Երազ
Երազ, պատկերների, մտքերի, զգացմունքների և զգացումների հաջորդականություն, որը անկախ մեր կամքից տեղի է ունենում քնի որոշակի փուլերում[1]։ Երազների նպատակն ու բովանդակությունը ամբողջովին բացահայտված չէ, չնայած այն եղել է գիտական, փիլիսոփայական և կրոնական ուսումնասիրության առարկա մարդկության պատմության ընթացքում։ Երազի մեկնաբանումը դա երազներից ինչ-որ իմաստ քաղելու փորձ է։ Երազների գիտական ուսումնասիրությունը կոչվում է օնեիրոլոգիա (հունարեն՝ oneiron - «երազ» և հունարեն՝ logia- «ուսումնասիրություն»)[2]։
Երազները հիմնականում տեղի են ունենում քնի արագ աչքի շարժման (REM) փուլում, երբ ուղեղի ակտիվությունը մեծ է և նման է արթուն լինելուն։ REM քնի փուլի ընթացքում տեղի է ունենում աչքերի անընդհատ շարժում։ Երբեմն երազ կարելի է տեսնել նաև քնի այլ փուլերում, սակայն այս երազները ավելի աղոտ են և լավ չեն հիշվում[3]։ Երազների երկարությունը տարբեր է. դրանք կարող են տևել մի քանի վայրկյանից մինչև մոտ 20-30 րոպե[3]։ Ավելի հավանական է հիշել երազը, եթե մարդուն արթնացնում են երազի REM փուլում։ Միջին հաշվարկով մարդը մի գիշերվա ընթացքում կարող է տեսնել 3-5 երազ, բայց երբեմն դրանց թիվը կարող է հասնել 7-ի[4]. այնուամենայնիվ շատ երազներ անմիջապես կամ արագ մոռացվում են[5]։ Երազները ավելի երկար են տևում խորը քնելու ընթացքում։ 8 ժամ քնելու դեպքում հիմնականում երազ տեսնում ենք REM փուլի ընթացքում[6]։
Երազի նշանակության մասին կարծիքները տարբերվել են մշակույթից մշակույթ և փոխվել ժամանակի ընթացքում։ Շատերը հաստատում են Զիգմունդ Ֆրոյդի երազների տեսությունը - երազները բացահայտում են թաքնված ցանկություններն ու զգացմունքները։ Կան նաև այլ հայտնի տեսություններ այն մասին, որ երազները օգնում են հիշողության ձևավորմանն ու խնդիրներ լուծելուն, կամ դրանք ուղեղի հանկարծակի ակտիվացման արդյուք են[7]։
Զիգմունդ Ֆրոյդը, ով զարգացրել է հոգեվերլուծության հոգեբանական սկզբունքի տեսությունը, գրել է երազների տեսության և դրանց մեկնաբանությունների մասին վաղ դեռևս 1900-ականներին[8]։ Նա բացատրել է երազը որպես մարդու ցանկությունների և անհանգստությունների արտահայտում, որը հիմնականում կապված է մանկության տարիների ճնշված հիշողությունների ու սևեռուն մտքերի հետ։ Նա նաև ասում էր, որ ամեն երազ, անկախ իր բովանդակությունից, իրենից ներկայացնում է սեռական լարվածության թուլացում[9]։ Իր «Երազների մեկնաբանություն» (1899) աշխատության մեջ Ֆրոյդը զարգացրել է երազներ մեկանաբանելու հոգեբանական տեխնիկան և մշակել է մի շարք ուղեցույցներ հասկանալու երազների մեջ հանդիպող սիմվոլները։ Մեր ժամանակներում երազները կապվում են անգիտակցական մտքի հետ։ Դրանք կարող են տարբերվել սովորականից մինչև սյուրռեալիստական և տարօրինակ։ Երազները կարող են լինել վախ առաջացնող, հուզիչ, կախարդական, մելանխոլիկ, արկածային և սեռական բնույթի։ Երազում տեղի ունեցող իրադարձությունները երազը տեսնողի հսկողությունից դուրս են։ Սա չի վերաբերում միայն գիտակցված երազատեսությանը, որտեղ մարդը գիտակցում է, որ երազ է տեսնում[10]։ Երազները կարող են երբեմն ստեղծագործական միտք պարգևել մարդուն կամ ոգեշնչել վեջինիս[11]։
Մշակութային նշանակություն
խմբագրելՀնագույն պատմություն
խմբագրելԲնիկ ավստրալիացիների մոտ երազատեսությունը հասկացություն է հոգեպաշտության շրջանակներում, որը վերաբերում է անձի կամ խմբի ձևավորմանը[12]։
Հին Միջագետքում (հայտնի է նաև որպես Մեսոպոտամիա) բնակվող շումերները թողել են երազի մեկնաբանության ապացույցներ դեռևս մ.թ.ա. 3100 թվականին[13][14]։ Միջագետքի ամբողջ պատմության ընթացքում երազները մեծ կարևորություն են ներկայացրել գուշակությունների համար[14][15] և այդ տարածաշրջանի թագավորները մեծ ուշադրություն են դարձրել դրանց[13][14]։ Գուդեան՝ շումերական Լագաշ քաղաք-պետության թագավորը (թագավորել է մ.թ.ա. 2144-2124 թվականներին), վերակառուցել է Նինուրտայի տաճարը երազում այդ ամենը տեսնելուց հետո[14]։ Աքքադական Գիլգամեշ էպոսը պարունակում է բազմաթիվ արձանագրություններ երազի մարգարեական ուժի հետ կապված[14]։ Նախ Գիլգամեշը հենց ինքն է երազ տեսնում և կանխագուշակում է Էնկիդուի ժամանումը[14]։ Ավելի ուշ Էնկիդուն երազում տեսնում է, թե ինչպես հերոսները հանդիպում են հսկա Հումբաբայի հետ[14]։ Հնում հավատում էին, որ երազները երեբմն հնարավորություն են տալիս կապվել այլ աշխարհների հետ[14], որ հոգին կամ նրա ինչ-որ մասը անջատվում էր քնած մարդու մարմնից և իրականում այցելում այն վայրերը կամ այն անձանց, որոնց նա տեսել է քնի մեջ[16]։ Էպոսի 7-րդ մասում Էնկիդուն վերապատմում է Գիլգամեշին մի երազ, որում նա տեսել է, որ Անու, Էնլիլ և Շամաշ աստվածները նրան դատապարտում են մահվան[14]։ Նա նաև երազում այցելել է Անդրաշխարհ[14]։
Ասորական թագավոր Աշուրնազիրապալ 2-րդը (թագավորել է մ.թ.ա. 883-859 թվականներին) կառուցել է տաճար ի պատիվ Մամուի (հավանաբար երազների աստված) Խալուի մոտ Իմգուր-Էնլիլ կոչվող վայրում[14]։ Մեկ այլ ասորական թագավոր Աշուրբանիպալը (թագավորել է մ.թ.ա. 668-627 թվականներին) երազ է տեսել ռազմական հուսահատ մի իրավիճակում, որտեղ Իշտար աստվածուհին հայտնվել է իրեն և խոստացել, որ կառաջնորդի իրեն դեպի հաղթանակ[14]։ Բաբելոնացիները և ասորինեը բաժանում էին երազները 2 մասի. «լավ» երազներ, որ ուղարկում են աստվածները և «վատ» երազներ, որ ուղարկում են սատանաները[15]։ Կա Iškar Zaqīqu վերնագրով երազի կանխանշանների հավաքածու տարբեր երազների սցենարներով, ինչպես նաև կանխատեսումներով, թե ինչ կպատահի տվյալ երազը տենող մարդուն՝ ակնհայտորեն հենվելով նախկինում եղած դեպքերի վրա[14][17]։ Որոշները թվում են այլ հնարավոր ելքեր՝ հենվելով այն դեպքերի վրա, որ նույնպիսի երազը տեսնող տարբեր մարդկանց մոտ ստացվել են տարբեր արդյունքներ[14]։ Նշված երազի սցենարները ներառում են բազմաթիվ առօրյա իրադարձություններ, ճամփորդություններ դեպի տարբեր վայրեր, ընտանեկան խնդիրներ, սեռական գործողություններ և հանդիպումներ մարդկային էակների, կենդանիների և աստվածներ հետ[14]։
Հին Եգիպտոսում մ.թ.ա. 2000 թվականին եգիպտացիները գրում էին իրենց երազները պապիրուսի վրա։ Պայծառ և կարևոր երազներ տեսնող մարդիկ համարվում էին օրհնված և հատուկ[18]։ Հին եգիպտացիները ասում էին, որ երազը նման է մարգարեության, որ բերում է հաղորդագրություններ աստծուց։ Նրանք մտածում էին, որ լավագույն ձևը աստվածային հայտնություն ստանալու երազ տեսնելու միջոցով է և նրանք ձգտում էին ամեն կերպ երազ տեսնել։ Նրանք գնում էին սրբավայրեր և քնում հատուկ «երազ տեսնելու մահճակալ»-ների վրա՝ հույս ունենալով աստվածներից ստանալ խորհուրդ, մխիթարություն կամ ապաքինում[19]։
Դասական պատմություն
խմբագրելՉինական պատմության մեջ մարդիկ գրում էին հոգու երկվության մասին, որոնցից մեկը առանձնանում է մարմնից «ճամփորդելու» երազի ընթացքում, մինչ մյուսը մնում է մարմնում[20]։ Այս մտածելակերպը և երազի մեկնաբանման այս տարբերակը կասկածի տակ է դրվել դեռևս վաղ ժամանակներից, օրինակ՝ այնպիսի փիլփսոփայի կողմից, ինչպիսին է Ուանգ Չոնգը (27-97 թվականներ)[20]։ Հնդկական ուպանիշադներում (հնագույն կրոնափիլիսոփայական բնույթի գրավոր տեքստեր գրված մ.թ.ա. 900-500 թվականներին) շեշտը դրվում է երազների երկու նշանակությունների վրա։ Ըստ առաջինի՝ երազը սոսկ ներքին ցանկությունների արտահայտումն է։ Ըստ երկրորդի՝ հոգին հեռանում է մարմնից և ուղղորդվում մինչև արթնանալը:
Հույները համակարծիք էին եգիպտացիների հետ լավ և վատ երազների մեկնաբանման և երազներ տեսնելու ձգտումի հետ կապված։ Մորփեոսը` երազի հույն աստվածը, զգուշացումներ և մարգարեություններ է ուղարկել տաճարներում և սուրբ վայրերում քնողներին։ Հունական հին հավատալիքը երազների մասին այն էր, որ իրենց աստվածները ֆիզիկապես այցելում էին երազ տեսնողներին։
Անտիֆոնը գրել է առաջին հունարեն գիրքը երազների հետ կապված մ.թ.ա. 5-րդ դարում։ Այդ դարում այլ մշակույթներ են ազդել հույների վրա զարգացնելու այն հավատալիքը, որ հոգին լքում է քնած մարմինը[21]։ Հիպոկրատը (մ.թ.ա. 469-399 թվականներ) ուներ երազի հասարակ տեսություն. օրվա ընթացքում հոգին ստանում է պատկերներ և գիշերը արտադրում է այդ պատկերները։ Հույն փիլիսոփա Արիստոտելը (մ.թ.ա. 384-322 թվականներ) հավատում էր, որ երազները առաջացնում են ֆիզիոլոգիական ակտիվություն։ Նա կարծում էր, որ երազները կարող են վերլուծել և կանխատեսել հիվանդություններ։ Ցիցերոնը իր հերթին մտածում էր, որ բոլոր երազները հենված են այն մտքերի և խոսակցությունների վրա, որ մարդն ունեցել է նախորդ օրերի ընթացքում[22]։ Ցիցերոնի Somnium Scipionis աշխատությունը նկարագրում է մի երկար երազ, որն իր հերթին մեկնաբանվել է Մակրոբիուսի Commentarii in Somnium Scipionis աշխատությունում։
