֆիլմում։ 1985 թվականին թողարկվում է Մարտինի վերջին՝ «Since I Met You Baby» սինգլը, որի համար նկարահանվում է Դին Մարտինի առաջին և միակ տեսահոլովակը։ Այն եթեր է հեռարձակվում «MTV» հեռուստաալիքով։ Հոլովակի ռեժիսորը Մարտինի կրտսեր որդի Ռիչին էր։

1988 թվականին ամերիկյան շրջագայության շրջանակներում կայանում է Դ��նի համատեղ համերգների շարքը «Առնետների խմբի» նախկին գործընկերների՝ Սեմի Դևիսի և Ֆրենկ Սինատրայի հետ։ Այս համերգների հանդիսատեսի համար թողարկվել էին նոր երգեր, որոնք հրատարակվել էին 1989 թվականին։ «Look» ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ Դինը ասել է. «Ինձ երբեք չի մտահոգել այն, թե ինչ են ուզում Նյու Յորքը, Հոլիվուդը և Լաս Վեգասը։ Ես երգում եմ բոլորի համար։ Եվ մտածում եմ, որ ինչ որ անում եմ ես, դուր է գալիս շատերին»[9]։ 1989 թվականի նոյեմբերին Մարտինը մասնակցում է մի համերգի, որը նվիրված էր Սեմ Դևիսի կարիերայի 60-ամյակին։ Հաջորդ տարվա մայիսին մահացավ Սեմ Դևիսը, ինչը վերջ դրեց կոլեկտիվի պատմությանը, որը մարմնավորում էր հիսունականների Հոլիվուդի գլամուրային հեդոնիզմը։ Մարտինի վերջին համերգը տեղի է ունենում 1990 թվականի սկզբին Լաս Վեգասում («Bally's Hotel»)։ Հենց այդ հյուրանոցում էր կայացել Լյուսի ծննդյան 72-ամյակի տոնախմբությունը։ 1990 թվականին Դին Մարտինը հղում է բարեկամական շնորհավորանք Ֆրենկ Սինատրային ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ։ 1995 թվականի սկզբին Մարտինը հեռանում է հասարակական կյանքից։

Կյանքի մեծ մասի ընթացքում Դինը եղել է մոլի ծխող։ 1993 թվականի սեպտեմբերի 16-ին նրա մոտ ախտորոշվում է թոքերի քաղցկեղ։ Վիրաբուժական միջամտություններից Մարտինը հրաժարվում է։ Նա մահանում է 78 տարեկան հասակում թթվածնաային քաղցից 1995 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ ծննդյան տոնի առավոտյան ժամը 4։30-ի կողմերում, իր տանը (Բևեռլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[56]։ Ըստ ականատեսների՝ մահից մի քանի ժամ առաջ Դինը խմել է կարմիր գինի և մինչև գիշերվա ժամը երկուսը հեռուստացույց է դիտել։ Գիշերվա ժամը երեքն անց հարևանները լսել են օգնություն կանչող ճիչեր։ Հաջորդ առավոտ դերասանը արդեն գտնվել է մահացած։ Դինի նախկին կնոջ՝ Ջինի խոսքերով՝ ինքն ամբողջ գիշերը անցկացրել է Դինի հետ, սակայն այս ինֆորմացիան պաշտոնապես հաստատված չէ[57]։

Դին Մարտինը թաղված է Վեսթվուդի գերեզմանոցում՝ իր հոր և մոր կողքին։ Հոգեհանգիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին գերեզմանատան մատուռում։ Հրաժեշտի արարողությանը և թաղմանը ներկա էին Դինի ամենամոտ բարեկամները, որոնց շարքում էին դերասանի նախկին կանայք, երեխաները և կոլեգաները, ինչպես նաև այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք էին Ջերի Լյուիսը, Ռոզմարի Քլունին, Շիռլի Մակլեյնը, Թոնի Դանցան, Բոբ Նյուհարթը, Չառլի Շինը, Չարլզ Նելսոն Ռեյլին, Դորորտի Հեմիլը, Դոն Ռիքլեսը, Ռոբերտ Ստեքը և այլք[57]։ Դինը մահանում է մոր՝ Անջելա Կրոչիտիի մահից ուղիղ 29 տարի հետո. նրա մայրը մահացել էր 1966 թվականի դեկտեմբերի 25-ին[18]։ Ի հիշատակ Մարտինի՝ հանգցվել էին Լաս Վեգաս Սթրիփի բոլոր լապտերները։ Մահից հետո Մարտինը երկար ժամանակ մնաց հասարակական ուշադրությունից դուրս։ Մահից հետո հետաքրքրություն առաջացրին նրա երգերը, հայտնի լեյբլների անվան տակ թողարկվեցին շատ նոր ալբոմներ, որոնք այդպես էլ չէին հրատարակվել նրա կյանքի օրոք, հրապարակվեցին որոշ երգերի ստուդիական տարբերակներ և հատվածներ նրա համերգներից։ Դինի կենսագրությանն են նվիրված մի քանի գրքեր, որոնցից են Արթուր Մարքսի «Everybody Loves Somebody Sometime» (1974), Նիկ Տոշեսի «Dino։ Living High in the Dirty Business of Dreams» (1992), Մայքլ Ֆրիլենդի «Dean Martin։ King of the Road» (2005) երկերը։

