Ինսբրուք
Ինսբրուք (գերմ. Innsbruck), Տիրոլի նահանգի մայրաքաղաքն է և մեծությամբ Ավստրիայի հինգերորդ խոշոր քաղաքը՝ Վիեննայից, Գրացից, Լինցից և Զալցբուրգից հետո։ Գտնվում է Ինն գետի ավազանի և Վիպտալ դաշտավայրի միացման տեղում, որը կապում է քաղաքը 30 կմ դեպի հարավ գտնվող Բրեների լեռնանցքի հետ։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ինսբրուք | |||||
գերմ.՝ Innsbruck | |||||
| |||||
Երկիր | Ավստրիա | ||||
Երկրամաս | Տիրոլ | ||||
Համայնք | Տիրոլ | ||||
Բուրգոմիստր | Խրիստինե Օպպից-Պլյորեր | ||||
Հիմնադրված է | 1234 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1180 | ||||
Մակերես | 104,91 կմ² | ||||
ԲԾՄ | 574 մետր | ||||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||||
Բնակչություն | 127 000 մարդ (2009) | ||||
Խտություն | 1,124 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0512 | ||||
Փոստային դասիչ | 6010-6080 | ||||
Ավտոմոբիլային կոդ | I | ||||
Պաշտոնական կայք | innsbruck.at | ||||
| |||||
Քաղաքը տեղակայված է ընդարձակ դաշտավայրում՝ բարձրադիր լեռների միջև։ Դեպի հյուսիս Ալպերի Քարվենդել գագաթն է (ծովի մակերևույթից 2334 մ), իսկ հարավից՝ Փատչերքոֆել (ծովի մակերևույթից 2246 մ) և Զարլես (ծովի մակերևույթից 2718 մ) գագաթները։
Ինսբրուքը ձմեռային սպորտաձևերի ճանաչված միջազգային կենտրոն է։ Այստեղ են անցկացվել 1964 թ. և 1976 թ. ձմեռային օլիմպիական խաղերը, ինչպես նաև 1984 թ. ձմեռային պարալիմպիկ խաղերը։ Ինսբրուքում են անցկացվել նաև 2012 թ. առաջին ձմեռային պատանեկական օլիմպիական խաղերը։
Տարածքը 104,91 կմ² է, իսկ բնակչությունը՝ 132.493 մարդ (2018 թ. տվյալներով)։ Կարևոր արդյունաբերական, մշակութային, կրթական, զբոսաշրջային և սպորտային կենտրոն է։
Անվանում
խմբագրելԻնսբրուք անվանումը թարգմանաբար նշանակում է «կամուրջ Ինն գետի վրա»[1]։ Հայտնի է 10-րդ դարից։ Քաղաք է 1234 թվականից։ Անցյալում կոչվել է Veldidena (լատիներեն Vallis «հովիտ» բառից)։ Պահպանվել է Վիլտեն արվարձանի անվան մեջ[2]։
Պատմություն
խմբագրելՔաղաքի տարածքում ամենավաղ մարդկային հետքերը թվագրվում են վաղ քարի դարով։ Պահպանված մինչհռոմեական բնակավայրերի անունները վկայում են, որ տարածքը շարունակաբար բնակեցված է եղել։ 4-րդ դարում հռոմեացիները Օենիփոնսում (Ինսբրուք) ստեղծեցին Վելդիդենա բանակային կայազորը (անվանումը պահպանվում է ներկայիս Վիլթեն քաղաքային թաղամասում)՝ Ռետիայի շրջանում Վերոնա-Բրեներո-Աուգսբուրգ կարևոր առևտրային ճանապարհը պաշտպանելու նպատակով։
Ինսբրուքն առաջին անգամ հիշատակվում է Օենի Պոնտում կամ Օենի Պոնս անվանումներով։ Լատիներեն pons նշանակում է կամուրջ, իսկ Օենուսը կարևոր հատման կետ էր Ինն գետի վրա։ 1180 թ. Անդեխսի կոմսության կոմսերը գնեցին քաղաքը։ 1248 թ. քաղաքն անցավ Տիրոլի կոմսությանը[3]։ Քաղաքի գերբի վրա պատկերված է տեսարան Ինն կամրջից, այն օգտագործվում է 1267 թ. ի վեր։ Բրենների լեռնանցքի ճանապարհն առաջ եղել է հիմնական տրանսպորտային և հաղորդակցման օղակ, որը կապում էր Եվրոպայի հյուսիսն ու հարավը և Ալպերով անցնող ամենահեշտ ճանապարհն էր։ Այն Վիա Իմպերիի կոչվող միջնադարյան կայսերական ճանապարհի մի մասն էր, որ գտնվում էր թագավորի հատուկ պաշտպանության ներքո։ Քաղաքում որպես տարանցիկ կանգառ հանդիսացող այս ճանապարհ մեծ եկամուտներ է բերել քաղաքին և նպաստել դրա բարգավաճմանը։
1429 թ. Ինսբրուքը դարձավ ողջ Տիրոլի շրջանի մայրաքաղաքը, իսկ 15-րդ դարում՝ եվրոպական քաղաքականության և մշակույթի կենտրոն, քանի որ 1490-ականներին կայսր Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Մաքսիմիլիան I-ը նույնպես բնակվել է Ինսբրուքում։ Ինչպես երևում է քաղաքի Հոֆկիրխե եկեղեցուց՝ Ինսբրուքը զգալիորեն շա��ել է կայսրի ներկայությունից։ Մաքսիմիլիանին հաջորդած կայսրերի կողմից այստեղ նախագծվել և կանգնեցվել է նրա արձանը։ Դամբարանն ու Հաբսբուրգների կայսրի իրական ու առասպելական նախնիների բրոնզե արձանները Ինսբրուքի հիմնական արձաններն են։ Ինսբրուքի և Մեխելեն քաղաքի միջև փոստային կապի ծառայությունը հաստատվել է 1490 թ. Թուրն-անդ-Թաքսիս փոստի կողմից։
1564 թ. Ավստրիայի էրցհերցոգ Ֆերդինանդ II-ը իշխանություն ստացավ գերմանական Տիրոլի շրջանի և այլ ավստրիական տարածքների նկատմամբ, որոնք մինչև 18-րդ դարը կառավարվում էին Ինսբրուքից։ Նա այնտեղ կառուցեց Ամբրաս ամրոցը, որի Վերածննդի շրջանի հազվագյուտ հավաքածուն այսօր պահվում է Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում։ Մինչև 1665 թ. Հաբսբուրգների դինաստիայի ճյուղերն իշխել են Ինսբրուքում անկախ արքունիքի միջոցով։ 1620-ական թվականներին Ալպերից դեպի հյուսիս գտնվող առաջին օպերային թատրոնը բացվեց Ինսբրուքում (Դոգանա)։
1669 թ. բացվեց քաղաքի համալսարանը։ Որպես արքունիքի համար փոխհատուցում՝ կայսր Լեոպոլդ I-ը կրկին կառավարում էր Վիեննայից, երբ Հաբսբուրգների դինաստիայի տիրոլյան ճյուղի իշխանությունն ավարտվեց 1665 թ.։[պարզաբանել]
Նապոլեոնյան պատերազմների ժամանակ Տիրոլն անցավ Ֆրանսիայի դաշնակից Բավարիային։ Անդրեաս Հոֆերն առաջնորդեց գյուղացիների տիրոլյան բանակն ընդդեմ բավարական և ֆրանսիական դաշնակից ուժերի և հաղթանակ տարավ Բերգիսելի ճակատամարտում։ Նա դարձրեց Ինսբրուքն իր վարճական միավորի կենտրոնը։ Հետագայում դաշնակից ուժերը կրկին գրոհեցին Տիրոլի ոստիկանական ուժերի վրա, և մինչև 1814 թ. քաղաքը եղավ Բավարիայի կազմում։ Վիեննայի վեհաժողովից հետո վերականգնվեց ավստրիական իշխանությունը։ Մինչև 1918 թ. քաղաքը (Տիրոլի 4 ինքնավար քաղաքներից մեկը) եղել է Ավստրիայի միապետության մասը, նույնանուն շրջանի կենտրոնը և Տիրոլի շրջանի 21 շրջանային իշխանություններից մեկը[4]։
