Էրոս
Էրոս | |
---|---|
Տեսակ | հին հունական առաջին աստվածներ, պտղաբերության աստված, հունական դիացաբանության աստված և անձնավորում |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | արական |
Հունական գրաձև | Έρως |
Լատինական գրաձև | Cupid |
Այլ մշակույթներում | Ամուր, Կուպիդոն, Էրոտ |
Երևի համընկնում է | Էրոս և Turnu? |
Վայր | Օլիմպոս |
Զբաղմունք | Սիրո, գրավչության, կրքի աստված |
Հայր | Porus?, Արես, Զեփիրոս, Եթեր, Քաոս և Էրեբոս |
Մայր | Պենիա, Աֆրոդիտե[1][2], Իրիս, Էրիս և Նիքս[3] |
Քույր | Հարմոնիա, Ադրեստիա |
Քույր/Եղբայր | Անտերոս[1], Հիմերոս[1], Pothos?, Նիքս, Գեա և Էրեբոս |
Ամուսին | Պսիքե |
Զավակներ | Վոլուփթաս և Hedone? |
Կապված հասկացողություններ | սեր |
Ատրիբուտներ | բոցավառ ջահ, ոսկեղեն աղեղ, սիրո նետեր, սիրտ, թևեր, մոմեր |
Հատկանիշներ | Կրքի և գրավչության աստվածութոյւն |
Eros Վիքիպահեստում |
Էրոս կամ Ամուր (հին հունարեն՝ Ἔρως - "կիրք", նաև Էրոտ), հին հունական սիրո աստված։ Որոշ առասպելներում նրան դասում են Վաղեմի Աստվածների շարքերում, իսկ մյուս առասպելներում, նա Ափրոդիտեի որդին է։ Էրոսը Ափրոդիտեի ուղեկից ու օգնական է։ Սիրո ու ցանկության մարմնացումն է, ապահովում է կյանքի շարունակությունը Երկրի վրա։
Ամուրի (Էրոսի), որպես սիրո աստծո, կերպարը զգալի տեղ Է գրավել Հին Հունաստանի քանդակագործության մեջ։ Սկզբում Ամուրը պատկերվել Է Աֆրոդիտեից անբաժան, իսկ մեր թվարկությունից առաջ V դարում դարձել ինքնուրույն կերպար։ Պրաքսիթելեսը նրան օժտեց պատանու գծերով, որը և ընդունված սկզբունք դարձավ նրա հետևորդների և Լիսիպոսի համար։ Ավելի ուշ Ամուրին սկսեցին պատկերել մանկան կերպարով։
Սկզբնական աստվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հեսիոդի (մոտ․ 700 մ.թ.ա.), հնագույն հունական աղբյուրներից մեկը, Էրոսը համարվում է Սկզբնական աստվածություններից մեկը՝ Տարտարոս (անդունդ, կամ դժոխք), Քաոս և Գեայի (Երկիր) հետ միասին։
Հոմերոսը չի հիշատակվում նրան։ Սակայն, Պարմենիդացին (մոտ․ 400 մ.թ.ա.) նախսոկրատական փիլիսոփաներից մեկը, Էրոսին դարձնում է առաջնեկը բոլոր գոյություն ունեցող աստվածներից[4]։
Օռփիական և Էլևսենյան Առեղծվածներում (Միսթերիաններում ) Էրոսն ճանաչվում էր որպես նախնական աստված, հնագույներից մեկը, բայց ոչ որպես Սկզբնական աստվածություն, քանզի նրա մայրը համարվում էր Նիկտան։ Արիստոփանեսը (մոտ. 400 մ.թ.ա.) Օռփիզմի ազդեցության տակ լինելով, համարում է, որ Էրոսն է առաջին ծնվել, ապա նոր ամբողջ մարդկային ցեղը[5]։
