Վեդդոիդյան ռասա[1] (նաև՝ ցեյլոնա-զոնդյան ռասա, վեդդոիդներ), մարդկային ռասաներից մեկը։ Ոչ մեծ կղզային արեալներով տարածված է ՀնդկաստանումՇրի Լանկայում, Մալայզիայում և Ինդոնեզիայում։ Պատկանում է այսպես կոչված փոքր ռասաների թվին։ Փոքր ավստրալոիդ ռասայի հետ միասին ներառվում է վեդդո-ավստրալոիդ մեծ ռասայի կազմում[2]։ Պոպուլյացիոն-գենետիկական դասակարգման ժամանակ ավստրալոիդ ռասայական ճյուղի շրջանակներում մոտ է նաև մելանեզիական, կուրիլյան (այնսկյան) և այլ տեղական ռասաների հետ[3]։ Վեդդոիդյան ռասայի կազմում առանձնացվում են վեդդոիդյան (զոնդյան) և բադարիական (դեկանյան) մարդաբանական տիպերը։ Նրանցիցի առաջինը տարածված է կղզիներում, երկրորդը՝ Հարավային Ասիայի մայրցամաքային շրջաններում[4][5][6]։ Վեդդոիդների ու ավստրալոիդների նախնիների պոպուլյացիան ձևավորվել է հավանաբար Հին աշխարհի արևադարձային գոտու արևելյան մասում՝ Հինդուստանից Հնդկաչին և Մալայան կղզեխումբ[7]։ Վեդդոիդները հարավային եվրոպեոիդների հետ միասին հանդես են եկել որպես հիմք հարավհնդկական (դրավիդյան) անցումային ռասայի ձևավորման ժամանակ[4]։

Վեդդաների ներկայացուցիչ (Շրի Լանկա)

Դասակարգում

խմբագրել

Վիկտոր Բունակը վեդդոիդներին բաժանել է երկու ռասայի՝ վեդդոիդյան և բադարիական։ Մարդաբանական հատկանիշներով մոտ այդ երկու ռասաները նրա դասակարգման մեջ ձևավորում են հարավային ռասայական բնի մայրցամաքային ճյուղը։ Այդ բնի սահմաններում մայրցամաքային ճյուղը հակադրվում է հին ինդենոզական ճյուղին՝ իր կուրիլյան, պոլինեզիական, ինդոնեզական և ավստրալոիդ ռասաներով[8][9]։ Գեորգի Դեբեցը վեդդոիդյան և նրան մոտ ավստրալոիդ ռասաները մելանեզիական, նեգրիտոսյան և թասմանյան ռասաների հետ միավորել է մեծ նեգրո-ավստրալոիդ ռասայի Օվկիանիայի ճյուղի կազմում։ Վեդդոիդյան ռասան տվյալ դասակարգման մեջ բաժանված է զոնդյան ու դեկանյան մարդաբանական տիպերի, որոնցից առաջինում նկատելի է խաղաղօվկիանոսյան մոնղոլոիդների, առաջին հերթին՝ հարավային մոնղոլոիդ ռասայի ներկայացուցիչների, երկրորդում՝ հնդկա-աֆղանական եվրոպեոիդ և հարավհնդկական ռասաների ազդեցությունը։ Յակով Ռոգինսկու և Մաքսիմ Լևինի ուսումնասիրություններում վեդդոիդյան (ցեյլոնա-զոնդյան) փոքր ռասան բուշմենյան, նեգրական, մելանեզիական և ավստրալիական ռասաների հետ միասին ներառվել է հասարակածային (ավստրալո-նեգրոիդյան) մեծ ռասայի կազմում[10][11][12]։

Տարածում

խմբագրել

Վեդդոիդյան փոքր ռասան տարածված է (այդ թվում նաև որպես սուբստրատ) վեդդո-ավստրալոիդ ռասսայի ձևավորման տարածքի արևմտյան մասում։ Վեդդոիդյան ռասայի ամենատիպական ներկայացուցիչներ ընդունված է համարել մի շարք ժողովուրդների ու էթնիկական խմբերի, որո��ց բնակվում են Արևելյան Հնդկաստանում և Շրի Լանկայում։ Նրանց թվին են պատկանում հիմնականում արևադարձային անտառներում ապրող բիրհորները, գոնդերը, վեդդաները[13] և մի շարք այլ էթնիկական խմբեր։ Վեդդոիդյան ռասայի ներկայացուցիչներ հանդիպում են նաև Հարավային Հնդկաստանի բնակչության թվում. այդ տարածաշրջանում վեդդոիդյան ու հարավհնդկական ռասաների ներկայացուցիչները ձևավորել են այսպես կոչված խճանկարային արեալ։ Մասամբ խառնուրդի տեսքով վեդդոիդյան հատկանիշները հանդիպում են Հյուսիսային Հնդկաստանի հնդկա-միջերկրածովյան եվրոպեոիդ ռասայի առանձին պոպուլյացիաների ներկայացուցիչների մոտ[2]։ Լեզվական տեսանկյունից Հնդկաստանի այն ժողովուրդները, որոնց բնորոշ են վեդդոիդյան ռասայի հատկանիշները, պատկանում են տարբեր լեզվական խմբերի ու լեզվաընտանիքների. բհիլները խոսում են հնդարիական բհիլի լեզվով[14], բիրհորները և մունդա խմբի մի քանի ժողովուրդներ խոսում են ավստրաասիական լեզուներով[15], գոնդերն ու դրավիդյան այլ ժողովուրդներ՝ դրավիդյան ընտանիքի լեզուներով[16]։ Շրի Լանկայում վեդդաները[13] խոսում են հնդարիական սինհալերենով և դրավիդյան թամիլերեով[17]։ Հարավարևելյան Ասիայի վեդդոիդյան ռասայի ներկայացուցիչները հանդիպում են ոչ մեծ պոպուլյացիաներով հարավասիական ռասայի արեալում Մալայզիայում (սենոի, որ խոսում են մոն-քխմերի լեզուներով)[18], Ինդոնեզիայում (Սումատրայի կուբուներն[19] ու լուբուները, Սուլավեսիի տոալաներն ու լոինանգիները, Կալիմանտանի կայաններն ու այլ փոքրաթիվ ժողովուրդներ) և հավանաբար նաև Վիետնամում և Կամբոջայում՝ լեռնային չամերի շրջանում։ Վեդդոիդներին բնորոշ առանձին հատկություններ կարող են նկատվել նաև հարավասիական ռասայի արեալի այլ ժողովուրդների մոտ[2][20]։ Դրանից բացի, վեդդոիդյան հատկանիշներ հանդիպում են Արևմտյան Ասիայի բնակչության որոշ խմբերի, մասնավորապես՝ Հադրամաութի բեդվինների մոտ Եմենում[6]։ Ըստ Գոնուր Թեփե դամբարանադաշտում (Թուրքմենիայի արևելյան շրջաններ) գտնված պեղածոների՝ հնում վեդդոիդյան ռասայի արեալը կարող էր տարածված լինել ոչ միայն դեպի արևմուտք, այլև դեպի հյուսիս՝ ընդհուպ մինչև Միջին Ասիա։ Ամենայն հավանականությամբ հնում վեդդոիդյան ռասայի արեալն զբաղեցրել է զգալիորեն մեծ տարածք և եղել է հիմնականում անընդհատ[2][4]։

Հատկանիշներ

խմբագրել
 
Կին Շրի Լանկայից[~ 1]

Վեդդոիդյան փոքր ռասան բնութագրվում է հետևյալ հատկանիշներով[2][3][21].

  • Թուխ մաշկ (ավելի բաց, քան մյուս ավստրալոիդների մոտ),
  • Աչքի ծիածանաթաղանթի սև գույն, աչքերը մեծ են, բայց խոր ընկած,
  • Մազերի սև գույն, մազերը թեթևակի ալիքավոր են, երբեմն՝ ուղիղ (մոնղոլոիդների խառնուրդ հանդիսացո պոպուլյացիաներում),
  • Երրորդական մազածածկույթի քիչ կամ բավարար զարգացում, բեղերի ու մորուքի միջին կամ համեմատաբար ուժեղ աճ,
  • Գլխի ու դեմքի փոքր չափեր ավստրալոիդների համեմատությամբ,
  • Միջին բարձրության վերին շրթունք,
  • Ուղիղ ճակատ, վերհոնքային ռելիեֆիի թույլ զարգացում,
  • Լայն և հարթ քիթ,
  • Միջին կամ ցածր հասակ, մասնավորապես տղամարդկանց միջին հասակը կազմում է 156 սմ (կղզիներում ապրող վեդդոիդները, որպես կանոն, ավելի ցածրահասակ են, քան մայրցամաքում՝ Հնդկաստանում ապրող վեդդոիդները,
  • Մարմնի երկարավուն համամասնություն (նրբագեղ մարմնակազմվածք)։

