Ղազարոս Սարյան
Ղազարոս Սարյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1920 Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | մայիսի 27, 1998 (77 տարեկան) Երևան, Հայաստան |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, մանկավարժ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա, Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ | |
Ghazaros Saryan Վիքիպահեստում |
Ղազարոս Մարտիրոսի Սարյան (սեպտեմբերի 30, 1920, Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ - մայիսի 27, 1998, Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, մանկավարժ։
Սովետահայ կոմպոզիտոր և մանկավարժ, Մարտիրոս Սարյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղազարոս (Լազար) Սարյանը ծնվել է 1920 թվականին սեպտեմբերի 30-ին՝ Դոնի Ռոստովի Նոր Նախիջևան քաղաքում, մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ընտանիքում։ Փոքր տարիքից ապագա կոմպոզիտորը լսել է հայկական ժողովրդական երգեր իր մոր՝ Լուսիկ Աղայան-Սարյանի և քեռու Մուշեղ Աղայանի կատարմամբ, ապա երեք տարեկանից միացել նրանց երգեցողությանը։ Իր նախնական երաժշտական կրթությունը կոմպոզիտորը ստացել է Երևանի կոնսերվատորիային կից շնորհալի երեխաների խմբում: Նրա համադասարանցիներն են եղել Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը։ Դպրոցական տարիքից սկսված նրանց ընկերությունը շարունակվել է ողջ կյանքում, դառնալով «Հայկական Հզոր խմբակի» պատմություն։ Իր կրթությունը Ղազարոս Սարյանը շարունակել է Երևանի կոնսերվատորիայում կոմպոզիտորներ Վարդգես Տալյանի և Սարգիս Բարխուդարյանի ղեկավարությամբ, ապա 1934-1938 թվականներին՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում, Վ. Շեբոլինի դասարանում։
1939 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ, 1941–1945 թվականներին դարձել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Այստեղ էլ որպես հրետանա-գնդացրային № 7 զորագնդի լեյտենանտ նրան անվանել են Լազար՝ իր անվան ռուսերեն տարբերակով։ Արժանացել է «Մարտական վասակների համար» և «Մարտական Կարմիր դրոշ» մեդալների և Կարմիր աստղ շքանշանի։ Նաև ղեկավարել է զորագնդի ինքնագործունեությունը, բայան նվագել, գրել երգել։
Պատերազմի ավարտից հետո Ղ.Սարյանն ընդունվել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա, ուր ուսանել է Դմիտրի Կաբալևսկու, Դմիտրի Շոստակովիչի, Ա. Ալեքսանդրովի կոմպոզիցիայի մասնագիտական դասարաններում։ 1950 թվականին, ավարտելով Մոսկվայի կոնսերվատորիան, երիտասարդ կոմպոզիտորը վերադարձել է Հայաստան և նույն թվականից սկզբում դասավանդել Երևանի կոնսերվատորիայում՝ գործիքագիտություն, ապա և մասնագիտական կոմպոզիցիա։
1955-1956 թվականներին Ղազարոս Սարյանը Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահն էր, իսկ 1960-1986 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը։ Նրա գործունեությունն առանձնացել է պրոֆեսիոնալիզմի, ազգայինի, համաշխարհային ստեղծագործական նոր հայտնությունների ներդրման սկզբունքներով։ Իսկ 1986 թվից մինչև կյանքի ավարտը՝ 1998, եղել է ստեղծագործական ամբիոնի վարիչ։ Նրա ստեղծագործական դասարանում իրենց մասնագիտական կրթությունն են ստացել այսօր լայն ճանաչում ստացած կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Ալթունյանը, Ռուբեն Սարգսյանը, Ստեփան Լուսիկյանը, Վարդան Աճեմյանը, Արմենուհի Կարապետյանը և այլք։
1963-1967 թվականներին Ղազարոս Սարյանը, ստանձնելով առաջին տնօրենի պաշտոնը, ղեկավարել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի կառուցման և առաջին ցուցադրության կազմակերպման աշխատանքները։
Կոչումներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ 1972 թ.
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ 1991 թ.
- Հայաստանի Հանրապետության Պետական մրցանակ 1983 թ.
- «Ժողովուրդների բարեկամության» շքանշան (1986 թ.)
- Պրոֆեսոր (1972 թ.)