Տիրոլի հերոս Անդրեաս Հոֆերը մահապատժի ենթարվեց Մանտուայում։ Նրա աճյունը 1823 թ. տեղափոխվեց Ինսբրուք և հողին հանձնվեց Ֆրանցիսկյան եկեղեցում։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ առաջին ռազմական գործողությունը Ինսբրուքում տեղի ունեցավ պատերազմի ավարտին։ 1918 թ. փետրվարի 20-ին Իտալիայի տարածքից թռչող դաշնակից ուժերի ինքնաթիռները ռմբակոծեցին Ինսբրուքը՝ կորուստներ պատճառելով ավստրիական բանակում։ Քաղաքը ռմբակոծությունից չվնասվեց[5]։ 1918 թ. նոյեմբերին իտալական առաջին բանակի 3-րդ կորպուսի զինվորները (20.000-22.000 զինվոր) գրավեցին Ինսբրուքն ու ողջ Տիրոլի շրջանը[6]։
1929 թ. Ինսբրուքում անցկացվեց առաջին պաշտոնական ավստրիական շախմատի առաջնությունը։
Բռնակցում և ռմբակոծություն
խմբագրել1938 թ. Անշլյուսի հետևանքով Ավստրիան բռնակցվեց Նացիստական Գերմանիային։ 1943 թ. մինչև 1945 թ. ապրիլ ամիսը Ինսբրուքը ենթարկվել է 22 օդային հարձակման և կրել մեծ վնասներ։
Տիրոլ-Հարավային Տիրոլ-Տրենտո եվրագոտի
խմբագրել1996 թ. Եվրոպական Միությունը հաստատեց Ավստրիայի Տիրոլ նահանգի և Իտալիայի հարավային Տիրոլ ու Տրենտո ինքնավար նահանգների տնտեսական ինտեգրումը՝ ճանաչելով Տիրոլ-Հարավային Տիրոլ-Տրենտո եվրագոտու ստեղծումը։
Աշխարհագրություն
խմբագրելԿլիմա
խմբագրելԻնսբրուքն ունի 0 °C (32 °F) իզոթերմով խոնավ մայրցամաքային կլիմա (Կյոպպենի կլիմաների դասակարգում) կամ −3 °C (27 °F) իզոթերմով օվկիանոսային կլիմա[7], քանի որ այն ունի ավելի մեծ տարեկան ջերմաստիճանային տարբերություններ, քան կենտրոնական Եվրոպայի այլ քաղաքները, ինչը պայմանավորված է մայրցամաքի կենտրոնական հատվածում դրա դիրքով և լեռնային տեղանքում դրա տեղայնությամբ։
Ձմեռները հաճախ խստաշունչ (ավելի ցուրտ, քան եվրոպական քաղաքների մեծ մասը) և ձնոտ են, չնայած որ ֆյոնային քամիները երբեմն բերում են զգալի տաք հոսանքներ։
Գարունը կարճատև է. օրերը արագ սկսում են տաքանալ, ջերմաստիճանը երբեմն գերազանցում է 15 °C (59 °F), սակայն գիշերային զովությունը կամ անգամ ցուրտը պահպանվում է։
Ամառային եղանակը շատ տարբեր է և անկանխատեսելի։ Օրերը կարող են լինել զով՝ մինչև 17 °C (63 °F) և անձրևոտ, կամ արևոտ և շատ շոգ, երբ օդի ջերմաստիճանը հասնում է մինչև 34 °C (93 °F)։ Ամառը, ինչպես բնորոշ է ալպիական կլիմային, ջերմաստիճանի ժամային փոփոխությունը հաճախ լինում է շատ բարձր, իսկ գիշերային զովությունը սովորաբար պահպանվում է։ Ջերամաստիճանը միջինում լինում է 12 °C (54 °F), սակայն հաճախ կարող է ընկնել մինչև 6 °C (43 °F)։
Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 9 °C (48 °F)։
Ինսբրուքի համալսարան (1981–2010 թթ., առավելագույն ջերմաստիճանը 1777 թ. մինչև այսօր)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 19.8 (67.6) |
20.6 (69.1) |
24.8 (76.6) |
28.7 (83.7) |
33.7 (92.7) |
37.3 (99.1) |
37.4 (99.3) |
37.4 (99.3) |
31.7 (89.1) |
26.0 (78.8) |
23.0 (73.4) |
17.9 (64.2) |
37.4 (99.3) |
Միջին բարձր °C (°F) | 3.6 (38.5) |
6.4 (43.5) |
11.8 (53.2) |
16.3 (61.3) |
21.4 (70.5) |
23.8 (74.8) |
26.0 (78.8) |
25.1 (77.2) |
20.8 (69.4) |
16.0 (60.8) |
8.6 (47.5) |
3.8 (38.8) |
15.3 (59.5) |
Միջին օրական °C (°F) | −1.0 (30.2) |
0.8 (33.4) |
5.4 (41.7) |
9.6 (49.3) |
14.6 (58.3) |
17.2 (63) |
19.2 (66.6) |
18.4 (65.1) |
14.4 (57.9) |
9.9 (49.8) |
3.9 (39) |
−0.1 (31.8) |
9.4 (48.9) |
Միջին ցածր °C (°F) | −4.0 (24.8) |
−2.8 (27) |
1.0 (33.8) |
4.7 (40.5) |
9.1 (48.4) |
12.0 (53.6) |
13.9 (57) |
13.6 (56.5) |
10.2 (50.4) |
6.1 (43) |
1.0 (33.8) |
−2.7 (27.1) |
5.2 (41.4) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −26.6 (−15.9) |
−26.9 (−16.4) |
−16.9 (1.6) |
−7.0 (19.4) |
−2.4 (27.7) |
0.6 (33.1) |
2.0 (35.6) |
3.3 (37.9) |
−1.0 (30.2) |
−9.0 (15.8) |
−15.2 (4.6) |
−31.3 (−24.3) |
−31.3 (−24.3) |
Տեղումներ մմ (դյույմ) | 42 (1.65) |
41 (1.61) |
57 (2.24) |
58 (2.28) |
84 (3.31) |
115 (4.53) |
136 (5.35) |
130 (5.12) |
80 (3.15) |
59 (2.32) |
60 (2.36) |
51 (2.01) |
911 (35.87) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 25 (9.8) |
28 (11) |
12 (4.7) |
3 (1.2) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
11 (4.3) |
21 (8.3) |
99 (39) |
% խոնավություն | 60.8 | 52.9 | 46.1 | 43.1 | 43.7 | 46.6 | 46.8 | 49.7 | 50.6 | 52.3 | 60.8 | 60.8 | 51.7 |
Միջին ամսական արևային ժամ | 100 | 123 | 165 | 183 | 206 | 198 | 231 | 212 | 183 | 163 | 101 | 83 | 1949 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 50.3 | 50.4 | 49.9 | 48.1 | 49.2 | 45.8 | 53.8 | 52.7 | 53.8 | 55.9 | 46.7 | 44.6 | 50.1 |
Աղբյուր #1: Օդերևութաբանության և գեոդինամիկայի կենտրոնական ինստիտուտ[8][9][10][11][12] | |||||||||||||
Աղբյուր #2: Meteo Climat (ռեկորդային բարձր և ցածր ջերմաստիճաններ)[13] |
Ինսբրուքի օդանավակայանի ջերմաստիճանային աղյուսակ (1971–2000 թթ.)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 20.2 (68.4) |
18.6 (65.5) |
23.9 (75) |
26.4 (79.5) |
32.2 (90) |
33.6 (92.5) |
37.7 (99.9) |
35.0 (95) |
32.1 (89.8) |
26.0 (78.8) |
21.2 (70.2) |
17.1 (62.8) |
37.7 (99.9) |
Միջին բարձր °C (°F) | 3.5 (38.3) |
6.3 (43.3) |
11.3 (52.3) |
14.8 (58.6) |
20.3 (68.5) |
22.6 (72.7) |
24.7 (76.5) |
24.4 (75.9) |
20.8 (69.4) |
15.8 (60.4) |
8.2 (46.8) |
3.7 (38.7) |
14.7 (58.5) |
Միջին օրական °C (°F) | −1.7 (28.9) |
0.4 (32.7) |
4.8 (40.6) |
8.4 (47.1) |
13.4 (56.1) |
16.1 (61) |
18.1 (64.6) |
17.7 (63.9) |
14.0 (57.2) |
9.1 (48.4) |
2.9 (37.2) |
−1.0 (30.2) |
8.5 (47.3) |
Միջին ցածր °C (°F) | −5.2 (22.6) |
−3.7 (25.3) |
0.2 (32.4) |
3.4 (38.1) |
7.8 (46) |
10.8 (51.4) |
12.8 (55) |
12.7 (54.9) |
9.3 (48.7) |
4.8 (40.6) |
−0.5 (31.1) |
−4.2 (24.4) |
4.0 (39.2) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −23.8 (−10.8) |
−17.3 (0.9) |
−16.5 (2.3) |
−4.8 (23.4) |
−2.3 (27.9) |
3.0 (37.4) |
4.4 (39.9) |
1.9 (35.4) |
−0.9 (30.4) |
−6.6 (20.1) |
−17.9 (−0.2) |
−20.1 (−4.2) |
−23.8 (−10.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 43.9 (1.728) |
