Մատու Գրոսու դու Սուլ
Մատու Գրոսու դու Սուլը (պորտ.՝ Mato Grosso do Sul - «Հարավային Մատու Գրոսու») Բրազիլիայի նահանգներից մեկն է, գտնվում է երկրի հարավ-արևմուտքում։ Սահմանակից է Բրազիլիայի Մատու Գրոսու, Գոյաս, Մինաս Ժերաիս, Սան Պաուլու և Պարանա նահանգներին, իսկ արևմուտքից և հարավից՝ Բոլիվիային և Պարագվային։ Մայրաքաղաքն և ամենամեծ քաղաքն Կամպու Գրանդին է։ Նահանգի բնակչությունը՝ 2.298.000 մարդ (2006-ի նախահաշվարկով), տարածքը՝ 357.125 քառ. կմ։ Նահանգապետն է (2006 թ. հոկտեմբերից) Անդրե Պուչինելլին (Բրազիլական ժողովրդավարական շարժում կուսակցությունից)։
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Մասն է | Կենտրոնաարևմտյան տարածաշրջան (Բրազիլիա) և South America Midwest Integrated Zone? | ||||
Հիմն | Anthem of Mato Grosso do Sul? | ||||
Կարգավիճակ | Բրազիլիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Բրազիլիա | ||||
Վարչկենտրոն | Կամպու Գրանդի | ||||
Ամենաբարձր կետ | Massif of Urucum? | ||||
ԲԾՄ | 293 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Legislative Assembly of Mato Grosso do Sul? | ||||
Բնակչություն | ▼2 757 013 մարդ (2022)[1] | ||||
Տարածք | 357 145,532 կմ² | ||||
Հիմնադրված է | հոկտեմբերի 11, 1977 թ. | ||||
Սահմանակցում է | Մատու Գրոսու, Գոյաս, Մինաս Ժերաիս, Սան Պաուլու, Պարանա, Սանտա Կրուզ, Alto Paraguay?, Concepción Department?, Amambay Department? և Canindeyú? | ||||
Ժամային գոտի | UTC−4 և America/Campo_Grande?[2] | ||||
Հապավում | MS և MS | ||||
ISO 3166-2 կոդ | BR-MS | ||||
Անվանված է | Մատու Գրոսու | ||||
ms.gov.br | |||||
Աշխարհագրություն
խմբագրելՄատու Գրոսու դու Սուլը գտնվում է արևադարձային հռչակավոր և գեղատեսիլ Պանտանալ շրջանում, և այդ կապակցությամբ որոշում է ընդունվել նահանգը վերանվանել «Պանտանալ»։
Պատմություն
խմբագրելՆահանգը ստեղծվել է 1977 թ. Մատու Գրոսու նահանգի հարավային մասից, պաշտոնապես ընդունվել է 1979 թ.-ին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Նահանգի պաշտոնական կայքը (պորտուգալերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատու Գրոսու դու Սուլ» հոդվածին։ |