Վիքիպեդիա:Նշանակալիություն
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգ է։ Այն հիմնականում սահմանում է չափանիշներ, որոնց խմբագրողները պետք է փորձեն հետևել, չնայած միշտ ընդունվում է առողջ բանականությունը և միշտ կարող են լինել բացառություններ։ Այս էջում բոլոր փոփոխությունները պետք է լինեն համաձայնեցված։ Եթե ունեք առաջարկներ սույն կանոնակարգի վերաբերյալ, կարող եք թողնել այն էջի քննարկման էջում։ |
Այս էջը մեկ ակնարկում՝ Վիքիպեդիայի հոդվածները պետք է լինեն հանրաճանաչ, որոնք բավարար ուշադրության են արժանացել աշխարհում ժամանակի որևէ հատվածում։ Հոդվածների նշանակալիությունը պետք է ապացուցվի վստահելի երկրորդական աղբյուրների միջոցով։ Սույն կանոնը չի լուսաբանում հոդվածի պարունակության նշանակալիությունը, այն որոշում է, թե արդյուք թեման կարող է ունենալ առանձին հոդված Վիքիպեդիայում թե ոչ։ |
Նշանակալիություն |
---|
Առանձին ուղեցույցների առարկան |
Վիքիպեդիայում նշանակալիությունը որոշում է՝ արդյոք թեման կարող է ունենալ առանձին հոդված, թե ոչ։
Վիքիպեդիայում տեղեկատվությունը պետք է լինի ստուգելի. եթե թեմայի վերաբերյալ չկան վստահելի անկախ աղբյուրներ, ապա թեման չի կարող ունենալ առանձին հոդված Վիքիպեդիայում։ Հոդվածը կամ ցանկը պետք է լինի նշանակալի կամ ուշադրության արժանի։ Նշանակալիությունը որոշելիս պարտադիր պայման չէ, որ հոդվածի թեման ունենա փառք, կարևորություն կամ ժողովրդականություն, սակայն դրանք կարող են որոշիչ լինել հոդվածի նշանակալիության համար ներքոնշյալ դեպքերի համար։
Թեման կարող է ունենալ առանձին հոդված եթե.
- Այն բավարարում է նշանակալիության հիմնական չափանիշին, այն է ստուգելի է անկախ վստահելի աղբյուրներով կամ բավարարում է թեմատիկ չափանաշիներին օրինակ՝ Վիքի��եդիա:Նշանակալիություն (երաժշտություն) կանոնակարգով սահմանված պահանջին և
- Ներառված չէ Ինչ Վիքիպեդիան չէ կանոնակարգում։
Սույն նշանակալիության կանոնը միայն լուսաբանում է, թե ո՞ր դեպքերում թեման կարող է ունենալ իր սեփական հոդվածը։ Այստեղ չի սահմանվում հոդվածի բովանդակության չափանիշները։ Վիքիպեդիայի բովանդակության չափանիշների վերաբերյալ տեղեկատվության համար այցելեք Չեզոք տեսակետ, Վավերականելիություն, Ոչ սկզբնական հետազոտություն, Ինչ Վիքիպեդիան չէ և Ապրող անձանց կենսագրություններ։
Նշանակալիության հիմնական չափանիշներ
խմբագրելԵթե թեմայի զգալի ծածկույթի նշանակալիությունը կարելի է ստուգել վստահելի աղբյուրներով, որոնք անկախ են իրենց թեմայով, դա ենթադրում է, որ թեման կարող է ունենալ առանձին հոդված վիքիպեդիայում։
- Զգալի ծածկույթը թեմայի այն հատվածն է, որը թեման դարձնում է նշանակալի, այսինքն թեման ներկայացնելիս առաջնությունը տրվում է կարևորագույն փաստերին` համաձայն որոնց թեման նշանակալի է։ Զգալի ծածկույթը պետք է ներկայացված լինի այնպես, որ առանց սկզբնական հետազոտության կարելի լինի վերծանել բովանդակությունը։
- Վստահելի աղբյուրներով պետք է ապացուցվի թեմայի նշանակալիությունը, ընդ որում վստահելի աղբյուրը պետք է բավարարվի վստահելի աղբյուրների կանոնին։ Աղբյուրները պետք է լինեն տպագրված մամուլի որևէ եղանակով և ցանկացած լեզվով։ Երկրորդային աղբյուրների հասանալիությունը կարևոր նախապայման է հոդված նշանակալիության համար։