41.4 (1.63) |
55.9 (2.201) |
57.7 (2.272) |
87.1 (3.429) |
110.3 (4.343) |
137.2 (5.402) |
111.3 (4.382) |
78.1 (3.075) |
57.3 (2.256) |
63.2 (2.488) |
53.1 (2.091) |
896.5 (35.295) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 25.6 (10.08) |
30.0 (11.81) |
12.5 (4.92) |
3.5 (1.38) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.8 (0.31) |
12.0 (4.72) |
25.9 (10.2) |
110.3 (43.43) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 7.4 | 7.3 | 8.8 | 9.7 | 10.7 | 13.2 | 13.9 | 12.6 | 9.2 | 7.8 | 9.0 | 8.6 | 118.2 |
% խոնավություն | 64.0 | 54.2 | 45.2 | 44.2 | 42.6 | 46.7 | 47.5 | 49.0 | 49.2 | 50.9 | 61.2 | 69.5 | 52.0 |
աղբյուր: Օդերևութաբանության և գեոդինամիկայի կենտրոնական ինստիտուտ[14] |
Ինսբրուքի համալսարան (1971–2000 թթ)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 19.8 (67.6) |
19.1 (66.4) |
24.8 (76.6) |
27.1 (80.8) |
32.3 (90.1) |
34.1 (93.4) |
37.4 (99.3) |
35.5 (95.9) |
31.6 (88.9) |
25.8 (78.4) |
20.9 (69.6) |
16.9 (62.4) |
37.4 (99.3) |
Միջին բարձր °C (°F) | 3.7 (38.7) |
6.5 (43.7) |
11.5 (52.7) |
15.2 (59.4) |
20.5 (68.9) |
22.8 (73) |
24.9 (76.8) |
24.5 (76.1) |
20.8 (69.4) |
15.7 (60.3) |
8.1 (46.6) |
3.8 (38.8) |
14.8 (58.6) |
Միջին օրական °C (°F) | −0.9 (30.4) |
0.9 (33.6) |
5.2 (41.4) |
8.7 (47.7) |
13.7 (56.7) |
16.3 (61.3) |
18.3 (64.9) |
17.9 (64.2) |
14.2 (57.6) |
9.4 (48.9) |
3.3 (37.9) |
−0.3 (31.5) |
8.9 (48) |
Միջին ցածր °C (°F) | −3.9 (25) |
−2.6 (27.3) |
1.0 (33.8) |
4.1 (39.4) |
8.5 (47.3) |
11.4 (52.5) |
13.3 (55.9) |
13.2 (55.8) |
9.9 (49.8) |
5.5 (41.9) |
0.4 (32.7) |
−2.9 (26.8) |
4.8 (40.6) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −21.1 (−6) |
−14.5 (5.9) |
−15.0 (5) |
−4.0 (24.8) |
−2.4 (27.7) |
3.5 (38.3) |
4.4 (39.9) |
4.7 (40.5) |
−0.3 (31.5) |
−5.9 (21.4) |
−14.5 (5.9) |
−17.2 (1) |
−21.1 (−6) |
Տեղումներ մմ (դյույմ) | 42.5 (1.673) |
36.8 (1.449) |
53.8 (2.118) |
58.8 (2.315) |
83.2 (3.276) |
111.8 (4.402) |
134.3 (5.287) |
116.5 (4.587) |
78.1 (3.075) |
56.1 (2.209) |
62.4 (2.457) |
48.8 (1.921) |
883.1 (34.768) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 21.8 (8.58) |
28.4 (11.18) |
12.6 (4.96) |
4.1 (1.61) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
1.7 (0.67) |
10.8 (4.25) |
15.9 (6.26) |
95.3 (37.52) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 7.6 | 6.9 | 8.7 | 9.4 | 10.7 | 13.6 | 13.7 | 12.5 | 9.1 | 7.6 | 8.7 | 8.5 | 117.0 |
% խոնավություն | 61.0 | 53.0 | 45.4 | 43.9 | 43.5 | 47.3 | 47.8 | 49.2 | 50.4 | 51.8 | 60.5 | 66.7 | 51.7 |
Միջին ամսական արևային ժամ | 94.7 | 121.1 | 154.2 | 168.2 | 193.0 | 186.8 | 215.5 | 214.4 | 180.0 | 159.0 | 102.2 | 82.8 | 1871,9 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 39.1 | 48.8 | 45.3 | 43.3 | 45.9 | 43.8 | 50.1 | 52.6 | 54.6 | 53.3 | 46.5 | 43.8 | 47.4 |
աղբյուր: Օդերևութաբանության և գեոդինամիկայի կենտրոնական ինստիտուտ[14] |
Թաղամասեր և վիճակագրական բաժանումներ
խմբագրելԻնսբրուքը բաժանված է 9 թաղամասերի (կադաստրային բնակավայրեր), որոնք ձևավորվել են նախկինում անկախ համայնքներից կամ գյուղերից[15]։ Այդ 9 թաղամասերը նույնպես բաժանվում են 20 վարչական շրջանների (կադաստրային շրջաններ)։ Բոլոր վարչական շրջանները գտնվում են մեկական թաղամասի մեջ, բացառությամբ Հունգերբուրգի (վերին Ինսբրուք) վարչական շրջանի, որը բաժանված է երկու թաղամասերի միջև։ Վիճակագրական նպատակներով Ինսբրուքը բաժանված է նաև 42 վիճակագրական միավորների (Statistischer Bezirk) և 178 համարակալված թաղերի (Zählsprengel)[16]։
Ինսբրուքի 9 թաղամասերն ու դրանց բնակչությունը 2011 թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ.[17]
- Ինսբրուք (ներքին քաղաք) (18.524), ներառում է Ալշտադտը (հին քաղաք), Դրայհայլիգեն-Շլախտհոֆն ու Զագգենը
- Վիլթեն (15.772), ներառում է Մենթլբերգը, Զիգլանգերն ու Վիլթեն Վեսթը
- Փրադլ (30.890), ներառում է Փրադլեր-Զագգենը, Ռայխենաուն ու Թիվոլին
- Հյոթթինգ (31.246), ներառում է Հյոթինգեր Աուն, Հյութթինգ Վեսթը, Զադրախը, Ալլեհայլիգինը, Քրաննեբիթենը և Հուոնգերբուրգի մի մասը
- Մյուհլաու (4.750), ներառում է Հուոնգերբուրգի մի մասը
- Ամրաս (5.403), ներառում է Ռոսսաուն
- Արցլ (10.293), ներառում է Նոյարցլն ու Օլիմպիշես Դորֆը
- Վիլլ (535)
- Իգլց (2.204)
Տեսարժան վայրեր
խմբագրելԼեռներ
խմբագրելՇենքեր և հուշարձաններ
խմբագրել- Հին Ներքին կամուրջ (Alte Innbrücke)
- Ամբրաս ամրոց
- Անդրեաս Հոֆերի գերեզման
- Սբ. Աննայի սյուն (Annasäule)
- Բերգիզելի դահուկացատկի աշտարակ
- Բյուքսենհաուզեն ամրոց
- Քանիզիանում
- Կազինո
- Ինսբրուքի քաղաքապետարան (Stadtsaal)
- Ոսկյա տանիք (Goldenes Dachl)
- Հելբլինգի տուն (Helblinghaus)
- Հոֆբուրգ
- Ճոպանուղային գնացք
- Լեոպոլդի շատրվան (Leopoldsbrunnen)
- Մարիա Թերեսայի փողոց
- Մաքսիմիլիանի դամբարանն ու Սև տղամարդիկ (Schwarzen Männer)
- Դաշնային հին պառլամենտ (Altes Landhaus)
- Հին քաղաք (Altstadt)
- Արծաթյա մատուռ (Silberne Kapelle)
- Քաղաքային աշտարակ (Stadtturm)
- Հաղթանակի կամար (Triumphpforte)
- Տիրոլի պետական թատրոն
Թանգարաններ
խմբագրել- Ալպիական ակումբի թանգարան
- Ամբրաս ամրոց
- Զինանոց
- Քաղաքային արխիվ
- Գրասսմայր Բել ձուլարանն ու թանգարանը
- Ինսբրուքի Սթուբայթալյան երկաթութային կայարան
- Կայսերական որսրդի թանգարան (Kaiserjäger Museum)
- Տիրոլի համայնապատկերի թանգարան (Das Tirol Panorama)
- Տիրոլի ազգային արվեստի թանգարան (Tiroler Volkunstmuseum)
- Տիրոլի ազգային թանգարան (Tiroler Landesmuseum oկամ Ferdinandeum)
- Տիրոլի երկաթուղային թանգարան (Tiroler Museumsbahnen)
Եկեղեցիներ
խմբագրել- Հոֆկիրխե