- Սկզբում կար միայն Քաոս, Նիկտա (Գիշեր), Էրեբոս (Խավար) և Տարտարոս (Դժոխք)։ Երկիր, Օդ և Երկինք դեռ գոյություն չունեին։ Հետո սևաթև Նիկտան ձու է դնում Էրեբոսի անսահման մթության մեջ և երկար դարեր անց ծնվում է հեզաճկուն, ոսկեթև Սեր (Էրոսը)։ Նա Տարտարոսի մեջ միավորվում է Էրեբոսի հետ ու այդ կապից էլ ծնվում է մարդկային ցեղը։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղանի Ափրոդիտեն իշխում է աշխարհի վրա։ Նա ևս, շանթարձակ Զևսի նման, ունի իր սուրհանդակներ։ Նրա միջոցով է ի կատար ածվում իր կամքը։ Ափրոդիտեի սուրհանդակը նրա որդի Էրոսն է՝ հրճվանքով լի, արագոտն, չարաճճի, խարդախ, իսկ երբեմն էլ՝ նաև անողորմ մի տղա։ Էրոսը իր շողշողուն ոսկե թևերով արագորեն, զեփյուռի պես թեթև սուրում է երկրների ու ծովերի վրայով։ Ձեռքին փոքրիկ ոսկեղեն աղեղն է, իսկ նետերով լի կապարճը գցած է ուսին։ Չկա մեկը, ով ապահով լինի այդ ոսկեղեն նետերից։ Անվրեպ՝ նպատակին է խփում Էրոսը. իբրև նետաձիգ՝ նա չի զիջում մինչև իսկ ոսկեգանգուռ Ապոլոնին։ Նպատակին դիպցնելիս։ Էրոսի աչխերը փայլատակում են հրճվանքով, նա հաղթականորեն ետ է գցում իր գանգրահեր գլուխը և բարձր քրքջում։ Էրոսի նետերը իրենց հետ բերկրանք ու երջանկություն, բայց հաճախ էլ տառապանք, սիրո տանջանք և նույնիսկ կործանում են բերում։ Մինչև իսկ ոսկեգանգուր Ապոլլոնին, իրեն՝ ամպահալած Զևսին անգամ քիչ տառապանքներ չեն պատճառել այդ նետերը։ Զևսը գիտեր, թե որքա՛ն վիշտ ու չարիք պիտի բերի աշխարհ ոսկեշող Ափրոդիտեի տղան։ Եվ ուզում էր, որ նրան մահացնեն դեռ ծնվելու ժամանակ։ Բայց կարո՞ղ էր արդյոք մայրը թույլ տալ այդ։ Նա Էրոսին թաքցրեց անանցանելի անտառում, իսկ այնտեղ, անտառի խորքում, մանչուկին իրենց կաթով սնուցեցին երկու կատաղի առյուծները։ Հասակ առավ Էրոսը, և ահա գեղեցկատես պատանյակը թևածում է աշխարհով մեկ և իր նետերով մեկ երջանկություն սփռում, մեկ՝ վիշտ, մէկ՝ բարիք, մէկ՝ չարիք։
Էրոսի ծագման վարկածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ըստ Հեսիոդոսի, Էրոսը մեկն էր տիեզերական չորսնյակից՝ (ըստ Ա. Ֆ. Լոսևի (ռուս.) [1] Արխիվացված 2014-02-02 Wayback Machine) Տարտարոս, Քաոս և Գեան։
- Ըստ Ալքեհի՝ Զեփիրոսի ու Իրիսի[6] որդին է։
- Ըստ Սափֆոի՝ Ափրոդիտեի ու Ուրանոսի[7] որդին է։
- Ըստ Սիմոնիդոսի՝ Ափրոդիտեի ու Արեսի[8] որդին է։
- Ըստ Ակուսիլաի՝ Էրոսն, Մետիսն ու Եթերը Էրեբոսի ու Նիկտայի[9][10] զավակներն են։
- Ըստ Օռփիկական կոսմոգոնիայի, Էրոսն ծնվել է ձվից, որը ածել էր Նիկտան[11] կամ էլ ստեղծվել էր Քրոնոսի[12]. Именуется великим даймоном[13] կողմից։ Կոչվում է մեծն դայմոն։
- Ըստ Պիֆագորիացիներին, որոնք կարծում էին, որ մարդու ոգին անդրոգին է, արական մասնիկը - դա Էրոսն է, իսկ իգական՝ Պսիքեն է[14]։
- Ըստ Ֆերեքիդի, հենց Զևսն[15] էր (նպատակ ունենալով դառնալ Արարիչ) կերպարանափոխվել և դարձել էր Էրոս, որ ստեղծեր տիեզերք և սերմաներ սեր ու համերաշխություն[16]»[17][18]:
- Ըստ Պարմենիդացու, հենց Ափրոդիտեն է ստեղծել Էրոսին, առաջինն աստվածներից[15][19]։
- Ըստ Եվրիփիդի՝ Զևսի որդին է[20], կամ Զևսի ու Ափրոդիտեի[21]։
- Ըստ Պավսանիասցու՝ Իլիփիայի որդին է[22]։
