Պանտանալ
Պանտանալ (պորտ.՝ pântano – «ճահճոտ ցածրավայր, խոնավ ցածրավայր»), ճահճային լայնածավալ տեկտոնական իջվածք Բրազիլիայում։ Նրա ոչ մեծ հատվածներ գտնվում են Բոլիվիայի և Պարագվայի տարածքներում՝ Պարագվայ գետի ջրավազանում։ Տեղակայված է Մատու Գրոսու դու Սուլ նահանգի արևմուտքում և Մատու Գրոսու նահնգի հարավում։ Տարածքը կազմում է մոտավորապես 140-160 հազար կմ²[2][3], այն ամենամեծ ճահճապատ տարածքներից մեկն է աշխարհում[4]։
Տեսակ | ճահիճ, հարթավայր, սավաննա, WWF ecoregion?, flooded grasslands and savannas?, wetland? և բնության ժառանգություն |
---|---|
Երկիր | Բրազիլիա և Բոլիվիա[1] |
Վարչատարածք | Մատու Գրոսու, Մատու Գրոսու դու Սուլ և Բոլիվիա |
Մակերես | 87 871 հեկտար և 187 818 հեկտար |
Երկրաբանություն, աշխարհագրություն, էկոլոգիա
խմբագրելՊանտանալում կան տարբեր ենթատարածաշրջանային էկոհամակարգեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ջրաբանական, երկրաբանական և էկոլոգիական առանձնահատկությունները. դրանցից որոշվել են մինչև տասներկուսը[5][6][7][8][9]։
Ծովի մակադակից միջին բարձրությունը կազմում է 50-70 մետր։ Հյուսիսից, արևելքից և հարավ-արևելքից տարածքը կտրուկ սահմանափակվում է Բրազիլական սարահարթի զառիվայրերով։ Տարածաշրջանի բնական պայմանները հակադրական են։ Խոնավ ամառային սեզոնին տեղի ունեցող վարարումները Պանտանալը վերածում են հսկայական լիճ-ճահճի և հերթագայում ձմեռային երաշտների հետ, որոնք ձևավորում են չցամաքող կիսաբուսածածկ ճահիճերով, լճերով, հազիվ տարբերվող գետերի փոխվող հուներով, աղակալած հողերով, ավազային ծանծաղուտներով ու խոտածածկ տարածքներով լանդշաֆտի։
Կենդանի բնությունը բավական բազմազան է․ հանդիպում են բույսերի շուրջ 2000 տեսակներ, որոնց մի մասն ունի բժշկական նշանակություն[10]։ Հանդիպում են թռչունների 463[7], ձկների՝ 269, կաթնասունների՝ ավելի քան 236[11], սողունների ու երկկենցաղների՝ 141 տեսակներ և անողնաշարավորների ավելի քան 9,000 եմթատեսակներ։ Պալանտալում բնակվում է շուրջ 20 մլն կոկորդիլոս։ Պանտանալայի տարածքում գտնվում են մի շարք բնության պահպանվող տարածքներ, այդ թվում՝ «Պանտանալ» արգելոցը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է։
Պանտանալայի գլխավոր քաղաքը Կորումբան է, որը նավահանգիստ է Պարագվայ գետի վերին հոսանքում, երկաթուղով կապված է Սան Պաուլոյի հետ։ Այն Բլազիլիայի երկաթուղային հաղորդակցության ամենաարևմտյան վերջին կետն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ WWF ecoregion
- ↑ Keddy, Paul A.; Fraser, Lauchlan H.; Solomeshch, Ayzik I.; Junk, Wolfgang J.; Campbell, Daniel R.; Arroyo, Mary T. K.; Alho, Cleber J. R. (January 2009). «Wet and Wonderful: The World's Largest Wetlands Are Conservation Priorities». BioScience. 59 (1): 39–51. doi:10.1525/bio.2009.59.1.8. ISSN 1525-3244.
- ↑ Marengo, Jose A.; Oliveira, Gilvan S.; Alves, Lincoln M. (2015), Bergier, Ivan; Assine, Mario Luis (eds.), «Climate Change Scenarios in the Pantanal», Dynamics of the Pantanal Wetland in South America, Springer International Publishing, vol. 37, էջեր 227–238, doi:10.1007/698_2015_357, ISBN 9783319187341
- ↑ McClain, Michael E. The Ecohydrology of South American Rivers and Wetlands. — International Association of Hydrological Sciences, 2002. — ISBN 1-901502-02-3
- ↑ McClain, Michael E. (2002). The Ecohydrology of South American Rivers and Wetlands. International Association of Hydrological Sciences. ISBN 1-901502-02-3. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Susan Mcgrath, photos by Joel Sartore, Brazil's Wild Wet, National Geographic Magazine, August 2005
- ↑ 7,0 7,1 Keddy, Paul; Fraser, Lauchlan (2005). The World's Largest Wetlands: Ecology and Conservation. Cambridge University Press. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 31-ին.(չաշխատող հղում)
- ↑ Rhett A. Butler. «Pantanal, the world's largest wetland, disappearing finds new report». mongabay.com. Վերցված է 2006 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «The World's largest wetland». The Nature Conservancy. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Ministério do Meio Ambiente. «Pantanal». www.mma.gov.br (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Junk, Wolfgang J.; Brown, Mark; Campbell, Ian C.; Finlayson, Max; Gopal, Brij; Ramberg, Lars; Warner, Barry G. (2006 թ․ սեպտեմբերի 29). «The comparative biodiversity of seven globally important wetlands: a synthesis». Aquatic Sciences. 68 (3): 400–414. doi:10.1007/s00027-006-0856-z. ISSN 1015-1621.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Pantanal Nature». www.pantanalnature.com.br. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանտանալ» հոդվածին։ |