Հաճարենի արևելյան
Հաճարենի արևելյան, մեր անտառների գերիշխող ծառատեսակներից մեկը։
Հաճարենի արևելյան |
---|
Գիտական դասակարգում |
|
Լատիներեն անվանում |
Fagus orientalis |
Հատուկ պահպանություն |
Հաճարենու տարեց ծառերը հասնում են 40-50 մ բարձրության, 1,5-2 մ բնի տրամագծով։ Սաղարթը գեղեցիկ է, ձվաձև կամ լայն գլանաձև, սլացիկ։ Բունը և բազմամյա ճյուղերը ծածկված են հարթ, բարակ, մոխրասպիտակ կեղևով։ Երիտասարդ ճյուղերը դարչնագույն են։ Տերևները էլիպսաձև են, ամբողջաեզր, ալիքավոր, կաշվեկերպ, վերևից մուգ կանաչ, փայլուն՝ 7-11 սմ երկարությամբ և 2,5-8 սմ լայնությամբ։ Ընկուզիկները հասունանում են սեպտեմբերի վերջին։ Պատկանում է հաճարազգիների ընտանիքին։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Կովկասում, Սիրիայում, Բալկանյան թերակղզում, Ղրիմում, Փոքր Ասիայում, հյուսիսային Իրանում։ Մեր հանրապետության սահմաններում հանդիպում է միայն հյուսիսարևելյան շրջանների անտառներում, միջին և վերին լեռնային գոտիներում, ծովի մակերևույթից 800-2200 մ բարձրությունների վրա։ Բնափայտը շատ արժեքավոր է, չափազանց ամուր։
Օգտագործվում է
խմբագրելՕգտագործվում է շինարարության մեջ, դրանից ճկած կահույք, տակառներ, կոշիկի կաղապարներ են պատրաստում[1]։ Մոխրից ստանում են պոտաշ և մոխրաջուր։ Բնափայտից ստանում են խեժ և կրեոզոտ, իսկ վերջինից՝ գվայակոլ։ Հաճարի ընկուզիկները օգտագործում են սննդի մեջ։ Հում վիճակում դրանք պարունակում են ֆագին ալկոլոիդ, որը վնասակար է։ Խարկած ընկուզիկները պարունակում են 10% ազոտային նյութեր, 32% ճարպ, 28% անազոտ էքստրակտային նյութեր, 3.6% բջջանյութ, 4% մոխիր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Քո շրջապատի ծառերը, Սովետական գրող, Հրատարակչություն, Երևան-1983, Լ․Վ․ Հարությունյան