Խաղաղության մանիֆեստ
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել Վիքիպեդիայի ընդհանուր նշանակալիության ուղեցույցին: Խնդրում ենք օգնել նշանակալիությունը վավերացնել՝ ստույգ, երկրորդական աղբյուրներ ավելացնելով առարկայի մասին: Եթե նշանակալիությունը չվավերացվի, հնարավոր է, որ ձուլվի կամ ջնջվի: |
Խաղաղության մանիֆեստ, ընդունվել է Ալբանիայի, Ալժիրի, Ավստրալիայի, Արգենտինայի, Բելգիայի, Բոլիվիայի, Բրազիլիայի, Բուլղարիայի, Արևելյան Գերմանիայի, Գվատեմալայի, Արևմտյան Գերմանիայի, Դանիայի, Դոմինիկյան Հանրապետության, Էկվադորի, Թաիլանդի, Թունիսի, Թուրքիայի, Ինդոնեզիայի, Իսրայելի, Իսպանիայի, Իտալիայի, Իրաքի, Լեհաստանի, Լյուքսեմբուրգի, Կանադայի, Կոլումբիայի, Կոստա Ռիկայի, Կորեայի, Կուբայի, Հարավսլավիայի, Հնդկաստանի, Հոնդուրասի, Հորդանանի, Հունաստանի, Հունգարիայի, Ճապոնիայի, Մալայայի, Մարոկկոյի, ՄԺՀ-ի, Մեծ Բրիտանիայի, Մեքսիկայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Չիլիի, Չինաստանի, Չեխոսլովակիայի, Պանամայի, Պարագվայի, Պերուի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սան Մարինոյի, Սիրիայի և Լիբանանի, Սովետական Միության, Վենեսուելայի, Վիետնամի, Շրի Լանկաի, Ուրուգվայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի կոմունիստական և բանվորական կուսակցությունների ներկայացուցիչների 1957 թվականի նոյեմբերի 16 - 19-ին Մոսկվայի խորհրդակցությունում։
Խորհրդակցության մասնակիցներն ընդունեցին դեկլարացիա, որտեղ պաշտպանություն գտան միջազգային զարգացման կարևորագույն սկզբունքային հարցերի վերաբերյալ ԽՄԿԿ XX համագումարի հետևություններն ու դրույթները։ Մանիֆեստն ուղղված էր բոլոր երկրների բարի կամքի մարդկանց, անկախ նրանց քաղաքական և կրոնական համոզմունքներից, կոչ էր անում ուժեղացնել պայքարը խաղաղության համար։
«Պատերազմն անխուսափելի չէ, պատերազմները կարելի է կանխել, խաղաղությունը կարելի է պաշտպանել և ամրապնդել», - այս եզրակացությունն արվեց՝ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում ուժերի հարաբերակցության արմատական փոփոխման մարքս-լենինյան վերլուծության հիման վրա։ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակից հետո ստեղծվել է սոցիալիզմի համաշխարհային համակարգ. խաղաղության և միջազգային համագործակցության, հասարակական տարբեր սիստեմների խաղաղ գոյակցության ձգտումներով են ընթանում ժողովրդական դեմոկրատիայի երկրները։
Համաշխարհային ասպարեզում աճել է մի նոր ուժ ևս. գաղութային երկրների ժողովուրդները վարում են խաղաղության և զինաթափման, չեզոքության քաղաքականություն։ Պատերազմները ատելի են նաև կապիտալիստական երկրների ժողովուրդների համար։ Այս ուժերի միասնական պայքարը կարող է կանխել պատերազմը, պահպանել խաղաղությունը։ Մանիֆեստն ընդգծում էր, որ խաղաղության պաշտպանությունը վտանգում են կապիտալիստական մոնոպոլիաները, օրեցօր ուժեղացող սպառազինությունների մրցավազքը, միջուկային զենքի տարածումը։ Մանիֆեստը՝ որպես առաջնակարգ խնդիր պահանջում էր անհապաղ դադարեցնել ատոմային զենքատոմային և ջրածնային զենքի փորձարկումը և արտադրությունը։
Գրականություն
խմբագրել- Пporpaммные документы борьбы за мир, демократию и социализм, M., 1964.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 712)։ |