Հերոդոտոսը իր «Պատմություն» աշխատության մեջ գրում է «Այն տեսիլքները, որոնք հանդիպում են երազի մեջ, հաճախ այն ամենն է, ինչ կապված է օրվա հետ»[23]։
Ուելսի պատմության մեջ «Ռոնաբուի երազը» միջնադարյան Ուելսի արձակ հեքիաթ է՝ գրված Փոուիսի արքայազն Մադոք ապ Մարեդուդի կառավարման ընթացքում (մահացել է 1160 թվականին) 12-13-րդ դարերում։ Այն կարելի է գտնել միայն մեկ ձեռագրի մեջ, որն է՝ Հերգեստի Կարմիր գիրքը, և ասոցիացվել է Մաբինոգիոնի հետ 19-րդ դարում վերջինիս՝ Լեյդի Շարլոտ Գեստի կողմից հրատարակելուց ի վեր։ Պատմության մեծ մասը նկարագրում է գլխավոր կերպար հանդիսացող Մադոգի ծառա Ռոնաբուի տեսած երազը, որի մեջ նա այցելել է Արթուր թագավորի ժամանակակները[24]։
Ուելսի պատմության մեջ կա նաև մեկ այլ հեքիաթ «Մաքսեն Ուլեդիգի երազը» վերնագրով, որը հռոմեացի կայսր Մագնուս Մաքսիմուսի մասին ռոմանտիզացված պատմություն է և ուելսերենում հնչում է որպես Մաքսեն Ուլեդիգ։ Ծնվելով Իսպանիայում (լատիներեն՝ Hispania, Պիրենեյան թերակղզու Հին Հռոմեական անվանում)՝ նա դարձել է լեգեոնների հրամանատար Բրիտանիայում, հավաքել կելտական զորք և ընդունել Արևմտյան հռոմեական կայսրության կայսեր տիտղոսը 383 թվականին։ Նա պարտություն է կրել 383 թվականի ճակատամարտում և գլխատվել Արևելյան հռոմեական կայսրության կայսեր հրամանով[25]։
Կրոնական տեսակետներ
խմբագրելԱբրահամի ժամանակաշրջանի կրոններում
խմբագրելՀուդայիզմի մեջ երազը համարվում է համաշխարհային փորձի մի մաս, որը կարելի մեկնաբանել և որից կարելի է դասեր քաղել։ Այս հարցը քննարկվում է Թալմուդի մեջ 55-60 տրակտատներում:
Հին եբրայեցիները իրենց երազները սերտորեն կապում էին իրենց կրոնի հետ, չնայած նրանք միաստված էին և հավատում էին, որ երազը միայն մեկ աստծո ձայնն է։ Եբրայեցիները նաև տարբերում էին լավ երազներ (աստծուց եկող) և վատ երազներ (չար հոգիներից եկող)։ Նրանք շատ այլ հին մշակույթների նման ձգտում էին երազ տեսնել աստծո հայտնությունը ստանալու համար։ Օրինակ՝ եբրայեցի մարգարե Սամուելը «պառկում, քնում էր Շիլոյի տաճարում՝ տապանի դիմաց, և ստանում Աստծո խոսքը»։ Աստվածաշնչի մեջ երազների մեծ մասը տեղ են գտել Ծննդոց գրքում[26]։
Քրիստոնյաները հիմնականում կիսում են եբրայեցիների կարծիքը՝ երազներին վերագրելով գերբնական բնույթ, քանի որ Հին Կտակարնում հաճախ են հանդիպում երկնային ներշնչանքով երազների պատմություններ։ Այսպիսի երազներից ամենահայտնին Հակոբի երազն էր երկրից երկինք ձգվող աստիճանի մասին։ Շատ քրիստոնյաներ քարոզում են, որ Աստված կարող է խոսել մարդկանց հետ երազի միջոցով։
Իային Ռ. Էդգարը ուսումնասիրել է երազների դերը իսլամում[27]։ Նա ասում է, որ երազները կարևոր դեր ունեն Իսլամի պատմության մեջ, քանի որ երազի մեկնաբանությունը միակ ուղին է ստանալու Աստծո հայտնությունը իրենց վերջին մարգարե Մուհամմադի մահից ի վեր[28]։
Հինդուիզմում
խմբագրելՀնդկական հինդուիզմի Վեդաներ սուրբ գրվածքների Մանդուկյա ուպանիշադ մասում երազը կյանքի ընթացքում հոգու ունեցած երեք վիճակներից մեկն է. մյուս երկուսը քնած և արթուն վիճակներն են[29]։
Բուդդայականության մեջ
խմբագրելԲուդդայականության մեջ երազի մասին գաղափարները նման են Հարավային Ասիայի դասական և ժողովրդական ավանդություններին։ Նույն երազը կարող են երբեմն տեսնել բազմաթիվ մարդիկ, ինչպես օրինակ Բուդդայի՝ տնից հեռանալու դեպքում է։ Մահավաստույում նկարագրվում է, որ Բուդդայի հարազատներից մի քանիսը դրան նախորդող կանխագուշակող երազներ են տեսել։ Ասում են, որոշ երազներ տեսնում են տարբեր ժամանակներում, ինչպես Բուդդան տեսել է որոշ երազներ, որոնք նույնն են եղել ինչ-որ տեսել են նախկին Բուդդաները։ Բուդդայական գրականության մեջ երազները ցույց են տալիս գլխավոր կերպարի կյանքի որոշակի փուլերը[30]։
Երազների մասին բուդդայական տեսակետները կարելի է գտնել Փալի մեկնաբանություններում և Միլինդա Փանհայում[30]
Երազներ և փիլիսոփայական ռեալիզմ
խմբագրելՈրոշ փիլիսոփաներ եկել են այն եզրակացության, որ այն ինչ մենք պատկերացնում ենք որպես «իրական աշխարհ», կարող է լինել նաև պատրանք (հայտնի է որպես սկեպտիկ վարկած գոյաբանության մասին)։
Այս մտքի մասին առաջին արձանագրությունը հանդիպում է Չժուան Ցզիի մոտ և նաև քննարկվում է հինդուիզմի մեջ, որտեղ կա լայնածավալ վիճաբանություն այս հարցի շուրջ[31]։ Այն ներկայացվել է արևմտյան փիլիսոփայության մեջ Դեկարտի կողմից 17-րդ դարում իր «Մտորումներ առաջին փիլիսոփայության մասին» աշխատության մեջ։ Գրգիռը, սովորաբար լսողական բնույթի, դառնում է երազի մաս՝ հետագայում արթնացնելով երազ տեսնողին։
Հետդասական և միջնադարյան պատմություն
խմբագրելՈրոշ բնիկ ամերիկյան ցեղեր և մեքսիկական քաղաքակրթություններ հավատում էին, որ երազը իրենց նախնիներին այցելելու և նրանց հետ կապ ունենալու միջոց է[32]։ Որոշ բնիկ ամերիկյան ցեղեր օգտագործել են տեսիլքի փնտր��ուքներ որպես այդ անցման արարողակարգ՝ ծոմ պահելով և աղոթելով, մինչև որ տեսնեին սպասված երազը, և «վերադառնալով»` կիսում էին իրենց տեսածը ցեղի մնացած անդամների հետ[33][34]։
Միջնադարը բերեց երազի մեկնաբանման կոպիտ տարբերակ։ Այն համարվում էր սատանայական, իսկ պատկերները դիտվում էին որպես գայթակղություններ սատանայի կողմից։ Շատերը հավատում էին, որ քնած ժամանակ սատանան կարող էր լցնել մարդու միտքը աղավաղված և վնասակար մտքերով։ Մարտին Լյութերը՝ բողոքականության հիմնադիրը, հավատում էր, որ երազները Սատանայի ձեռքի գործն են։ Այնուամենայնիվ, այնպիսի կաթոլիկներ, ինչպիսիք են սուրբ Ավրելիոսը և սուրբ Հիերոնիմոսը, հայտարարում էին, որ երազները լրջորեն ազդում են մեր կյանքի ուղու վրա։
Արվեստի մեջ
խմբագրելՎերածննդի և բարոկկոյի ժամանակաշրջաններում երազների նկարագրությունը հաճախ կապվում էր աստվածաշնչյան պատմությունների հետ։ Դրա օրինակներ են Հովակիմի երազը (1304-1306) Սկրովենի մատուռի որմնանկարներից նկարված Գիոտոյի կողմից և Հակոբի երազը՝ (1639) Խոսե դի Ռիբերայի կողմից։ Երազները և մութ երևակայությունները ռոմանտիզմի ժամանակաշրջանի մի շարք հայտնի գործերի թեման են, ինչպիսիք են Գոյայի «Բանական քունը ծնում է հրեշներ» փորագությունը (1799) և Հենրի Ֆյուսելիի «Մղձավանջը» (1781)։ Սալվադոր Դալիի «Արթնանալուց մեկ վայրկյան առաջ նռան շուրջը մեղվի թռիչքից առաջացած երազը» (1944) գործը հետազոտում է այս թեման մերկ կնոջ, նռան միջից ցատկող վագրերի և հետնապատկերում քայլող սարդանման փղի անհեթեթ համադրություններով։ Հենրի Ռուսոյի վերջին նկարը «Երազն» էր։ Պաբլո Պիկասոն նույնպես ունի նկար «Երազ» վերնագրով (1932)։
Գրականության մեջ
խմբագրելԵրազի մեկնաբանություններ հաճախ են օգտագործվել միջնադարյան այլաբանության մեջ արդարացնելու պատմությունը։ «Դքսուհու գիրքը»[35] և «Տեսիլք Պիեռ Փլոումենի վերաբերյալ»[36] գրքերը այսպիսի երազների օրինակ են։ Բայց ավելի վաղ հնագույն շրջանում նույնը օգտագործվել է Ցիցերոնի և Լուկիանոսի կողմից։
Երազները տեղ են գտել նաև երևակայական և մտահայեցական գրականության մեջ 19-րդ դարից ի վեր։ Լավագույն երազային աշխարհներից է Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» աշխատության հրաշքների աշխարհը, ինչպես նաև դրան հաջորդող «Ալիսը հայելու աշխարհում» աշխատության հայելու աշխարհը։ Ի տարբերություն շատ երազային աշխարհների, Քերոլի տրամաբանությունը նման է իրական երազի տրամաբանությանը՝ անցումներով և ճկուն պատճառականություններով։
Այլ երևակայական երազային աշխարհներ են ներառում Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտի «Երազների շրջապտույտ»[37] և «Հավերժ պատմություն»[38] աշխատությունները, որոնք ներառում են այնպիսի վայրեր, ինչպիսիք են Կորցրած երազների անապատը, Հնարավորությունների ծովը և Տխրության ճահիճները։ Երազային աշխարհները, որոնք պարունակում են պատրանքներ և այլընտրանքային իրականություններ, կան Ֆիլիպ Կ. Դիքի մի շարք աշխատություններում, օրինակ The Three Stigmata of Palmer Eldritch և Ubik: Նմանատիպ թեմաներ հետազոտվել են Խորխե Լուիս Բորխեսի կողմից, օրինակ՝ «Շրջապտույտային ավերակներ» աշխատության մեջ։
Զանգվածային մշակույթում
խմբագրելԺամանակակից զանգվածային մշակույթը Ֆրոյդի նման ընկալում է երազը որպես տեսնողի խորը վախերի և ցանկությունների արտահայտում[39]։ «Օզ երկրի իմաստունը» ֆիլմի տարբերակը (2010) նկարագրում է գունավոր երազ, որը Դորոթիին ստիպում է ընկալել իր սև և սպիտակ իրականությունը և այդ աշխարհը իր հետ կիսողներին նոր կերպ։ Spellbound (1945), The Manchurian Candidate (1962), Field of Dreams (1989), and Inception (2010) ֆիլմերում գլխավոր հերոսները պետք է քաղեն շատ կարևոր լուծման բանալիներ վերիրական երազներից[40]։
Շատ երազներ զանգվածային մշակույթում, այնուամենայնիվ, սիմվոլիկ չեն, ալլ ուղղակիորեն և իրատեսականորեն նկարագրում են երազ տեսնողի վախերն ու ցանկությունները[40]։ Երազների տեսարաները նույնանման կարող են լինել իրական աշխարհի տեսարանների հետ։ Սա պատմողական հնարք է, որը ոչնչացնում է երազ տեսնողի և հանդիսատեսի ապահովության զգացումը[40] և թույլ է տալիս սարսափ ֆիլմերի գլխավոր հերոսներին, ինչպիսիք են Carrie (1976), Friday the 13th (1980) or An American Werewolf in London (1981) ֆիլմերի հերոսները, հանկարծակի հարձակման ենթարկվել մութ ուժերի կողմից, երբ իրենք հանգստանում են թվացյալ հանգիստ վայրերում[40]։
Մտահայեցական գրականության մեջ երազի և իրականության սահմանը կարող է խաթարվել ի օգուտ պատմվածքի[40]։ Երազների մեջ կարող են հոգեպես ներխուժել, ներազդել (Dreamscape, 1984; the Nightmare on Elm Street ֆիլմեր, 1984–2010; Inception, 2010) կամ դրանք կարող են տառ առ տառ իրականանալ (ինչպես The Lathe of Heaven, 1971 ֆիլմում)։ Ուրսուլա Կրյոբեր Լե Գուինի «Երկնային կտրիչ» գրքում (1971) գլխավոր հերոսը գտնում է, որ իր «արդյունավետ» երազները կարող են հետադարձ ուժով փոխել իրականությունը։ Փիթեր Ուեիրի 1977 թվականի «Վերջին ալիքը» ավստրալիական ֆիլմը պարզ և ուղղակի կանխադրույթ է երազների նախազգուշացնող բնույթի մասին (իր աբորիգեն հերոսներից մեկից) առ այն, որ «... երազները ինչ-որ իրական բաների ստվերներն են»։ Քիլ Գոլդի «Կանաչ փերին» նորավեպում, «Վտանգավոր հոգիներ» շարքից գլխավոր հերոս Սոլը դառը օշինդրից առաջացած երազում վերապրում է 100 տարի առաջ մահացած մի պարող մարդու հիշողությունները և յուրաքանչյուր երազից հետո դրա ինչ-որ մասը մտնում է իր իրականություն։ Այսպիսի պատմությունները խաղում են հանդիսատեսի սեփական երազների վերապրումների վրա, որոնք նրանց նույպես սկսում են իրական թվալ[40]։
Դինամիկ հոգեբուժություն
խմբագրելՖրոյդի տեսություն
խմբագրել19-րդ դարում հոգեթերապևտ Զիգմունդ Ֆրոյդը զարգացրել է մի տեսություն, համաձայն որի երազների բովանդակությունը կապված է անգիտակցական ցանկությունների կատարման հետ։ Ֆրոյդը երազներն անվանում էր «արքայական ճանապարհ» դեպի անգիտակցություն[41]։ Նա գտնում էր, որ երազների բովանդակությունը արտացոլում է երազ տեսնողի անգիտակից միտքը և հատկապես նշում, որ երազի բովանդակությունը ձևավորվում է անգիտակից ցանկությունների կատարումով։ Նա փաստում է, որ կարևոր անգիտակից ցանկությունները հաճախ կապված են մանկական հիշողությունների և վերապրումների հետ։ Ըստ Ֆրոյդի տեսության երազներն ունեն բացահայտ և թաքուն բովանդակություն։ Թաքուն բովանդակությունը կապված է անգիտակից ցանկությունների և երևակայությունների հետ, իսկ բացահայտ բովանդակությունը մակերեսային և անիմաստ է[42]։ Բացահայտ բովանդակությունը հաճախ քողարկում կամ ծածկում է թաքուն բովանդակությանը[43]։
Իր՝ ավելի վաղ աշխատություններում Ֆրոյդը փաստում էր, որ թաքուն երազների բովանդակությունը հիմնականում սեռական բնույթի է, սակայն հետո հրաժարվեց իր այս կտրուկ մոտեցումից։ Իր «Հաճույքի սկզբունքից այն կողմ» աշխատության մեջ նա նշում է, թե ինչպես կարող է տրավման կամ ագրեսիան ազդել երազի բովանդակության վրա։ Նա նաև քննարկել է գերբնական բնույթները իր «Երազներ և օկուլտիզմ» դասախոսության մեջ՝ հրատարակված «Հոգեվերլուծության նոր ներածական դասախոսություններ»-ում[44]։
Ավելի ուշ Ֆրոյդը գիտակցեց, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարումների հետ կապված կրկնվող մղձավանջները «հնարավոր չէ դասակարգել որպես ցանկության կատարումներ»։ Ժամանակակից փորձարարական ուսումնասիրությունները հակադրվում են երազներին վերաբերող Ֆրոյդի տեսություններից մեծ մասի հետ։ Գտել են, որ Ֆրոյդի երազի մեկնաբանման մոտեցումները չունեն էմպիրիկ հիմնավորվածություն։ Նրա տեսությունը, որ երազները քնի պահապաններն են, որոնք ճնշում ու քողարկում են մարմնի ցանկությունները ապահովելու քնի հետագա ընթացքը, անհավանական է թվում այն անհատներին, որ կարող են քնել առանց երազ տեսնելու։ Նրա պնդումները այն մասին, որ մանուկ հասակում եղած զսպված հիշողությունը ի հայտ է գալիս չափահաս ժամանակվա երազներում, հակասում է հիշողության հետ կապված ժամանակակից ուսումնասիրություններին։ Ֆրոյդի տեսությունը դժվարանում է բացատրել, թե ինչու երեխաները ունենում են կայուն և անհետաքրքիր երազներ, կամ ինչու շատ երազներում եղած զգացումները բացասական են։ Մյուս կողմից ժամանակակից հետազոտողները համաձայն են Ֆրոյդի հետ այն հարցում, որ երազները, իրոք, կապակցված են և, որ երազի բովանդակությունը կապ ունի այլ հոգեբանական անկայունությունների հետ և հաճախ կապված է արթուն ժամանակ մարդու ունեցած մտքերի հետ (իհարկե, ոչ այնքան հաճախ, որքան Ֆրոյդն էր ենթադրում)[45]։ Չնայած գիտական ապացույցների բացակայությանը՝ Ֆրոյդի կամ այլ համակարգերի վրա հիմնաված երազի մեկնաբանության ծառայությունները մնում են հայտնի[46]։
Յունգի տեսություն
խմբագրելԿարլ Գուստավ Յունգը մերժել է Ֆրոյդի տեսություններից շատերը։ Յունգը ընդլայնեց Ֆրոյդի այն միտքը, որ երազի բովանդակությունը կապված է երազ տեսնողի ցանկությունների հետ։ Նա երազները նկարագրում էր որպես հաղորդագրություններ և փաստում էր, որ երազ տեսնողները պետք է ուշադրություն դարձնեն դրանց ի շահ սեփական անձի։ Նա հավատում էր, որ երազները երազ տեսնողին ներկայացնում են բացահայտումներ, որոնք կարող են ծառայել էմոցիոնալ կամ կրոնական խնդիրների ու վախերի լուծմանը[47]։
Յունգը գրում էր, որ անընդհատ կրկնվող երազները ուշադրություն են պահանջում՝ կարծես փոխանցելով, որ երազ տեսնողը արհամարհում է այդ երազի հետ կապված խնդիրը։ Նա այս երևույթը անվանում է «փոխհատուցում»։ Երազը հավասարակշռում է գիտակից հավատը և վերաբերմունքը այլընտրանքի հետ։ Յունգը չէր կարծում, որ գիտակցական մոտեցումը սխալ է և որ երազը ապահովում էր իրական հավատ։ Նա ասում էր, որ երազների հետ տարվող լավ աշխատանքը կարող է առաջարկել հավասարակշռված տեսակետ։ Նա հավատում էր, որ երազներում եղած սիմվոլները և պատկերները վերադառնում են ամեն երազի հետ։ Յունգը հավատում էր, որ օրվա ընթացքում ձևավորված հիշողությունները նույնպես իրենց դերն են խաղում երազ տեսնելիս։ Այս հիշողությունները թողնում են տպավորություններ, որոնց հետ անգիտակցականը գործ է ունենալու, երբ «ես»-ը լինի հանգստի վիճակում։ Անգիտակից միտքը վերադասավորում է անցյալի այդ պատառիկները երազի տեսքով։ Յունգը սա անվանել է «օրվա մնացորդ»[48]։ Նա նաև փաստել է, որ երազ տեսնելը միայն անհատին չի վերաբերում. բոլոր երազները «հոգեբանական հսկայական գործոնների ցանցի» մաս են կազմում։
Ֆրից Պերլզի տեսակետ
խմբագրելՖրից (Ֆրեդերիկ Սոլոմոն) Պերլզը ներկայացրել է երազների իր տեսությունը որպես իր հայտնի գեշտալտ թերապիայի ամբողջական մաս։ Երազները դիտվում են որպես սեփական «եսի» արհամարհված, մերժված կամ ճնշված մասի պրոյեկցիա[49]։ Յունգը փաստում էր, որ կարելի է անդրադառնալ երազում եղած յուրաքանչյուր մարդու ներկայացնելու երազ տեսնողի տեսանկյունը, որը նա անվանում էր երազների սուբյեկտիվ մոտեցում։ Պերլզը ընդլայնեց այս տեսակետը՝ ասելով, որ նույնիսկ երազում առկա անշունչ առարկաները կարող են ներկայացնել երազ տեսնողի տեսակետները։ Ուստի երազ տեսնողին կարող են խնդրել, որ պատկերացնի, իբր ինքը մի առարկա է իր երազում և պետք է նկարագրի այդ առարկան, որպեսզի հասկանանք այդ առարկայի այն հատկանիշները, որոնք համապատասխանում են երազ տեսնողի անհատականությանը։
Նեյրոբիոլոգիա
խմբագրելՄի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ երազները ամուր կապված են քնի արագ աչքի շարժման (REM) փուլի հետ, որի ընթացքում Էլեկտրաուղեղագրությունը (ԷՈԻԳ) կամ էլեկտրաէնցեֆալոգրամման սարքը ցույց է տալիս ուղեղի այնպիսի ակտիվություն, որը նման է արթուն ժամանակվա տվյալներին։ Ոչ REM փուլի երազները համեմատած ավելի աշխարհիկ են[50]։ Կյանքի նորմալ տևողության ընթացքում մարդը 6 տարի անցկացնում է երազ տեսնելու վրա (որը նշանակում է մոտ 2 ժամ ամեն գիշեր)[51]։ Հիմանկանում երազները տևում են 5-20 րոպե[52]։ Անհայտ է, թե ուղեղի որ հատվածում են առաջանում երազները, արդյոք ուղեղի կոնկրետ հատվածն է ներգրավված այս պրոցեսում, թե մի քանի մասեր, կամ ինչ կարևորություն են ներկայացնում երազները մարդու մարմնի կամ մտքի համար։
REM քնի փուլի ընթացքում նեյրոհաղորդիչների նորադրենալինի, սերոտոնինի և հիստամինի արտադրումը օրգանիզմում ամբողջովին սահմանափակվում է[3][53][54]։
Երազներից շատերի ժամանակ երազ տեսնողը չի գիտակցում, որ երազ է տեսնում, անկախ այն բանից, թե որքան անհեթեթ կամ էքսցենտրիկ է երազը։ Սրա պատճառը լարող է լինել այն, որ գլխուղեղի կեղևի ֆրոնտալ հատվածը, որը պատասխանատու է տրամաբանության և պլանավորման համար, ցուցաբերում է պակաս ակտիվություն երազ տեսնելիս։ Սա թույլ է տալիս երազ տեսնողին ավելի ակտիվորեն փոխազդել երազի հետ առանց մտածելու, թե ինչ կարող է պատահել, քանի որ այն ամենը, ինչ կարող է աչքի ընկնել իրականության մեջ, կարող է խառնվել երազի տեսարանի հետ[55]
Երբ չափում էին REM քնի դրվագների տևողությունը և քնած մարդկանց արթնացնում նախքան վերջիններիս երազները մոռանալը, նրանք կարողանում էին ճշգրտորեն ներկայացնել երազի տևողությունը։ Որոշ հետազոտողներ մտորումներ են արել, որ «ժամանակի ընդլայնման» ազդեցությունները թվում է, որ տեղի են ունենում արտացոլման արդյունքում և իրականում չեն կատարվում երազում[56]։ REM քնի և երազի վերապրման այս մոտ փոխկապակցվածությունը հիմք հանդիսացավ երազների բնույթը նկարագրող մի շարք զեկույցների համար։ Սրա էությունը կայանում է նրանում, որ երազը կանոնավոր գիշերային երևույթ է, և ոչ թե պատահական, և այն փոխկապակցված է բարձր հաճախականության ակտիվության հետ յուրաքանչյուր քնի պարբերության ժամանակ։ Այդ ակտիվացումները տեղի են ունենում մոտ 60-90 րոպե կանխատեսելի ընդմիջումներով բոլոր մարդկանց մոտ կյանքի ընթացքում։
REM քնի դրվագները և դրանց ուղեկցող երազները երկարում են աստիճանաբար գիշերվա ընթացքում։ Առաջին դրվագը ամենակարճն է մոտ 10-12 րոպե տևողությամբ. երկրորդ և երրորդ դրվագները աճում են 15-20 րոպեով։ Գիշերվա ավարտին երազները կարող են տևել մինչև 15 րոպե, չնայած դրանք մարդիկ կարող են վերապրել որպես մի քանի առանձին դրվագներ շնորհիվ վայրկենական արթնացումների, որոնք խանգարում են քնի ընթացքը գիշերվա ավարտին։ Երազի մասին զեկուցումները արվում են մոտ 50%-ով, երբ երազ տեսնողներին արթնացնում են նախքան առաջին REM պարբերության ավարտը։ Դրա տոկոսը աճում է մինչև 99%, երբ արթնացումը տեղի է ունենում վերջին REM պարբերությունում։ Երազները վերհիշելու կարողության այս աճը կապ ունի երազի պատկերների, գույների և էմոցիաների ցայտունության սաստկացման հետ[57]։
Այլ կենդանատեսակների մոտ
խմբագրելREM քունը և երազ տեսնելու հատկությունը բացի մարդկանցից գոյություն ունի նաև շատ կենդանիների մոտ։ Գիտական հետազոտությունը առաջարկում է, որ բոլոր կաթնասունները կարող են ունենալ REM երևույթը[58]։ REM-ի տիրույթի բազմազանությունը կարելի է տեսնել տարբեր տեսակների մոտ։ Դելֆինների մոտ REM-ը նվազագույն չափի է, մարդկանց մոտ միջին չափի է սանդղակի համաձայն, իսկ զրահամորթի և օպոսսումի (պարկամուկ) մոտ ամենաշատը՝ դատելով նրանց REM նմուշներից[59]։
Ուսումնասիրությունները հայտնաբերել են երազ տեսնելու նշաններ բոլոր հետազոտած կաթնասունների մոտ (կապիկներ, շներ, կատուներ, առնետներ, փղեր և գետնափորներ)։ Երազի նշաններ են նկատվել նաև թոչունների և սողունների մոտ[60]։ Քնելը և երազ տեսնելը միահյուսված են։ Կենդանիների երազ տեսնելու հետ կապված գիտական ուսումնասիրությունների արդյունքները մնում են վիճելի։ Այնուամենայնիվ, կենդանի օրգանիզմների մոտ քնելու գործառույթի առկայությունը հստակ է։ Օրինակ՝ երբ առնետներին և այլ կենադնիներին զրկել են քնելու հնարավորությունից, արդյունքում նկատվել են ֆիզիոլոգիական գործառույթների վատթարացում և հյուսվածքների վնասում[61]։
Որոշ գիտնականներ փատում են, որ մարդիկ երազ տեսնում են նույն պատճառով, ինչ որ մյուս ողնաշարավորները։ Ըստ Դարվինի տեսակետի երազները լրացնում են որոշ տեսակի կենսաբանական պահանջ, նպաստում բնական ընտրության իրականացմանը, կամ գոնե չունեն բացասական ազդեցություն։ 2000 թվականին Անտի Ռեվոնսուոն՝ Ֆինլանդիայի Տուռկու համալսարանի պրոֆեսոր, հայտարարեց, որ դարեր առաջ երազներն օգնել են մարդկանց ճանաչել վտանգը և խուսափել դրանից՝ ներկայացնելով սպառնացող իրադարձությունների նմանակումները։ Դրանից հետո այս տեսությունը կոչվել է սպառնալիքա-նմանակումային տեսություն[62]։
Նյարդաբանական տեսություններ
խմբագրելԱկտիվացման սինթեզի տեսություն
խմբագրել1976 թվականին Ջոն Ալան Հոբսոնը և Ռոբերտ ՄաքՔարլին առաջարկեցին նոր տեսություն, որը փոխեց երազների հետազոտությունը՝ սրանով մարտահրավեր նետելով երազների մասին նախկինում գոյություն ունեցող Ֆրոյդյան տեսակետին, ըստ որի դրանք անգիտակից ցանկությունների մեկնաբանումն են։ Նրանք ընդունում են, որ նույն կառուցվածքները, որոնք դրդում են REM քնի առաջացմանը, նաև ծնում են զգայական տեղեկություն։ Հոբսոնի 1976 թվականին կատարած հետազոտությունը առաջարկում է, որ այն ազդանշանները, որոնք մեկնաբանվում են որպես երազներ, առաջանում են ուղեղաբնում REM քնի ընթացքում։ Ըստ Հոբսոնի և այլ հետազոտողների ուղեղաբնում շրջապտույտները ակտիվանում են REM քնի ընթացքում։ Հենց որ այս շրջապտույտները ակտիվանում են, ակտիվանում են նաև էմոցիաներում, զգացումներում և հիշողություններում ներառված լիմբիական համակարգի հատվածները, որոնց մեջ մտնում են նշաձև մարմինը և հիպոկամպը։ Ուղեղը սինթեզում և մեկանբանում է այս գործունեությունները։ Օրինակ՝ ֆիզիկական միջավայրի փոփոխոխությունները, ինչպիսիք են ջերմաստիճանն ու խոնավությունը կամ ֆիզիկական այնպիսի գրգռիչ, ինչպիսին է սերմնազատումը և այս ազդանշաններին իմաստ տալու փորձերը առաջացնում են երազ։
Այնուամենայնիվ, Մարկ Սոլմսի կատարած հետազոտությունը առաջարկում է, որ երազները ծնվում են առաջային ուղեղում և, որ REM քունը և երազ տեսնելը ուղղակիորեն կապված չեն[63]։ Յոհաննեսբուրգի և Լոնդոնի հիվանդանոցների նյարդավիրաբուժական բաժանմունքներում աշխատելիս Սոլմսը թույլտվություն ուներ ուղեղի տարբեր վնասվածքներ ունեցող հիվանդների հետ առնչվելու։ Նա սկսեց հարցեր տալ նրանց իրենց երազների մասին և համոզվեց, որ ուղեղի գագաթային բլիթի վնասվածք ունեցող հիվանդները դադարել էին երազ տեսնել։ Այս բացահայտումը համապատասխանում էր Հոբսոնի 1977 թվականի տեսությանը։ Այնուամենայնիվ, Սոլմսը չհանդիպեց դեպքերի, երբ ուղեղաբնի վնասվածքով հիվանդները երազ չէին տեսնում։ Այս ուսումնասիրությունը ստիպեց նրան կասկածի տակ դնել Հոբսոնի գերիշխող տեսությունը, որը նշում էր, որ ուղեղաբունը այն ազդանշանների աղբյուրն է, որ մեկնաբանվում է որպես երազ։
Անընդհատ ակտիվացման տեսություն
խմբագրելՄիավորելով Հոբսոնի ակտիվացման սինթեզի վարկածը Սոլմսի բացահայտման հետ՝ Ջի Զանգը հանդես եկավ երազի անըդհատ ակտիվացման տեսությամբ, որով առաջարկում է, որ երազը ուղեղի ակտիվացման և սինթեզի արդյունքն է. ըստ նրա միևնույն ժամանակ երազ տեսնելը և REM քունը կառավարվում են ուղեղի տարբեր մեխանիզմներով։ Զանգը առաջ է քաշում այն վարկածը, որ քնի ֆունկցիան է հանդիսանում հիշողության ժամանակավոր պահոցից տվյալները մշակել, ծածկագրել և փոխանցել հիշողության երկարատև պահոց։ Ոչ REM քնի ընթացքում մշակվում է գիտակցության հետ կապված հիշողությունը (դեկլարատիվ հիշողություն), իսկ REM քնի ընթացքում՝ անգիտակցության հետ կապված հիշողությունը (ընթացակարգային հիշողություն)[64]։
Զանգը ընդունում է, որ REM քնի ընթացքում ուղեղի անգիտակից հատվածը զբաղված է ընթացակարգային հիշողությունը մշակելով, իսկ ուղեղի գիտակցական հատվածի ակտիվացման մակարդակը իջնում է շատ ցածր աստիճանի, քանի որ զգայական համակարգի մուտքերը հիմնականում անջատվում են։ Սա ստիպում է անընդհատ ակտիվացման մեխանիզմին հիշողության պահոցներից արտադրել տվյալներ, որոնք կհոսեն ուղեղի գիտակցական հատվածի միջով։ Ըստ Զանգի ուղեղի այս իմպուլսանման ակտիվացումը հանդիսանում է ցանկացած երազի առաջացման պատճառ։ Նա ասում է, որ զուգորդական մտածողության համակարգի ներառումով երազ տեսնելը համապատասխանաբար ինքնահաստատվում է երազ տեսնողի սեփական մտածողության հետ մինչև հիշողության ներմուծման հաջորդ իմպուլսը։ Սա բացատրում է, թե ինչու երազները ունեն և՛ շարունակականություն (մի երազի մեջ), և՛ հանկարծակի փոփոխություններ (2 երազների միջև)[64][65]։ Երազի սինթեզումը ավելի մանրամասն բացատրվում է նրա հետագա աշխատության մեջ[66]։
Պաշտպանողական անշարժացում. նախագուշակ
խմբագրելԸստ Ցոուկալասի (2012) REM քունը հայտնի պաշտպանողական մեխանիզմի էվոլյուցիոն փոխակերպումն է, որ կոչվում է տոնուսի անշարժության ռեֆլեքս։ Այս ռեֆլեքսը, որ հայտնի է նաև կենդանական հիպնոս կամ մեռած ձևանալու կարողություն, գործում է որպես վերջին պաշտպանական գիծ հարձակվող գիշատիչի դեմ և իենից ներկայացնում է կենդանու ամբողջական անշարժացում։ Ցոուկալասը հայտարարում է, որ այս արձագանքի նեյրոֆիզիոլոգիան և երևութաբանությունը ցույց է տալիս վերջինիս ակնհայտ նմանությունը REM քնի հետ։ Սա մի փաստ է, որ առաջարկում է խորը էվոլյուցիոն ազգակցություն։ Օրինակ՝ 2 արձագանքներն էլ ցույց են տալիս ուղեղաբնի կառավարման, անշարժացման, կարեկցանքի ակտիվացման և ջերմակարգավորման փոփոխություններ։ Ցոուկալասը պնդում է, որ այս տեսությունը միավորում է նախկինում եղած շատ բացահայտումներ մեկ շրջանակի մեջ[67][68]։
Երկարատև հիշողության հարուցում
խմբագրելՅուջին Թարնոուն առաջարկում է, որ երազները երկարատև հիշողության մշտապես գոյություն ունեցող հարուցումներ են, որ առկա են նույնիսկ արթուն ժամանակ։ Երազների տարօրինակության պատճառը երկարատև հիշողության ձևաչափն է, որի մասին մեզ հիշեցնում են Պենֆիլդի և Ռասմուսենի բացահայտումները։ Դրանց համաձայն գլխուղեղի կեղևի էլեկտրական հարուցիչները առաջացնում են երազների նման վերապրումեր։ Արթուն ժամանակ կա մի կատարողական գործառույթ, որը վերարտադրում է երկարատև հիշողությունը՝ զուգահեռաբար ստուգելով իրականությունը։ Թարնոուի տեսությունը Ֆրոյդի երազների տեսության վերափոխումն է, որտեղ Ֆրոյդի անգիտակցականը փոխարինված է երկարատև հիշողության համակարգով, և Ֆրոյդի «Երազների աշխատանքը» նկարագրում է երկարատև հիշողության կառուցվածքը[69]։
Իմաստաբանական հիշողությունների ուժեղացման դերը
խմբագրել2001 թվականին կատարված մի ուսումնասիրություն բերում է ապացույց այն մասին, որ անտրամաբանական տեղորոշումները, կերպարները և երազների հոսքը կարող են օգնել ուղեղին ուժեղացնել իմաստաբանական հիշողության կապակցումը և համախմբումը[70]։ Սա տեղի է ունենում, քանի որ REM քնի ժամանակ հիպոկամպի և նեոկորտեքսի (նոր հոմոգենետիկական կեղև) միջով հոսող ինֆորմացիայի հոսքը նվազում է[71]։
Խորը քնի ընթացքում (հիմնականում REM փուլի ընթացքում) կորտիզոլ սթրեսային հորմոնի մակարդակի աճը առաջացնում է հաղորդակցության նվազում։ Հիշողությունների համախմբման մի փուլը հեռավոր, բայց իրար հետ կապ ունեցող հիշողությունների կապակցումն է։ Փայնը և Նադալը առաջ են քաշել մի վարկած, որ այս հիշողությունները հետագայում միավորվում են և ձևավորում պատմություն, որը նման է սթրեսի վիճակում հիշողությունների ձևավորման պրոցեսին[72]։ Համբուրգում ապրող բժիշկենրց մեկը Ռոբերտ անունով (1886)[73] առաջինն էր,ով առաջարկեց, որ երազը դա կարիք է և ունի լիովին չմշակված, օրվա ընթացքում լիովին չզարգացած մտքերը ջնջելու գործառույթ։ Երազի միջոցով ոչ ամբողջական նյութը կամ հեռացվում է (թաքցվում), կամ խորացվում և ներառվում հիշողության մեջ։ Ֆրոյդը շարունակաբար մեջբերել է Ռոբերտի մտքերը իր «Երազների մեկնաբանություն» աշխատության մեջ։ Հյուլինգս Ջեքսոնը (1911) այն տեսակետին էր հակված, որ քնելը ծառայում է օրվա ընթացքում եղած ոչ անհրաժեշտ հիշողությունները մաքրելու համար։
Այս միտքը կրկնվում է 1983 թվականին Քրիքի և Միտչիսոնի «հետադարձ ուսուցում» տեսության մեջ, որտեղ նշվում է, որ երազները հեռացնում են մտքի հանգուցված և ոչ պիտանի ինֆորմացիան այնպես, ինչպես տեղի է ունենում համակարգիչները մաքրելու գործողությունը, երբ վերջիններս անջատված են համակարգից[74][75]։ Կա նաև հակառակ պնդումը, որ երազները ունեն ինֆորմացիան կառավարելու և հիշողությունը միավորելու գործառույթ (Հեննեվին և Լեկոնտ, 1971)։
Հոգեբանական տեսություններ
խմբագրելՄտավոր սխեմաներ ստուգելու և ընտրելու դերը
խմբագրելՔոութը[76] նկարագրում է, որ երազը կարևոր դեր է խաղում երկէտապ քնի մեջ, որը բարելավում է մտքի կարողությունը, որը կնպաստի մարդու պահանջները օրվա ընթացքում կատարելուն։ Տեղավորման էտապում մտավոր սխեմաները ինքնաձևափոխվում են ընդգրկելով երազի թեմաները։ Էմոցիոնալ ընտրության էտապում երազները ստուգում են նախորդ տեղավորման սխեմաները։ Նրանք, ոորնք դրսևորում են հարմարվողականություն, պահպանվում են, որոնք ոչ՝ հեռացվում են։ Ալֆրեդ Ադլերը ասում էր, որ երազները հաճախ խնդիրներ լուծելու էմոցիոնալ նախապատրաստություններ են, որ անհատին կտրում են ողջամտությունից։ Մնացորդային երազային զգացումները կամ ամրացնում են, կամ արգելում մտադրված գործողությունը։
Էվոլյուցիոն հոգեբանության տեսություններ
խմբագրելԲազմաթիվ տեսություններ ասում են, որ երազ տեսնելը REM քնի ֆիզիոլոգիայի անկանոն կողմնակի արդյունք է և, որ դա չի ծառայում որևէ բնական նպատակի[77]։ Ֆլանագանը պնդում է, որ «երազները էվոլյուցիոն կողմնակի երևույթներ են», և դրանք չունեն հարմարվողականության գործառույթ։ «Երազ տեսնելը գալիս է մտածելու և քնելու համակակարգին զուգահեռ»[78]։ Հոբսոնը նույնպես տարբեր պատճառաբանություններով երազները համարել է կողմնակի երևույթ։ Նա հավատում է, որ երազների բովանդակությունը ոչ մի կարևոր ազդեցություն չունի արթուն վիճակում տեղի ունեցող գործողությունների վրա, և շատ մարդիկ հանգիստ ապրում են առանց իրենց երազները հիշելու[79]։
2005 թվականին, այնուամենայնիվ, Հոբսոնը հրատարակեց մի գիրք «13 երազ, որ Ֆրոյդը երբեք չի ունեցել» վերնագրով[80], որտեղ նա վերլուծում է իր սեփական երազները 2001 թվականին գլխուղեղի կաթված ստանալուց հետո։ Գիրքը լի է Հոբսոնի երազների ամենաուղղակի վերլուծություններով՝ ուշադրություն դարձնելով մարմնի գործառույթների և սոցիալական հարաբերությունների խնդիրներին։ Գրքում ներկայացվում է, թե ինչպես երազները ցույց են տալիս մեր ամենապարտադրված վերաբերմունքները և թե ինչպես կարող ենք դրանք օգտագործվել իմաստավորելու կյանքի ամենադժվար իրավիճակները։
Հոբսոնը առաջարկեց ակտիվացման սինթեզի տեսությունը, որը նշում է, որ կա երազի պատկերաշարի անկանոնություն, և այդ անկանոնությունը սինթեզում է երազից առաջացած պատկերներ՝ դրանք ներքին գրգռիչների մասնիկներին հարմարեցնելու համար[81]։ Այս տեսությունը հենված է REM քնի ֆիզիոլոգիայի վրա, և Հոբսոնը հավատում է, որ երազները առաջանում են, երբ առաջային ուղեղը արձագանքում է ուղեղաբնում սկսվող անկանոն գործունեությանը։ Ակտիվացման սինթեզի տեսությունը առաջ է քաշում վարկած, որ երազների առանձնահատուկ բնույթը վերագրվում է ուղեղի որոշակի հատվածների՝ փորձելով հավաքագրել պատմություն մի բանից, որ էականում համարվում էր տարօրինակ ինֆորմացիա[82]։
Սակայն էվոլյուցիոն հոգեբանները հավատում են, որ երազները կարող են դրսևորել հարմարվողականական գործառույթ գոյատևման համար։ Դեիրդրե Բարրետը նկարագրում է երազ տեսնելը որպես «մտածողություն տարբեր բիոքիմիական վիճակներում» և ասում է, որ մարդիկ շարունակում են աշխատել բոլոր անձնական և օբյեկտիվ խնդիրների վրա այդ իրավիճակում[83]։ Նրա հետազոտությունը պարզել է, որ ցանկացած երևույթի համար, լինի դա մաթեմատիկայի, երաժշտական ստեղծագործության, թե բիզնեսի հետ կապված երկընտրանքի հետ առնչվող խնդիր, կարելի է լուծում գտնել երազում[84][85]։
Ֆինն հոգեբան Անտի Ռեվոնսյուոն ասում է, որ երազները կարող են բացառապես առաջացած լինել «կեղծ սպառնալիքի» համար։ Կեղծ սպառնալիքի տեսության համաձայն նա ասում է, որ մարդկային էվոլյուցիայի շատ հատվածներում ֆիզիկական և միջանձնային սպառնալիքները լուրջ խնդիր են եղել՝ գոյատևողներին տալով վերարտադրողական առավելություն։ Ուստի երազը առաջացել է այս սպառնալիքները կրկնօրինակելու և շարունակաբար դրանց հետ գործ ունենալու համար։ Ի օգուտ այս տեսության Ռեվոնսյուոն ցույց է տալիս, որ ժամանակակից երազները պարունակում են շատ ավելի սպառնացող իրադարձություններ, քան մարդիկ հանդիպում են արթուն ժամանակ, և երազ տեսնողը համապատասխանաբար ներգրավվում է դրանց մեջ[86]։ Այս տեսության համաձայն երազները կարծես սպառնացող սցենարների նախնական փորձ են, որպեսզի մարդիկ ավելի լավ պատրաստված լինեն իրական կյանքի սպառնալիքների դեմ։
Այլ վարկածներ
խմբագրելԿան շատ վարկածներ երազների գործառույթի մասին[87].
- Երազները թույլ են տալիս մտքի ճնշված հատվածներին բավարարվել երևակայության միջոցով՝ գիտակցական միտքը հեռու պահելով այնպիսի մտքերից, որ կարող էին շոկային իրավիճակ ստեղծել և մարդուն հանկարծակի արթնացնել[88]։
- Շանդոր Ֆերենցին[89] առաջարկում էր, որ երբ երազը պատմում են, այն կարող է հաղորդել մի բան, որ չի ասվում ուղղակիորեն։
- Երազները կարգավորում են մարդու տրամադրությունը[90]։
- Հարթմանն[91] ասում է, որ երազները կարող են գործել ինչպես հոգեթերապիան՝ «կապ ստեղծելով ապահով վայրում» և թույլ տալով երազ տեսնողին միավորել այն մտքերը, որոնք միգուցե տարրալուծվել են արթուն եղած ժամանակ։
- Լաբերժը և Դե Գրացիան[92] առաջարկել են, որ երազները կարող են ժամանակավոր հիմունքներով վերամիավորել գիտակցականի մեջ եղած անգիտակցական մասնիկները մի գործընթացով, որ նրանք անվանել են «մտավոր վերամիավորում»՝ այն նմանեցնելով ԴՆԹ-ի գենետիկական պարույրին։ Բիոհաշվողական տեսակետի համաձայն՝ մտավոր վերամիավորման գործընթացը կարող է օգնել ուղեղի ինֆորմացիոն ցանցում ճկունություն դրսևորող օպտիմալ ինֆորմացիա պահպանելուն։
Բովանդակություն
խմբագրել1940-ականներից մինչև 1985 թվականը Քելվին Ս. Հոլը հավաքել է ավելի քան 50000 զեկույց երազի մասին Western Reserve համալսարանում։ 1966 թվականին Հոլը և Վան դե Քասլը հրատարակեցին «Երազների բովանդակության վերլուծյություն» աշխատությունը, որտեղ նրանք մատնանշում են ուսանողների 1000 երազները ուսումնասիրելու կոդավորման մի համակարգ[93]։ Արդյունքները ցույց տվեցին, որ աշխարհի տարբեր հատվածների մասնակիցների երազների բովանդակությունը ցուցաբերեց նմանություն։ Հոլի երազների ամբողջական զեկույցները հայտնի դարձան հասարակությանը 1990-ականնների կեսերին Հոլի հովանավորյալ Ուիլիամ Դոմհոֆի կողմից։
Տեսողական բնույթ
խմբագրելԵրազների տեսողական բնույթը ընդհանուր առմամբ բավականին ուրվանկարային է, այսինքն՝ տարբեր վայրեր և առարկաներ շարունակաբար խառնվում են իրար։ Տեսողականները (վարյեր, կերպարներ/մարդիկ, առարկաներ/հին մշակույթներին պատկանող իրեր) հիմնականում արտացոլում են մարդու հիշողություններն ու վերապրումները, իսկ խոսակցությունները կարող են ընդունել չափազանցված կամ տարօրինակ տեսքեր։ Երբեմն երազները կարող են պատմել մանրամասն պատմություններ, որտեղ երազ տեսնողը մտնում է նոր, բարդ աշխարհներ, և արթնանում այնպիսի մտքերով և զգացումներով, որոնք երբևէ չի ունեցել նախքան այդ երազը։
Իծնե կույր մարդիկ չեն ունենում տեսողական երազներ։ Նրանց երազի բովանդակությունը կապված է այլ զգայարանների հետ, ինչպիսիք են լսողություն, շոշափելիք, հոտառություն և համ, որոնք կան նրանց մոտ իծնե[94]։
Էմոցիաներ
խմբագրելՀոլի ուսումնասիրության մեջ ամենատարածված էմոցիան երազում անհագստությունն է։ Այլ հանդիպող էմոցիաներ էին լքվածություն, զայրույթ, վախ, ուրախություն և երջանկություն։ Բացասական էմոցիաները ավելի տարածված էին, քան դրականները[93]։
Սեռական թեմաներ
խմբագրելՀոլի տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ սեռական բնույթի երազները կազմում են ոչ ավելի, քան 10% և ավելի գերիշխում են երիտասարդների և դեռահասների շրջանում[93]։ Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ և՛ տղամրդկանց, և՛ կանանց երազների 8%-ը ունեն սեռական բովանդակություն[95]։ Որոշ դեպքերում սեռական բնույթի երազները կարող են լինել օրգազմի կամ գիշերային արտահոսքի արդյունքում։ Սրանք խոսակցական լեզվում հայտնի են որպես «թաց երազներ»[96]։
Գույնի հակադրությունը սև և սպիտակին
խմբագրելՄարդկանց քիչ մասն է ասում, որ իրենք տեսնում են միայն սև և սպիտակ երազներ[97]։ Դանդիի համալսարանի հետազոտողներից մեկի կողմից 2008 թվականին արված հետազոտությունը պարզեց, որ այն մարդիկ, ովքեր մանկության տարիներին դիտել են միայն սև և սպիտակ հեռուստացույց, զեկույցների մոտ 25% դեպքերում ասել են, որ տեսնում են միայն սև և սպիտակ երազներ[98]։
Կապ բժշկական պայմանների հետ
խմբագրելԿա ապացույց այն մասին, որ որոշակի բժշկական պայմաններ (հիմնականում միայն նյարդաբանական պայմաններ) կարող են ազդել երազի վրա։ Օրինակ՝ սինեսթեզիա ունեցող մարդիկ երբեք չեն զեկուցել ամբողջովին սև և սպիտակ երազներ տեսնելու մասին, և նրանց համար դժվար է պատկերացնել «սև և սպիտակ երազ» գաղափարը[99]։
Մեկնաբանություններ
խմբագրելՏարածված մեկնաբանություններ
խմբագրելԵրազի մեկնաբանությունը կարող է լինել սուբյեկտիվ մտքերի և փորձի արդյունք։ Ուսումնասիրություններից մեկի[7] համաձայն շատ մարդիկ հավատում են, որ «իրենց երազները բացահայտում են իմաստավոր թաքնված ճշմարտություններ»։ Մեկ այլ ուսումնասիրության[100] համաձայն հնդիկների 74%-ը, Հարավային Կորեայի բնակիչների 65%-ը և ամերիկացիների 56%-ը հավատում են, որ իրենց երազների բովանդակությունը իրենց թույլ է տալիս ներթափանցել անգիտակցական հավատների և ցանկությունների մեջ։ Ավելի շատ հավանություն է տրվում Ֆրոյդի երազների տեսությանը, քան նրանց, որոնք երազի բովանդակությունը վերագրում են հիշողության միավորմանը, խնդիրներ լուծելուն կամ ուղեղի պատահական գործունեությանը։
Կարևորություն
խմբագրելՄորուիջը և Նորթոնը իրենց աշխատության մեջ (2009) պարզեցին, որ մարդիկ ավելի շատ կարևորություն են տալիս երազների բովանդակությանը, քան արթուն ժամանակ ունեցած նմանատիպ մտքերի բովանդակությանը։ Ուսումնասիրություններից մեկում ամերիկացիները ասում էին, որ ավելի հավանական է, որ իրենք բաց կթողնեին իրենց թռիչքը, եթե երազում ավիովթար տեսած լինեին, քան եթե նախորդ օրը արթուն ժամանակ մտածած լինեին այդ երևույթի մասին։ Նրանց թվում էր, որ երազում տեսածը կարող էր իրականում կատարվել[7]։ Ոչ բոլոր երազների բովանդակությունն է հավասարապես կարևոր։ Ուսումնասիրության մասնակիցները համարում էին իրենց երազը իմաստալից, եթե դրա բովանդակությունը համապատասխանում էր արթուն ժամանակվա իրենց հավատներին և ցանկություններին։ Օրինակ՝ մարդիկ ավելի իմաստալից էին համարում դրական բնույթի այն երազները, որոնք իրենց ընկերոջ մասին էին, քան եթե դրանք իրենց չսիրած մարդու մասին էին և հակառակը։
Այլ
խմբագրելՄղձավանջների կրկնվելու թերապիան (հաճախ ասոցիացվում է հետտրավմատիկ սթրեսային խախտումների հետ) կարող է ներառել երևակայական այլընտրանքային սցենարներ, որոնք սկսվում են երազի ամեն փուլի հետ[101]։
Այլ կապակցված ֆենոմեններ
խմբագրելԻրականության ներմարմնավորում
խմբագրելԳիշերվա ընթացքում շատ արտաքին գրգռիչներ կարող են ազդել զգացումների վրա, բայց ուղեղը հաճախ մեկանաբանում է գրգիռը և այն դարձնում է երազի մաս՝ ապահովելով քնի հետագա ընթացքը[102]։ Երազի ներմարմնավորումը մի երևույթ է, որտեղ իրական զգացումները, ինչպիսիք են շրջապատի ձայները, ներմարմնավորվում են երազի մեջ։ Դրա օրինակ են երբ հեռախոսի իրական զանգը մարդը լսում է նաև երազում կամ երբ երազում տեղի է ունենում միզարտաթորում և անկողինը իրականում թրջվում է։ Միտքը, այնուամենայնիվ, կարող է արթնացնել անհատին, երբ վերջինիս վտանգ է սպառնում կամ երբ այն մարզված է արձագանքելու որոշակի ձայների, ինչպիսին է երեխայի լացի ձայնը։
«Ներմարմնավորում» տերմինը նաև օգտագործվում է այն հետազոտություններում, որոնք ուսումնասիրում են, թե օրվա իրադարձությունները ինչ չափով են դառնում երազի մասնիկներ։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անմիջապես նախորդ օրվա կամ նախորդ շաբաթվա իրադարձությունները ազդում են ամենաշատը[103]։ Գարի Ալան Ֆայնը և Լաուրա Ֆիշեր Լեյթոնը փաստում են, որ «երազները դուրս են անհատի մտքից», քանի որ «1/ երազները անհատի կամքով չեն առաջանում, 2/ երազները արտացոլում են սոցիալական իրականությունը, 3/ երազները հասարակայնորեն հռետորական են 4/ երազները ունեն հավաքական մեկանաբանություններ»[104]։
Իրական իրադարձությունների ակնհայտ կանխատեսում
խմբագրելՈւսումնասիրությունների համաձայն մարդկանց մոտ տարածված է մտածել, որ իրենց երազները կանխատեսում են կյանքի հաջորդական իրադարձություններ[105]։ Երազների բազմակի բնույթը հնարավորություն է տալիս հեշտությամբ կապ գտնել երազի բովանդակության և իրական իրադարձությունների միջև[106]։ «Իրական երազ» տերմինը օգտագործվել է ցույց տալու, որ երազները բացահայտում կամ պարունակում են ճշմարտություններ, որոնք դեռ հայտնի չեն երազ տեսնողին։ Դրանք կարող են լինել ապագա իրադարձություններ կամ գաղտնիքներ[107]։
Փորձերից մեկի ժամանակ մասնակիցներին խնդրել են գրի առնել իրենց երազները օրագրում։ Սա կանխել է ընտրողական հիշողության էֆեկտը, և երազները այլևս ճշգրիտ չէին ներկայացնում ապագան[108]։ Մեկ ուրիշ փորձի ժամանակ մասնակիցներին տվել են մի ուսանողի կանխագուշակող երազներ պարունակող կեղծ օրագիր։ Այս օրագիրը նկարագրում էր իրադարձություններ այդ անձի կյանքից, ինչպես նաև որոշ կանխատեսող և ոչ կանխատեսող երազներ։ Երբ մասնակիցներին խնդրում էին վերհիշել իրենց կարդացած երազները, նրանք հիշում էին ավելի բարեհաջող երազները, քան անհաջողները[109]։
Գիտակցված երազատեսություն
խմբագրելԳիտակցված երազատեսությունը իրավիճակի գիտակցված ընկալումն է երազ տեսնելու ընթացքում։ Այս վիճակում երազ տեսնողը որոշ չափով վերահսկում է սեփական գործողությունները կամ նույնիսկ կերպարներն ու միջավայրը։ Վերահսկումը բարելավվում է դիտավորյալ գիտակցված երազատեսություն իրականացնելու հմտություն ձեռք բերելիս։ Գիտակցված երազատեսություն է համարվում ցանկացած երազ, որի ժամանակ երազ տեսնողը գիտակցում է իր երազ տեսնելը[110][111]։ Գիտակցված երազատեսության եղելությունը հաստատվել է գիտականորեն[112]։
Oneironaut տերմինը վերաբերում է գիտակցված երազ տեսնողներին։
Հաղորդակցություն գիտակցված երազատեսության միջոցով
խմբագրել1975 թվականին հոգեբան Քեյթ Հերնը հաջողությամբ ձայնագրեց մի հաղորդակցություն վերցված գիտակցված երազատեսությունից։ 1975 թվականի ապրիլի 12-ին Քեյթի ենթակա և հոդվածի համահեղինակ Ալան Ուորսլին հաջողությամբ իրականացրեց առաջադրանքը[113]։
Տարիներ անց հոգեբան-ֆիզիոլոգ Սթիվեն Լաբերժը կատարեց նման մի աշխատանք.