Անձնական կյանք, անհատականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դին Մարտինն ամուսնացած է եղել երեք անգամ և այդ երեք ամուսնությունների ընթացքում ունեցել է յոթ երեխա։ Մարտինի առաջին կինն է եղել Բեթի Մաքդոնալդը։ Դերասանի շրջապատի մարդիկ մեկ անգամ չէ, որ հայտարարել են այն մասին, որ Բեթին Մարտինի համար վատ կին է, իսկ երեխաների համար՝ վատ մայր։ Հետագայում ներքին խոսակցությունից պարզվեց, որ նա տառապում էր հարբեցողությամբ և անպետք վիճակի սահմանին լինելով մնացել է տանը։ Մինչև հիմա հայտնի չէ ամուսնական զույգի բաժանման իսկական պատճառը։ Ոմանք առաջ են քաշում այն դրույթը, որ բաժանման պատճառը եղել է կամ Բեթիի հարբեցողությունը, կամ էլ Մարտինի կողմից կատարված ամուսնական դավաճանությունը։ Բաժանումից հետո Մարտինն ստանում է խնամակալության իրավունք երեխաների նկատմամբ։ Ըստ երաժիշտի մտերիմների՝ բաժանումից հետո Բեթին վարել է ճգնավորի կյանք՝ Սան Ֆրանցիսկոյում։ Այս ամուսնությունից նրանք ունեցել են չորս երեխա՝ Սթիվեն Քրեյգ (1942), Կլոդիյա Դին (1944-2001), Բարբառա Գեյլ (1945) և Դիանա (Դինա) (1948)։

1949 թվականի սեպտեմբերի 1-ին Մարտինն ամուսնանում է երկրորդ անգամ՝ Ջին Բիգերի հետ։ Ըստ ականատեսների վկայությունների՝ երիտասարդ կնոջը Մարտինի ելույթների ժամանակ համերգասրահներում նկատել են դեռ այն ժամանակ, երբ Դինը դեռ ամուսնացած էր Բեթիի հետ։ Նրանց ամուսնությունը տևել է շուրջ 24 տարի (1949-1973)։ Այս ամուսնությունից Դինը ունենում է երեք երեխա՝ Փոլ (1951-1987), Ռիչի Ջեյմս (1953) և Ջինա Քերոլայն (1956)։ Բաժանումից հետո Դինը Ջինի հետ պահպանում է մտերիմ ընկերական հարաբերություններ։ Զույգը հաճախ էր խորհրդակցում ընտանեկան տարբեր հարցերի շուրջ։ Երբ Դինի առողջական վիճակը կտրուկ վատանում է, Ջինն ամեն կերպ օգնում է նախկին ամուսնուն՝ խորհուրդ տալով մահն ընդունել որպես բնական և անխուսափելի մի բան, ինչպես նաև մի միջոց, որի շնորհիվ նա նորից կհանդիպի հանգուցյալ ծնողներին և ողբերգականորեն մահացած որդուն՝ Փոլին[18]։ Փոլը ավտովթարից մահացել էր 1987 թվականի մարտի 21-ին 35 տարեկան հասակում։ 1960-ական թվականներին Փոլը կազմակերպրում է իր «Dino, Desi & Billy» երիտասարդական ռոք խումբը։ 1970-ական թվականների կեսերին երաժշտական կարիերա է որոշում սկսել Դինի երկրորդ որդին՝ Ռիչի Մարտինը։ 1977 թվականին նա թողարկում է «Beached» ալբոմը, որի ձայնագրությանը մասնակցել են նաև Կառլ Ուիլսոնը և Դենիս Ուիլսոնը։