- Աղբյուրների համար նախապատվությունը տրվում է[1] երկրորդական վստահելի աղբյուրներին, քանի որ նրանք ավելի օբյեկտիվորեն կապացուցեն հոդվածի նշանակալիությունը։ Չկա աղբյուրների ստույգ քանակի պահանջ, քանի որ աղբյուրները կարող են տարբեր լինել ըստ որակի և խորությամբ, սակայն ողջունվում է բազմակի աղբյուրների տեղադրումը[2] Աղբյուրները կարող են առցանց չլինել կամ հայերեն չլինել։ Նույն հեղինակի կողմից բազմակի թողարկված հրատարակչությունները համարվում են մեկ աղբյուր նշանակալիությունը ապացուցելու ժամանակ։
- Անկախ աղբյուրներ են համարվում թեմայից անկախ կազմակերպության կամ հեղինակի հրատարակչությունները։ Օրինակ՝ ինքնակենսագրությունը, կամ կազմակերպության մամլո հաղորդագրությունը տվյալ կազմակերպության վերաբերյալ երբեք չի համարվի անկախ աղբյուր։
- Վստահելի աղբյուրների զգալի ծածկույթը կարող է օգնել հոդվածին դառնալ նշանակալի, սակայն այն չի երաշխավորում, որ թեման պետք է ունենա առանձին հոդված։ Որոշ դեպքերում թեման կարող է բավարարել վերոնշյալ պայմաններին, սակայն քննարկումների արդյունքում կարող է պարզ դառնալ որ այն չի պատկանում հանրագիտարանին։
Եթե հոդվածը չի բավարարում վերոնշյալ պահանջին, սակայն ունի որոշ վստահելի փաստեր, ապա այն կարելի է միացնել մեկ այլ հոդվածի։
Նշանակալիության կանոնները չեն վերաբերվում հոդվածի բովանդակությանը
խմբագրելԱռանձին հոդվածի ստեղծման/թողնման պայմանը չի վերաբերվում հոդվածի բովանդակության փոփոխմանը։ Նշանակալիության կանոնները չեն լուսաբանում հոդվածի կամ ցանկի բովանդակության նշանակալությունը։ Հոդվածի կամ ցանկի բովանդակային մասով (այսինքն այս կամ այն պարբերությունը ինչքանով է նշանակալի և իմաստ ունի հոդվածում գրել) նշանակալիությունը կարգավորվում է հոդվածների բովանդակային այլ կանոններով։ Ցանկերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Նշանակալիություն և ցանկեր։
Հոդվածի բովանդակությունը չի որոշում նշանակալիությունը
խմբագրելՆշանակալիությունը վերաբերվում է հոդվածի առարկային և ոչ թե Վիքիպեդիայի հոդվածին։ Եթե նշանակալիությունը չի ապացուցված Վիքիպեդիայի սահմաններից դուրս, ապա հոդվածի ամենալավ բովանդակությունը անգամ չի դարձնում այն նշանակալի։ Հակառակը, եթե հոդվածի պարունակությունը շատ աղքատ է, սակայն այն ունի վստահելի անկախ աղբյուրներ, ապա այդ հոդվածը կարող է համարվել նշանակալի։
Նշանակալիությունը պետք է ունենա ստուգման ենթակա ապացույցներ
խմբագրելՆշանակալության կանոնների հիմնական պահանջն է, որ նշանակալիությունը ապացուցող անկախ երկրորդական աղբյուրները պետք է լինեն ստուգելի։
Հոդվածի նշանակալիությունը ապացուցող աղբյուրները չեն կարող լինել կարճաժամկետ հետաքրքրություն պարունակող նորություններ, քարոզչական նյութեր, ոչ հեղինակավոր կամ վստահությունը կորցրած լրատվամիջոցների հրապարակումներ կամ ոչ չեզոք հրապարակումներ։ Ապացույցի աղբյուրներ կարող են լինել հանրաճանաչ հրատարակչությունները, վստահելի և հեղինակավոր գրքերը, հեղինակավոր լրատվամիջոցների հրատարակումները և վստահելի աղբյուրները հիմնականում։
Աղբյուրների բացակայությունը չի նշանակում, որ հոդվածը ոչ նշանակալի է
խմբագրելՈրոշ դեպքերում հոդվածները կարող են լինել նշանակալի, սակայն դրանք ապացուցված չլինեն անկախ, վստահելի, երկրորդական աղբյուրներով։ Այսպիսով նախքան ջնջման ներկայացնելը խմբագրողները պետք է համոզված լինեն, որ հոդվածը ոչ նշանակալի է։ Համոզվելու համար խմբագրողները կարող են հոդվածի հեղինակից պահանջել տեղադրել համապատասխան աղբյուրները կամ փորձել ինքնուրույն փնտրել աղբյուրները կամ դիմել համապատասխան մասնագետի օգնության։
