Կամպու Գրանդի (պորտուգալերեն՝ Campo Grande, Բրազիլական պորտուգալերեն: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈkɐ̃pu ˈɡɾɐ̃dʒi]]], պորտուգալերենից բառացի թարգմանած նշանակում է Մեծ դաշտ), քաղաք և համայնք Բրազիլիայի արևմտյան մասում։ Բրազիլական Մատու Գրոսու դու Սուլ նահանգի վարչական կենտրոնն է և խոշորագույն բնակավայրը։ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ 2011 թվական��ն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 796.252[2], իսկ մետրոպոլիսային տարածքում ապրում էր 991.420 մարդ (2010)։ Եվ դա այն դեպքում, երբ 1970 թվականին քաղաքի բնակչության թվաքանակը եղել է ընդամենը 140.000: Ներկայումս Կամպու Գրանդին մեծությամբ երրորդն է տարածաշրջանում և 23-րդը՝ ամբողջ Բրազիլիայում։ Քաղաքն աչքի է ընկնում ինքնատիպ մշակույթով, որն իրենից ներկայացնում է նրա բնակչության ազգային կազմը ձևավորող էթնիկ խմբերի՝ ճապոնացիների[3], արաբների[4], հայերի[5], պորտուգալացիների, գերմանացիների, իտալացիների, իսպանացիների, պարագվայցիների մշակույթների համակցում ու խառնուրդ[6]։

Բնակավայր
Կամպու Գրանդի
պորտ.՝ Campo Grande
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
ՀամայնքՄատու Գրոսու դու Սուլ
Հիմնադրված է1899 թ.
Մակերես8096,05 կմ²
ԲԾՄ592±1 մետր
Բնակչություն898 100 մարդ (2022)[1]
Ժամային գոտիUTC−4
Հեռախոսային կոդ67
Փոստային դասիչ79000-000
Պաշտոնական կայքcampogrande.ms.gov.br(պորտ.)
Կամպու Գրանդի (քաղաք) (Բրազիլիա)##
Կամպու Գրանդի (քաղաք) (Բրազիլիա)

Պատմություն

խմբագրել

Բնակավայրը հիմնադրվել է 1877 թվականին; Սկզբնական շրջանում դա մի ոչ մեծ գյուղ էր՝ Santo Antônio de Campo Grande անվանումով։ Բարենպաստ կլիմայի ու աշխարհագրական դիրքի շնորհիվ այն սկսել է բուռն թափով աճել մերձակա տարածքներից եկած մարդկանց հաշվին։ Նահանգային իշխանությունները 1899 թվականի օգոստոսի 26-ին նրան քաղաքի կարգավիճակ են շնորհել և անվանակոչել Կամպու Գրանդի։ Քաղաքի զարգացման ու աճի համար մի նոր խթան է հանդիսացել 1914 թվականից երկաթուղով կապվելը Սան Պաուլուի և Կորումբայի հետ։

Տնտեսություն

խմբագրել

Քաղաքի բնակչության մի զգալի հատվածն զբաղված է առևտրի և այլ ծառայությունների մատուցման բնագավառում։ Տնտեսության արտադրական ճյուղերից կարևոր դեր է խաղում գյուղատնտեսությունը։ Քաղաքն ու նահանգը առաջնային տեղ են գրավում աշխարհում սոյայի հատիկների արտադրությամբ։ Մեծ են նաև մսի, բրնձի, մանիոկի ու շաքարի արտադրության ծավալները։ Վերջին տասնամյակների ընթացքում քաղաքի եկամուտների մեջ զգալի չափով ավելացել է շինարարության և ոչ մետաղական հանքարդյունաբերության ներդրումը։ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի տվյալների համաձայն՝ Կամպու Գրանդիում ընդհանուր առմամբ գործում են մոտավորապես 11.657 առևտրային և շուրջ 1.300 արդյունաբերական ձեռնարկություններ։

2013 թվականին քաղաքում ստեղծված համախառն ներքին արդյունքը կազմել է 20,7 միլիարդ բրազիլիական ռիալ (մոտավորապես 9,59 միլիարդ ամերիկյան դոլար)[7]։ Այդ ցուցանիշով Կամպու Գրանդին նահանգում գրավում է առաջին, տարածաշրջանում՝ երրորդ, ամբողջ Բրազիլիայում՝ 33-րդ տեղը։ Մեկ անձի հաշվով ստեղծված ՀՆԱ-ն այդ նույն տարում կազմել է 24.839 բրազիլիական ռիալ (մոտավորապես ԱՄՆ 11.511 դոլար)[8]։

Քույր քաղաքներ

խմբագրել

Աշխարհագրություն

խմբագրել

Կամպու Գրանդիի համայնքային սահմանագծի ներսում են ընկած cerrado անվանակոչված անտառների պահպանության նպատակով 2000 թվականին հիմնադրված Matas do Segredo ազգային պարկի 178 հեկտարը[9] և 2002 թվականին հիմնադրված Պրոսա ազգային պարկի ընդհանուր տարածքի 135 հեկտարը[10]։

