Տարիէլ Բարսեղեան
Տարիէլ Բարսեղեան | |
---|---|
Ծնած է | 28 Հոկտեմբեր 1939 |
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 30 Օգոստոս 2021 (81 տարեկանին) |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարանի Իրաւաբանական Կաճառ |
Մասնագիտութիւն | Դատաւոր |
Աշխատավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Տարիէլ Բարսեղեան (28 Հոկտեմբեր 1939, Վաղարշապատ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 30 Օգոստոս 2021), իրաւաբան եւ պետական գործիչ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աւարտած է Երեւանի Պետական համալսարանի իրաւաբանական կաճառը․ աւարտելէ ետք ան այնտեղ դարձած է դասախօս եւ տարիներու ընթացքին ստանձնած է զանազան պաշտօններ, վարելով նաեւ ամպիոններ։
1990-1998 թուականներուն եղած է Հայաստանի Գերագոյն դատարանի նախագահը։
2008 թուականին Հայաստանի Հանրապետութեան նախագահի հրամանագիրով նշանակուած է Արդարադատութեան խորհուրդի իրաւաբան գիտնական անդամ։
Լրատուամիջոցներու համար պատրաստած է իր մասնագիտութեան վերաբերեալ ծրագիրներ։
Երանաշնորհ Տ.Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրութեան ժամանակ, Տարիէլ Բարսեղեան 1995 թուականին գումարուած Ազգային-եկեղեցական ժողովի դիւանի ատենապետը եղած է[1]։
Կոչումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Իրաւաբանութեան կալուածէն ներս փրոֆեսէօրի կոչում։
- Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր իրաւաբանի կոչում (2009)[2]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «ՈՉ ԵՒՍ Է ԻՐԱՒԱԲԱՆ ՏԱՐԻԷԼ ԲԱՐՍԵՂԵԱՆ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-05
- ↑ Հայաստանի Հանրապետութեան պատուաւոր կոչումներ շնորհելու մասին