- Ըստ Պլատոնի՝ Պոռոսի (Քրոնոս) ու Պենիայի (Անանկե) որդին է[23]։
- Քաոսի որդին է[24]։
- Ըստ այլ տարբերակով նա Գեայի որդին[25] :
- Նրա հայրը կարող էր լինել նաև Քրոնոսը, Օրփեոսը և այլն։
- Ըստ Էվրեի՝ Հեփեստոսի ու Ափրոդիտեի որդին է։
Ըստ Կոթի[26] ելույթից, նրանք երեքն են.
- Հերմեսի ու առաջին Արտեմիսի որդին է։
- Հերմեսի ու երկրորդ Ափրոդիտեի որդին է։
- Արեսի ու երրորդ Ափրոդիտեի որդին է, այսպես կոչված Անտերոս։
Համաձայն Նոնին, Էրոսն ծնվել է Բերոի[27] քաղաքի մոտակայքում։
Հիմնական առասպելներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրոսն՝ համաշխարհային աստվածություն, միավորում է աստվածներին ամուսնական կապերով, համարվում է Քաոսի և Հեմերայի (մութ գիշերվա և լուսավոր օրվա) կամ Երկնքի և Երկրի ծնունդ։ Նա տիրում է ինչպես արտաքին բնությանը, այդպես էլ մահկանացուների և աստվածների ներքին, բարոյական աշխարհին, կառավարելով իրենց սիրտը և կամքը։ Ինչ վերաբերում է բնության երևույթներին, Էրոսն՝ գարնան բարերար աստված, պարարտացնում է հողը և կոչ է անում նոր կյանքի սկսմանը։ Նրան պատկերացնում էին որպես գեղեցիկ, թևավոր տղա, ավելի հին ժամանակներում մի ծաղկի և քնարի, իսկ ավելի ուշ սիրո նետերի կամ բոցավառ ջահի հետ։
Էրոսի պատվին Փեսպիայում ամեն չորս տարի մեկ կազմակերպվում էր Էրոտիդիա փառատոնը, որը ուղեկցվում էր մարմնամարզական և երաժշտական մրցույթներով։ Բացի այդ, ինչպես սիրո և ընկերության աստված, որը միավորում էր երիտասարդներին և աղջիկներին, հարգանք էր վայելում վարժարաններում, որտեղ նրա արձանը կանգնեցնում էին Հերմեսի և Հերակլեսի կողքին։ Սպարտացիները և կրետացիները սովորաբար ճակատամարտից առաջ Էրոսին մատուցում էին զոհ։ Նրա զոհասեղանը կանգնած է ակադեմիայի մուտքի առաջ։
Երիտասարդների փոխադարձ սերը գտել էր իր խորհրդանշական պատկերը Էրոս և Անտերոտա (կամ էլ Անտերոտ, Անտերոս) խմբում, որը գտնվում է էլէատական վարժարանում. այդ խմբի ռելիեֆը պատկեր��ցնում էր, թե ինչպես էին Էրոսն ու Անտերոտան պայքարում առաջնության արմավենու համար։ Օվիդիոսը հիշատակում է «երկու Էրոսին»։ Ստնտուներ (կերակրողներ) քարիսները Էրոսի կարճության վերաբերյալ, ճամփա են բռնել դեպի Դելփի, Թեմիսի մոտ։
Էրոս և Պսիքեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրոս և Պսիքե վեպի պատմությունը շատ հին է, գրված է արկածային հռոմեական ոճով, չնայած Պսիքեն պահպանում է իր հունական անվանումը, ի տարբերություն Էրոսին (Կուպիդոն) և Ափրոդիտեին (Վեներա)։ Վեպում Էրոսը ներկայացված է որպես չափահաս երիտասարդ, այլ ոչ թե երեխա։
