Պրոֆեսոր

գիտական ​​կոչում համալսարաններում և այլ կրթական և հետազոտական ​​հաստատություններում

Պրոֆեսոր (անգլ.՝ Professor, լատին․՝ Professor — ուսուցիչ), գիտական ուսուցիչ։ Եզրի ճշգրիտ նշանակությունը տարբեր երկրներում տարբեր է։ Գրական պրոֆեսոր բառը ծագել է լատիներենից "person who professes", սովորաբար նշանակում է բարձրակարգ ուսուցիչ, արվեստի կամ գիտության փորձագետ[1]։

Պրոֆեսոր
Դիմանկար
 Professors Վիքիպահեստում

Հայաստանում պրոֆեսորը գիտաշխատողի բարձրագույն կոչում և/կամ պաշտոն է ԲՈՒՀ-ում կամ գիտահետազոտական հիմնարկությունում, հաջորդող դոցենտին։ Պրոֆեսորը բարձրակարգ գիտելիքների տիրապետող ուսուցիչ է, որը գիտության կամ արվեստի որոշակի ոլորտի փորձագետ է։ ԲՈՒՀ-ի կամ գիտահետազոտական հիմնարկության Գիտական խորհրդի կողմից պրոֆեսորի կոչում hիմնականում շնորհվում է գիտությունների դոկտորներին, սակայն բացառիկ դեպքերում՝ նաև գիտությունների թեկնածուներին։ Կոչումը շնորհվում է ցմահ, սակայն կոչումին համապատասխան պաշտոնը ժամանակավոր է։

Ստուգաբանություն

խմբագրել
 
Հին հույն փիլիսոփա Սոկրատեսը ամենավաղ հիշատակված պրոֆեսորներից մեկն էր[2]

Պրոֆեսոր տերմինն առաջին անգամ օգտագործվել է 14-րդ դարի վերջին,որ նշանակում է «անձ, ով ուսուցանում է գիտելիքի որևէ բնագավառ»։[3] Բառը սերում է «...հին ֆրանսերեն պրոֆեսորից (14 դ.) և ուղղակի լատիներեն պրոֆեսորից, որ նշանակում է «անձ, ով դավանում է, ով փորձագետ է ինչ-որ արվեստի կամ գիտության մեջ, բարձրագույն աստիճանի ուսուցիչ»։[3]

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Harper, Douglas. «Online Etymology Dictionary». Etymonline. Վերցված է 2007 թ․ հուլիսի 28-ին.
  2. David K. Knox "Socrates: The First Professor" Innovative Higher Education December 1998, Volume 23, Issue 2, pp 115–126
  3. 3,0 3,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «etymonline%com» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: