Թափառող նյարդ
Թափառող նյարդ, (պատմականորեն հայտնի որպես ստամոքսաթոքային նյարդ), գանգային նյարդերի 10-րդ զույգն է, որը կատարում է սրտի, թոքերի, մարսողական ուղու պարասիմպատիկ նյարդավորումը։ Թափառող նյարդերը հիշատակվում են եզակի թվով։ Այն մարդու մարմնի վեգետատիվ նյարդային համակարգի ամենաերկար նյարդն է։ Թափառող նյարդի վերջնամասը հայտնի է որպես սպինալ հավելյալ կորիզ[2]։
Թափառող նյարդ | |
---|---|
Լեզվաըմպանային, թափառող և հավելյալ նյարդերի վերին հատվածները | |
Լատիներեն անվանում | nervus vagus |
Ենթադաս | Գլխուղեղային նյարդեր[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Նյարդավորում | Փափուկ քիմքը բարձրացնող, սալպինգոըմպանային մկան, քմալեզվային մկան, քմաըմպանային մկան, ըմպանային վերին, միջին և ստորին սեղմիչներ, ընդերային օրգաններ |
Գրանցամատյաններ | |
MeSH | D014630 |
Կառուցվածք
խմբագրելԹափառող նյարդը դուրս է գալիս երկարավուն ուղեղից՝ օլիվայի և ուղեղիկային ստորին ոտիկի միջև։ Հետագայում ձգվում է դեպի լծային անցք, մտնում է ներքին քնային զարկերակի և ներքին լծային երակի միջև, որից հետո գնում է դեպի պարանոզ, կրծքավանդակ և որովայն։ Որովայնում այն նյարդավորում է ընդերային օրգանները և հասնում է հաստ աղուն։ Տարբեր օրգանների նյարդավորելուց բացի, թափառող նյարդը 80%-90%-ով կազմված է զգայական ճյուղերից, որոնք բերում են զգայական տեղեկատվություն մարդմնի օրգանների վիճակի մասին դեպի կենտրոնական նյարդային համակարգ[3]։ Աջ և ձախ թափառող նյարդերը դուրս են գալիս գանգի խոռոչից լծային անցքով՝ մտնելով ներքին և արտաքին քնային զարկերակների միջև, իսկ հետագայում անցնում է ընդհանուր քնային զարկերակից հետկողմնային դիրքով։ Ընդերային զգայական նեյրոնները տեղակայված են թափառող նյարդի ստորին կորիզում՝ երկկողմանի (հանգուցային գանգլիոն)։
Աջ թափառող նյարդը տալիս է սկիզբ կոկորդային հետադարձ նյարդին, որը պտույտ է կատարում աջ ենթաանրակային զարկերակի շուրջ և բարձրանում է դեպի պարանոց՝ շնչափողի և կերակրափողի միջև։ Աջ թափառող նյարդը հետագայում խաչվում է աջ ենթաանրակային զարկերակի առջևում, հետո տեղակայվում է վերին սիներակի հետևում, իջնում է աջ հիմնական բրոնխի հետևում և տալիս է ճյուղեր սրտային, թոքային և կերակրափողային հյուսակներին։ Այն ձևավորում է թափառող նյարդի հետին ցողունը կերակրափողի ստորին հատվածում և մտնում է ստոծանի՝ կերակրափողային անցքով։
Ձախ թափառող նյարդը մտնում է կրծքավանդակ ձախ ընդհանուր քնային զարկերակի և ձախ ենթաանրակային զարկերակի միջև, ինչից հետո իջնում է դեպի աորտայի աղեղ։ Այն տալիս է սկիզբ ձախ կոկորդային հետադարձ նյարդին, որը պտտվում է աորտայի աղեղի միջև զարկերակային կապանից ձախ և բարձրանում է շնչափողի և կերակրափողի միջև։ Ձախ թափառող նյարդը հետագայում սկիզբ է տալիս սրտային ճյուղերին, բաժանվում է թոքային հյուսակի, շարունակվում է դեպի կերակրափողային հյուսակ և մտնում է որովայն որպես թափառող նյարդի առաջային ցողուն։
Ճյուղեր
խմբագրել- Ըմպանային նյարդ
- Վերին կոկորդային նյարդ
- Թափառող նյարդի պարանոցային վերին սրտային ճյուղեր
- Թափառող նյարդի պարանոցային ստորին սրտային ճյուղեր
- Հետադարձ կոկորդային նյարդ
- Կրծքային սրտային ճյուղեր
- Ճյուղեր թոքային հյուսակին
- Ճյուղեր կերակրափողային հյուսակին
- Թափառող նյարդի առաջային ցողուն
- Թափառող նյարդի հետին ցողուն
- Հերինգ-Բրեյերի ռեֆլեքս ալվեոլներում[4]
Թափառող նյարդը ընթանում է ընդհանուր քնային զարկերակին և ներքին լծային երակին զուգահեռ՝ քնային փակեղի ներսում։
Կորիզներ
խմբագրելԹափառող նյարդը պարունակում է աքսոններ, որոնք սկիզբ են առնում երկարավուն ուղեղում եղած չորս կորիզներից՝
- Թափառող նյարդի մեջքային կորիզ – ուղարկում է պարասիմպատիկ ազդակներ ընդերքին՝ հատկապես աղիներին
- Երկակի կորիզ – տալիս է նախահանգուցային պարասիմպատիկ ճյուղեր, որոնք նյարդավորում են սիրտը։
- Եզակի կորիզ – ստանում է համի զգայություն և զգայություն ներքին օրգաններից։
- Ողնուղեղի եռորյակ կորիզ – ստանում է խորը հպման, ցավի, արտաքին ականջի ջերմության զգայություն։ Ստանում է զգայություն հետին գանգափոսի կարծրենուց, կոկորդի լորձաթաղանթից։
Զարգացում
խմբագրելԳործառույթ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ Walker, H. Kenneth (1990). «Cranial Nerve XI: The Spinal Accessory Nerve». NCBI Bookshelf. PMID 21250228. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.(անգլ.)
- ↑ Berthoud HR, Neuhuber WL (December 2000). «Functional and chemical anatomy of the afferent vagal system». Autonomic Neuroscience. 85 (1–3): 1–17. doi:10.1016/S1566-0702(00)00215-0. PMID 11189015.
- ↑ Dutschmann M, Bautista TG, Mörschel M, Dick TE (May 2014). «Learning to breathe: habituation of Hering-Breuer inflation reflex emerges with postnatal brainstem maturation». Respiratory Physiology & Neurobiology. 195: 44–9. doi:10.1016/j.resp.2014.02.009. PMC 4111629. PMID 24566392.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թափառող նյարդ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 152)։ |