Վիքիպեդիայի հոդվածները երբեք վերջնական տեսքի չեն լինում, հնարավոր է, որ նշանակալիությունը ապացուցող աղբյուրները լինեն չաշխատող հղումներ, հնացած կամ ոչ անկախ։ Սա դեռ չի նշանակում, որ հոդվածը կարելի է ներկայացնել ջնջման։ Նշանակալիության պատճառով ջնջման կարող եք ներկայացնել այն հոդվածները, երբ համուզված եք, որ հոդվածը ոչ նշանակալի և այն երբեք չի կարելի ապացուցել վստահելի երկրորդական աղբյուրներով։
Նշանակալիությունը չի լինում ժամանակավոր
խմբագրելՆշանակալիությունը ժամանակավոր չի լինում, երբ թեման մեկ անգամ դարձել է զգալի լուսաբանման առարկա` համաձայն նշանակալիության կանոնների, ապա պարտադիր չէ, որ այն շարունակի լինել լուսաբանման առարկա։
Չնայած նշանակալիությունը ժամանակավոր չէ, սակայն ժամանակ առ ժամանակ հոդվածի վերագնահատման ժամանակ ցանկացած խմբագրող կարող այն ներկայացնել ջնջման, եթե առաջացել են նոր ապացույցներ, որ հոդվածի նշանակալիությունը ընդունելը եղել է սխալմունք։ Ապացույցների թվին կարելի է դասել նախկինում վստահելի համարվող աղբյուրների ոչ վստահելի դառնալը, կամ նախկինում անկախ համարվող աղբյուրների կախվածության ի հայտ գալը։
Երբ ստեղծել առանձին հոդվածներ
խմբագրելԵրբ ստեղծվում է նոր հոդված նշանակալի թեմայի վերաբերյալ, խմբագրողները պետք է անեն լավագույնը, որպեսզի ընթերցողը հասկան�� այն։ Շատ ժամանակ հոդվածի հեշտ ըմբռնումը կարևոր նախապայման է հոդվածի հաջողության համար, սակայն ոչ միշտ են հոդվածները հեշտ ըմբռնելի։ Կարևոր նախապայման է նաև, որ հոդվածը ստեղծելիս առանձին ուշադրություն դարձվի հոդվածի նշանակալիության վերաբերվող տեղեկատվությանը, այն պետք է հասանելի լինի ընթերցող առաջին իսկ պարբերությունից։ Այլ տեղեկատվության ներառումը հոդվածում չպետք է հետին պլան ուղարկի նշանակալիությանը վերաբերվող կարևոր տեղեկատվությունը։ Վիքիպեդիան թվային հանրագիտարան է, այդ պատճառով կարևոր տեղեկատվությունը չպետք է սահմանափակել ազատ տեղ չլինելու պատճառով։
- Արդյո՞ք պետք է տեղադրել ամբողջ տեղեկատվությունը մեկ էջում։ Շատ ժամանակ թեմայի վերաբերյալ տեղեկատվությունը հսկայական է և մեկ հոդվածի տակ այն տեղադրելն անիմաստ է, այդ ժամանակ պետք է ստեղծել հիմնական հոդված, որտեղ հակիրճ տեղադրվի այդ տեղեկատվությունը և կարելի է ստեղծել այլ էջեր, որտեղ կտեղադրվի թեմայի առանձին բաժնի տեղեկատվությունը։ Օրինակ՝ Իսպանիա հոդվածում չարժե նկարագրել Իսպանիայի ամբողջ պատմությունը, դրա համար ստեղծվել է Իսպանիայի պատմություն հոդվածը, որտեղ ավելի մանրամասն անդրադառնում է պատմության մասին։
- Արդյո՞ք պետք է ունենալ մի քանի նույնատիպ էջ։ Երբեմն հանդիպում են առանձին էջեր, որոնք բովանդակային առումով շատ քիչ են տարբերվում միմյանցից, կամ մեկ ամբողջ թեմայի մաս են կազմում, սակայն առանձին էջ ունենալու խնդիր չունեն, քանի որ տեղեկատվությունը շատ չէ։ Այս դեպքերում կարելի է այս էջերը միավորել մեկ ընդհանուր հոդվածի ներքո։
- Ինչ անել կարճ էջերի հետ։ Որոշ դեպքերում հոդվածը կարող է կարճ լինել, սակայն ունենա մեծանալու պոտենցիալ, այս դեպքերում սխալ է այն միավորել միևնույն թեմայով հոդվածների ներքո, կամ փորձել այն ավարտին հասցնել։ Որոշ դեպքերում ապագա գործընթացների համար նախատեսված հոդվածները պետք չէ ավարտել, քանի որ տեղեկատվությունը դեռևս հասանելի չէ, օրինակ՝ Ամառային Օլիմպիական խաղեր 2020։
Ինչի՞ համար են այս պահանջները