Վեպը պատմում է շատ գեղեցին աղջկա՝ Պսիքեի մասին, որը գերել էր բոլոր մահկանացուներին իր գեղեցկությամբ և հմայքով։ Սակայն սիրո և գեղեցկության աստվածուհի Ափրոդիտեն զայրույթ է ապրում, քանզի մահկանացուները սկսել էին զոհեր մատուցել Պսիքեին, անտեսելով իրեն։ Այդ իսկ պատճառով նա հրամայում է Էրոսին պատժել աղջկան, բայց կատարվում է հակառակը, Էրոսն ինքն է սիրահարվում Պսիքեին։ Էրոսն սիրեցյալին տանում է հեռու, իր պալատներ, հույս ունենալով նրա հետ երջանիկ ապրել, բայց Պսիքեի նախանձ քույրեր դավեր հյուսեցին քրոջ դեմ և խաբեությամբ դրդեցին դավաճանել Էրոսին։ Այդ քայլը անսահման ցավ պատճառեց Էրոսին, ստիպելով նրան հեռանալ և տնից, և Պսիքեից։ Գեղեցկուհի Պսիքեն երկար թափառելով, փնտրելով սիրեցյալին վերջ ի վերջո օգնություն է խնդրում մեծն Ափրոդիտեից։ Աստվածուհին համաձայնվում է օգնել, բայց ի պարիժ՝ դնում է իր առաջ դժվարագույն փորձություններ, որոնք մահկանացուների ուժերից վեր էին։ Պսիքեն հաղթահարում է բոլոր փորձությունները և արժանանում է Էրոսի և Ափրոդիտեի ներմանը։ Ափրոդիտեն պարգևում է Պսիքեին անմահություն և նրանք դառնում եմ ամուսիններ։ Էրոսն ու Պսիքեն մի աղջիկ ունեն՝ Վոլուփթաս (ֆիզիկական հաճույք, երանության) կամ Հեդոնե։
Հունական առասպելներում Պսիքեն ասոցացվում է մարդու հոգու հետ։ Նրան՝ հնագույն մոզաիկաներում, պատկերացնում էին որպես աստվածուհի թիթեռնակի թևերով (քանի որ "պսիքե" բառը հին հունարենով նշանակում է "թիթեռնակ")։ Հունարեն "psyche" բառը բառացիորեն նշանակում է "հոգի, ոգի, շունչը, կյանք կամ կենդանի ուժ":
Մշակույթի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրոսը եղել է փիլիսոփաների, բանաստեղծների ու արվեստագետների սիրված թեմաներից մէկը, լինելով նրանց համար լուրջ համաշխարհային կառավարման ուժի ու նաև անձնական սրտի զգացումների, որը գերում է և աստվածներին, և մահկանացուներին, հավերժ կենդանի կերպար։ Նրան նվիրված է LVIII Օռփեական օրհներգը։ Էրոսի պատկերը մերկ երեխայի կերպարանքով օգտագործվում է որպես գեղանկար առաստաղների, և հազվագյուտ՝ կահույքի վրա[28]։
Վերածննդի շրջանում Ամուրը հայտնվեց Ս. Բոտիչելլիի, Լ. Սինյորելլիի, Պ. Պերուջինոյի, Ս. Ռաֆայելի, Կոռեջոյի, Վ. Տիցիանիանի, Տինտորետտոյի, Պ. Վերոնեզեի, Կարավաջոյի ստեղծագործություններում։
Դոնատելլոն պատրաստեց Ամուրի մեկ, իսկ Բ. Սիքելսւնջելոն՝ երկու քանդակ։ Ֆլունդրիական նկարիչներից Ամուրի թեման ամենից շատ ոգեշնչել Է Ռուբենսին։ Ֆրանսիայի XVII դարի կերպարվեստում հայտնի Է Ն. Պուսսենի նկարած Ամուրին.: XVIII դարում այդ թեմային անդրադարձել են շատ արվեստագետներ, այդ թվում Ֆ. Բուշեն և Օ. Ֆրագոնստը, իսկ քանդակագործներից՝ Է. Բուշարդոնը և Է. Ֆալկոնեն։
Երևանի պետական պատկերասրահում է գտնվում Ֆալկոնեի աշխարհահռչակ «Սպառնացող Ամուր»–ի հեղինակային մարմարյա վեց օրինակներից մեկը։ XIX դարի քանդակներից հայտնի են Ֆ. Ռյուդի «Աշխարհի տիրակալ Ամուր», Քարփոյի «Վիրավոր Ամուր> և Քորոյի «Զինաթափ Ամուր»։
Աստղագիտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի պատիվ Էրոսին անվանվել է աստերոիդ (433) Էրոս՝ հայտնաբերված 1898 թ. և աստերոիդ (763) Կուպիդո՝ հայտնաբերված 1913 թ.:
