Տարիել Բարսեղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տարիել Կարապետի Բարսեղյան (հոկտեմբերի 28, 1939, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 30, 2021), ՀՀ պետական գործիչ, իրավաբան։
Տարիել Բարսեղյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1939 |
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 30, 2021 (81 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | դատավոր |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթություն
խմբագրել- 1959-1962 թթ. ծառայել է խորհրդային բանակում։
- 1967 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
- 1970 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ ասպիրանտուրան։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1969-1989 թթ. - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս,
- 1989-2000 թթ. - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի և դատավարության ամբիոնի վարիչ։
- 2000 թվականից - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ։
- 1990-1998 թ��. - ՀՀ Գերագույն դատարանի նախագահ։
- 2008 թ. մայիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել ՀՀ Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամ[1]՝ հինգ տարի ժամկետով։
- Երկար տարիներ հայկական հեռուստատեսությամբ հեղինակել և վարել է «Մարդը և օրենքը» հաղորդաշարը։
Կոչումներ
խմբագրել- Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան (2009)[2]։
Ընտանիք
խմբագրելՈրդին՝ Տիգրան Բարսեղյանը, զբաղեցնում է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, դուստրը՝ Նարինե Բարսեղյանը, դատավոր է։
Նախորդող Արտավազդ Գևորգյան |
ՀՀ Գերագույն դատարանի նախագահ Տարիել Բարսեղյան 1990 թ. - 11 հունվարի 1999 թ. |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, Հենրիկ Դանիելյանը որպես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ |
Նախորդող |
ՀՀ Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամ Տարիել Բարսեղյան 24 մայիսի 2008 թ. - 22 հուլիսի 2013 թ. |
Հաջորդող Վահե Ստեփանյան |