Աթաթուրքի թանգարան (Սալոնիկ)
Աթաթուրքի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատմական շենք-թանգարան և հայրենի տուն |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | Սալոնիկի մունիցիպալիտետ |
Վայր | Սալոնիկ |
Հիմնադրվել է | ապրիլի 21, 2011 |
Կայք | thessaloniki.cg.mfa.gov.tr/ShowInfoNotes.aspx?ID=483 |
Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տուն-թանգարան, պատմական թանգարան Հունաստանի Կենտրոնական Մակեդոնիայի պերիֆերիայի Սալոնիկ քաղաքում։
Թանգարանի ներկայիս շենքում հասակ է առել ժամանակակից Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է մի շենքում, որտեղ 1881 թվականին ծնվել է Թուրքիայի նախագահ Մուստաֆա Քեմալը[1]։ Այն իրենից ներկայացնում է եռահարկ առանձնատուն, որը տեղակայված է Ապոստալու Պավլուի փողոցի վրա՝ Հունաստանում Թուրքիայի պատվո հյուպատոսության հարևանությամբ։
Նախքին 1912 թվականին հունա��ան բանակի կողմից Սալոնիկի ազատագրումը, այս թաղամասը հայտնի էր Քազըմ փաշայի շրջանի Իսլահաննեի փողոց։ Այն կառուցվել է 1870 թվականին, իսկ 1935 թվականին Սալոնիկի քաղխորհուրդը այն նվիրել է Թուրքիայի Հանրապետությանը։ Թուրքիայի կառավարության որոշմամբ այստեղ կառուցվել է թանգարան, որը նվիրված է Մուստաֆա Քեմալին[2]։
Թանգարանը հիմնադրվել է 1953 թվականին[3]։ Վերակառուցվել է 1981 թվականին։ Որոշ նյութեր այստեղ տեղափոխվել են Ստամբուլից։ Թանգարանի պատերին կան լուսանկարներ, որոնք ներկայացնում են Աթաթուրքի կյանքը՝ տարբեր ժամանակահատվածներում։
1955 թվականի սեպտեմբերին թուրքական հյուպատոսության մոտ ռումբ է պայթել, որը վնասել է նաև թանգարանի շենքը։ Պատասխան սրա՝ Թուրքիայի կառավարությունը սկսել է Ստամբուլի հույն համայնքի ջարդ։ Վեց տարի անց թուրքական դատարանը հայտնաբերեց, որ պայթյուրի հեղինակը եղել է Ադնան Մենդերեսը։ Ի պատասխան սրա՝ Թուրքիան ներողություն է խնդրել Հունաստանից և վերակառուցել թանգարանի շենքը։
1981 թվականին նման մի թանգարան է կառուցվել նաև մայրաքաղաք Անկարայում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ο βίος και η πολιτεία του Μουσταφά Κεμάλ στη Θεσσαλονίκη». www.makthes.gr. 2007 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Մակեդոնիայի թանգարաններ և մշակութային օջախներ
- ↑ «Atatürk Evi Müzesi» (թուրքերեն). www.thessaloniki.cg.mfa.gov.tr/. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթաթուրքի թանգարան (Սալոնիկ)» հոդվածին։ |