- օգտագործելով աչքի ազդակները պատկերելու երազում եղած սուբյեկտիվ պատկերը
- համեմատելով ուղեղի էլեկտրական ակտիվությունը, երբ մարդը երգում է արթուն ժամանակ և երազ տեսնելիս
- ուսումնասիրելով երազում տեղի ունեցող սեռական հարաբերությունը, արթնացումը և օրգազմը[111]։
Ուսումնասիրվել է նաև երկու երազ տեսնողների հաղորդակցությունը։ Ուսումնասիրության ընթացքում ներառվել են էլեկտրաուղեղագրություն (ԷՈՒԳ), ակնային ազդակներ, իրականության ներմարմնավորում՝ կարմիր լույսը որպես գրգռիչ օգտագործելով և համապատասխան կայքեր։ Կայքը հետևում էր 2 երազ տեսնողներին և ազդակ ուղարկում նրանցից մեկին, երբ այդ ազդակը ներմարմնավորվում էր երազի մեջ։ Այս երազ տեսնողը, գիտակցելով, ազդանշան էր տալիս աչքի շարժումով։ Սա արձանագրվում էր կայքով, և այս անգամ ազդակն ուղարկվում էր մյուսին՝ առաջացնելով ներմարմնավորում նրա երազի մեջ[114]։
Ցրված ոտնահարում
խմբագրելՑրված ոտնահարման երազները (DAMT) այն երազներն են, որոնց ընթացքում երազ տեսնողը կատարում է մի բան, որ արթուն ժամանակ փորձում է չանել (սրա վառ օրինակն է, երբ ծխելը թողնել ուզողը երազում վառում է ծխախոտ)։ Այսպիսի երազ տեսնողները արթնանում են ուժեղ մեղքի զգացումով։ Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել դրական ասոցիացիա այս երազների և տվյալ վարքագիծը հաջողությամբ դադարեցնելու միջև[115]։
Վերհիշում
խմբագրելԵրազները վերհիշելը բացարձակ անհուսալի է, չնայած այս հմտությունը կարելի է մարզել։ Երազները սովորաբար կարելի է վերհիշել, երբ մարդուն արթնացնում են երազ տեսնելիս[101]։ Կանանց մոտ սա ավելի հաճախ է տեղի ունենում, քան տղամարդկանց[101]։ Այն երազները, որոնք դժվարությամբ են վերհիշվում, բնութագրվում են հարաբերականորեն քիչ ազդեցություն ունեցող։ Այնպիսի գործոններ, ինչպիսիք են ուշադրության ուղղորդումը, արթնացումը և ներխուժումը, իրենց դերն են խաղում երազի վերհիշման գործում։ Հաճախ երազը կարելի վերհիշել՝ տեսնելով կամ լսելով ինչ-որ գրգիռ։ Կա զգալի ապացույց, որ պայծառ, ուժգին և անսովոր երազների բովանդակությունը ավելի հաճախ է վերհիշվում[116]։ Կարելի է պահել երազի օրագիր վերհիշման պրոցեսին օգնելու համար, որը կարող է լինել անձնական հետաքրքրության և հոգեբուժության նպատակներով։
Որոշ մարդիկ նախորդ գիշերվա երազներից մնացած զգացումները ինքնաբերաբար վերապրում են նորից քնելիս։ Այնուամենայնիվ, դրանք չափազանց թեթև են և հպանցիկ, որ կարղանան օգնել երազը վերհիշելուն։ Բոլոր երազների մետ 95%-ը չի հիշվում։ Ուղեղում առկա որոշ քիմիական տարրեր, որոնք անհրաժեշտ են կարճատև հիշողությունները երկարատևի վերածելու համար, ճնշվում են REM քնի ընթացքում։ Եթե երազը պայծառ չէ, կամ եթե չենք արթնանում դրանից անմիջապես հետո, ապա այն չի հիշվում[117]։ Երազներ ձայնագրելը և վերակառուցելը կարող է մի օր օգնել վերհիշելուն։ Օգտագործելով ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային պատկերում (FMRI) կամ էլեկտրամկանագրություն (EMG)՝ ��ետազոտողները կարողացել են արձանագրել երազի պատկերաշարը[118], խոսքային ակտիվությունը[119] և շարժումային վարքագիծը երազում (ինչպիսիք են քայլելը կամ ձեռքի շարժումները)[120][121]։
Անհատական տարբերություններ
խմբագրելԱրտահայտչականության վարկածին զուգահեռ կա բավականաչափ ապացույց, որ մարդիկ, ովքեր ունեն ավելի պայծառ, ուժգին և անսովոր երազներ, ավելի հեշտ են երազը վերհիշում։ Կա նաև ապացույց, որ գիտակցության շարունակականությունը կապված է վերհիշման հետ։ Այն մարդիկ, ովքեր օրվա ընթացքում ունենում են պայծառ և անսովոր փորձ, ունենում են հիշվող երազներ, նրանց մոտ վերհիշման գործընթացը ավելի հեշտ է ընթանում։ Մարդիկ, ում գործունեությունը մեծ մասամբ կապված է ստեղծագործելու և երևակայության հետ (բաց են փորձությունների առաջ, երազում են, ունեն երևակայելու հակում, ներկլանվում են կամ ունեն հիպնոտիկ զգայունություն), ավելի շատ են ունենում երազի վերապրումներ[116]։ Կա նաև զգալի ապացույց, երազի տարօրինակ կողմերի և արթուն ժամանակ ունեցած փորձի շարունակականության մասին։ Այսինքն՝ մարդիկ, ովքեր ունենում են տարօրինակ փորձ օրվա ընթացքում (բարձր աստիճանի հոգեխանգարմունք դրսևորող), ավելի շատ են վերապրում և ունենում են ավելի շատ մղձավանջներ[116]։
Դեժավյու կամ արդեն տեսածի երևույթ
խմբագրելՏեսություններից մեկի համաձայն դեժավյուն նախկինում տեսած կամ երազի մեջ ունեցած փորձի արդյունքում է տեղի ունենում։ Մարդը մոռանում է այդ իրավիճակի կամ վայրի մասին, մինչև արթուն ժամանակ առեղծվածայնորեն վերհիշում է այդ փորձը[122]։
Երազանք
խմբագրելԵրազանքը տեսողական երևակայություն է՝ հատկապես երջանիկ ու հաճելի մտքերից, հույսերից ու ցանկություններից առաջացած, որոնք մարդը երևակայում է արթուն եղած ժամանակ[123]։ Կան շատ տարբեր տեսակի երազանքներ, և չկա դրա կոնկրետ սահմանում հոգեբանների շրջանում[123]։ Հասարակության մեջ այս տերմինը օգտագործվում է տարբեր տեսակի վերապրումների համար։ Հարվարդի հոգեբան Դեյրդրե Բարետտի կատարած հետազոտությունը պարզել է, որ մարդիկ, ովքեր տեսնում են պայծառ երազանման մտավոր պատկերներ, խուսափում են այս տերմինից, մինչդեռ շատ ուրիշներ ի նկատի ունեն թույլ պատկերաշար, ապագայի իրական պլանավորում, հիշողությունների ակնարկ կամ ուղղակի իրականությունից կտրվել, երբ նրանք խոսում են «երազանքի» մասին[124][125]։
Երկար ժամանակ երազելը համարվել է ծույլ և ոչ արդյունավետ զբաղմունք. այժմ ասում են, որ որոշ համատեքստերում այն կարող է լինել կառուցողական[126]։ Կան բազմաթիվ օրինակներ ստեղծագործ աշխարհին պատկանող մարդկանցից (երաժշտագետներ, նովելիստներ կամ ֆիլմ արտադրողներ), որ նոր մտքեր զարգացրել են երազելու միջոցով։ Նմանապես՝ հետազոտող գիտնականները, մաթեմատիկոսները և ֆիզիկոսները շատ նոր մտքեր զարգացրել են երազելով։
Զգայապատրանք
խմբագրելԶգայապատրանքը, բառի լայն իմաստով, ընկալումն է գրգիռի բացակայության պայմաններում։ Ավելի նեղ իմաստով զգայապատրանքները ընկալումներ են, որ տեղի են ունենում գիտակից և արթուն վիճակում, երբ չկա արտաքին գրգռիչ։ Դրանք ունեն իրական ընկալման որակներ, պայծառ են, էական և տեղակայված են արտաքին առարկայական տարածության մեջ։ Վերջին սահմանումը տարբերակում է զգայապատրանքը երազից, որը չի ներառում մարդու արթուն վիճակ։
Մղձավանջ
խմբագրելՄղձավանջը տհաճ երազ է, որը կարող է առաջացնել մտքի ուժեղ, բացասական, էմոցիոնալ արձագանք, հիմնականում վախի կամ սարսափի, ինչպես նաև հուսահատության, անհանգստության և տխրության տեսքով։ Երազը կարող է պարունակել վտանգի, անհարմարության, հոգեբանական և ֆիզիկական սարսափի իրավիճակներ։ Մղձավանջ տեսնողները սովորաբար արթնանում են վախի վիճակում և չեն կարողանում քնել երկար ժամանակ[127]։
Գիշերային սարսափ
խմբագրելԳիշերային սարսափը, որ նաև հայտնի է ինչպես քնի սարսափ կամ pavor nocturnus, տարաքնության (պարասոմնիա) խանգարում է, որ հիմնականում ազդում է երեխաների վրա՝ առաջացնելով սարսափի կամ վախի զգացում։ Գիշերային սարսափները պետք չէ շփոթել մղձավանջի հետ, որոնք վատ երազներ են։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Dream». The American Heritage Dictionary of the English Language, Fourth Edition. 2000. Վերցված է 2009 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Kavanau, J.L. (2000). «Sleep, memory maintenance, and mental disorders». Journal of Neuropsychiatry and Clinical Neurosciences. 12 (2).
