Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (Բելգորոդ-Դնեստրովսկի)
Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի, Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքում գտնվող կրոնական կառույց (ուկրաիներեն՝ Церква Успіння Пречистої Богородиці)։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ուկրաինայի հայոց թեմին, գտնվում է Ուկրաինայի Օդեսայի մարզում։ Համակարգում է Բելգորոդ-Դնեստրովսկիում (Աքքերման) բնակվող առաքելական ուկրաինահայության հոգևոր կյանքը, գործել էր 14-րդ դարից։
Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի ուկրաիներեն՝ Церква Успіння Пречистої Богородиці | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և տեսարժան վայր |
Երկիր | Ուկրաինա |
Տեղագրություն | Բելգորոդ-Դնեստրովսկի |
Հասցե | вул. Старовірменська, 1 |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Ուկրաինայի հայոց թեմ |
Ժառանգության կարգավիճակ | Ուկրաինայի մշակութային ժառանգության օբյեկտ և Ուկրաինայի ազգային նշանակության ճարտարապետական ժառանգություն |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Անվանված | Վերափոխումն Աստվածածնի |
Շինանյութ | Pontian limestone? |
Church of the Dormition, Bilhorod-Dnistrovskyi Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (այլ կիրառումներ)
Հանդիսանում էր քաղաքի հայ համայնքի երեք եկեղեցիներից մեկը, այժմ՝ միակ պահպանվածը։ Միաժամանակ մարզի երկու գործող հայկական եկեղեցիներից է՝ Օդեսայի սուրբ Գրիգոր Լուսավորչի հետ միասին։ Հանրապետական նշանակության ճարտարապետական հուշարձան է, պահպանություն թիվ 561, հասցեն՝ Ստարովիրմենսկա փողոց, 1։
Պատմություն
խմբագրելԱքքերմանը եղել է ռումինա-մոլդովական հայ գաղութի մի մասը։ Հայերն զբաղվել են առևտրով ու արհեստներով, կառուցել եկեղեցիներ, որոնք ենթարկվել են Սուչավայի թեմին։ Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցու կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ։ Թվագրությունը հիմնված էր եկեղեցու պատերի մեջ կառուցված երկու սալերի վրա։ 19-րդ դարում արդեն եկեղեցին պատկանում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Բեսարաբիայի թեմին։ Համակարգում էր Բելգորոդ-Դնեստրովսկիում (Աքքերման) բնակվող առաքելական ուկրաինահայության հոգևոր կյանքը, գործել էր 14-րդ դարից։
Եկեղեցին փակվել է 1940 թվականին՝ հայրենական մեծ պատերազմի նախօրեին։ Մինչև 2012 թվականը հնագիտական արշավախմբի հենակետը գտնվում էր եկեղեցու տարածքում[1]։ 2012 թվականին եկեղեցին հանձնվել է Բելգորոդ-Դնիստրովսկիի հայ համայնքին։ Նույն թվականից եկեղեցում սկսվել են վերականգնման աշխատանքները[2], որոնք նախատեսվում էր ավարտել 2021 թվականի աշնանը։
2018 թվականի հունիսին տեղի ունեցավ եկեղեցու նոր զանգերի օծումը[3]։ Օծման արարողությունը կատարեց Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննեսյանը[4]։
Նկարագրություն
խմբագրելՍրահի տիպի շինությունը՝ ավազաքարով, հատակագծով T-աձեւ է։ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է բազիլիկ ոճով, գրեթե կեսը գետնի տակ է, և այնտեղ մտնելու համար անհրաժեշտ է իջնել 12 աստիճան։ Եկեղեցու պատերին պահպանվել են Սուրբ Խաչի պատկերով հնագույն մարմարե սալիկներ, որոնցից մեկի (եկեղեցու հարավային կողմում) մակագրությունն ունի.
«Սբ. Փրկչի անվան խաչը, որը կոչվում է սուրբ նշան՝ ի հիշատակ Թինարի, նրա ամուսնու և ծնողների։ Ամառ 896 (1447)[5]»
իսկ մյուս կողմից (հյուսիսից).
«Սարգսի եւ նրա ծնողների հիշատակին դրվեց Քրիստոսի սուրբ նշանը. Ամառ 923 (1475)[5]»
Եկեղեցու տարածքում է գտնվում մեր թվարկության 3-րդ դարի թվագրվող սարմատական դամբարան, որն այստեղ է տեղափոխվել քաղաքի արևելյան ծայրամասում գտնվող ավազի հանքից[1]։
Գրականություն
խմբագրել- Памятники градостроительства и архитектуры Украинской ССР. Киев, «Будівельник», 1985
- Аккерман и его окрестности. Путеводитель и справочная книга по Аккерману и Аккерманскому уезду на 1895 г, 1894
- http://www.doroga.ua/poi/Odesskaya/Belgorod-Dnestrovskij/Armyanskaya_cerkovj/402 Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Архівована копія». Արխիվացված է օրիգինալից 2 квітня 2015-ին. Վերցված է 26 березня 2015-ին.
- ↑ «Споры о возрасте, советский вандализм и загадочные хачкары: как в Аккермане один из древнейших храмов области восстанавливают». Արխիվացված է օրիգինալից 30 липня 2019-ին. Վերցված է 10 червня 2021-ին.
- ↑ «Օդեսայի մարզում կօծեն XV դարի հայկական եկեղեցու զանգերը». https://armlur.am/. Հունիսի 2, 2018.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «В Аккермане освятили колокола реставрируемой армянской церкви XV века». Արխիվացված է օրիգինալից 10 червня 2021-ին. Վերցված է 10 червня 2021-ին.
- ↑ 5,0 5,1 Памятники градостроительства и архитектуры Украинской ССР. Киев, «Будівельник», 1985