Հուբեյ
Հուբեյ (չինարեն ավանդ. Փինյին, հեշտ. Húběi , պալլ.: (Դունտինհու) լճից հյուսիս), նահանգ կենտրոնական Չինաստանի արևելքում։ Նահանգի կառավարությունը գտնվում է Ուհան քաղաքում։
Բնակավայր | ||
---|---|---|
Հուբեյ | ||
չինարեն՝ 湖北省 չինարեն՝ 湖北省 | ||
Երկիր | Չինաստան | |
Համայնք | Չինաստան | |
Ներքին բաժանում | Ուհան, Հուանշի, Shiyan?, Յիչան, Սյանյան, Ezhou?, Jingmen?, Xiaogan?, Jingzhou?, Huanggang?, Xianning?, Suizhou?, Enshi Tujia and Miao Autonomous Prefecture?, Xiantao City?, Ցզյանցզյան, Tianmen? և Շենունցզյա | |
Մակերես | 185 900±1 կմ² | |
Բնակչություն | 57 752 557 մարդ (2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Պաշտոնական կայք | hubei.gov.cn | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՆահանգի ընդհանուր տարածքը 185,889 կմ² (14-րդ տեղը)[2]։
Նահանգի հարավային հատվածը հիմնականում հարթ է (Ցզանհանսկի հարթավայր), տարածքի մեծ մասն զբաղեցնում են ջրամբարները (Յանցզի, Հանշույ գետերը, նրանց վտակներն ու լճերը), գրեթե բոլոր կողմերից ոչ բարձր սարերով բաժանված է հարևան մյուս նահանգներից (հյուսիս-արևելքում՝ Դաբե լեռներով, հարավ արևելքում՝ Մուֆու)։
Արևմտյան Հուբեյը լեռնային է, ամենաբարձր բարձրությունները (ավելի քան 3000 մ) Շենունջիայի անտառային շրջանում են։ Նահանգի այս հատվածում Յանցզի գետը հոսում է ձորերով։ Զարգացած է հիդրոէներգետիկան (էլեկտրակայաններ Երեք կիրճը և Գեչժոուբան՝ կառուցված Յանցզի գետի վրա, բազմաթիվ փոքր էլեկտրակայաններ՝ լեռնային գետերի և գետակների վրա)։
Պատմություն
խմբագրելՀնում ներկայիս Հուբեյը և Հունանը Չու թագավորության մասն են կազմել։ Մինչև 17-րդ դար նրանք միասին մեկ նահանգ են կազմել՝ Հուգուան, որի մայրաքաղաքը Ուհանն էր։
2020 թվականի հունվարին Չինաստանի կառավարությունը Հուբեյ նահանգի 13 քաղաքներում կարանտին է հայտարարել՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի՝ COVID-19 համավարակի հետ, ինչի արդյունքում կարանտինացվել է ավելի քան 41 մլն մարդ[3]։
-
Չիբիի ճակատամարտի ենթադրյալ վայրը
-
Նախկին Լենինի դպրոցը Հարավարևելյան Հուբեյում (նախկինում՝ Սյաո տոհմի նախնիների տաճար)
-
Ուդանշան
Այստեղ ապրած նախկին նահանգապետներ
խմբագրել- Որոշ ժամանակ (1933-1935) Չինաստանի Հանրապետության հայտնի քաղաքական գործիչ Չժան Ցյունը նահանգի նահանգապետն էր։
Նահանգապետ | Նահանգապետության տարիներ |
---|---|
Լո Ցինցյուան | 2002 թվականի հոկտեմբեր — 2007 թվականի հոկտեմբեր |
Լի Հունչժուն | 2007 թվականի դեկտեմբեր — 2010 թվականի դեկտեմբեր |
Չինական կոմունիստական կուսակցության քարտուղարներ
խմբագրելՉԿԿ-ի քարտուղարներ | Կառավարման տարիներ |
---|---|
Յույ Չժենշեն | 2001 թվականի հունվար — 2007 թվականի հոկտեմբեր |
Լո Ցինցյուան | 2007 թվականի հոկտեմբեր — 2010 թվականի դեկտեմբեր |
Վարչական բաժանում
խմբագրելՀուբեյը բաժանված է օկրուգային 13 վարչական միավորի, 3 ենթաշրջանային միավորի և 1 գավառական միավորի, որոնք ուղղակիորեն ենթարկվում են նահանգային իշխանություններին։