- Ինսբրուքի տաճար (Dom zu St. Jakob)
- Հին Ուրսուլյան եկեղեցի
- Ճիզվիտական եկեղեցի
- Մարիամ Աստվածածնի եկեղեցի
- Հավիտենական Օգնության Մարիամ Աստվածածնի եկեղեցի
- Սերվիտական եկեղեցի
- Հիվանդանոցային եկեղեցի
- Ուրսուլյան եկեղեցի
- Վիլտենի վանք (Stift Wilten)
- Վիլտենի բազիլիկ եկեղեցի (Wiltener Basilika)
- Սբ. Երրորդություն եկեղեցի
- Սբ. Հովհաննես եկեղեցի
- Սբ. Թերեզա եկեղեցի (Հունգերբուրգ)
- Փրադլերի ծխական եկեղեցի
- Սբ. Պողոսի հիշատակի պետական եկեղեցի Ռայխենաուում
- Քրիստոսի Ավետարանչական եկեղեցի Evangelical Church of Christ
- Հարության ավետարանչական եկեղեցի
- Հին Հյոթինգենի ծխական եկեղեցի
- Հյոթինգենի ծխական եկեղեցի
- Սբ. Նիկոլասի ծխական եկեղեցի
- Նոյ-Արցլի ծխական եկեղեցի
- Սբ. Նորբերտի ծխական եկեղեցի
- Մարիա ամ Գեստադեի ծխական եկեղեցի
- Բարի Հովվի ծխական եկեղեցի
- Սբ. Գևորգի ծխական եկեղեցի
- Սբ. Պողոսի ծխական եկեղեցի
- Սբ. Պիրմինիուսի ծխական եկեղեցի
- Պահապան հրեշտակի եկեղեցի
Զբոսայգիներ և պարտեզներ
խմբագրել- Ալպյան Զու (Alpenzoo)
- բագերզի Ինսբրուք
- Ինսբրուքի համալսարանի բուսաբանական այգի
- Հոֆգարտեն
- Ռապոլդի զբոսայգի
- Ամբրաս ամրոցի զբոսայգի (Schlosspark Ambras)
Պատկերասրահ
խմբագրել-
Ամբրաս ամրոցը
-
Անդրեաս Հոֆերի գերեզմանը
-
Զինանոցը
-
Քաղաքայի աշտարակը
-
Հելբլինգհաուսը
-
Հոֆգարտենը
-
Հոֆկիրխե եկեղեցին
-
Գիշերային Ինսբրուքը
-
Ինսբրուքը Ինն գետից
-
Մարիահիլֆ եկեղեցին
-
մաքսիլիլիանի դամբարանն ու Սև տղամարդիկ
-
Իննի հին կամուրջը
-
Հին քաղաքն ու Ոսկյա տանիքը
-
Հին քաղաքը Ստադտտուրմից
-
Սերվիտական եկեղեցին
-
Զիբենկրոյց մատուռը
-
Հիվանդանոցի եկեղեցին
-
Տիրոլի պետական թանգարանը
-
հաղթանակի կամարը
-
Վելթեն վանքը
-
Վիլթենի բազիլիկ եկեղեցին
Կառավարություն և քաղաքականություն
խմբագրել2018 թ. տեղական ընտրությունների արդյունքները.
- Ավստրիայի կանաչների կուսակցություն՝ 24.16% (ձախակողմյան)
- Ավստրիայի ազատություն կուսակցություն՝ 18.56% (աջակողմյան)
- Für Innsbruck՝ 16.15% (պահպանողական)
- Ավստրիայի ժողովրդական կուսակցություն՝ 12.17% (պահպանողական)
- Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 10.32% (ձախակողմյան)
- Նոր Ավստրիա և Լիբերալ Ֆորում (NEOS)՝ 4.73% (կենտրոնամետ)
- Բուրգենֆորում Տիրոլ Լիստ Ֆրից՝ (FRITZ)՝ 3.23%
- «Պարզապես Ինսբրուք» (Gerecht) 3.10%
- «Տարեց տիրոլցիների ասոցիացիա, տարեցների և երիտասարդների համար» (TSB)՝ 2.72%
- Ալտերնատիվ Լիստ Ինսբրուք (ALI)՝ 2.38%
Մշակույթ
խմբագրելՄշակութային միջոցառումներ
խմբագրելԻնսբրուքը հայտնի զբոսաշրջային ուղղություն է։ Քաղաքում ամեն տարի կազմակերպվում են հետևյալ միջոցառումները.
- Ինսբրուք պարային ամառ
- Ամանորի նախօրյակ
- Վաղ երաժշտության Ինսբրուքի փառատոն
- Սուրբծննդյան տոնավաճառ
Սպորտ
խմբագրելԻնսբրուքը, տեղակայված լինելով բարձրադիր լեռների միջև, կատարյալ վայր է ձմեռը դահուկավազքի և դահուկացատկի, իսկ ամռանը՝ լեռնագնացության համար։ Քաղաքի մոտակայքում կան մի քանի հանգստավայրեր։ Նորդքեթթե լեռան մոտ գործում է ճոպանուղի։ Մոտակա այլ հանգստավայրերից են Աքսամեր Լիցումը, Մութերերալմը, Փաթշերքոֆելը, Իգլցը, Զեֆելդը, Թուլֆեսը և Շթուբայի հովիտը։ Վերջինիս հավերժական սառույցները հնարավորություն են տալիս դահուկ քշել անգամ ամառային ամիսներին։
Ձմեռային օլիմպիական խաղերն Ինսբրուքում անցկացվել են երկու անգամ՝ 1964 և 1976 թթ., երբ Կոլորադոյի ընտրողները 1972 թ. մերժեցին պարտատոմսերի հանրաքվե անցկացնել Դենվերի խաղերը ֆինանսավորելու համար։ 1976 թ. Օլիմպիական խաղերը Ալպերի գերմանախոս հատվածում (Ավստրիա, Գերմանիա կամ Շվեյցարիա) անցկացված վերջին խաղերն էին։
Շվեյցարիայի Սանկտ Մորիցի և Լեյք Փլեսիդ հետ միասին այն Ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալած երեք քաղաքներից մեկն է։ Այն հյուրընկալել է նաև 1984 և 1988 թթ. ձմեռային պարալիմպիկ խաղերը։
Առաջին ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը անցկացվել են Ինսբրուքում 2012 թ.[18]։
Ինսբրուքում է անցկացվում նաև 4 Hills մրցաշարի դահուկացատկի 4 մրցումներից մեկը։
Քաղաքում անցկացվող այլ սպորտային միջոցառումներից են 1994-1999 թթ. և 2008 թ. տեղի ունեցած Air & Style Snowboard Contest-ը և 2005 թ. տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը։ Զեեֆելդ-ին-Տիրոլ քաղաքի հետ միասին 2005 թ. Ինսբրուքում կազմակերպվեց ձմեռային ուսանողական խաղերը (ունիվերսիադա)։ Ինսբրուքի Բերգիզելի ցատկահարթակում է անցկացվում հայտնի Four Hills մրցաշարը։
Ինսբրուքում է գործում FC Wacker Tirol ֆուտբոլային ակումբը, որը 2018-2019 թվականներից հանդես է գալիս Ավստրիայի ֆուտբոլի բունդեսլիգայի առաջին խմբում։ Նախկին թիմերն են FC Swarovski Tirol-ը և FC Tirol Innsbruck-ը։ FC Wacker Innsbruck ակումբի մարզադաշտը՝ Տիվոլի Ստադիոն Տիրոլը, Ֆուտբոլի 2008 թ. Եվրոպայի առաջնությանը մասնակցած 8 մարզադաշտերից մեկն է։ Այն անցկացվել է 2008 թ. հունիսին Շվեյցարիայում և Ավստրիայում։
Այստեղ է անցկացվել նաև ամերիկյան ֆուտբոլի Եվրոբոուլի եզրափակիչ XXII հանդիպումը Swarco Raiders Tirol և Raiffeisen Vikings Vienna ակումբների միջև։
Ամերիկյան ֆուտբոլի 2011 թ. աշխարհի առաջնությունն (2011 IFAF World Championship) անցկացվել է Ինսբրուքում։
Ինսբրուքում են անցկացվել Ժայռամագլցման միջազգային ֆեդերացիայի ժայռամագլցման աշխարհի 2018 թ. առաջնությունը (սեպտեմբերի 6-16) և 2018 թ. խճուղային հեծանվարշավի առաջնությունները (սեպտեմբերի 22-30)[19]։
Տնտեսություն և ենթակառուցվածք
խմբագրելԻնսբրուք հիմնական զբոսաշրջային կենտրոնը է, ուր մեկ մեկ օրում գիշերում է ավելի քան 1.000.000 զբոսաշրջիկ։
Քաղաքում կա 86.186 աշխատող և մոտ 12.038 գործատու։ 7.598 մարդ ինքնազբաղված է[20]։ Ամեն օր մոտ 35.000 մարդ քաղաքի շրջակա համայքներից երթևեկում է դեպի Ինսբրուք։ 2012 թ. գործազրգության մակարդակը կազմել է 4.2%[21]։