խմբագրելԽմբագիրները այս կանոնի համաձայն պետք է հասկանան, արդյոք թեման նշանակալի է և կարող է ունենալ ՎԻքիպեդիայում առանձին հոդված: Այս պահանջների հիմնական նպատակն է օգնել խմբագրողներին ստեղծել իմաստալից, կայուն և հետաքրքիր հոդվածներ, որոնք կհետաքրքրեն ընթերցողների լայն զանգվածին[3]
- Մենք ակնկալում ենք վստահելի աղբյուրների զգալի ծածկույթ, որպեսզի հոդվածի ընթերցող առավելագույնը վստահի Վիքիպեդիայի հոդվածների իսկությանը:
- Մենք ակնկալում են վստահելի աղբյուր, որպեսզի Վիքիպեդիայում տեղ չունենան բամբասանքները, մտացածին տեղեկատվությունները և ապատեղեկատվությունը:
- Մենք ակնկալում ենք անկախ աղբյուրների առկայություն, որպեսզի Վիքիպեդիայում հոդվածները լինեն անկողմնակալ և չեզոք:
- Մենք ակնկալում ենք երկրորդական աղբյուրներ, քանի որ Վիքիպեդիան չպետք է զբաղվի սկզբնական հետազոտությամբ:
- Մենք ակնկալում ենք աղբյուրների բազմակիություն, որպեսզի չեզոք տեսակետը ավելի ակնառու լինի:
- Մենք ակնկալում ենք միևնույն թեմայով կարճ հոդվածների միավորում, որպեսզի Վիքիպեդիայի հոդվածները խճճված չլինեն և լինեն հեշտ ընթեռնելի
Սույն կանոնը տարածվում է Վիքիպեդիայի բոլոր հոդվածների վրա, բացառությամբ վերահղումների, այլ կիրառումների և որոշ ցանկերի վերաբերյալ հոդվածների, որոնք ստեղծված են Վիքիպեդիայի օգտագործումը հեշտացնելու համար:
Ընդհանուր բացառություններ
խմբագրելԻնքնագովազդ
խմբագրելՆշանակալիության հիմնական կանոնը ոչ միշտ է դարձնում հոդվածը նշանակալի:
Վիքիպեդիան գովազդային հարթակ չէ: Ինքնագովազդը, ինքնակենսագրությունը, ծառայությունների առաջարկը և վճարովի տեղեկատվությունը չեն կարող լինել հանրագիտարանային հոդվածներ: Նշանակալիության չափորոշիչներից մեկն այն է, որ տվյալ թեմայից անկախ, անկողմնակալ և անշահախնդիր անձնավորությունը ստեղծում է հոդված տվյալ թեմայի մասին:
Անկախ աղբյուրները միշտ պետք է երաշխավորեն հոդվածի չեզոքությունը: Անգամ ոչ ինքնագովազդային ինքնահրատարակված աղբյուրները չեն կարող հիմք հանդիսանալ նշանակալւոյթան համար: Եթե թեման նշանակալի է, ապա այն պետք է դառնա այլոց ուշադրության առարկան:
Իրադարձություններ
խմբագրելՎիքիպեդիան նորությունների աղբյուր չէ. եթե դեպքի մասին գրվել է նորությունների որևէ աղբյուրում, դա չի նշանակում, որ իրադարձությունը նշանակալի է: Օրինակի համար կազմակերպության նորությունների դաշտում ոչ գովազդային մամլո հաղորդագությունները, սպորտային իրադարձությունների մասին լուրերը, որոնք չեն հանդիսացել հրապարակային լուսաբանման առարկա, չեն կարող լինել նշանակալի: Նույնիսկ մեծ թվով նորությունների տպագրությունը, որոնք չեն ուղղորդվում վերլուծությամբ և քննադատական նյութերով չեն համարվում հրապարակայնորեն լուսաբանված:
Նշանակալիություն և ցանկեր
խմբագրելՆշանակալիության կանոնը վերաբերվում է նաև ցանկերին և աղուսյակներին: Ցանկերը համարվում են նշանակալի եթե նշանակալի է ցանկի ընդհանուր խումբը: Ցանկի որևէ տարր կարող է չլինել անկախ սակայն ցանկի ընդհանուր տարրերի խումբը պետք է լինի նշանակալի և բավարարի նշանակալիության հիմնական կանոնին:
Հոդվածներ, որոնք չեն բավարարում նշանակալիության պահանջին
խմբագրելԹեմաները, որոնք չեն բավարում այս պայմանին, առանձին հոդված ունենալու իրավունք չունեն: Ոչ նշանակալի հոդվածները ենթակա են ջնջման կամ միացման այլ հոդվածների կամ ցանկերի:
Ոչ նշանակալի հոդվածների համար ջնջումը պետք է լինի վերջին հերթին:
Եթե դուք հանդիպել եք հոդված, որը չի բավարարում նշանակալիության պայմաններին, փորձեք ինքներդ գտնել համապատասխան աղբյուրներ կամ.
