Էոս
Էոս | |
---|---|
Տեսակ | անձնավորում և հունական դիացաբանության աստված |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Այլ մշակույթներում | Ավրորա |
Երևի համընկնում է | Ushas?, Ավրորա և Օստարա |
Վայր | Երկինք |
Հայր | Հիպերիոն[1][2] |
Մայր | Թեյա[1] |
Եղբայր | Հելիոս |
Քույր | Սելենե |
Քույր/Եղբայր | Հելիոս[1] և Սելենե[1] |
Ամուսին | Աստրեոս, Կեֆալոս և Թիֆոնոս |
Կողակից | Զևս, Cephalus?[3], Cleitus?[3] և Օրիոն |
Զավակներ | Բորեաս, Զեփիրոս, Նոտոս, Հեսպեր, Ֆաետոն, Ֆոսֆոր (դիցաբանություն), Apeliotes?, Euros?, Caecias?, Lips?, Sciron?, Աստրաիա, Pyroeis?, Phaenon?, Stilbon?, Aoos?, Emathion?[1], Մեմնոն[1] և Argestes? |
Ասպարեզ | լուսաբաց |
Հատկանիշներ | Արշալույսի աստվածուհի |
Eos Վիքիպահեստում |
Հունական աստվածություններ |
---|
Տիտաններ |
|
Էոս (Հին հունական՝ Ἕως, Ἠώς, միկոներեն A-wo-i-jo), հունական դիցաբանության մեջ լուսաբացի տիտանուհի-աստվածուհի, տիտան Հիպերիոնի և տիտանուհի Թեայի դուստրն է, արև-Հելիոսի և լուսին Սելենեի քույրը (այլ տարբերակներում նա համարվում էր Հելիոսի դուստրը, նրա մայրը համարվում էր երբեմն էլ Նիկտան)։ Նրան կոչում էին Պալանտիադա։ Աստրեոսը նրա ամուսին էր, ումից ծնել էր զավակներ՝ Անեմներ Anemoi (քամիներ) և Աստրեր (աստղեր)։
Գնալով մոտենում է առավոտը։ Լուսին աստվածուհին արդեն վաղուց է իջել երկնակամարից։ Հազիվ նկատելի լուսավորվեց արևելքը։ Ապա արևելքում վառ պայծառ դարձավ արշալույսի նախակարապետը՝ լուսաստղ Էոսփորոսը։ Թեթև քամի փչեց։ Գնալով բոսորանում է արևելքը։ Եվ ահա, վարդամատն Արշալույս-Էոս դիցուհին բաց արեց դարպասները, որոնց միջից ուր որ է դուրս կգա ճաճանչափայլ Արև-Հելիոս աստվածը։ |
Էոսը հայտնվում էր վաղ առավոտյան, դուրս գալով օվկիանոսից, և կառքի վրա՝ կազմված գեղեցիկ ձիերով, բարձրանում էր դեպի երկինքը։ Պոետները, սկսելով Հոմերոսից, նկարագրելով Էոսին և նրա գեղեցկության փառքը, անվանում էին այն "վարդափայլ", "նրբագանգուր", "ոսկեգահակիր", "հագած զաֆրան պեպլոս" և այլն։ Նրա մակդիրները ունեն հետևյալ բացատրություն՝ "Մինչև արևածագը երկնքում, հայտնվում են ճառագող կենտրոնում վարդագույն շերտերը, որոնք հիշեցնում էին փռված ձեռքերի մատները"։
Վարդագույն մատներով աստվածուհին, ինչպես նրան կոչում էր Հոմերոսը, բարձրանում էր առավոտյան իր անկողնուց, դուռս էր գալիս իր կառքով լծած աստվածային ձիերով՝ Լամպոս և Փաետոն ծովի խորքից և լուսավորում էր տիեզերքը։ Դեռևս Հոմերոսն էր անվանում Ավրորային օրվա աստվածուհի և նույնացնում էր (մասնավորապես տրագիկների մոտ) Հեմերայի (օրվա) հետ։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էոս անվանումը ծագում է նախահնդեվրոպական *h2aus-os-(լատինական *Ausṓs) արմատից։ Որը նաև արտացոլվել է նախա-գերմանյան *Austrō, Հին գերմանական Ôstara