Ավստրիայի ազգային վիճակագրական ծառայությունը չի արտադրում Ինսբրուք քաղաքի համար հատուկ տնտեսական տվյալներ, այլ ամփոփում է Ինսբրուք Լենդ շրջանի տվյալները վիճակագրության համար տարածքային միավորների անվանացանկ (ՎՏՄԱ) 3-ում։ 2013 թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն Ինսբրուքի ՎՏՄԱ-ում կազմել է €41.400, ինչը ԵՄ միջին արժեքից բարձր է մոտ 60%-ով[22]։
Ինսբրուքում են գտնվում էներգիա արտադրող Tiroler Wasserkraft ընկերության, Տիրոլի և Վորարլբերգի բանկի, Տիրոլի ապահովագրության և MED-EL ընկերության գրասենյակները։ Քաղաքից 20 km (12 mi) հեռավորության վրա են գտնվում նաև Սվարովսկի, Felder Group (մեքենաշինություն) և Swarco ընկերությունների (երթևեկության տեխնոլոգիա) գրասենյակները։
Անշարժ գույքը շատ թանկ է։ Միջին արժեքը մեկ քառակուսի մետրի համար կազմում է €4.430 (2015 թ.), որն Ավստրիայում մեկ քառակուսի մետրի համար ամենաթանկ գինն ունեցող երկրորդ քաղաքն է Զալցբուրգից հետո (€4.823) և Վիեննայից առաջ (€3.980)[23]։
Տրանսպորտ
խմբագրելԻնսբրուքը գտնվում է A12/A13 մայրուղու հատման կետում (Իննի դաշտի մայրուղի և Բրեններ մայրուղի)՝ կապելով քաղաքը Վերոնայի և Մյունխենի հետ։ Մայրուղու A12 և A13 հատվածները միանում են իրար Ինսբրուքի մոտ, որտեղ ավարտվում է A13 հատվածը։
Ինսբրուքի կենտրոնական երկաթուղային կայարանն Ավստրիայի ամենաբանուկ երկաթուղային կայարաններից մեկն է։ Իննի հովտի գիծը սպասարկում է դեպի Գերմանիա և արևելյան Ավստրիա ուղղությունները, Առլբերգի գիծը՝ դեպի արևմուտք ուղղությունը, իսկ Բրենների գիծը Բրենների լեռնանցքի միջոցով կապում է հյուսիսային Իտալիան հարավային Գերմանիայի հետ։ 2007 թ. դեկտեմբերից Ինսբրուքի երկաթուղային ծառայությունը (Innsbruck S-Bahn) մատուցում է ծառայություններ քաղաքի արվարձանների համար։
Ինսբրուքի օդանավակայանը տեղակայված է Քրատեբիտեն արվարձանում, որը գտնվում է քաղաքի արևմուտքում։ Գործում են չվերթներ դեպի Ֆրանկֆուրտ, Լոնդոն, Ամստերդամ և Վիեննա։ Օդանավակայանն իրականացնում է նաև տարածաշրջանային թռիչքներ Ալպերի շուրջ, ինչպես նաև սեզոնային թռիչքներ այլ ուղղություններով։ Ձմռանը օդանավակայանի գործունեությունն աճում է տարածաշրջան այցելող մեծ թվով դահուկորդների շնորհիվ։ Օդանավակայանի հեռավորությունը քաղաքի կենտրոնից կազմում է 4 կմ։
Քաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկում է Innsbrucker Verkehrsbetriebe (IVB), որը ավտոբուսների ու տրամվայների ցանցն ապահովող պետական ընկերություն է։ Տրամվայի ցանցն ունի 4 քաղաքային գիծ (1, 2, 3 և 5) և մերձակա թաղամասերը սպասարկող 2 գիծ՝ գիծ 6-ը Ինսբրուքեր Միթելգեբիրգսբահնից մինչև Իգլց, և STB գիծը՝ Շթուբայի հովտից մինչև Ֆուլփմես։ Մոտակա տարիներին նախատեսվում է ընդարձակել ցանցը՝ հասցնելով արևելքից մինչև հարևան Ռում գյուղը և արևմուտքից մինչև Վյոլս գյուղը։ Քաղաքի կենտրոնում գործում են բազմաթիվ ավտոբուսային գծեր և կապում են քաղաքը շրջակա բնակավայրերի ու թաղամասերի հետ։ Մինչև 2007 թ. ավտոբուսային ցանցը ներառել է նաև տրոլեյբուսային գծեր, սակայն դրանք հանվել են գործածությունից տրամվայի ցանցի ընդլայման աշխատանքների ժամանակ։
2 տարի վերակառուցման աշխատանքներից հետո 2007 թ. դեկտեմբերին վերաբացվեց դեպի Հունգերբուրգ տանող Հունգերբուրգբահն ճոպանուղային ծառայությունը։ Այն ընդլայնել է Ինն գետի վրայով դեպի քաղաքի կենտրոն իր ուղղությունը։ Գիծը համալրվել է նոր սարքերով։ Նշանավոր ճարտարապետ Զահա Հադիդի կողմից նախագծված յուրօրինակ կայարանների շնորհիվ ճոպանուղին միանգամից դարձավ քաղաքի նոր խորհրդանիշը[24]։ Գիծը վերակառուցվել է իտալական Լայտներ ընկերության կողմից և ներկայումս կարող է տեղափոխել ժամում մինչև 1.200 մարդ[25]։ Այն սպասարկվում է Innsbrucker Nordkettenbahnen մասնավոր ընկերության կողմից։
Կրթություն
խմբագրելԻնսբրուքը համալսարանական քաղաք է, ունի մի քանի քոլեջներ և համալսարաններ։
Ինսբրուքում է գտնվում արևմտյան Ավստրիայի քերականության ամենահին գիմնազիան՝ Ինսբրուքի ակադեմիական գիմնազիան։ Այն բացվել է 1562 թ. ճիզվիտական միաբանության կողմից և հանդիսացել է 1669 թ. բացված համալսարանի հիմնաքարը։
Քաղաքի ամենահայտնի համալսարաններն են Ինսբրուքի Լեոպոլդի և Ֆրանցի համալսարանը, Ինսբրուքի բժշկական համալսարանը և կիրառական գիտությունների համալսարանը (Ինսբրուքի կառավարման կենտրոնը)։
Կազմակերպություններ
խմբագրել- «Փրկենք երեխաների գյուղերը» կազմակերպության միջազգային գլխամասային գրասենյակը գտնվում է Ինսբրուքում, այն աշխարհի ամենամեծ բարեգործական կազմակերպություններից մեկն է։
- Ավստրիական արտասահմանյան ծառայությունն ակտիվ միջազգային ՀԿ է, որը ստեղծվել է 1992 թ. Ինսբրուքում Անդրեաս Մայսլինգերի և Անդրեաս Հյորթնագլի կողմից։ Կենտրոնական գրասենյակը գտնվում է Ինսբրուքում։
- Ինսբրուքն ունի երկու համալսարան՝ Ինսբրուքի Լեոպոլդ-Ֆրանցենս համալսարանն ու Ինսբրուքի բժշկական համալսարանը։ Վերջինս ունի դահուկային վնասվածքների կլինիկա, որն առաջինն է Եվրոպայում։
- MED-EL-ը՝ ականջի խխունջի իմպլանտներ արտադրող ամենամեծ ընկերություններից մեկը, գտնվում է Ինսբրուքում։
- Aouda.X սկաֆանդրների սիմուլյատորը մշակվում է Ինսբրուքում՝ OeWF ընկերության կողմից։ Քաղաքում է գտնվում նաև OeWF-ի՝ դեպի Մարս անալոգային մի շարք թռիչքների առաքելության սպասարկման կենտրոնը։ 2013 թ. փետրվարին Մարոկկոյի Էրֆուդ քաղաքին կից անապատում անցկացված MARS2013 առաքելության ժամանակ սպասարկման կենտրոնն ուշացած կապի միջոցով կապնվել է Վեյպրեխտ ճամբարի հետ։
Նշանավոր բնակիչներ
խմբագրելՎաղ ժամանակներից մինչև 1600 թ.
խմբագրել- Ֆրիդրիխ III (1415–1493 թթ.), Սրբազան Հռոմեական կայսրության կայսրը 1452 թ. մինչև կյանքի վերջը, Հաբսբուրգների տան առաջին կայսրը
- Մարգարիտա Ավստրիացի (մոտ 1416–1486 թթ.), Հաբսբուրգների տան անդամ, Սաքսոնիայի կուրֆյուստ Ֆրիդրիխ II-ի կինը։ Ֆրիդրիխ III-ի քույրն էր
- Ավստրիայի էրցհերցոգ Զիգմունդ (1427–1496 թթ.), Ավստրիայի էրցհերցոգը Հաբսբուրգների տնից և Տիրոլի կառավարիչը 1446-1490 թթ.