Ավստրալոիդ փոքր ռասայից վեդդոիդներին տարբերում են մաշկի ավելի բաց գույնը, դեմքի ու մարմնի երրորդական մազածածկույթի թույլ զարգացվածությունը, դեմքի ու գլխի փոքր չափերը, ավելի քիչ պրոգնատիզմը, ավելի նեղ քիթը, մարմնի ավելի ցածր հասակն ու մի շարք այլ առանձնահատկություններ։ Ընդհանուր առմամբ վեդդոիդյան ռասան կարելի է բնութագրել որպես ավստրալոիդ ռասայի ավելի նրբամարմին տարբերակ[2][6][22]։ Վեդդոիդների մոտ նրբամարմնությունն արտահայտվում է առաջին հերթին գանգի կառուցվածքում։ Միևնույն ժ��մանակ վեդդոիդների որոշ խմբերի, օրինակ գոնդերի մոտ գանգի բացարձակ չափերն ավելի մեծ են, քան Ավստրալիայի աբորիգենների մոտ[23]։

Պնդումը, թե վեդդոիդներն իրենց արտաքին տեսքում պահպանել են որոշակի հնագույն հատկանիշներ, ըստ Ստանիսլավ Դրոբիշևսկու, սխալ է։ Օրինակ՝ հնագույն ճանաչվող այնպիսի առանձնահատկություն, ինչպիսին է գանգի փոքր չափը, իրականում համեմատաբար ավելի ուշ ձևավորված հատկանիշ է, քանի որ վեդդոիդների՝ վերին պալեոլիթի դարաշրջանում ապրա նախնիներն ունեցել են գանգի ավելի մեծ չափեր։ Հնագույն չեն նաև ցածր գանգակամարն ու գանգի նրբագեղությունը։ Արևադարձային կլիմայական պայմաններին հարմարվելու արդյունքում առաջացած այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են մաշկի գույնը, քթի լայնությունը, շրթունքների հաստությունը, նույնպես չեն կարող լինել ելակետային հատկանիշներ։ Ամենայն հավանականությամբ վեդդոիդների՝ ոչ հարմարվողական հատկանիշների և նրանց ժամանակակից կերպարի ձևավորումը տեղի է ունեցել համեմատաբար ոչ վաղ անցյալում[24]։

Մարդաբանական տիպեր

խմբագրել

Վեդդոիդյան ռասայի կազմում առանձնացվում են երկու մարդաբանական տիպեր[4]։ Վ. Բունակի դասակարգման մեջ նրանք հիշատակվում են «վեդոիդյան» և «բադարական» անվանումներով[8][9], Գ. Դեբեցի մոտ նրանց վերաբերյալ օգտագործվում են «զոնդյան» և «դեկանյան» տերմինները[10]։ Բադարական (դեկանյան) տիպը տարածված է Հնդկաստանի և Հնդկաչինի մայրցամաքային հատվածներում։ Կղզային վեդդոիդյան տիպից բադարական տիպը տարբերվում է իր ներկայացուցիչների ավելի բարձր հասակով և նրանց մոտ եվրոպեոիդ և մոնղոլոիդ ռասաների խառնուրդների առկայությամբ։ Բադարական տիպի այլ վեդդոիդների շարքում առանձնանում են կադարները Կենտրոնական Ասիայից, որոնց մոտ նկատելի է գանգուր մազերի տարածումը (հնարավոր է, որ դա ժառանգված լինի մելանեզիական ռասայի խմբերից ու պոպուլյացիաներից)[5][25]։ «Բադարական» անվանումը կապված է Վերին Եգիպտոսում՝ Բադարիում գտնված նեոլիթի դարաշրջամի դամբարանատեղի (մ.թ.ա. 4400-4000 թվականներ) հետ, որտեղ գտնված մարդու գանգի կառուցվածքը ճանաչվել է նման ժամանակակից վեդդոիդների գանգերի կառուցվածքին[26]։ Վեդդոիդյան (զոնդյան) տիպը ներկայացված է Շրի Լանկա կղզում և Զոնդյան կղզիներում։ Այդ տիպի ամենավառ հատկությունները հանդիպում են Շրի Լանկայի վեդդաների մոտ, որոնց բնորոշ է համեմատաբար ցածր հասակն ու վեդդոիդյան հատկանիշների առավելագույն արտահայտվածությունը[6][27]։