- Ի պատիվ սիրո աստվածի անվանվել է նաև Ուրանի արբանյակներից մեկը՝ Կուպիդոնը, որը հայտնաբերվել է 2003 թ.
Գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեսիոդ, «Թեոգոնիա»
- Ապոլլոդորոս, «Դիցաբանական գրադարան»
- Ապուլեոս, «Կերպարանափոխություներ, կամ Ոսկե ավանակ»
- Պլատոն, Խրախճանք
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Hesiod Θεογονία — 0700.
- ↑ Эрос, в мифологии (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
- ↑ Acusilaus
- ↑ "First of all the gods she devised Erōs." (Parmenides, fragment 13.) (The identity of the "she" is unclear, as Parmenides' work has survived only in fragments.
- ↑ Aristophanes, Birds, lines 690–699. (Translation by Eugene O'Neill, Jr., Perseus Digital Library; translation modified.)
- ↑ Алкей, фр.8 Диль = Плутарх. Об Эроте 20
- ↑ Схолии к Феокриту. Идиллии XIII 2 // Фрагменты ранних греческих философов. Ч.1. М., 1989. - С. 91
- ↑ Симонид, фр.70 Пейдж
- ↑ Эрот
- ↑ Акусилай, фр. В3 Дильс-Кранц = Схолии к Феокриту. Идиллии XIII 2 (из Теона); Диоген Лаэртский IV 26, из Крантора у Антагора
- ↑ Аристофан. Птицы 694-699
- ↑ Орфика, фр.70 Керн
- ↑ Орфика, фр.83 Керн
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
- ↑ 15,0 15,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
- ↑ 4.2. Ферекид и Пифагор - ученики финикийцев. | Румянцевский музей
- ↑ Ферекид Сирский, фр. В3 Дильс-Кранц; Комм. к Платону
- ↑ ЭСБЕ/Ферекид - Викитека
- ↑ Парменид, фр. В13 Дильс-Кранц
- ↑ Еврипид. Ипполит 533
- ↑ Лактанций. Божественные установления I 17, 9
- ↑ Павсаний. Описание Эллады IX 27, 2
- ↑ Платон. Пир 203b
- ↑ Симий Родосский. Крылья Эрота 7
- ↑ Диоген Лаэртский IV 27
- ↑ Цицерон. О природе богов III 60
- ↑ Нонн. Деяния Диониса XLI 128
- ↑ Информация из «энциклопедии интерьерных идей 4living.ru». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Эрот // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
- Н.А. КУН "ЛЕГЕНДЫ И МИФЫ ДРЕВНЕЙ ГРЕЦИИ"
- Менелаос Стефанидис, Яннис Стефанидис, ГРЕЧЕСКАЯ МИФОЛОГИЯ, БОГИ ОЛИМПА, Издательство "СИГМА", 2009, Lekanidi St.30, GR-173 43 Athens, Greece ISBN 978-960-425-078-3
- «Эрот». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին., «Большая советская энциклопедия»
- «Эрот». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրոս» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 336)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 97)։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |