Յուհաննա Աբգարիոս

հայ լեզվաբան, տնտեսագետ, բանաստեղծ

Յուհաննա Աբգարիոս (հայերեն՝ Հովհաննես Աբգարյան, այլ հնչմամբ՝ Ջան, 1832, Բեյրութ, Սիդոնի Էլայեթ, Օսմանյան կայսրություն - 1886, Այթեթ, Սիրիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ տնտեսագետ, բանաստեղծ, լեզվաբան, պետական գործիչ։

Հովհաննես Աբգարյան
Յուհաննա Աբգարիոս
Հոլանդիայի հյուպատոսը Եգիպտոսում
 
Մասնագիտություն՝ բանաստեղծ, տնտեսագետ և լեզվաբան
Ծննդյան օր 1832
Ծննդավայր Բեյրութ, Սիդոնի Էլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանի օր 1886
Վախճանի վայր Այթեթ, Սիրիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Հայր Հակոբ եպիսկոպոս Լյուստրացի
Ամուսին Աֆիֆե Գանավաթի
Զավակներ Ալիս Աբգարիոս և Միշել Աբգարիոս

Իսքենդեր Աբգարիոսի կրտսեր եղբայրը, Աբգարիոսների գերդաստանից[1]։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1832 թվականին Բեյրութում, մեծահարուստ Հակոբ Լյուստրացի Աբգարյանի (Յաղուբ Էփքարիոս) ընտանիքում[1]։ Եղել է Բեյրութի անգլիական հյուպատոսության թարգմանիչ[2]։ Հիմնել է ժամանակին ամբողջ Մերձավոր Արևելքում հայտնի դրամատուն։ Եղել է Հոլանդիայի հյուպատոսը Եգիպտոսում[1]։

Աշխատություններ

խմբագրել

Գրել է արաբերեն բարոյա-խրատական պատմվածքներ և նովելներ, գիրք համաշխարհային պատմության մասին, կազմել անգլերեն-արաբերեն բառարան (հրատարակություն՝ 1887 թվական)[1]։

Ընտանիքը

խմբագրել

Յուհաննա Աբգարիոսի կինն է՝ Աֆիֆե Գանավաթին։ Նրա զավակներից Ժոզեֆ, Միշել, Ալիս և Նեջիբ Աբգարիոսները եղել են կրթական-հասարակական գործիչներ, իսկ Էմին և Նեսիբ Աբգարիոսները՝ բժիշկներ[1]։

Մահացել է՝ 1886 թվականին, Այթեթում (Լիբանան)[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 15.
  2. Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 8, էջեր 8 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։

Գրականություն

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 18