Նշումներ

խմբագրել
  1. Վեդդա ժողովրդի ներկայացուցիչ կին, որը Ժոզեֆ Դենկերի «Մարդկային ռասաներ» (1900) ուսումնասիրությունում ներկայացվում է որպես ավստրալոիդ ռասայի տիպական ներկայացուցիչ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկական սովետական հանրագիտարան, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1975։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Веддоидная раса / Пестряков А. П. // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 690—691. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  3. 3,0 3,1 Брук С. И., Чебоксаров Н. Н. Расы человека // Народы мира: историко-этнографический справочник / Редкол.: С. А. Арутюнов, С. И. Брук, Т. А. Жданко, А. Н. Кожановский, Л. Е. Куббель, В. М. Макаревич, А. И. Першиц, В. В. Пименов, П. И. Пучков, Н. Е. Руденский, В. А. Тишков; гл. ред. Ю. В. Бромлей; Науч.-ред. совет изд-ва «Советская энциклопедия», АН СССР; Ин-т этнографии им. Н. Н. Миклухо-Маклая. — М.: «Советская энциклопедия», 1988. — С. 18—19.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Алексеева, Богатенков, Дробышевский, 2004, էջ 171
  5. 5,0 5,1 Алексеева, Богатенков, Дробышевский, 2004, էջ 351
  6. 6,0 6,1 6,2 6,3 Алексеева, Богатенков, Дробышевский, 2004, էջ 355
  7. Веддо-австралоидная раса / Пестряков А. П. // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 690. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  8. 8,0 8,1 Алексеева, Богатенков, Дробышевский, 2004, էջ 165—166
  9. 9,0 9,1 Схема расовой классификации человечества В. В. Бунака в статье И. В. Перевозчикова «Расы человека». — Пустырник — Румчерод. — М.: «Большая российская энциклопедия», 2015. — С. 257—259. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—, т. 28). — ISBN 978-5-85270-365-1
  10. 10,0 10,1 Схемы расовых классификаций человечества Г. Ф. Дебеца и Я. Я. Рогинского и М. Г. Левина в статье И. В. Перевозчикова «Расы человека». — Пустырник — Румчерод. — М.: «Большая российская энциклопедия», 2015. — С. 257—259. — (Большая российская энциклопедия: [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов; 2004—, т. 28). — ISBN 978-5-85270-365-1
  11. Алексеева, Богатенков, Дробышевский, 2004, էջ 163—165
  12. Негро-австралоидная раса // Нанонаука — Николай Кавасила. — М. : Большая российская энциклопедия, 2013. — С. 268. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 22). — ISBN 978-5-85270-358-3. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  13. 13,0 13,1 Հայկական սովետական հանրագիտարան, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1983։
  14. Бхилы / Семашко И. М., Гороховик Е. М. // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 447—448. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  15. Бирхоры / Седловская А. Н. // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 553—554. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  16. Гонды / Седловская А. Н. // Гермафродит — Григорьев. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 404—405. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 7). — ISBN 978-5-85270-337-8. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  17. Ведды / Краснодембская Н. Г. // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 691. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  18. Асли / Ревуненкова Е. В. // Анкилоз — Банка. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 364. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 2). — ISBN 5-85270-330-3. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  19. Кубу / Членов М. А. // Крещение Господне — Ласточковые. — М. : Большая российская энциклопедия, 2010. — С. 235. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 16). — ISBN 978-5-85270-347-7. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  20. Брук С. И., Чебоксаров Н. Н. Расы человека // Народы мира: историко-этнографический справочник / Редкол.: С. А. Арутюнов, С. И. Брук, Т. А. Жданко, А. Н. Кожановский, Л. Е. Куббель, В. М. Макаревич, А. И. Першиц, В. В. Пименов, П. И. Пучков, Н. Е. Руденский, В. А. Тишков; Науч.-ред. совет изд-ва «Советская энциклопедия», АН СССР; Ин-т этнографии им. Н. Н. Миклухо-Маклая. — М.: «Советская энциклопедия», 1988. — С. 23.
  21. Алексеева, Богатенков, Дробышевский, 2004, էջ 171, 355
  22. Австралоидная раса / Пестряков А. П. // А — Анкетирование. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 114. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 1). — ISBN 5-85270-329-X. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  23. Дробышевский С. В. (2017). «Достающее звено. Кому вообще родственны австралийцы?». Antropogenez.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  24. Дробышевский С. В. (2017). «Достающее звено. Примеры «периферийных» групп: полинезийцы, айны, ведды...». Antropogenez.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 1-ին.
  25. Алексеева, Богатенков, Дробышевский, 2004, էջ 363
  26. Дробышевский С. В. (2017). «Достающее звено. О расах Древнего Египта и Нубии». Antropogenez.ru. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 21-ին.
  27. Алексеева, Богатенков, Дробышевский, 2004, էջ 369

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել