«Յուդենֆրայ» (գերմ.՝ judenfrei) կամ «յուդենռայն» (գերմ.՝ judenrein)[1][2], հասկացություն, որն օգտագործվել է նացիստների կողմից Երրորդ Ռայխի ժամանակ և նշանակում է այն տարածքներն ու քաղաքները, որոնք ազատված էին հրեաներից (հրեական բնակչություն կամ բնաջնջնվել էր, կամ էլ ուղարկվել մահվան ճամբարներ)։ Գերմաներենից բառացի թարգմանությամբ «յուդենֆրայ» բառը նշանակում է «հրեաներից ազատ»[3]։

Գերմանական այնզացխումբ A-ի հաշվետվություն-քարտեզը, որտեղ ցուցադրվում է Էստոնիայի «հրեաներից ազատած տարածքները»

Պատմություն

խմբագրել

Առաջին անգամ այս հասկացությունը հայտնվել է դեռևս 19-րդ դարավերջին։ 1888 թվականին գերմանացի հայտնի հակասեմականներից մեկը՝ Թեոդոր Ֆրիչն իր «Centralorgan der deutschen Antisemiten» ամսագրում առաջարկել է ստեղծել թատրոն, որում չեն մասնակցի ոչ մի հրեաներ։ Բացի դրանից, այդ ժամանակահատվածում լայնորեն տարածում էր գտել անպատկառ մի գրություն հասարակական բաղնիքներում և այլ հասարակական վայրերում, որտեղ նշված էր «հրեաներից ազատ» մակագրությունը։ 1899 թվականին Թեոդոր Հերցլը «Die Welt» օրաթերթում գրել է. «Հենց նոր է հրապարակվել ամառային հանգստի վայրերի ցուցակը, որոնք ազատ են հրեաներից»[4]։

Նացիստների գործունեություն

խմբագրել

Ըստ ժամանակակից հետազոտությունների արդյունքների, այս տերմինը նացիստների մոտ շրջանառության մեջ է հայտնվել մոտավորապես նույն պահին, ինչ հայտնի Արիական պարագրաֆը[5]։ Արդյունքում մեծաթիվ բնակավայրեր և ամբողջ տարածաշրջաններ ձգտեցին ազատվել հրեական «խարանից», նրանց ներկայությունից, ինչպես տեղացի բնակիչ, այնպես էլ որպես զբոսաշրջիկ։ Տները, գյուղերը, քաղաքներն ու տարածաշրջանները հայտարարվեցին որպես «յուդենֆրայ» այն բանից հետո, երբ լիովին մաքրվեցին հրեական տարրից, այսինքն էթնիկ զտումների ենթարկվեցին։ Օրինակ, Գերմանիայի հուդայական հավատացյալ քաղաքացիների կենտրոնական խորհրդի թերթը հրապարակել է 1933 թվականի դեկտեմբերի 14-ին մի նյութ, ըստ որի Հյուսիսային ծովի Նորդերնայ կղզու առողջարանային վարչությունը թողարկել է փոստային նամականիշ, որի վրա գրված է՝ «Nordseebad Norderney ist judenfrei!» («Հյուսիսծովյան առողջարան Նորդերնայը ազա՛տ է հրեաներից»)[6]։ Մինչ նացիստների իշխանություն բարձրանալը այդ կղզու բնակիչները հրեաների հետ վարվում էին շատ բարյացակամ. կղզում հանգստացողների կեսից ավելին հենց հրեաներն էին։

 
Յուդենֆրայ հռչակված տարածք Լեհաստանում

Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծումով և դրա հետևանքով հրեաների զանգվածային արտաքսումներով ու բնաջնջումով, յուդենֆրայ տերմինը սկսեց օգտագործվել նաև Երրորդ ռայխի կողմից բռնազավթված տարածքներում։ Լեհաստանում այնզացխմբերի կողմից սկսվեց հրեաների ապրելու վայրերից դեպի գետտոներ արտաքսումը։ 1940 թվականի սկզբին Գեներալ-նահանգապետությունն արդեն իսկ հայտարարվեց որպես «յուդենֆրայ»[7]։ Գերմանիայի կողմից հետագայում բռնազավթված տարածքներում նույնպես սկսվեցին կատարվել էթնիկ մաքրումներ՝ հրեական տարրից մաքրելով բնակավայրերը։ 1941 թվականի հոկտեմբերի 17-ին նացիստական մամուլը Լյուքսեմբուրգը հռչակեց որպես «յուդենֆրայ», իսկ նույն թվականի դեկտեմբերին արդեն Էստոնիան արժանացավ նույն ճակատագրին։

1941 թվականին այս եզրույթը սկսեց օգտագործվել նաև եվրոպական հրեաների պլանավորած ջարդերի համար։ 1941 թվականի դեկտեմբերի 16-ին գեներալ-նահանգապետ Հանս Ֆրանկն իր ելույթում մասնավորապես հայտնեց[8].