Կամպու Գրանդին ունի արևադարձային սավաննաներին բնորոշ կլիմա՝ կիսախոնավ, շոգ ամառներով և հունիսից մինչև սեպտեմբեր ձգվող համեմատաբար չոր ձմեռներով[11][12]։ Քաղաքի բնակիչներին մտահոգող հիմնախնդիր են դարձել հեղեղումները, որ տեղի են ունենում թեև կարճատև, բայց սասատիկ ջրառատ անձրևների պատճառով[13]։ Տեղումների տարեկան միջին քանակությունը 1465 միլիմետր է։ Հունվարը տարվա ամենատաք և անձրևառատ ամիսն է։

Կամպու Գրանդի (1961–1990)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 34.6
(94.3)
36.7
(98.1)
35.1
(95.2)
36.4
(97.5)
32.5
(90.5)
31.2
(88.2)
32.6
(90.7)
35.4
(95.7)
36.8
(98.2)
36.6
(97.9)
39.7
(103.5)
37.2
(99)
39.7
(103.5)
Միջին բարձր °C (°F) 28.6
(83.5)
30.4
(86.7)
30.2
(86.4)
29.2
(84.6)
27.1
(80.8)
26.1
(79)
26.7
(80.1)
29.0
(84.2)
27.5
(81.5)
30.6
(87.1)
30.4
(86.7)
29.8
(85.6)
28.8
(83.8)
Միջին օրական °C (°F) 24.4
(75.9)
24.4
(75.9)
24.0
(75.2)
23.1
(73.6)
20.4
(68.7)
19.1
(66.4)
19.3
(66.7)
21.8
(71.2)
22.6
(72.7)
24.1
(75.4)
24.3
(75.7)
24.3
(75.7)
22.7
(72.9)
Միջին ցածր °C (°F) 19.7
(67.5)
20.1
(68.2)
18.3
(64.9)
18.4
(65.1)
16.0
(60.8)
15.3
(59.5)
14.0
(57.2)
16.0
(60.8)
17.5
(63.5)
18.9
(66)
19.5
(67.1)
20.4
(68.7)
17.8
(64)
Ռեկորդային ցածր °C (°F) 12.5
(54.5)
5.1
(41.2)
9.3
(48.7)
7.5
(45.5)
2.0
(35.6)
0.6
(33.1)
2.5
(36.5)
−0.9
(30.4)
2.0
(35.6)
8.8
(47.8)
6.9
(44.4)
14.8
(58.6)
−0.9
(30.4)
Տեղումներ մմ (դյույմ) 243.3
(9.579)
187.1
(7.366)
145.4
(5.724)
101.2
(3.984)
111.4
(4.386)
44.8
(1.764)
45.7
(1.799)
39.7
(1.563)
81.1
(3.193)
130.0
(5.118)
110.0
(4.331)
229.3
(9.028)
1469
(57,835)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 17 16 14 8 7 5 4 4 6 10 13 17 121
% խոնավություն 80.8 80.6 78.0 77.5 74.8 72.3 65.9 59.6 63.2 67.6 72.5 80.3 72.8
Միջին ամսական արևային ժամ 203.1 180.5 209.8 218.4 220.1 217.3 240.0 223.6 171.6 221.0 219.8 201.4 2526,6
Աղբյուր #1: World Meteorological Organization[14], NOAA (sun and humidity)[15]
Աղբյուր #2: Weatherbase (record highs and lows)[16]

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Tabela 9605 - População residente, por cor ou raça, nos Censos Demográficos
  2. «Estimativas demográficas em municipalidades brasileiras» [Population estimates in Brazilian municipalities] (PDF). 2011 թ․ հուլիսի 1. էջ 120. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. «Japanese Okinawans in Campo Grande». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 25-ին.
  4. «Arab descent in Campo Grande». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 25-ին.
  5. Armenians in Campo Grande
  6. Portuguese, German, Italian, Spanish, Paraguayan immigration to Campo Grande
  7. GDP (Portuguese). Campo Grande, Brazil: IBGE. 2013. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. IBGE (Portuguese). Campo Grande, Brazil: IBGE. 2013. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Parque Estadual Matas do Segredo (պորտուգալերեն), IMASUL: Instituto de Meio Ambiente de Mato Grosso do Sul, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին, Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  10. Parque Estadual do Prosa (PEP) (պորտուգալերեն), IMASUL: Instituto de Meio Ambiente de Mato Grosso do Sul, Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 5-ին, Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  11. «Análise das precipitações em alguns municípios de Mato Grosso do Sul» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ փետրվարի 19-ին.
  12. «Campo Grande climate: Average Temperature, weather by month, Campo Grande weather averages - Climate-Data.org». en.climate-data.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  13. Sant’Anna Neto, João Lima; Andrade, Vicentina Socorro da Anunciação (2012). «Extremo climático e riscos na cidade de Campo Grande-MS/Brasil». Territorium: Revista Portuguesa de riscos, prevenção e segurança (19): 33–42. doi:10.14195/1647-7723_19_4. ISSN 1647-7723. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  14. «World Weather Information Service - Campo Grande». World Meteorological Organization. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.
  15. «Campo Grande Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.
  16. «Weatherbase: Historical Weather for Campo Grande». Weatherbase. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամպու Գրանդի (քաղաք)» հոդվածին։