- Էլիզաբեթ Բրանդենբուրգցի (1510–1558 թթ.), Հոհենցոլերնների տոհմի արքայադուստրը և Բրանդենբուրգի մարկկոմսը
- Անտուան Պերենո դե Գրավելա (1517–1586 թթ.), բուրգունդիացի պետական գործիչ, դարձել է կարդինալ և շարունակել իր հոր գործունեությունը որպես Իսպանիայում Հաբսբուրգների դինաստիայի առաջատար նախարար
- Եկատերինա Ավստրիացի, Լեհաստանի թագունի (1533–1572 թթ.), Ֆերդինանդ I կայսրի և Աննա Յագելոնկայի 5-րդ զավակը
- Յակոբ Ռեգնարտ (1540-ականներ–1599 թ.), Վերածննդի շրջանի ֆլամանդական կոմպոզիտոր, գրել է հոգևոր և աշխարհիկ երգեր
- Ադամ Թաններ (1572–1632 թթ.), մաթեմատիկայի և փիլիսոփայության ճիզվիտ դասախոս։ Նրա անունով է կոչվում Լուսնի համանուն խառնարանը
- Աննա Տիրոլցի (1585–1618 թթ.), ծնունդով՝ Ավստրիայի էրցհերցոգ և Հաբսբուրգների տոհմի Տիրոլի ճյուղի անդամ, իսկ ամուսնությամբ՝ Սրբազան Հռոմեական կայսրության կայսրուհի
- Վիլիամ Յանգ (մահացել է 1662 թ.), անգլիացի վիոլահար և բարոկկո ժամանակաշրջանի կոմպոզիտոր, որն աշխատել է Ֆերդինանդ Կառլ Ավստրիացու արքունիքում (Ինսբրուքում)
1600-1700 թթ.
խմբագրել- Յոհան Պաուլ Շոր (1615–1674 թթ.), արտիստ, Հռոմում հայտնի էր Ջիովաննի Պաոլո Տեդեսկո անվամբ
- Իզաբելլա Կլարա Ավստրիացի (1629–1685 թթ.), ծնունդով՝ Ավստրիայի էրցհերցոգ և Հաբսբուրգների տոհմի Տիրոլի ճյուղի անդամ
- Զիգիզմունդ Ֆրանց Ավստրիացի (1630–1665 թթ.), Առաջավոր Ավստրիայի, ներառյալ Տիրոլի կառավարիչ
- Մարիա Լեոպոլդի Ավստրիացի (1632–1649 թթ.), ծնունդով՝ Ավստրիայի էրցհերցոգ և Հաբսբուրգների տոհմի Տիրոլի ճյուղի անդամ, Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆերդինանդ IIIի երկրորդ կինը
- Էրցհերցոգ Կլավդիա Ֆելիցիտա Ավստրիացի (1653–1676 թթ.), ծնունդով՝ Ավստրիայի էրցհերցոգ, իսկ ամուսնությամբ՝ Սրբազան Հռոմեական կայսրության կայսրուհի և Լեոպոլդ I-ի երկրորդ կինը
- Ֆերդինանդ Յոհան Ադամ ֆոն Պեռնո, Ռոզենաուի կոմս (1660–1731 թթ.), ավստրիացի թռչնաբան
- Լեոպոլդ I (1679–1729 թթ.), մականունը՝ Բարեսիրտ, Լոթարինգիայի և Բարի հորցոգ 1690 թվականից
- Միշել Իգնաց Միլդորֆեր (1690–1747 թթ.), նկարիչ, նկարել է հիմնականում գրոնական թեմայով կտավներ
1700-1850 թթ.
խմբագրել- Յոզեֆ Իգնաց Միլդորֆեր (1719–1775 թթ.), որմնանկարիչ
- Ֆրանց Էդմունդ Վեիրոտտեր (1733–1771 թթ.), հիմնականում բնապատկերներիչ և ծովանկարիչ, գծանկարիչ և փորագրիչ
- Յոհան Նեպոմուկ ֆոն Լայխարտինգ (1754–1797 թթ.), միջատաբան և բնական գիտությունների դասախոս Ինսբրուքում
- Իգնաց Անտոն ֆոն Ինդերմաուեր (1759–1796 թթ.), ազնվական, սպանվել է գյուղացիական ապստամբության ժամանակ
- Յոզեֆ Սփեկբախեր (1767-1820 թթ.), Նապոլեոնի դեմ ուղղված Տիրոլի ապստամբությունը գլխավորող գործիչ
- Յոզեֆ Հորմայր (1781/2–1848) թթ., ավստրիացի և գերմանացի պետական գործիչ, պատմաբան
- Վիլիբալդ Սվիբերտ Յոզեֆ Գոթլիեբ ֆոն Բեսսեր (1784–1842 թթ.), Ավստրիայում ծնված բուսաբան, ով աշխատել է հիմնականում արևմտյան Ուկրաինայում
- Հերման ֆոն Գիլմ (1812–1864 թթ.), իրավաբան և բանաստեղծ
- Վինցենց Մարիա Գրիդլեր (1823 թ., Թելֆս–1912 թ.), դոմինիկյան վանական, կլասիցիստ, փիլիսոփա աստվածաբան և նատուրալիստ
- Ջորջ Մադեր (1824–1881 թթ.), ավստրիացի նկարիչ
- Ֆիլիպ Սառլայ (1826-1908 թթ.), հեռագրային ծառայության տնօրեն, տեխնոլոգիական և գիտական ռահվիրա
- Լեոպոլդ Պֆաունդլեր (1839–1920 թթ.), ֆիզիկոս և քիմիկոս, հայտնի է գազերի կինետիկ տեսությամբ
- Իգնատիուս Կլոց (1843–1911 թթ.), ամերիկյան ֆերմեր և քաղաքական գործիչ Վիսկոնսինում
- Գեորգ Լյուգեր (1849–1923 թթ.), ավստրիացի նախագծող, նախագծել է Լյուգեր ատրճանակը
1850-1880 թթ.
խմբագրել- Էդգար Մեյեր (1853–1925 թթ.), նկարիչ, կառուցել է ամրոց և զբաղվել քաղաքականությամբ
- Օսվալդ Ռիդլիխ (1858 թ., Ինսբրուք–1944 թ.), պատմաբան և արխիվագետ պատմության օժանդակ գիտության ոլորտում
- [[հայնրիխ Շենքլ (1859 թ., Ինսբրուք-1919 թ.), դասական բանասեր, դասական բանասեր Կառլ Շենքլի որդին
- Կառլ Շյոնհեր (1867-1943 թթ.), ավստրիացի գրող
- Էրվին Փայր (1871–1946 թթ.), վիրաբույժ, նրա անունով է կոչվում Սփայրի հիվանդությունը
- Մայնհարդ ֆոն Պֆաունդլեր (1872–1947 թթ.), մանկաբույժ, ուսումնասիրել է հիվանդության դիաթեզային ասպեկտները
- Առնոլդ Դուրիգ (1872–1961 թթ.), ավստրիացի ֆիզիոլոգ, ուսումնասիրել է մեծ բարձրության վրա ապրող օրգանիզմները
- Հենրի Թաաֆե (1872–1928 թթ.), հողատեր, կրել է Ավստրիայի և Իռլանդիայի ժառանգական տիտղոսներ, որոնցից զրկվել է 1919 թ.
1880-1900 թթ.
խմբագրել- Միմի Գշտյոտներ-Աուեր (1886–1977 թթ.), ավստրիացի դերասանուհի
- Կլեմենս Հոլցմայստեր (1886–1983 թթ.), ճարտարապետ և թատերական նկարիչ
- Ռաուլ Ստոյսավլևիչ (1887-1930 թթ.), առաջին համաշխարհային պատերազմում օդամարտի վարպետ
- Էրվին Ֆաբեր (1891–1989 թթ.), առաջնակարգ դերասան Մյունխենում, ուշ 1970-ականներին խաղացել է Ռեզիդենց թատրոնում
- Դիանա Բուդիսավլևիչ (1891–1978 թթ.), մարդասեր, որը մեծ օգնություն է ցուցաբերել Հարավսլավիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ
- Օտտո Հոֆման (1896–1982 թթ.), Նացիստական Գերմանիայի Ազգության և բնակության հարցերով ՍՍ-ի գլխավոր վարչության տնօրեն, դատապարտվել է 25 տարի ազատազրկման 1948 թ. պատերազմական հացագործությունների համար, համաներմամբ ազատ է արձակվել 1954 թ.
- Իգո Սիմ (1896–1941 թթ.), Ավստրիայում ծնված լեհ դերասան, համագործակցել է Նացիստական Գերմանիայի հետ
- Յակոբ Գափ (1897-1943 թթ.), հռոմեական կաթոլիկ եկեղեցու քահանա և մարիանիստ
- Օտտո Նեյգեբաուեր (1899–1990 թթ.), ավստրիացի-ամերիկացի մաթեմատիկոս և գիտության պատմաբան
1900-1918 թթ.