  Քանի որ խոսքը վերաբերում է հրեաներին, ես ուզում եմ ձեզ անկեղծորեն ասել, որ նրանց պետք է վերացնել այս կամ այն եղանակներով։ […]
Ի՞նչ պետք է անել հրեաների հետ... […] ...մենք ոչինչ չենք կարող անել նրանց ոչ Օստլանդում, ոչ ռայխսկոմիսարիատում, այդ իսկ պատճառով լիքվիդացրե՛ք նրանց ինձ հետ միասին։ Պարոնա՛յք, ես պետք է ձեզնից խնդրեմ, որպեսզի հրաժարվեք ամեն տեսակ խղճահարությունից։ Մենք պետք է վերացնենք հրեաներին, որտեղ էլ որ նրանք գտնվելիս լինեն և ամեն անգամ, երբ որ ստեղծվի հնարավորություն... […] Հնացած հայացքները չեն կարող ընդունվել այս բացառիկ կարևոր և իր տեսակի մեջ հույժ եզակի հանձնարարության կատարման համար։ Մենք պետք է այնպիսի մի ուղի գտնենք, որն ուղիղ նպատակակետին կհասցնի և իմ մտքերն աշխատում են այդ ուղղությամբ:.
Այսօր մեր համար հրեաները համարվում են վնասակար մանրէներ։ Մենք այսօր ունենք մոտավորապես 2.5 միլիոն հրեաներ գեներալ-նահանգապետությունում, իսկ եթե հաշվենք նաև կիսահրեաներին ու նրանց, ովքեր առնչվում են նրանց հետ, մենք կունենանք 3.5 միլիոն։ Մենք չենք կարող գնդակահարել կամ արտաքսել այդ 3.5 միլիոնին, բայցևայնպես կկարողանանք միջոցներ ձեռնարկել, որ այս կամ այն եղանակով բնաջնջենք նրանց... […] Գեներալ-նահանգապետությունը պետք է հրեաներից ազատ լինի, ինչպես որ ռայխը։
 

«Յուդենֆրայ» հասկացությունը հանդիպում է նաև 1942 թվականի հունվարի 20-ին կայացած Վանզեի կոնֆերանսի արձանագրության մեջ[9]։

1942 թվականի հոկտեմբերի 2-ին ՍՍ-ի ռայխսֆյուրեր Հայնրիխ Հիմլերը հրաման ստորագրեց, ըստ որի Գերմանիայի տարածքում գտնվող բոլոր համակենտրոնացման ճամբարներում պետք է իրականացվեն հրեաներից մաքրման աշխատանքներ։ Նույն օրը գեստապոյի ղեկավար Հայնրիխ Մյուլլերը շրջաբերական ուղարկեց, որում մասնավորապես նշված էր[10].

  ՍՍ-ի ռայխսֆյուրեր և ոստիկանության ղեկավարը հրամայում է, որ ռայխում գտնվող բոլոր համակենտրոնացման ճամբարները մաքրվեն հրեաներից, որի համար բոլոր հրեաներին ուղարկել Օսվենցիմ և Մայդանեկ համակենտրոնացման ճամբարներ։  

Ըստ այդ փաստաթղթի ՍՍ-ը աքսորեց բոլոր հրեաներին դեպի Օսվենցիմ, հատկապես մեծ չափերի հասավ Դախաու ճամբարի կալանավորների աքսորը[11]։

Այս ամենի հետ մեկտեղ Դիմադրության շարժման և Աշխարհի արդարակյացների ծավալած գործունեության արդյունքում հնարավոր եղավ չեղարկել «յուդենֆրայը»։

Յուդենֆրայ հռչակված տարածքներ

խմբագրել

Ժամանակակից քաղաքականություն

խմբագրել

Հորդանան գետի արևմտյան ափից հրեաներին լիքվիդացնելու պահանջը Պաղեստինի կողմից հրեական կողմը որակել է որպես էթնիկ զտումներ[12]։ 2009 թվականի հուլիսի 9-ին կայացած քննարկման ժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերին հայտարարեց, որ Հուդան և Սամարիան չեն կարող լինել «յուդենֆրայ»[13]։

Գեղարվեստական գրականություն և յուդենֆրայ

խմբագրել

«Յուդենֆրայ» տերմինը որպես նացիստական քաղաքականության մի մաս օգտագործվել է գեղարվեստական գրականության մեջ։ Ալեքսանդր Գալիչի «Կադիշ»[14] գիրքը պատմում է այդ մասին։ Յուդենֆրային է անդրադարձել նաև Ալեքսանդր Գորոդնիցկին իր բանաստեղծություններոմ, որոնք ստեղծվել են «Փնտրելով իդիշը» փաստագրական ֆիլմի համար[15]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Юденрайн՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  2. «Holocaust Glossary». Jewish Virtual Library (անգլերեն). The American-Israeli Cooperative Enterprise. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
  3. Duden, 12. Auflage 1941, hier zitiert aus: Cornelia Schmitz-Berning: Vokabular des Nationalsozialismus, 2., durchgesehene und überarbeitete Auflage, Berlin, 2007, ISBN 3-11-016888-X, S. 333.
  4. Die Welt, Heft 25, 23. Juni 1899.
  5. Schmitz-Berning, Cornelia. Vokabular des Nationalsozialismus. — 2., durchgesehene und überarbeitete Auflage. — Berlin, 2007. — S. 333. — ISBN 3-11-016888-X.
  6. Изображение
  7. Bundeszentrale für Politische Bildung: Der Zweite Weltkrieg — Krieg, Flucht und Vertreibung
  8. Diensttagebuch Hans Frank: 16.12.1941. Regierungssitzung
  9. Протокол Ванзейской конференции
  10. Schwindt, Barbara. Das Konzentrations- und Vernichtungslager Majdanek. Funktionswandel im Kontext der «Endlösung». — Würzburg: Königshausen & Neumann, 2005. — S. 147. — ISBN 3-8260-3123-7.
  11. dhm
  12. Dan Williams. (2009 թ․ հուլիսի 9). «Judenrein! Israel adopts Nazi term to back settlers» (անգլերեն). Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
  13. «German FM: Settlements Remain Obstacle to Peace» (անգլերեն). Haaretz. 2009 թ․ հուլիսի 9. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
  14. Полный текст песни А. Галича «Кадиш» на сайте bards.ru
  15. «Publication on the internet, Russian». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.

Գրականություն

խմբագրել