Աթաթուրքի հրապարակ
Աթաթուրքի հրապարակ | |
---|---|
Երկիր | Կիպրոս |
Մակերես | |
Աթաթուրքի հրապարակ կամ Սարայոնու (հուն․՝ Πλατεία του Σεραγίου, թուրքերեն՝ Atatürk Meydanı), կենտրոնական պողոտա և հրապարակ դե ֆակտո կերպով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության տարածքում[1]։
Համարվում է երկրի կենտրոնական հրապարակը, որը տեղակայված է Նիկոսիայի հյուսիսային հատվածքում։ Հրապարակը հայտնի է նաև որպես «պալատային տարածք» (թուրքերեն՝ Kare konaklar)։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրապարակի տեղում նախկինում եղել է թագավորական պալատ։ Հրապարակը կառուցվե է միայն 1904 թվականին։
Հրապարակը իր ներկայիս անվանումը ստացել է այն բանից հետո, երբ 1974 թվականին թուրքական ուժերը օկուպացրեցին Հյուսիսային Կիպրոսը։
Հրապարակին տրվեց թուրք նշանավոր ազգայնական Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աթաթուրքի հրապարակի պատմությունը սկսվում է միջնադարյան ավատատիրական (ֆեոդալական) ժամանակներից։ Նախկինում եղել է Կիպրոսի Լուսինյան արքայական տոհմի արքունի պալատը։
Այն կորցրել է իր հեղինակությունը այն ժամանակ, երբ Լուսինյանները կառավարելու նպատակով տեղափոխել են կառավարելու Կիլիկյան Հայաստանի թագավորություն։
Ներկայումս այն ունի նաև թուրքական վարչական դատարան։ 1904 թվականին պալատը քանդվել է և կառուցվել է հետիոտնային գոտի[2]։
Աթաթուրքի հրապարակի հյուսիսային կողմում տեղակայված է օսմանյան տիրապետության շրջանից մինչ օրս պահպաված աղբյուր[3]։ 2001 թվականից այստեղ գործում է նաև պարեկային կետ։