խմբագրել- Կառլ-Հայնց Շտրոտ (1902–1989 թթ.), դերասան և ռեժիսոր, 1931-1989 թթ. խաղացել է 60 ֆիլմում
- Հադի Պֆայֆեր (1906–2002 թթ.), ավստրիացի, հետագայում գերմանացի ալպյան դահուկորդ, մասնակցել է 1936 թ. ձմեռային օլիմպիական խաղերին
- Բրունո դե Ֆինետտի (1906–1985 թթ.), իտալացի հավանականության տեսության մասնագետ, վիճակագիր, հայտնի է հավանականության կոնցեպցիայով
- Ռոդերիխ Մենցել (1907–1987 թթ.), սիրողական թենիսիստ, գրող և լրագրող
- Կարոլին Շայմփֆլյուգ (1908–?), ավստրիացի և հետագայում իտալացի սահնակային սպորտի մարզիկ, մասնակցել է մրցումների 1920-1950-ական թվականներին
- Ռոբերտ Բեռնարդիս (1908–1944 թթ.), ազատամարտիկ, մասնակցել է Ադոլֆ Հիտլերին սպանելու նպատակով 1944 թ. հուլիսի 20-ի դավադրությանը
- Կառլ Գրուբեր (1909–1995 թթ.), ավստրիացի քաղաքական գործիչ և դիվանագետ
- Գուստավ Լանչներ (1910–2011 թթ.), ալպյան դահուկորդ, մասնակցել է 1936 թ. ձմեռային օլիմպիական խաղերին
- Անտոն Մալոթ (1912–2002 թթ.), Թերեզիենշտադտ համակենտրոնացման ճամբարի կառավարիչ
- Էրիխ Էլիսկազես (1913–1997 թթ.), շախմատի գրոսմայստեր 1930-1940-ական թվականներին, հանդես է եկել Ավստրիայի, Գերմանիայի և Արգենտինայի դրոշի ներքո
- Հայնրիխ Բերման (1915–1999 թթ.), ժամանակակից համայնապատրեային քարտեզի ստեղծողը, ծնվել է նկարիչների և քանդակագործների ընտանիքում
- Պյոտր Դեմանտ (1918–2006 թթ.), ռուս գրող և հասարակական գործիչ
1918-1930 թթ.
խմբագրել- Կանստանցիա Մանցիարլի (1920-1945 թթ.), Ադոլֆ Հիտլերի խոհարար/դիետոլոգը մինչև 1945 թ.՝ նրա վերջին օրերը Բեռլինում
- Յուդիթ Հալցմայստեր (1920–2008 թ.), դերասանուհի, ամուսնացել է դերասան Քուրդ Յուրգենսի հետ
- Ռայնհոլդ Շտեխեր (1921–2013 թթ.), Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, 1980-1997 թթ.՝ Ինսբրուքի թեմի եպիսկոպոս
- Օտմար Զույտներ (1922–2010 թթ.), դիրիժոր, անցկացրել է պրոֆեսիոնալ կարիերայի մեծ մասը հարավային Գերմանիայում, 1960-1964 թթ.՝ Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր
- Մայնհարդ Միխայիլ Մոզեր (1924–2002 թթ.), սնկամարմնի մասնագետ, ուսումնասիրել է Agaricales սնկերի դասակարգումը, քիմիական կազմն ու թունավորությունը
- Հերման Բուլ (1924–1957 թթ.), լեռնագնաց, համարվում է բոլոր ժամանակների լավագույն լեռնագնացներից մեկը
- Էգոն Շյոպֆ (ծնվ. 1925 թ.), ալպյան դահուկորդ, մասնակցել է 1948 և 1952 թթ. ձմեռային օլիմպիական խաղերին
- Դիետմար Շյոնհեր (1926–2014 թթ.), ավստրիացի դերասան
- Իլզա ֆոն Ալպենհայմ (ծնվ. 1927 թ.), ավստրիացի դաշնակահարուհի
- Դրագմար Ռոմ (ծնվ. 1928 թ.), նախկին ալպյան դահուկորդ, ստացել է երկու ոսկյա մեդալ 1950 թ. լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջմություններին
- Վալտեր Շթայնեգեր (ծնվ. 1928 թ.), նախկին դահուկացատկորդ, ով մասնակցել է 1952 թ. ձմեռային օլիմպիական խաղերին
- Վիլիամ Բերգեր (դերասան) (ծնվ. 1928-1993 թթ.), ավստրիացի-ամերիկացի դերասան
- Դոկտոր Քրիստիան Շվարց-Շիլինգ (ծնվ. 1930 թ.), գերմանացի քաղաքական գործիչ, ձեռնարկատեր, բարերար, նորարար մեդիայի և հեռահաղորդակցության ոլորտում
1930-1955 թթ.
խմբագրել- Արքայազն Յոհան Հայնրիխ (1931–2010 թթ.), Սաքս-Քոբուրգի և Գոթա-Կոհարի տոհմի արքայազն
- Էրիխ Ուրբաններ (1936 թ), ավստրիացի կոմպոզիտոր և ուսուցիչ
- Ֆրից Դինքհաուզեր (1940 թ.), քաղաքական գործիչ, մուրճ նետող և բոբսլեյեր 1968 թ. ձմեռային օլիմպիական խաղերում
- Մարչելլո Սպատաֆորա (1941 թ.), իտալացի դիվանագետ, նախկինում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը Իտալիայում
- Կլաուս Ռիեդլե (1941 թ.), գերմանացի էլեկտրատեխնիկ, ներդրում է ունեցել էլեկտրաէներգիայի արտադրության համար ավելի արդյունավետ գազի տուրբինների մշակման մեջ
- Փիթեր Նոեվեր (1941 թ.), դիզայներ և արվեստի, ճարտարապետության և մեդիայի համադրող
- Գերհարդ Պֆանցելտեր (1943 թ.), նշանավոր ավստրիացի դիվանագետ
- Քրիստիան Բրեգեր (1945 թ.), ավստրիացի կինեմատոգրաֆիստ
- Ռադու Մալֆատտի (1946 թ.), տրոմբոն նվագող և կոմպոզիտոր
- Պրոֆեսոր Հերբերտ Լոխս, (1946–2015 թթ.), բժշկության դոկտոր, նշանավոր գերմանացի և ավստրիացի բժիշտ և գիտնական
- Առնոլդ Շվարցնեգեր (1947 թ.), ավստրիացի-ամերիկացի դերասան, քաղաքական գործիչ
- Հելգա Անդերս (1948–1986 թթ.), ավստրիացի հեռուստատեսային դերասանուհի
- Գերթ Էլզասեր (1949 թ.), սկելետոնի մարզիկ, ով մասնակցել է 1980-ականների մրցումներին
- Փիթեր Ցոլլեր (1952 թ.), տեսաբան-ֆիզիկոս և դասախոս Ինսբրուքի համալսարանում
- Անդրեաս Մայսլինգեր (1955 թ.), ավստրիացի պատմաբան և Ավստրիական հոլոքոստի հիշատակի ծառայության հիմնադիր
- Գաբրիելե Զիմա (1955–2016 թթ.), օպերային երգչուհի
1955 թ. մինչև նագույն ժամանակներ
խմբագրել- Վոլֆգանգ Շեֆլեր (գյուտարար) (1956 թ.), գյուտարար, ստեղծել է անդրադարձնող ամաններ, որոնք կուտակում են արևային էներգիան՝ կերակուր պատրաստելու համար և աշխարհի առաջին արևային էներգիայով աշխատող դիակիզարանը
- Գաբրիելե Ֆոնտանա (1958 թ.), ավստրիացի օպերային երգչուհի, սոպրանո
- Ֆրանց Մարքս (1963 թ.), ըմբշամարտիկ, որակավորվել է Բարսելոնայում ամառային օլիմպիական խաղերի համար
- Քրիստիան Շպիելման (1963 թ.), ֆիզիկոս և պրոֆեսոր Ենայի համալսարանում
- Թոմաս Լարխեր (1963 թ.), ավստրիացի կոմպոզիտոր և դաշնակահար
- Մարկուս Պրոկ (1964 թ.), սահնակորդ, ով 1983-2002 թթ. մասնակցել է մրցումների
- Արմին Վոլֆ (1966 թ.), լրագրող և հեռուստահաղորդավար
- Եվա Լինդ (1966 թ.), օպերային երգչուհի, սոպրանո
- Արքայազն Յոհան (Սաքս-Կոբուրգ և Գոթա) (1969–1987 թթ.), գերմանացի արքայազն Սաքս-Կոբուրգի և Գոթա-Կոհարիի տոհմից
- Բերնարդ Լանդաուեր (1970 թ.), կոնտրտենոր
- Գաբրել Քուհն (1972 թ.), Շվեդիայում ապրող քաղաքական գրող և թարգմանիչ
- Ալեքսանդր Մարկովիչ (1975 թ.), սերբ դիրիժոր, Տիրոլի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր
- Բարբարա Շետտ (1976 թ.), ավստրիացի թենիսիստ և սպորտային մեկնաբան
- Ռենե Բենկո (1977 թ.), անշարժ գույքի ներդրող և Signa Holding ընկերության հիմնադիր
- Ալիս Թումլեր (1978 թ.), հեռուստահաղորդավար
- Գեորգ Նոյհաուզեր (1982 թ.), Serenity խմբի երգիչ
- Մանու Դելագո (1984 թ.), լոնդոնաբնակ հանգահար, հարվածային գործիքներ նվագող և կոմպոզիտոր
- Ֆրից Դոպֆեր (1987 թ.), աշխարհի առաջնությանը մասնակցած ալպյան դահուկորդ, մասնագիտացել է մեծ սլալոմի և սլալոմի մեջ
- Դավիդ Լամա (1990–2019 թթ.), ժայռամագլցող և լեռնագնաց
- Ամիրա էլ Սայիդ (1991 թ.), եգիպտացի-ավստրիացի դերասանուհի և գրող
- Նաթան Թրենտ (1992 թ.), ավստրիացի երաժիշտ, ներկայացրել է Ավստրիան Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում
- Սուսաննա Կուրցթալեր (1995 թ.), բիաթլոնիստ
- Վանեսսա Հերցոգ (1995 թ.), չմշկավազորդ
- Վիկտորիա Սվարովսկի (1994 թ.), երգիչ, հեռուստահաղորդավար (Let's Dance Germany), Սվարովսկու կայսրության միլիարդատեր ժառանգորդուհի
Միջազգային հարաբերություններ
խմբագրելՔույր քաղաքներ
խմբագրել- Ֆրայբուրգ, Գերմանիա (1963 թ.)
