Jump to content

Միխայիլո Լալիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Միխայիլո Լալիչ
սերբ.՝ Михаило Лалић
Ծնվել էհոկտեմբերի 7, 1914(1914-10-07)[1][2][3]
ԾննդավայրՏրեպչա, Մոնտենեգրոյի Թագավորություն
Վախճանվել էդեկտեմբերի 30, 1992(1992-12-30)[1][2][3] (78 տարեկան)
Վախճանի վայրԲելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն[4]
Մասնագիտությունգրող, լրագրող և արձակագիր
Լեզուսերբերեն
Քաղաքացիություն Մոնտենեգրոյի Թագավորություն,  Հարավսլավիայի Թագավորություն,  ՀՍՖՀ և  Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
ԿրթությունԲելգրադի համալսարան և Panto Mališić Gymnasium, Berane?
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Չեռնոգորիայի գիտության ու արվեստների ակադեմիա
Պարգևներ
 Mihailo Lalić Վիքիպահեստում

Միխայիլո Լալիչ (սերբ.՝ Михаило Лалић (հոկտեմբերի 7, 1914(1914-10-07)[1][2][3], Տրեպչա, Մոնտենեգրոյի Թագավորություն - դեկտեմբերի 30, 1992(1992-12-30)[1][2][3], Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն[4]), սերբ գրող, սցենարիստ և լրագրող։ Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ է 1968 թվականից, Չեռնոգորիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ՝ 1973 թվականից։ ՀՍՖՀ սոցիալիստական աշխատանքի հերոս է։

Կենսագրություն

Ծնվել է գեղջուկի ընտանիքում։ Վաղ տարիքում որբացել է։ Միջին դպրոցն ավարտելուց հետո 1933 թվականին իրավունք է սովորել Բելգրադի համալսարանում։ 1934 թվականից սկսել է ակնարկներ, քննադատական հոդվածներ, պատմվածքներ, նորավեպեր տպագրել սերբական մամուլում։ Իրավագիտության, լրագրության, գրականության հետ զուգահեռ հետաքրքրվել է քաղաքականությամբ, սկսել է այցելել Մարքսի և Լենինի գործերն ուսումնասիրող խմբակի նիստերի։ 1936 թվականից եղել է Հարավսլավիայի կոմունիստների միության անդամ։ Կոմունիստական շարժման ակտիվ անդամներից էր, մի քանի անգամ ձերբակալվել է։ Ազատություն վերադառնալով՝ լրագրող և գրող Լալիչը չզղջաց, այլ շարունակեց համագործակցել սոցիալիստական մամուլի հետ։ Այդ բոլոր տարիները (1934-1940) Լալիչը հետագայում անվանեց «գրական ուսումնառություն»։

Ստեղծագործություններ

Պատմվածքներ

  • Izvidnica (Պարեկություն) (1948)
  • Prvi snijeg (Առաջին ձյունը) (1951)
  • Na mjesečini (Լուսնի լույսի ներքո) (1956)
  • Posljednje brdo (Վերջին բարձունքը) (1967)

Վեպեր

  • Svadba (Ամուսնություն) (1950)
  • Zlo proljeće (Չարագուշակ գարուն) (1953)
  • Raskid (Բաժանում) (1955)
  • Lelejska gora (Լելեսկյան լեռ) (1957,1962)
  • Hajka (Հետապնդում) (1960)
  • Pramen tame (Մթության փականը) (1970)
  • Ratna sreća (Պատերազմի ճակատագիրը) (1973)
  • Zatočnici (Փաստաբաններ) (1976)
  • Dokle gora zazeleni (Մինչ ծառերը կկանաչեն) (1982)
  • Gledajući dolje na drumove (Ճանապարհներից ներքև նայելով) (1983)
  • Odlučan čovjek (Վճռական մարդը) (1990)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119386186 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. НИН online

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլո Լալիչ» հոդվածին։