Հրաչիկ Շաքարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչիկ Գրիգորի Շաքարյան (օգոստոսի 19, 1930[1], Ուրախաչ, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունիսի 17, 2005[2], Երևան, Հայաստան), հայ խորհրդային փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1970 թվականից), պրոֆեսոր (1973 թվականից)։
Ծնվել է | օգոստոսի 19, 1930[1] Ուրախաչ, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
---|---|
Մահացել է | հունիսի 17, 2005[2] (74 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | փիլիսոփա և դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] և Բամակոյի բարձրագույն նորմալ դպրոց[1] |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1954)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր[1] (1970) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1954)։ 1957 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում։ 1973-1977 թվականներին Բամակոյի (Մալիյուն) բարձրագույն նորմալ դպրոցի փիլիսոփայության ֆակուլտետի պրոֆեսոր։ 1979 թվականից աշխատում է ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրությունում։
Գիտական աշխատությունները վերաբերում են հայ փիլիսոփայության պատմության, իմացաբանության և մեթոդաբանության հարցերին։ Հեղինակ է «Փիլիսոփայություն» (2005) ուսումնական ձեռնարկի։ ԽՄԿԿ անդամ (1953)։
Վախճանվել է 2005 թ. հունիսի 17-ին Երևանում[3]։
Անդամակցություն
խմբագրել- Բնության և հասարակության մասին գիտնականների միջազգային և Հայկական փիլիսոփայության ակադեմիաների անդամ։
Երկեր
խմբագրել- Ա. Մ. Գարագաշյանի աշխարհայացքը, Երևան, 1962։
- Ողջախոհության տեղը իմացության պրոցեսում, Երևան, 1965։
- Մետաֆիզիկայի իմացաբանական էությունը, Երևան, 1967։
- Փիլիսոփայությունը ստեղծագործության գաղտնիքների որոնումներում, Երևան, 2002։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչիկ Շաքարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 473)։ |