և Հին Անգլերենի Ēostre/Ēastre բառերում։ Հռոմեական դիցաբանության մեջ, Էոսը համապատասխանում էր Ավրորային, բալտական դիցաբանության մեջ – Աուշրային (ausra), հնդարիական դիցաբանության՝ Ուշասին։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էոսը տիտան Հիպերիոնի և տիտանուհի Թեայի դուստրն է, արև-Հելիոսի և լուսին Սելենեի քույրը, "ով լուսաւորում է այն ամենը, ինչ երկրի վրա է, և անմահ աստվածներին, ովքեր ապրում էին լայն երկնքում"։ Հեսիոդը իր Թեոգոնիայում (371-374)։ Տիտանների սերունդը նախորդել են Օլիմպոսի բոլոր ծանոթ աստվածություններին, որոնք ժամանակի ընթացքում դուրս էին մղել վերջիններին (տիտաններին)։
Սիրելիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ բազմաթիվ առասպելների, Էոսը կրքոտ սրտի տեր դիցուհի էր և հեշտությամբ տարվում էր ամեն մի գեղեցիկ մահկանացու երիտասարդներով։ Այս փաստը բացատրվում էր նրանով, որ Էոսը բազմիցս համատեղ անկողին է կիսել Արեսի հետ, և Աֆրոդիտեն, որը վերջինի սիրուհին էր, ոգեշնչված վրեժխնդրությամբ Էոսի նկատմամբ, հավերժական անխնա կիրք էր ներշնչել նրան երիտասարդ մահկանացուների հանդեպ։ Դրանով է բացատրվում առավոտյան էրեկցիան տղամարդկանց մոտ և լուսաբացի բոսորագույն գույնը, ինչը ինրև ամաչկոտության վկայություն է անցկացված գիշերվա համար։ Մահկանացուներից, ով վայելել է նրա սերը, բանաստեղծները նշում են Կելիտային և Տեփոնին։ Նաև կա հիշատակում Կեփալոսի մասին, Պրոկրիսի ամուսնու։ Եթե Էոսի սիրո օբյեկտը չէր ենթարկվում նրան իր կամոկ, ապա նա գողանում էր նրան։ Այսպիսով նա գողացել էր Կելիտային, Կեփալոսին, հնարավոր է Հանիմեդին։ Օրիոն նրա սիրեկան էր, իսկ Տեփոնը ամուսինն էր։
Տարված նրա վառ գեղեցկությամբ, Էոսը աղաչում է Զևսին պարգևել նրան անմահություն, մոռանալով ավելացնել խնդրանք, որ պահպանի նաև նրա հավերժական երիտասարդությունը։ Երբ, ապրելով երկար ու երջանիկ կյանք, Տիփոնը (կամ Տիտոն), ով մարմնավորում է ցերեկվա լույսը, ծերանում է, Էոսը կողպում է նրան մի սենյակում, որտեղից երբեմն լսվում է նրա զառամյալ ձայնը։ Ըստ ավելի ուշ լեգենդի, Էոսը կարեկցանքից ելնելով փոխակերպում է նրան ծղրիդի։
Այս ամուսնությունից Էոսը երկու որդի է ունենում՝ Էմափիոն և Մեմնոն՝ Եթովպիայի ապագա թագավոր, ով ստիպված պայքարի մեջ կմտներ Տրոյայում և կզոհվեր Աքիլլեսի հետ մարտում։ Էոսը սիրելի որդու մարմինը տեղափոխում է Եթովպիա, որտեղ, ըստ հնագույն հույն բանաստեղծների ներկայացմանը, Հելիոսի պալատներն էին, և հավիտյան սգում է նա որդու մահը, թափելով առատ արցունքներ՝ առավոտյան շաղեր։ Մեմնոսի մահից հետո Էոսը աղաչում է Զևսին որդու քույրերին դարձնել Մեմնոիդ (Memnonid) թռչուններ։
- Նրան նվիրված է LXXVIII Օռփիական օրհներգը։ Գլխավոր կերպար է Էսքիլոսի (Aeschylus) "Հոգիների կշռում" (fr.329 RADT) ողբերգության մեջ։
