Էռնստ Հենրիխ Վեբեր
Էռնստ Հենրիխ Վեբեր (գերմ.՝ Ernst Heinrich Weber, հունիսի 24, 1795[1][2][3][…], Վիտենբերգ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5][6][…] - հունվարի 26, 1878[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][7][8][…]), գերմանացի հոգեֆիզիոլոգ և անատոմիստ։
Էռնստ Հենրիխ Վեբեր գերմ.՝ Ernst Heinrich Weber | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1795[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիտենբերգ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5][6][…] |
Մահացել է | հունվարի 26, 1878[1][2][3][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4][7][8][…] |
Քաղաքացիություն | Սաքսոնիայի թագավորություն |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրթություն | Լայպցիգի համալսարան և Հալլե-Վիտենբերգի համալսարան |
Կոչում | պրոֆեսոր[9] |
Մասնագիտություն | հոգեբան, բժիշկ, ֆիզիոլոգ, անատոմ, ֆիզիկոս, վիճակագրագետ և աստղագետ |
Աշխատավայր | Լայպցիգի համալսարան[9] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[11] |
Ernst Heinrich Weber Վիքիպահեստում |
Ֆիզիկոս Վիլհելմ Վեբերի եղբայրը։
Գերմանական «Լեոպոլդինա» բնագետների ակադեմիայի անդամ (1858)[12], Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (1862)[13], Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից-անդամ (1869)։
Կենսագրություն
խմբագրելԿրթությունը ստացել է Լայպցիգի համալսարանում, որտեղ 1818 թվականին եղել է անատոմիայի ամբիոնի, անատոմիայի և ֆիզիոլոգիայի ֆակուլտետի բաժնի պրոֆեսոր։
Վեբերին են պատկանում շատ գիատական աշխատոություններ՝ անատոմիայի ինչպես նաև կենդանիների ֆիզիոլոգիայի զարգացման մասին (մարդու շարժման մեխանիզմ, ճնշման տեղայնացում, ջերմաստիճանի և տեղի ազդեցությունը մարդու մաշկի վրա), այսինքն զգայունությունների խնդիրների մասին (հիմնականում մաշկային և մկանային)։
Զգայական օրգանների փորձարարական ուսումնասիրությունների համար Վեբերը մշակել է մի շարք մեթոդներ և գործիքներ (դրանցից մի քանիսը օգտագործվել են XXI դարում, օրինակ՝ «Վեբերի կարկին» գործիքը մարդու մաշկի զգայունության շեմը որոշելու համար)։ Վեբերը առաջ է քաշել արտաքին ֆիզիկական ազդակի ազդեցության ուժի և նրա կողմից առաջացրած զգացողությունների միջև օրինաչափ հարաբերակցության առկայություն մասին գաղափարը (ինչը արտացոլվում է Վեբեր-Ֆեխների օրենքում)։
Մշակված գործիքի՝ էստեզիոմետրի (Վեբերի կարկին) օգնությամբ անց է կացրել մաշկի զգայունության վերաբերյալ փորձեր։ Մաշկի հետ սարքի շփման երկու կետերի միջև հեռավորությունը մեծացնելով որոշել է, թե որ հեռավորության վրա խթանումը կորոշվի որպես երկու առանձին կետ։ Վեբերը որոշել է, որ մաշկի տարբեր կետեր ունեն տարբեր զգայություններ։
Նրա անունով է կոչվում որոշ ձկների զգայական օրգանը՝«Վեբերի ապարատ», որի միջոցով հասկանում են իրենց լողափամփուշտի գազով լցվելու աստիճանը։
Նրա աշխատությունները սկիզբ են դրել հոգեֆիզիկային և փորձարարական հոգեբանությանը։
1845 թվականին, եղբոր՝ Էդուրդ Վեբերի հետ, բացահայտեց թափառող նյարդի արգելակող ազդեցությունը սրտի աշխատանքի վրա, որը սկիզբ հանդիասացավ «արգելակումը որպես ֆիզիոլոգիական երևույթ» հասկացությանը։
Հանդիսանալով հոգեբանական ազդեցությունների բնագիտական բացատրության կողմանկից, Վեբերը քննադատում էր [[Զգայարանների սպեցիֆիկ էներգիայի օրենք|«զգայարանների առանձնահատուկ էներգիայի» սկզբունքը՝ հերքելով հոգեբանական գործողությունների կախվածությունը արտաքին խթաններից։
Աշխատություններ
խմբագրել- «Anatomia comparata nervi sympatici» (1817),
- «De aure et auditu hominis et animalium» (1820),
- «Tractatus de motuiridis» (1822):
Համագործակցելով եղբայրների՝ Վիլհելմ Էդուարդ Վեբերի և Եդուարդ Ֆրիդրիխ Վեբերի հետ (1806—1871).
- «Die Wellenlehre» (1825),
- «Zusätze zur Lehre v. Bau und v. d. Verrichtung der Geschlechtsorgane» (1846),
- «Die Lehre v. Tastsinn und Gemeingefühl» (1851):
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Вебер Эрнст Генрих // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.frontiersin.org/Journal/10.3389/neuro.05.023.2009/full
- ↑ 6,0 6,1 6,2 http://search.credoreference.com/content/topic/weber_wilhelm_eduard_1804_1891
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.britannica.com/EBchecked/topic/638544/Ernst-Heinrich-Weber
- ↑ 8,0 8,1 8,2 http://users.ipfw.edu/abbott/120/thresholds.html
- ↑ 9,0 9,1 Вебер, Эрнст-Генрих (ռուս.) // Варлен — Венглейн (БСЭ1) — 1928. — Т. 9. — С. 131.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 374.
- ↑ www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ Ernst Heinrich Weber(գերմ.)
- ↑ Weber; Ernst Heinrich (1795 - 1878) Արխիվացված 2020-06-06 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնստ Հենրիխ Վեբեր» հոդվածին։ |