Մարտինի երրորդ հարսնացուն է դառնում 26 տարեկան Քեթրին Հոուն։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունենում 1973 թվականի ապրիլի 25-ին։ Հոունը Ռոդեո Դրայվ (Բևեռլի Հիլզ) փողոցի գեղեցկության սրահում աշխատում էր որպես ադմինիստրատոր։ 1976 թվականի նոյեմբերի 10-ին զույգը բաժանվում է։ Մարտինը որդեգրել էր նրա աղջկան՝ Սաշային, սակայն բաժանումից հետո աղջիկը մնում է մոր հետ։ Հոլիվուդյան աստղի անձնական կյանքի սկանդալային մանրամասնությունները ներկայացվում են Արտուր Մարքսի «Everybody Loves Somebody Sometime (Especially Himself)» գրքում[32], որը հրատարակվել է 1974 թվականին։ Կյանքի ավարտին դերասանը վերադառնում է իր երկրորդ կնոջ՝ Ջինի մոտ, սակայն նրանք այլևս պաշտոնապես չեն ամուսնանում։ Մարտինի հորեղբայրը եղել է հայտնի ամերիկացի կատակերգակ Լեոնարդ Բառը։ Նա ելույթ է ունեցել Դին Մարտինի հեռուստատեսային շոուի մի քանի հաղորդումներում։ Կարճ ժամանակով Մարտինը նշանադրված է եղել Գեյլ Ռենշոուի հետ, ով հաղթել էր միջազգային «Միսս Աշխարհ 1969» գեղեցկության մրցույթում։

Ըստ արտիստի ընկերների հիշողությունների՝ Մարտինը տառապում էր կլաուստրոֆոբիայում, իրեն անհարմար էր զգում վերելակների մեջ և խոշոր համերգային սրահներում (ըստ Ֆրենկ Սինատրայի պնդման), այդ իսկ պատճառով էլ սիրում էր Կալիֆոռնիան, քանի որ ստորերկրյա ցնցումների պատճառով այնտեղ քիչ էին բարձրահարկ շինությունները։ Անգամ Նյու Յորքի երկնաքերներում Դինն օգտվում էր աստիճաններից, այլ ոչ թե վերելակից[17]։ Հայտնի է Նյու Յորքի համերգասրահներից մեկում Ֆրենկի և Դինի համերգի ժամանակ մի դեպք, երբ, ըստ ականատեսների վկայություններ, Դինը Սինատրային կատաղության է հասցրել այս հարցով. «Ֆրենկ, գրողը տանի, ի՞նչ ենք անում մենք այստեղ» (անգլ.՝ Frank, what the hell are we doing up here?