Էտրուստական մեկնաբանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էտրուսկաների մոտ լուսաբացի դիցուհին համարում էր Թեսան։ Նրան պատկերացնում էին մի երիտասարդ սիրեկանի հետ (հայտնի էր արդեն իսկ հինգերորդ դարում)։ Հավանաբար նրանք ոգևորվել էին ներմուծված հունական նկարազարդ – ծաղկամանններից։ Թեև էտրուսկները նախընտրել են ներկայացնել աստվածուհուն, որպես դաստիարակված (Kourotrophos), այլ ոչ թե երիտասարդներ հափշտակող, վաղ անտիկ քանդակագործական ակրոտերիումներում Էտրուսկական Ցերեից, որը այժմ գտնվում է Բեռլինում, աստվածուհին պատկերված էր արխայիկ վազքի դիրքում, հարմարեցված հույներից, և մի տղա գիրկում, որը սովորաբար Էոսն և Կեփալոսն էին։ Էտրուսկական հայելու վրա Թեսան պատկերված է մի երիտասարդի հետ, ով ներկայագված էր որպես Տինթու։
Հռոմեական մեկնաբանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էոսի հռոմեական համարժեք դիցուհին Ավրորան էր։ Լուսաբացը հետագայում կապվածություն հաստատեց հռոմեական Մատուտա Matuta պաշտամունքի հետ, ավելի ուշ հայտնի դարձավ որպես Մայր Մատուտա։ Նա նաև ասոցիացվում էր ծովային նավահանգիստների և նավահանգիստների հետ, և ուներ մի տաճար Եզների Ֆորումում (Forum Boarium)։
Հունիսի 11, Մատրալիա (Matralia) նշվում էր այդ տաճարի մեջ ի պատիվ Մայր Մատուտայի (Matuta)։ Այս փառատոնը միայն կանանց համար էր նախատեսված իրենց առաջին ամուսնության կապակցությամբ։
Մականուններ (էպիտետներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունարեն անվանումը | Հռոմերեն անվանումը | Նշանակությունը |
Ηριγενεια | Erigenea | Վաղ ծնունդ (êri-, genos) |
Ορθρια | Orthria | Առավոտյան-Մթնշաղ (orthros) |
Ἡμερα | Hemera | Օր (hêmera) |
Τιτω | Tito | Օր (titô) |
Αυως | Auos | Լուսաբաց (դորիկան մեկնաբանությամբ) |
Αως | Aos | Լուսաբաց (էոլական մեկնաբանությամբ) |
Ροδοδακτυλος | Rhododactylus | Վարդամատ (rhodos, daktylos) |
Ροδοπαχυς | Rhodopachus | Վարդով/վարդերով զինված (rhodos, pakhus) |
Χρυσοπαχς | Chrysopachus | Ոսկով/ոսկե զինված (khrysos, pakhus) |
Φαεσφορος | Phaesphorus | Լույս բերող (phaethô, phoros) |
Κροκοπεπλος | Crocopeplos | Զաֆրան հագած (krokos, peplos) |
Էոսը մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստղագիտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի պատիվ Էոսին անվանվել է աստերոիդ (221) Էոս՝ հայտնաբերված 1882 թ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Любкер Ф. Ἠώς (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 473.
- ↑ Любкер Ф. Hyperion (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 649—650.
- ↑ 3,0 3,1 Ναυκρατίτης Ἀ. 13.20 // Δειπνοσοφισταί (հին հունարեն.)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էոս» հոդվածին։ |
|