Քարտեզ | № | Հայերեն անուն | Չինական անուն | Փինյին | Կարգավիճակ |
---|---|---|---|---|---|
1 | Ուհան | 武汉市 | Wǔhàn shì | Քաղաքային թաղամաս | |
2 | Էչժոու | 鄂州市 | Èzhōu shì | Քաղաքային թաղամաս | |
3 | Հուանգան | 黄冈市 | Huánggāng shì | Քաղաքային թաղամաս | |
4 | Հուանշի | 黄石市 | Huángshí shì | Քաղաքային թաղամաս | |
5 | Ցզինմեն | 荆门市 | Jīngmén shì | Քաղաքային թաղամաս | |
6 | Ցզինչժոու | 荆州市 | Jīngzhōu shì | Քաղաքային թաղամաս | |
7 | Շիյան | 十堰市 | Shíyàn shì | Քաղաքային թաղամաս | |
8 | Սույչժոու | 随州市 | Suízhōu shì | Քաղաքային թաղամաս | |
9 | Սյանյան | 襄阳市 | Xiāngyáng shì | Քաղաքային թաղամաս | |
10 | Սյաննին | 咸宁市 | Xiánníng shì | Քաղաքային թաղամաս | |
11 | Սյաոգան | 孝感市 | Xiàogǎn shì | Քաղաքային թաղամաս | |
12 | Իչան | 宜昌市 | Yíchāng shì | Քաղաքային թաղամաս | |
13 | Էնշի-Տուցզյա-Մյաոսկոմի ինքնավար օկրուգ | 恩施土家族苗族自治州 | Ēnshī Tǔjiāzú Miáozú zìzhìzhōu | Ինքնավար թաղամաս | |
14 | Տյանմեն | 天门市 | Tiānmén shì | Ենթաշրջանային քաղաք | |
15 | Ցյանցզյան | 潜江市 | Qiánjiāng shì | Ենթաշրջանային քաղաք | |
16 | Սյանտաո | 仙桃市 | Xiāntáo shì | Ենթաշրջանային քաղաք | |
17 | Շեննունցզյա | 神农架林区 | Shénnóngjià línqū | Անտառային տարածք |
Տնտեսություն
խմբագրելՄշակույթ
խմբագրել-
Յանցզիի և Ուհանի տեսարանը
-
Ամառանոց
-
Ձկնորսները Դաե քաղաքի արհեստական լճակում (Հունշի օկրուգ)
-
Ջերմանավով Յանցզի գետն ի վեր՝ դեպի Սիլինի կիրճը
-
Կենտրոնական Չինաստանի գիտության և տեխնոլոգիական համալսարան, Ուհան
-
Վարչական շենք
Մարդաբանություն
խմբագրելՀուբեյ նահանգի Յունսիայից (580-800 հազար տարի առաջ) հայտնաբերվել է Homo erectus EV 9001 և EV 9002- ի երկու գանգեր, Չժուկոուդյանում՝ սինանթրոպոս, Բայլունդունում (Bailong Cave) (550 հազար կամ 0,76 մլն տարի առաջ՝ յուանմոու մարդ, լանտյան մարդ, նանկինյան մարդ, Homo erectus-ի 7 ատամ, Չանյանում՝ Homo erectus-ի ծնոտ (220—170 հազար տարի առաջ)[4][5][5][6][7][8][9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 国务院第七次全国人口普查领导小组办公室 中国人口普查分县资料—2020 (չին.) — 北京市: 中国统计出版社, 2022. — 983 p. — ISBN 978-7-5037-9772-9
- ↑ «土地 — 自然地理 — 湖北省人民政府门户网站». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Власти Китая объявили карантин в 13 городах провинции Хубэй
- ↑ Юньсянь: Устье реки Чайян / Quyuan River Mouth
- ↑ 5,0 5,1 Qin Li. Discovery of additional Homo erectus teeth in Bailongdong, Yunxi county, Hubei // Acta Anthropol. Sin., 1983, V.2, p.203.
- ↑ Байлундун / Bailongdong Cave
- ↑ Magnetostratigraphic dating of the hominin occupation of Bailong Cave, central China, 2018
- ↑ «'Nanjing Man' Discovery Blows Away 'Out Of Africa' Theory». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Чанъян / Changyang
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուբեյ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 634)։ |