Ըստ ընկերների՝ Դինը շատ հանգիստ մարդ էր, ով սիրում էր ծիծաղել և ծիծաղեցնել ուրիշներին։ Նրանք ասում էին, որ Դինը սիրում էր մենակ մնալ, և բոլորը չէ, որ հասկանում էին, թե ինչ է նրան անհանգստացնում, և ինչի մասին է մտածում նա[18]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1949 ֆ Իմ ընկերուհի Իրման My Friend Irma Սթիվ Լեիրդ
1950 ֆ Դասալիքները At War with the Army Վիկ Պիկկինելլի
1951 ֆ Իմ տղան That's My Boy Բիլ Բեյքեր
1952 ֆ Զգուշացի՛ր, նավաստի Sailor Beware Կրոութերս
1952 ֆ Թեթև ձգում Jumping Jacks Չիկ Ալլեն
1952 ֆ Ճանապարհ դեպի Բալի Road to Bali Լատիի երազների տղամարդը
1952 ֆ Խամաճիկ The Stooge Բիլ Միլեր
1953 ֆ Մահու չափ վախեցածները Scared Stiff Լարի Թոդ
1953 ֆ Քեդդի The Caddy Ջո Էնթոնի
1953 ֆ Փողերը տնից Money from Home Գերման Նելսոն
1954 ֆ Վատնելով կյանքը Living It Up Սթիվ Հարիս
1954 ֆ Կրկեսի երեք շրջանները 3 Ring Circus Պիտեր Նելսոն
1955 ֆ Նկարիչները և մոդելները Artists and Models Ռիկ Թոդ
1955 ֆ Չի կարելի լինել շատ երիտասարդ You're Never Too Young Բոբ Մայլզ
1956 ֆ Հոլիվուդ կամ կորած ես Hollywood or Bust Սթիվ Վայլի
1956 ֆ Արմատները Pardners Սիլմ Մուզլի ավ./Սիլմ Մուզլի կրտս.
1958 ֆ Երիտասարդ առյուծները The Young Lions Մայքլ Վայթքեր
1958 ֆ Եվ հաղթեցին նրանք Some Came Running Բամա Դիլերտ
1959 ֆ Ռիո Բրավո Rio Bravo Դինո
1959 ֆ Կարիերա Career Մորիս Նովակ
1960 ֆ Ո՞վ էր այն լեդին Who Was That Lady? Մայքլ Հեյնի'
1960 ֆ Զնգում է զանգը Bells Are Ringing Ջեֆրի Մոս
1960 ֆ Օուշենի տասնմեկ ընկերները Ocean’s Eleven Սեմ Հարմոն
1961 ֆ Ամբողջ աշխատանքին մեկ գիշեր All in a Night's Work Թոնի Ռայդեր
1961 ֆ Ադա Ada Բո Հիլզ
1962 ֆ Ինչ-որ բան պետք է տեղի ունենա Something's Got to Give Նիկոլաս «Նիկ» Արդեն
1962 ֆ Երեք սերժանտ Sergeants 3 Սերժանտ Չիպ Դիլ
1962 ֆ Ճանապարհ դեպի Հոնգ Կոնգ The Road to Hong Kong կամեո
1962 ֆ Ո՞վ ունի բաժնետոմս Who's Got the Action? Սթիվ Ֆլուդ
1963 ֆ Արի և փչիր քո եղջերափողը Come Blow Your Horn The Bum
1963 ֆ Կտուրի խաղալիքները Toys in the Attic Ջուլիան Բերնիրս
1963 ֆ Չորսը Տեխասից 4 for Texas Ջո Ջարեթ
1963 ֆ Ո՞վ է քնել իմ մահճակալին Who's Been Sleeping in My Bed? Ջեյսոն Սթիլ
1964 ֆ Այս ինչ ճանապարհ է What a Way to Go Լեոնարդ Քրոուլի
1964 ֆ Ռոբին և 7 գանգստերները Robin and the 7 Hoods Լիթլ Ջոն
1964 ֆ Համբուրիր ինձ, հիմարիկ Kiss Me, Stupid Դինո
1965 ֆ Քեթի Էլդերի տղաները The Sons of Katie Elder Թոմ Էլդեր
1965 ֆ Հարսանիքը ժայռի վրա Marriage on the Rocks Էրնի Բրևեր
1965 ֆ Խլացուցիչները The Silencers Մեթ Հելմ
1966 ֆ Տեխասը գետի այն կողմում Texas Across the River Սեմ Հոլիս
1966 ֆ Մարդասպանների խուլ անկյունները Murderers' Row Մեթ Հելմ
1967 ֆ Ծանր գիշերը Ջերիկոյում Rough Night in Jericho Ալեքս Ֆլուդ
1967 ֆ Դարանում նստողները The Ambushers Մեթ Հելմ
1967 ֆ Ինչպես փրկել ամուսնությունը (և կործանել սեփական կյանքը) How to Save a Marriage and Ruin Your Life Դևիդ Սլոուեն
1968 ֆ Բանդոլերո Bandolero! Դի Բիշոպ
1968 ֆ Հնգակի Սթադ-պոկերը 5 Card Stud Վան Մորգան
1969 ֆ Կործանարարների ակումբը The Wrecking Crew Մեթ Հելմ
1970 ֆ Օդանավակայան Airport Վերնոն Դիմարեստ
1971 ֆ Ինչ-որ մեծ բան Something Big Ջո Բեյքեր
1973 ֆ Պարզաբանում Showdown Բիլ Մեսսի
1975 ֆ Պարոն Ռիկկո Mr. Ricco Ջո Ռիկկո
1981 ֆ Մրցարշավ «Թնդանոթային միջուկ» The Cannonball Run Ջեյմի Բլեյք
1984 ֆ Մրցարշավ «Թնդանոթային միջուկ» 2 Cannonball Run 2 Ջեյմի Բլեյք
1984 ֆ Զոհասեղանի ողբերգությունը Terror in the Aisles արխիվային լուսանկարներ

