Սիսակ Վարժապետյան
Սիսակ Հակոբի Վարժապետյան (1905, Մարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 14, 1982, Ինդիանա, ԱՄՆ), լիբանանահայ մանկավարժ, թարգմանիչ[1]։
Սիսակ Վարժապետյան | |
---|---|
Ծնվել է | 1905 |
Ծննդավայր | Մարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 14, 1982 |
Մահվան վայր | Ինդիանա, ԱՄՆ |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ և թարգմանիչ |
Երեխաներ | Շահնուր Վարժապետյան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1905 թվականին Մարաշ քաղաքում։ Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին՝ թուրքերի կողմից հայերի դեմ իրագործված Մեծ եղեռնի ժամանակ` 1915 թվականին, Սիսակ Վարժապետյանը ապաստան է գտնում Հորդանանի Թաֆիլահ, ապա Ալ-Քարակ քաղաքներում, որտեղ մնում է մինչ զինադադարը։ Զինադադարից հետ անցնում է Լիբանան, մտնում Ջբեյլի Ամերիկյան Նպաստամատույց որբանոց, որտեղ և ստանում է նախակրթությունն ու միջնակարգ ուսումը։ Մասնագիտական բարձրագույն ուսման համար ընդունվում է Բեյրութի Ամերիկյան համալսարան և 1929 թվականին ավարտում Առևտրական գիտելիքների բաժնի դասընթացները։ Բեյրութում, երկար տարիներ միջազգային նավթային ընկերությունում պաշտոնավարելուն զուգահեռ ուսուցչական գործունեությամբ է զբաղվել տեղի հայկական երկրորդական վարժարաններում (Հայ Ավետարանական քոլեջ)՝ դասավանդելով առևտրական գիտելիքներ, սղագրություն ու մեքենագրություն։ 1960-ական թվականներին Բեյրութում հիմնում է իր սեփական Առևտրական դպրոցը, որը ղեկավարել է ավելի քան մեկ տասնամյակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 6.