Լիդյա Կորենևա
Լիդյա Միխայլովնա Կորենևա (ռուս.՝ Лидия Михайловна Ко́ренева, հուլիսի 19 (31), 1885, Տամբով, Ռուսական կայսրություն - հուլիսի 2, 1982[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային դերասանուհի։ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1938)։
Լիդյա Կորենևա ռուս.՝ Лидия Михайловна Ко́ренева | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19 (31), 1885 |
Ծննդավայր | Տամբով, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 2, 1982[1] (96 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԼիդյա Կորենևան ծնվել է 1885 թվականի հուլիսի 31-ին, Տամբովում։ 1904 թվականից Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դպրոցում զբաղվել է ներկայացումներով։ 1907-1958 թվականներին եղել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դերասանուհի[2]։ Միխայիլ Բուլգակովի «Թատերական վեպ»-ում Կորենևան հանդես է եկել Լյուդմիլա Սիլվեստրովնա Պրյախինա անունով։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի միակ դերասանը, որ մնացել է տարհանված Մոսկվայում՝ խնամելու ծանր հիվանդ Մարիա Լիլինային՝ Կոնստանտին Ստանիսլավսկու այրուն։ 1958 թվականին՝ թոշակի անցնելուց հետո (ղեկավարության որոշմամբ), Կորենևան երդվել է չանցնել Մոսկվայի գեղարվեստական թատրոնի շեմը, և նա կատարել է իր խոստումը։
Մահացել է 1982 թվականի հուլիսի 2-ին։ Թաղված է Մոսկվայում՝ Վագանկովյան գերեզմանատանը։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (27 հոկտեմբերի, 1938),
- ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (27 հոկտեմբերի, 1928),
- Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1952) Մաքսիմ Գորկու անվան ԽՍՀՄ գեղարվեստական թատրոնի Լև Տոլստոյի «Լուսավորության պտուղները» ներկայացման մեջ Աննա Պավլովնա Զվեզդինցևայի դերի համար,
- Լենինի շքանշան (26 հոկտեմբերի, 1948),
- «Պատվո նշան» շքանշան (3 մայիսի, 1937),
- Մեդալներ։
Դերեր
խմբագրել- 1907 - Ալեքսանդր Պուշկինի «Բորիս Գոդունով» - Քսենիա,
- 1908 - Մորիս Մետերլինկի «Կապույտ թռչուն» - Վոդա, հետագայում` Բեռլենգոյի և Փերիի հարևանը,
- 1908 - Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր» - Մարիա Անտոնովնա,
- 1909 - Իվան Տուրգենևի «Մի ամիս երկրում» - «Վերոչկա»,
- 1910 - Ֆեոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» - Լիզե,
- 1911 - Հենրիկ Իբսենի «Պեր Գյունտ» - Սոլվեյգ,
- 1912 - Անտոն Չեխովի «Բալի այգին» - Անյա, Իվան Տուրգենևի «Ձրիակերը» - Օլգա Պետրովնա Ելեցկայա,
- 1913 - Ֆեդոր Դոստոևսկու «Բեթսի» - Լիզա, «Նիկոլայ Ստավրոգին», Մոլիերի «Ակամա ամուսնությունը» - Դորիմեն,
- 1914 - Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» - Լիզա,
- 1917 - Ֆեոդոր Դոստոևսկու «Ստեպանչիկովո գյուղն ու դրա բնակիչները» - Տատյանա Իվանովնա,
- 1918 - Կնուտ Համսունի «Թագավորության դարպասների մոտ» - Նատալի Հովինդ,
- 1919 - Անտոն Չեխովի «Քեռի Վանյան» - Ելենա Անդրեևնա,
- 1920 - Ջորջ Բայրոնի «Կայեն» - Ադա,
- 1922 - Անտոն Չեխովի «Երեք քույր» - Իրինա,
- 1923 - Ֆեոդոր Դոստոեւսկի - «Կարամազով եղբայրներ» - Կատերինա Իվանովնա,
- 1925 - Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս», Խրյումինի կոմսուհի-թոռնուհին, Կոնստանտին Տրենյովի «Եմելյան Պուգաչովի ապստամբություն» - Խարլով,
- 1926 - Անտոն Չեխովի «Քեռի Վանյա» - Մարիա Վասիլիևնա Վոինիցկայա,
- 1928 - Անտոն Չեխովի «Բալի այգին» - Վարյա
- 1929 - Ֆեոդոր Դոստոևսկու «Քեռու երազը» - Զինաիդա
- 1932 - Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիներ» - Սոֆյա Իվանովնա,
- 1936 - Միխայիլ Բուլգակովի «Մոլիեր» - Մադլեն Բեժարտ,
- 1938 - Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» - Խրյումինի կոմսուհի-թոռնուհին,
- 1939 - Մոլիերի «Տարտյուֆ կամ Խաբեբան» - Էլմիրա,
- 1951 - Լև Տոլստոյի «Լուսավորության պտուղները» - Աննա Պավլովնա Զվեզդինցևա (1921-1922 թվականներին փորձել է Բեթսիի դերը` Կ. Ս. Ստանիսլավսկու համանուն ներկայացման մեջ),
- 1956 - Նիկոլայ Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ» - ժանյակավոր կին,
- 1957 - Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» - կոմսուհի Վրոնսկայա։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1937 - Հեռավոր Արևելքում - Իվերտցևա
- 1917 - Փարիզի արքան - Լյուսիեն Մարեշալ
- 1917 - Երջանկության համար - Զոյա Վերենսկայա
- 1916 - Կյանք կյանքի համար - Մուսյա, Խրոմովայի դուստրը
- 1915 - Կուռքեր - Իրեն
- 1915 – Ոգու հաշմանդամները – Էլիզաբեթ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Лидия Коренева на сайте МХТ
Արտաքին հղումներ
խմբագրել- 135 лет со дня рождения Лидии Кореневой, Александра Машукова, Медиацентр МХТ, 31.07.2020
- Почти столетие спустя впервые опубликованы письма Василия Качалова к Лидии Кореневой, Александра Машукова, Медиацентр МХТ, 12.06.2020
- Василий Качалов: «Люблю как умею, как могу теперь», Мария Львова, Экран и сцена, 5.06.2020
- Как Москвин спас МХАТ летом 41-го, Александра Машукова, Медиацентр МХТ, 5.05.2020
- Константин Сергеевич и Владимир Иванович не могут сговориться…, Марина Токарева, Новая газета, 24.03.2019
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդյա Կորենևա» հոդվածին։ |