1996 թվականին Մարտինի հարազատ քաղաք Ստյուբենվիլլում նրա անունով է կոչվում մի ծառուղի։ Այնտեղ տարին մեկ անգամ անցկացվում է «Դին Մարտինի անվան փառատոնը», որին մասնակցում են Դինի մոտիկ բարեկամները, ընկերները, մեկնաբաններ և հայտնի էստրադային արտիստներ, որոնցից շատերը ծագումով իտալացի են։

2004 թվականին Մարտինի ընտանիքը ունկնդիրներին է ներկայացնում «Dino։ The Essential Dean Martin» նոր երաժշտական ալբոմը, որն iTunes կայքում ընդգրկվում է «լավագույն տասնյակի» մեջ։ Մինչև 2006 թվականի դեկտեմբերի 23-ը՝ մեկ շաբաթվա ընթացքում, Դին Մարտին և Մարտինա Մակբրայնդ դուետի կողմից կատարվող «Baby, It’s Cold Outside» երգը «R&R AC» հիթ-շքերթում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ «R&R Country chart» հիթ-շքերթում՝ 36-րդը։ Դեռևս կենդանության օրոք արտիստը նմանատիպ արդյունքի հասել էր միայն 1965 թվականին «I Will» երգով։ Այն հիթ-շքերթում զբաղեցրել էր 10-րդ հորիզոնականը։

Դին Մարտինի ոտքերի և ձեռքերի հետքերը Գրումանի Չինական թատրոնի դիմաց

2007 թվականին թողարկվում է Դին Մարտինի սկավառակագրության՝ դուետների առաջին ալբոմ, որն ստանում է «Forever Cool» անունը։ Ալբոմը թողարկվում է Capitol/EMI լեյբլով։ Մարտինի հետ դուետներ են կատարել Քևին Սփեյսին, Շելբի Լինը, Ջոս Սթոունը, Big Bad Voodoo Daddy, Ռոբբի Վիլիամսը, Մակբրայնդը և այլք։

2008 թվականին Ռանչո Միրաժ (Կալիֆոռնիա) քաղաքի փողոցներից մեկը անվանվում է Դին Մարտինի պատվին։

2009 թվականի փետրվարին Մարտինը «Կյանքում ունեցած ձեռքբերումների համար» կատեգորիայում արժանանում է «Գրեմմի» մրցանակի։ Մրցանակի հանձնման արարողությանը ներկա էին Դին Մարտինի չորս երեխաները՝ Գեյլը, Դիանան, Ռիչին և Ջինը։ 2009 թվականին Դին Մարտինն ընդգրկվում է Հիթ-շքերթի Փառքի սրահում։

2009 թվականի փետրվարի 21-ին ետմահու թողարկված «Amore!» ալբոմն զբաղեցնում է «Բիլլբորդ» Top Pop Catalog Albums շաբաթական երաժշտական հիթ-շքերթի առաջին հորիզոնականը։

Մարտինը «Դին Մարտինի օրգիա» շարքի խաղային ավտոմատների հերոս է։ Խաղի սաունդթրեքների մեջ ներառված են Դին Մարտինի մի քանի երգեր։

Դին Մարտինի երգերը հաճախ են օգտագործվում ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Budweiser-ի գովազդում, որը հաղորդվում է Ֆուտբոլի ազգային լիգայի Սուպեր Բոուլ XLI-ի վճռորոշ խաղերի ժամանակ, օգտագործվում է Դինի «Ain’t that a Kick in the Head?» երգը։ Այնպիսի հիթերը, ինչպիսիք են՝ «That’s Amore», «Ain’t That A Kick in the Head», «Sway» և Մարտինի «այցեքարտ» «Everybody Loves Somebody»-ն, ընդգրկվել են մի շարք ֆիլմերի սաունդթրեքների շարքում[58].

Հեռուստասերիալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրումանի Չինական թատրոնի դիմացի հրապարակում ցեմենտի մեջ պահպանվել են Դին Մարտինի ոտքերի և ձեռքերի հետքերը։ Տոնախմբությունը կայացել էր 1964 թվականին։ Հոլիվուդյան «Փառքի ծառուղում» տեղադրված են Դին Մարտինի անունով երեք աստղ.