Հիմնական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմֆոնիկ՝
- «Թեմա վարիացիաներով» (1947),
- «Սիմֆոնիկ պոեմ» (1950),
- «Խաղաղության օրը» վոկալ–սիմֆոնիկ սյուիտը (1953),
- «Սիմֆոնիկ պատկերներ» (1955),,
- «Ադաջիո և պար» լարայինների համար (1957),
- «Հանդիսավոր նախերգանք» (1957),
- «Սերենադ»(1959),
- «Հայաստան» սիմֆոնիկ պաննո(1968),
- Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար (1973),
- Սիմֆոնիա (1980),
- «Պասսակալյա» սիմֆոնիկ նվագախմբի համար (1997),
- «Անդանտե և Պրեստո» ջութակի և կամերային նվագախմբի համար (1997)։
Կամերային, գործիքային ստեղծագործություններ՝
- Թավջութակի և դաշնամուրի սոնատ (1948),
- 1-ին լարային կվարտետ (1949),
- Լիրիկական երգեր (1950-ական),
- «Արիա և տոկատ» ջութակի և դաշնամուրի համար (1965),
- Դաշնամուրային պիես «Պար» (1955),
- Դաշնամուրային պիես «Պապիկի ժամացույց» (1970),
- 2–րդ լարային կվարտետ (1986),
- Թավջութակի և դաշնամուրի 2–րդ սոնատ (1989)։ Նվիրվում է Մեդեա Աբրահամյանին,
- Դաշնամուրային 3 պոստլյուդ (1990),
Կինոերաժշտություն, գեղարվեստական ֆիլմեր՝
- «Մանրուք» (1954),
- «Հովազաձորի գերիները» (1956),
- «Նրա երազանքը» (1957),
- «Առաջին սիրո երգը» (Ա. Բաբաջանյանի համահեղինակությամբ, 1958),
- «01–99» (1959)։
- Կինոերաժշտություն, վավերագրական ֆիլմ՝
- «Մարտիրոս Սարյան» (1965)։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պապը - Ղազարոս Աղայան (1840-1911)
- Հայրը - Մարտիրոս Սարյան (1880-1972), գեղանկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1960)
- Մայրը - Լուսիկ Աղայան-Սարյան (1893-1974)
- Եղբայրը - Սարգիս Սարյան (1917-1962)
- Առաջին կինը - Գալինա Լեսնիկովա-Սարյան(1925-2008)
- Որդի - Ռուբեն Սարյան (ծնվ. 1946)
- Թոռնուհին - Աննա Սարյան (ծնվ. 1969) նկարիչ, ՌԴ նկարիչների միության անդամ
- Թոռը - Ղազարոս Սարյան (ծնվ. 1983)
- Դուստրը - Կատարինե Սարյան (ծնվ. 1945)
- Թոռնուհին - Մարիամ Պետրոսյան (ծնվ. 1969) արձակագիր, ՀՀ գրողների միության անդամ, "Дом в котором" գրքի հեղինակ, 2009 թ. Русская премия-ի դափնեկիր
- Դուստրը - Ռուզան Սարյան (ծնվ. 1959) - Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն
- Երկրորդ կինը - Արաքսի Արծրունու Սարյան (Հարությունյան) (1937-2013) - երաժշտագետ, արվեստաբանության թեկնածու։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2008)։ ՀՀ Պետական մրցանակի երաժշտության բնագավառի նախագահ 2004 թվականից։
- Դուստրը - Լուսիկ Սարյան (1969-1991) - դաշնակահարուհի
- Դուստրը - Սոֆյա Սարյան (ծնվ. 1971) - Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղազարոս Սարյանի անվամբ են կոչվում՝
- Երևանի կոնսերվատորիայի օպերային ստուդիան,
- Հունաստանի Սալոնիկ քաղաքի Համազգայինի մշակութային կենտրոնը,
- Երևան քաղաքի № 1 արվեստի դպրոցը (Զեյթուն),
- Արարատ քաղաքի երաժշտական դպրոցը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Берко М. «Лазарь Сарьян». (Творческий портрет), Е., 1994,
- «Ղազարոս Սարյանը և նրա ժամանակը» (ժողովածու, կազմել է Ա. Սարյանը), Երևան, «Կոմիտաս», 2013։
- Հայրապետյան Ս.Ս. Հայոց մեծերը, Տաղանդավոր եղբայրներ, հայր և որդիներ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչոթյուն, 2013
- Սովետական Հայաստանի երաժշտությունը 1973 թ. Երևան
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար։ Կատարում են Մեդեա Աբրահամյանը և Ռոզա Թանդիլյանը
- Ղազարոս Սարյան
- Շողակաթ
- Հայ կոմպոզիտորներ
- Կվարտետ N 2
- «Պար» և «Պապիկի ժամացույց»
- Երեք պոստլյուդ
- Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի կայք
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազարոս Սարյան» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 30 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Նոր Նախիջևան քաղաքում ծնվա��ներ
- Մայիսի 27 մահեր
- 1998 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Հայ ակադեմիկոսներ
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ մանկավարժներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