- հարցրեք հոդվածի խմբագրողին որտեղ կարելի է տեսնել համապատասխան աղբյուրները
- հոդվածի վերևում տեղադրեք {{նշանակալիություն}} կաղապարը, որպեսզի գրավեք մյուս խմբագրողների ուշադրությունը:
- դիմեք տվյալ թեմայով մասնագետ մյուս խմբագիրներին, նրանց կարող եք գտնել համապատասխան վիքինախագծում:
Եթե համապատասխան աղբյուրները չեք կարողանում գտնել մանրակրկիտ որոնումից հետո, պետք է որոշել արդյոք էջը կարելի է միացնել մեկ այլ հոդվածի: Այնուամենայնիվ եթե որոշել եք հեռացնել հոդվածը.[4]:
- եթե հոդվածը հանդիպել է արագ ջնջման չափանիշներից որևէ մեկին, կարող եք տեղադրել {{արագ}} կաղապարը,
- օգտագործեք {{ջնջել}} կաղապարը այն հոդվածների համար, որոնք չեն հանդիպել արագ ջնջման չափանիշներից որևէ մեկին, սակայն ջնջման թեքնածու է[5]:
Այն հոդվածները, որոնք չեն բավարարում նշանակալիության կանոններին և ենթակա են ջնջման հնարավոր է նրա մեջ եղած տեղեկատվությունը պիտանի լինել այլ Վիքիպեդիայի համար, այդ պատճառով կարող եք այդ պիտանի տեղեկատվությունը պահպանել Ձեր ավազարկղում կամ սևագրում:
Նշումներ
խմբագրել- ↑ Ներառված բայց ոչ սահամանափակված ամսագրերը, թերթերը, գրքերը, ինտերնետ գրքերը, հեռուստատեսությունը և ռադիոն, կառավարության հաշվետվությունները և գիտական ամսագրերը։ Աղբյուրները պետք լինեն չեզոք, ստուգման ենթակա, արժանահավատ և պարունակեն բավարար մանրամասներ Վիքիպեդիայի հոդվածի պնդումները ապացուցելու համար
- ↑ Բազմակի աղբյուրները ենթադում են, որ այս կամ այն աղբյուրի վստահելիությունը կասկածի տակ դնելու դեպքում կարող եք տեղադրել այդ աղբյուրից անկախ այլ աղբյուր, որը նույնպես ապացուցում է տվյալ թեմայի նշանակալիությունը։
- ↑ Օրինակ՝ Եթե խմբագրողները ստեղծեին բոլոր ապրող կամ մահացած մարդկանց կենսագրական հոդվածներ, ապա հանրագիտարանը չէր կարողանա սպասարկել անգամ դրանց փոքր մասը, բացի այդ հանրագիտարանը իր հետաքրքրությունը կկորցներ:
- ↑ Վիքիպեդիայի խմբագիրները պետք է դեմ լինեն այն հոդվածների ջնջումից, որոնք չեն անցել բավարար ուսումնասիրություն: Բավարար ուսումնասիրություն է համարվում նշանակալիությունը ապացուցող աղբյուրների որոնման փորձերը կամ նշանակալիության համար անհրաժեշտ տեղեկատվության ավելացումը:
- ↑ Պետք է հասկանալ, որ շատ դեպքերում հոդվածները ջնջման են ներկայացվում առանց որևէ պատճառի, այդ պատճառով ադմինները ջնջելուց առաջ պետք է հավաստիանան, որ հոդվածը ներկայացվել է ջնջման օբյեկտիվորեն՝ պահպաննելով Վիքիպեդիայի կանոնները և սկզբունքները