Տարի Հասցե Կատեգորիա
1980 6519 Հոլիվուդյան բուլվար Կինոարտադրության մեջ ունեցած ներդրումների համար
1986 1617 Վայն Սթրիթ Ձայնագրման արտադրության մեջ ունեցած ներդրումների համար
1988 6651 Հոլիվուդյան բուլվար Հեռուստատեսության զարգացման մեջ ունեցած ներդրումների համար

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Ալբոմ Լեյբլ Ամենաբարձր հորիզոնականները հիթ-շքերթներում Հավաստագրում
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
[59]
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա
[60]
ԱվստրիաԱվստրիա
[61]
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա
[62]
ԱՄՆ
Մեծ Բրիտանիա
1953 Dean Martin Sings Capitol
1956 Swingin' Down Yonder Capitol
1957 Pretty Baby Capitol
1958 This Is Dean Martin Capitol
1959 Sleep Warm Capitol
1959 A Winter Romance Capitol Արծաթե[63]
1961 This Time I'm Swingin'! Capitol 18
1962 Dino։ Italian Love Songs Capitol
1962 Cha Cha de Amor Capitol
1963 Dean Martin Sings/Sinatra Conducts Capitol
1964 Hey, Brother, Pour the Wine Capitol
1964 Everybody Loves Somebody Reprise 2 Ոսկե[64]
1965 The Best of Dean Martin Capitol
1965 Houston Capitol 11 Ոսկե[64]
1965 The Door Is Still Open to My Heart Capitol 9 Ոսկե[64]
1965 Holiday Cheer Capitol
1967 The Dean Martin Deluxe Set Capitol
1967 At Ease With Dean Capitol 35
1967 Welcome to My World Hip-O Select 20 Ոսկե[64]
1968 Gentle on My Mind Capitol 14 9 Ոսկե[64]
1968 Somewhere There’s a Someone Reprise 40 Ոսկե[64]
1969 The Best Of Dean Martin, Vol. 1 Capitol 40 Ոսկե[64]
1970 My Woman My Woman My Wife Hip-O Select 97
1971 White Christmas MFP 45
1972 Dino Hip-O 117
1976 20 Original Dean Martin Hits Reprise 7 Ոսկե[63]
1983 The Nashville Sessions Warner Bros. Records 49
1999 The Capitol & Reprise Years EMI 5 4 1 Ոսկե[64] Պլատինե[63]
2002 Love Songs EMI 24 22 Արծաթե[63]
2004 The Essential Dean Martin MGM 28 25 53 Ոսկե[64] Արծաթե[63]
2005 Live from Las Vegas Capitol
2007 Forever Cool Capitol 39 6
2010 That's Amore EMI 23

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ոսկե Գլոբուս
    • Կատակերգական շոուի («Դին Մարտինի շոու») լավագույն դերասան - 1967

Անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ոսկե Գլոբուս
    • Տղամարդու լավագույն դեր կատակերգությունում կամ մյուզիքլում («Ո՞վ էր այն լեդին»)
    • Կատակերգական շոուի («Դին Մարտինի շոու») լավագույն դերասան (1968)
    • Կատակերգական շոուի («Դին Մարտինի շոու») լավագույն դերասան (1969)
    • Կատակերգական շոուի («Դին Մարտինի շոու») լավագույն դերասան (1970)
  • Էմմի
    • Լավագույն կատակերգական դերասան (Ջերի Լյուիսի հետ) (1968)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119094916 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. mike says: (2009 թ․ հուլիսի 23). «Dean Martin's Diva Daughter: Elvis Called My Dad 'The King of Cool'». Blog.blogtalkradio.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  6. «muslib.ru». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  7. «Dean Martin's Diva Daughter: Elvis Called My Dad 'The King of Cool». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  8. «Dean Martin 'just a golfer' to his kids», thestar.com
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Դին Մարտին(չաշխատող հղում) enotes.com կայքում(անգլ.)
  10. 10,0 10,1 Հատված «Ավետյաց երկիր» ռադիոհաղորդումից (ԱՄՆ 30-50-ականներ) Ռադիո «Ակվարիում». 30-ը մարտի 2008 թվական
  11. «Դին Մարտինի կենսագրությունը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  12. «Դին Մարտինը և Ֆրենկ Սինատրան ձեռք բերեցին իրենց աստղը Լաս Վեգասում» Lenta.ru
  13. "Dean Martin 'just a golfer' to his kids", thestar.com
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Դին Մարտին Encyclopedia.com կայքում
  15. Parish, James Robert (2003). Hollywood Songsters: Singers Who ACT and Actors Who Sing: A Biographical Dictionary Volume 2. Routledge. էջ 533. ISBN 978-0-415-94333-8.
  16. 16,0 16,1 Դերասանի ֆան-կայքը Արկադիա, Կալիֆոռնիա
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 17,7 Դին Մարտին / Դինո Պոլ Կրոչետտի Ելենա Մուրզինա. 4-ը հոկտեմբերի 2010 թվական
  18. 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 18,10 18,11 18,12 18,13 Դին Մարտինի կյանքի պատմությունը(անգլ.)
  19. 19,0 19,1 Tosches, Nick. Dino: Living High in the Dirty Business of Dreams. Vintage, London, 1999, page 57. ISBN 0-7493-9897-3
  20. «Dean Martin Amateur Boxing Record». Boxing-Scoop.com. 1917 թ․ հունիսի 7. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.
  21. "Two New to Biz Take Over Riobamba." The Billboard, New York, New York, September 16, 1944, page 24. Link to scanned copy online.
  22. 22,0 22,1 Դին Մարտինը Արխիվացված 2011-06-14 Wayback Machine Առնետների մասին պատմող կայքում
  23. Муромов, Игорь (1998). «Фрэнк Синатра». 100 великих любовников (Русский). Мюнхен: Вече. էջ 27. ISBN 5-7838-0411-8.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. Ambalal, Monica. The Grove Dictionary of American Music, 2nd edition. University of Michigan. Oxford University Press, Inc. 2013
  25. «History of the Ed Sullivan Show» «Էդ Սալլիվանի Շոու»-ի պաշտ. կայքում. (անգլ.)
  26. «Oscars songs lock in memorable moments» «The Denver Post». Ricardo Baca. 2/27/2011 (անգլ.)
  27. Lewis, Jerry (2005). Dean and Me: (A Love Story). Doubleday. էջ 223. ISBN 978-0-7679-2086-5.
  28. Ջերի Լյուիս Кино-театр կայքում
  29. Sinatra, Nancy (1998). Frank Sinatra: An American Legend. Readers Digest Assn. էջ 156. ISBN 978-0-7621-0134-4.
  30. Քեննեդի, Դեն (1997). «Հաջողության են հասնում միայն մեծագույնները, դրական մտքեր». In Ե. Ա. Բակուշևա. (ed.). Ինչպես հաջողության հասնել բիզնեսում խախտելով բոլոր կանոնները (անգլերեն). Նյու Յորք: Dutton. էջ 27. ISBN 0-525-94198-3.
  31. «Երիտասարդ առյուծներ» Արխիվացված 2013-11-04 Wayback Machine հեռուստագիդ Ակադո կայքում
  32. 32,0 32,1 32,2 32,3 Դին Մարտին Արխիվացված 2011-07-03 Wayback Machine TV.com
  33. Մերիլին Մոնրո. Թռիչքներ և վայրէջքներ
  34. «Կանացի սեփականություն» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine «Pro Кино» ամսագիր. Օլգա Մարշևա. 7 հուլիսի 2008
  35. Talevski, Nick (2006). Knocking on Heaven's Door: Rock Obituaries. Omnibus Press. էջ 399. ISBN 978-1-84609-091-2.
  36. Դին Մարտին All About Jazz կայքում
  37. Richard Metzger (July 8, 2011), "Richard Metzger: The time I met Dean Martin", Dangerous Minds, retrieved July 11, 2011.
  38. 38,0 38,1 38,2 38,3 38,4 Էրիկ Նյոհոֆֆ (2003). «Առնետների խումբ». Ֆրենկի պատմությունը. Librairie Arthème Fayard.
  39. «Սեքսուալ հեղափոխության հերոսը» «Деньги» ամսագիր № 29 (636) 30 հուլիսի 2007. Կիրիլ Նովիկով.
  40. 40,0 40,1 Դին Մարտինի կենսագրությունը Allmusic կայքում(անգլ.)
  41. Դին Մարտինի կենսագրությունը (1917-1995) (անգլ.)
  42. 42,0 42,1 42,2 Բլյուզ և ջազ դուետներ. «Ընկերների հետ երգում է Ֆրենկ Սինատրան»(չաշխատող հղում)
  43. The Movieland Directory: Nearly 30,000 Addresses of Celebrity Homes, Film Locations and Historical Sites in the Los Angeles Area, 1900-Present. McFarland. 2010 թ․ օգոստոսի 10. էջեր 111–. ISBN 978-1-4766-0432-9.
  44. «Famous Epitaph on Dean Martin tomb stone». Famousquotes.me.uk. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  45. 45,0 45,1 «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի ստեղծման պատմությունը(չաշխատող հղում)
  46. Ռոբ Կոենայի «Առնետների խումբ» ֆիլմի վերլուծությունը Արխիվացված 2013-11-04 Wayback Machine «Խելացիներ». հաղորդում 26.
  47. «From the £8,000 semi to $6m Bel Air mansion, inside the houses Sir Tom Jones has called home». Wales Online. 2015 թ․ փետրվարի 12. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  48. * Smith, John L. The Animal in Hollywood: Anthony Fiato’s Life in the Mafia. Barricade Books, New York, 1998. ISBN 1-56980-126-6
  49. History of Dean Martin Արխիվացված 2011-09-18 Wayback Machine About.com
  50. «Rolling Stones»-ի պատմությունը Արխիվացված 2011-10-18 Wayback Machine Jeremy Pascall «The illustrated history of rock music». London etc. Hamlyn cop. 1978.
  51. «Երաժշտական վերլուծություն SpecialRadio-ից» Գարիկ Օսիպով. 21 ապրիլի 2008
  52. ««ԹՈՓ 10 ամենահայտնի երաժիշտները, ովքեր դերակատարում են ունենցել կինոյում»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  53. Դին Մարտին allmovie կայքում(անգլ.)
  54. «Սփիլբերգը զբաղվում է ԿՀՎ-ի աշխատողներից մեկով» 30 հուլիսի 2009
  55. «Տղաները մոտոցիկլի վրա» Արխիվացված 2013-11-04 Wayback Machine 5 դեկտեմբերի 2010
  56. Holden, Stephen. Dean Martin, Pop Crooner And Comic Actor, Dies at 78, Նյու Յորք Թայմս, 26 դեկտեմբերի, 1995.
  57. 57,0 57,1 The Death of Dean Martin Արխիվացված 2011-06-30 Wayback Machine (անգլ.)
  58. Holden, Stephen. Dean Martin, Pop Crooner And Comic Actor, Dies at 78, Նյու Յորք Թայմս, December 26, 1995.
  59. Dean Martin > Charts & Awards. Allmusic.
  60. «UK Singles Chart Dean Martin discography». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 28-ին.
  61. «Discographie Dean Martin - austriancharts.at». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին.
  62. «charts.org.nz Dean Martin discography». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 28-ին.
  63. 63,0 63,1 63,2 63,3 63,4 «Certified Awards Search Արխիվացված 2017-10-06 Wayback Machine». British Phonographic Industry. Retrieved on 8 September 2009. Note: User needs to enter «Dean Martin» in the «Search» field, «Artist» in the «Search by» field and click the «Go» button. Select «More info» next to the relevant entry to see full certification history.
  64. 64,0 64,1 64,2 64,3 64,4 64,5 64,6 64,7 64,8 «Certified Awards Search Արխիվացված 2016-01-05 Wayback Machine».

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Arthur Marx. Everybody Loves Somebody Sometime (Especially Himself)։ The story of Dean Martin and Jerry Lewis, New York, NY։ Hawthorn Books, 1974, ISBN 978-0-8015-2430-1
  • Jerry Lewis and James Kaplan. Dean & Me (A Love Story). Doubleday, New York, 2005. ISBN 0-7679-2086-4
  • Tosches, Nick. Dino։ Living High in the Dirty Business of Dreams. Delta Trade Paperbacks, New York, 1992 (1st edition). ISBN 0-385-33429-X
  • Smith, John L. The Animal in Hollywood։ Anthony Fiato’s Life in the Mafia. Barricade Books, New York, 1998. ISBN 1-56980-126-6

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դին Մարտին» հոդվածին։