- Գրենոբլ,, Օվրեն-Ռոն-Ալպեր, Ֆրանսիա (1963 թ.)[26]
- Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա (1980 թ.)[27]
- Օլբորգ, Դանիա (1982 թ.)[28][29]
- Թբիլիսի, Վրաստան (1982 թ.)[30]
- Օմատի (քաղաք), Ճապոնիա, (1985 թ.)[31]
- Նոր Օռլեան, ԱՄՆ (1995 թ.)
Գործընկերություններ
խմբագրելԱվստրիայի արտասահմանյան ծառայություն
խմբագրելԱվստրիայի արտասահմանյան ծառայությունը հասարակական կազմակերպություն է, որը 85 կազմակերպություններում և 35 երկրներում տեղեր է հատկացնում ավստրիական լրացուցիչ պետական ծառայության համար հոլոքոստի հիշողության, սոցիալական ծառայության և խախաղության ծառայության բնակավառում։ Այն հիմնադրվել է 1998 թ. Ինսբրուքում Անդրեաս Մասլինգերի և Անդրեաս Հյորթնագլի կողմից։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- Մեջբերումներ
- ↑ Planet, Lonely. «History of Innsbruck - Lonely Planet Travel Information». lonelyplanet.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
- ↑ Chizzali. Tyrol: Impressions of Tyrol. (Innsbruck: Alpina Printers and Publishers), p. 5
- ↑ Die postalischen Abstempelungen auf den österreichischen Postwertzeichen-Ausgaben 1867, 1883 und 1890, Wilhelm KLEIN, 1967
- ↑ Reynolds, Churchill, et al. The Story of the Great War, vol. 14. (New York: Collier and Son, 1919)
- ↑ «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Innsbruck Climate & Temperature». innsbruck.climatemps.com.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑
«Klimamittel 1981–2010: Lufttemperatur» (German). Central Institute for Meteorology and Geodynamics. Արխիվացված է օրիգինալից 21 October 2019-ին. Վերցված է 9 November 2019-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑
«Klimamittel 1981–2010: Niederschlag» (German). Central Institute for Meteorology and Geodynamics. Արխիվացված է օրիգինալից 29 December 2014-ին. Վերցված է 9 November 2019-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑
«Klimamittel 1981–2010: Schnee» (German). Central Institute for Meteorology and Geodynamics. Արխիվացված է օրիգինալից 29 December 2014-ին. Վերցված է 9 November 2019-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑
«Klimamittel 1981–2010: Luftfeuchtigkeit» (German). Central Institute for Meteorology and Geodynamics. Արխիվացված է օրիգինալից 21 October 2019-ին. Վերցված է 9 November 2019-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑
«Klimamittel 1981–2010: Strahlung» (German). Central Institute for Meteorology and Geodynamics. Արխիվացված է օրիգինալից 29 December 2014-ին. Վերցված է 9 November 2019-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑
«Station Innsbruck» (French). Météo Climat. Վերցված է 9 November 2019-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 14,0 14,1 «Klimadaten von Österreich 1971–2000» (German). Central Institute for Meteorology and Geodynamics. Արխիվացված է օրիգինալից 12 October 2019-ին. Վերցված է 20 October 2019-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Landesrecht Tirol: Stadtrecht der Landeshauptstadt Innsbruck 1975 § 2». Rechts Informations System (RIS), Bundeskanzleramt Österreich. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Räumliches Bezugssystem: Referat Statistik und Berichtswesen, Innsbruck». Landeshauptstadt Innsbruck. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Registerzählung vom 31. Oktober 2011, Bevölkerung nach Ortschaften, Innsbruck (70101)» (PDF). Statistik Austria. 2013 թ․ հուլիսի 31.
- ↑ «International Olympic Committee – News». Olympic.org. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Climbing, Austria. «Kletter-WM Innsbruck Tirol 2018: IFSC Climbing World Championships». Innsbruck / Tirol 2018. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Gemeinde auf einen Blick» (PDF). Statistik Austria. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «City Statistics Illustrated». ec.europa.eu/eurostat. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Regionales BIP und Hauptaggregate nach Wirtschaftsbereichen und 35 NUTS 3-Regionen». statistik.at. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «In Salzburg und Innsbruck ist Wohnraum teurer als in Wien». presse.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Hungerburgbahn Innsbruck».
- ↑ «IF130 Hungerburgbahn». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Jérôme Steffenino, Marguerite Masson. «Ville de Grenoble –Coopérations et villes jumelles». Grenoble.fr. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Fraternity cities on Sarajevo Official Web Site». © City of Sarajevo 2001–2008. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Aalborg Twin Towns». Europeprize.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Aalborg Kommune – Venskabsbyer». 2007 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Tbilisi Sister Cities». Tbilisi City Hall. Tbilisi Municipal Portal. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|work=
- ↑ 友好・姉妹都市. Omachi City Hall (Japanese). Omachi Municipal Office. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Kraków - Miasta Partnerskie» [Kraków -Partnership Cities]. Miejska Platforma Internetowa Magiczny Kraków (Polish). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
- Գրականություն
- Krakover, Shaul; Borsdorf, Axel (2000). «Spatial dynamics of urban expansion: The case of Innsbruck, Austria». Die Erde. 131 (2): 125–141. Վերցված է 2014 թ․ հունիսի 7-ին.
- Bousfield, Jonathan; Humphreys, Rob (2001). The Rough Guide to Austria. London: Rough Guides. ISBN 978-1858280592.
- City Guides: Innsbruck. Vienna: Freytag-Berndt. 1999. ISBN 978-3850849111.
- Maier, Dieter (1998). Insight Guide Austria. Singapore: APA Publications. ISBN 978-0887296109.
- Parsons, Nicholas T. (2000). Blue Guide Austria (Fourth ed.). London: A & C Black Publishers Ltd. ISBN 978-0393320176.
- Schulte-Peevers, Andrea (2007). Alison Coupe (ed.). Michelin Green Guide Austria. London: Michelin Travel & Lifestyle. ISBN 978-2067123250.
Հետագա ընթերցում
խմբագրել- 19-րդ դարի հրատարակություններ
- «Innsbruck», Southern Germany and Austria (2nd ed.), Coblenz: Karl Baedeker, 1871, OCLC 4090237, OL 20619468M
- 20-րդ դարի հրատարակություններ
- «Innsbruck», Guide through Germany, Austria-Hungary, Switzerland, Italy, France, Belgium, Holland, the United Kingdom, Spain, Portugal, &c (9th ed.), Berlin: J.H. Herz, 1908, OCLC 36795367
- «Innsbruck», The Encyclopædia Britannica (11th ed.), New York: Encyclopædia Britannica, 1910, OCLC 14782424
- «Innsbruck», Austria-Hungary (11th ed.), Leipzig: Karl Baedeker, 1911, OL 18759934M
Արտաքին հղումներ
խմբագրել- Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 14 (11th ed.). 1911. .
- Innsbruck.at Ինսբրուքի պաշտոնական կայք
- Innsbruck.info Զբոսաշրջային վարչություն
- tirolerabend.info Տիրոլյան երեկույթներ Ինսբրուքում
- IVB Հասարակական տրանսպորտի պաշտոնական կայք
- Innsbruck Photos 2008
- Collection of photograph of Hafelekar mountain above Innsbruck
- www.provinnsbruck.at Համայնքային բլոգ
- www.all-inn.at Ինսբրուքի ուղեցույց
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինսբրուք» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 348)։ |