- ↑ 3,0 3,1 3,2 Hobson, J.A. (2009). «REM sleep and dreaming: towards a theory of protoconsciousness». Nature Reviews Neuroscience. 10 (11): 803–813. doi:10.1038/nrn2716. ISSN 1471-003X. PMID 19794431.
- ↑ Empson, J. (2002). Sleep and dreaming (3rd ed.)., New York: Palgrave/St. Martin's Press
- ↑ Cherry, Kendra. (2015). "10 Facts About Dreams: What Researchers Have Discovered About Dreams Արխիվացված 2016-02-21 Wayback Machine." About Education: Psychology. About.com.
- ↑ Ann, Lee (2005 թ․ հունվարի 27). «HowStuffWorks "Dreams: Stages of Sleep"». Science.howstuffworks.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Morewedge, Carey K.; Norton, Michael I. «When dreaming is believing: The (motivated) interpretation of dreams». Journal of Personality and Social Psychology. 96 (2): 249–264. doi:10.1037/a0013264. PMID 19159131.
- ↑ Freud, S. (1900). The interpretation of dreams. London: Hogarth Press
- ↑ Cheung, Theresa (2006). The Dream Dictionary from A to Z. China: HarperElement. էջ 437.
- ↑ Lite, Jordan (2010 թ․ հուլիսի 29). «How Can You Control Your Dreams?». Scientific America. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Domhoff, W. (2002). The scientific study of dreams. APA Press
- ↑ Uluru – Kata Tjuta National Park: Tjukurpa – Anangu culture Արխիվացված Հուլիս 11, 2009 Wayback Machine environment.gov.au, June 23, 2006
- ↑ 13,0 13,1 Seligman, K. (1948), Magic, Supernaturalism and Religion. New York: Random House
- ↑ 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 14,13 14,14 Black, Jeremy; Green, Anthony (1992). Gods, Demons and Symbols of Ancient Mesopotamia: An Illustrated Dictionary. Austin, Texas: University of Texas Press. էջեր 71–72, 89–90. ISBN 0714117056.
- ↑ 15,0 15,1 Oppenheim, L.A. (1966). Mantic Dreams in the Ancient Near East in G. E. Von Grunebaum & R. Caillois (Eds.), The Dream and Human Societies (pp. 341–350). London, England: Cambridge University Press.
- ↑ Caillois, R. (1966). Logical and Philosophical Problems of the Dream. In G.E. Von Grunebaum & R. Caillos (Eds.), The Dream and Human Societies(pp. 23–52). London, England: Cambridge University Press.
- ↑ Nils P. Heessel : Divinatorische Texte I : ... oneiromantische Omina. Harrassowitz Verlag, 2007.
- ↑ Lincoln, J.S. (1935). The dream in primitive cultures London: Cressett.
- ↑ 1991. languages of dreaming : Anthropological approaches to the study of dreaming In other cultures. In Gackenbach J, Sheikh A, eds, Dream images: A call to mental arms. Amityville, N.Y.: Baywood.
- ↑ 20,0 20,1 Bulkeley, Kelly (2008). Dreaming in the world's religions: A comparative history. էջեր 71–73. ISBN 978-0-8147-9956-7.
- ↑ O'Neil, C.W. (1976). Dreams, culture and the individual. San Francisco: Chandler & Sharp.
- ↑ Cicero, De Republica, VI, 10
- ↑ Herodotus (1998). The Histories. Oxford University Press. էջ 414.
- ↑ «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Bar, Shaul (2001). A letter that has not been read: Dreams in the Hebrew Bible. Hebrew Union College Press. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Edgar, Iain (2011). The Dream in Islam: From Qur'anic Tradition to Jihadist Inspiration. Oxford: Berghahn Books. էջ 178. ISBN 978-0-85745-235-1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Edgar, Iain R.; Henig, David (2010 թ․ սեպտեմբեր). «Istikhara: The Guidance and practice of Islamic dream incubation through ethnographic comparison» (PDF). History and Anthropology. 21 (3): 251–262. doi:10.1080/02757206.2010.496781. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Krishnananda, Swami (1996 թ․ նոյեմբերի 16). «The Mandukya Upanishad, Section 4». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
- ↑ 30,0 30,1 Young, S. (2003). «Dreams». The encyclopedia of South Asian Folklore. Vol. 13. էջ 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին – via Indian Folklife.
- ↑ Kher, Chitrarekha V. (1992). Buddhism As Presented by the Brahmanical Systems. Sri Satguru Publications. ISBN 81-7030-293-5.
- ↑ Tedlock, B (1981). «Quiche Maya dream Interpretation». Ethos. 9 (4): 313–350. doi:10.1525/eth.1981.9.4.02a00050.
- ↑ Webb, Craig (1995). «Dreams: Practical Meaning & Applications». The DREAMS Foundation. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Native American Dream Beliefs». Dream Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «The book of the duchess». Washington State University. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «William Langland's The Vision Concerning Piers Plowman». The History Guide. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Phillips Lovecraft, Howard (1995). The Dream Cycle of H.P. Lovecraft: Dreams of Terror and Death. Ballantine Books. ISBN 0-345-38421-0. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «The Neverending Story – Book – Pictures – Video -Icons». Neverendingstory.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Van Riper, A. Bowdoin (2002). Science in popular culture: a reference guide. Westport: Greenwood Press. էջ 56. ISBN 0-313-31822-0.
- ↑ 40,0 40,1 40,2 40,3 40,4 40,5 Van Riper, op. cit., p. 57.
- ↑ Freud, S. (1949)., p. 44
- ↑ Nagera, Humberto, ed. (2014) [1969]. «Latent dream-content (pp. 31ff.)». Basic Psychoanalytic Concepts on the Theory of Dreams. Abingdon-on-Thames: Routledge. ISBN 1-31767048-5. 978-1-317-67048-3.
{{cite book}}
: External link in
(օգնություն)|origyear=
- ↑ Nagera, Humberto, ed. (2014) [1969]. «Manifest content (pp. 52ff.)». Basic Psychoanalytic Concepts on the Theory of Dreams. Abingdon-on-Thames: Routledge. ISBN 1-31767047-7. 978-1-317-67047-6.
- ↑ Freud, S. New Introductory Lectures on Psychoanalysis (pp. 38–70)
- ↑ Domhoff, G. W. (2000). Moving Dream Theory Beyond Freud and Jung. Paper presented to the symposium "Beyond Freud and Jung?", Graduate Theological Union, Berkeley, CA, 9/23/2000.
- ↑ «The Folly of Dream Interpretation». Psychology Today (անգլերեն). 2013 թ․ հուլիսի 29. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Jung, 1964, p. 21
- ↑ Jung, 1969
- ↑ Wegner, D.M.; Wenzlaff, R.M.; Kozak, M. (2004). «The Return of Suppressed Thoughts in Dreams». Psychological Science. 15 (4): 232–236. doi:10.1111/j.0963-7214.2004.00657.x. PMID 15043639.
- ↑ Dement, W.; Kleitman, N. (1957). «The Relation of Eye Movements during Sleep to Dream Activity». Journal of Experimental Psychology. 53 (5): 339–346. doi:10.1037/h0048189. PMID 13428941.
- ↑ «Brain Basics: Understanding Sleep». National Institute of Neurological Disorders and Stroke. 2006. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ How Dream Works. 2006. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Aston-Jones G., Gonzalez M., & Doran S. (2007). "Role of the locus coeruleus-norepinephrine system in arousal and circadian regulation of the sleep-wake cycle." In G.A. Ordway, M.A. Schwartz, & A. Frazer Brain Norepinephrine: Neurobiology and Therapeutics. Cambridge UP.
- ↑ Siegel J.M. (2005). "REM Sleep." Ch. 10 in Principles and Practice of Sleep Medicine. 4th ed. M.H. Kryger, T. Roth, & W.C. Dement, eds. Elsevier. 120–135. Accessed July 21, 2010. Psychology.uiowa.edu Արխիվացված Նոյեմբեր 23, 2012 Wayback Machine
- ↑ Trimble, M. R. (1989). The Prefrontal Cortex: Anatomy, Physiology and Neuropsychology of the Frontal Lobe. British Journal of Psychiatry
- ↑ Barbara Bolz. "How Time Passes in Dreams Արխիվացված 2016-01-31 Wayback Machine" in A Moment of Science. Indiana Public Media. September 2, 2009. Accessed August 8, 2010.
- ↑ Takeuchi, Tomoka (2005 թ․ հունիս). «Dream mechanisms: Is REM sleep indispensable for dreaming?». Sleep & Biological Rhythms. 3 (2): 56–63. doi:10.1111/j.1479-8425.2005.00165.x.
- ↑ Lesku, J. A.; Meyer, L. C. R.; Fuller, A.; Maloney, S. K.; Dell'Omo, G.; Vyssotski, A. L.; Rattenborg, N.C. (2011). «Ostriches sleep like platypuses». PLOS ONE. 6 (8): 1–7. doi:10.1371/journal.pone.0023203. PMC 3160860. PMID 21887239.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Williams, Daniel (2007 թ․ ապրիլի 5). «While you were sleeping». Time Magazine. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Dream». Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Sleep». Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ի��.
- ↑ Williams, Daniel (2007 թ․ ապրիլի 5). «While you were sleeping». Time magazine. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Solms, M. (2000). Dreaming and REM sleep are controlled by different brain mechanisms (23(6) ed.). Behavioral and Brain Sciences. էջեր 793–1121.
- ↑ 64,0 64,1 Zhang, Jie (2005). Continual-activation theory of dreaming, Dynamical Psychology. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2006 թ․ մարտի 13-ին.
- ↑ Zhang, Jie (2004). Memory process and the function of sleep (PDF) (6–6 ed.). Journal of Theoretics. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2006 թ․ մարտի 13-ին.
- ↑ Zhang, Jie (2016). Towards a comprehensive model of human memory, DOI: 10.13140/RG.2.1.2103.9606. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Vitelli, R. (2013). Exploring the Mystery of REM Sleep. Psychology Today, On-line blog, March 25
- ↑ Tsoukalas, I (2012). «The origin of REM sleep: A hypothesis». Dreaming. 22 (4): 253–283. doi:10.1037/a0030790.
- ↑ Tarnow, Eugen (2003). How Dreams And Memory May Be Related (5(2) ed.). NEURO-PSYCHOANALYSIS.
- ↑ «The Health Benefits of Dreams». Webmd.com. 2009 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ R. Stickgold, J.A. Hobson, R. Fosse, M. Fosse1 (2001 թ․ նոյեմբեր). «Sleep, Learning, and Dreams: Off-line Memory Reprocessing». Science. 294 (5544): 1052–1057. doi:10.1126/science.1063530. PMID 11691983.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Jessica D. Payne and Lynn Nadel1 (2004). «Sleep, dreams, and memory consolidation: The role of the stress hormone cortisol». Learning & Memory. 11 (6): 671–678. doi:10.1101/lm.77104. ISSN 1072-0502. PMC 534. PMID 15576884. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 2-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Robert, W. Der Traum als Naturnothwendigkeit erklärt. Zweite Auflage, Hamburg: Seippel, 1886.
- ↑ Evans, C.; Newman, E. (1964). «Dreaming: An analogy from computers». New Scientist. 419: 577–579.
- ↑ Crick, F.; Mitchison, G. (1983). «The function of dream sleep». Nature. 304 (5922): 111–114. doi:10.1038/304111a0. PMID 6866101.
- ↑ Coutts, R (2008). «Dreams as modifiers and tests of mental schemas: an emotional selection hypothesis». Psychological Reports. 102 (2): 561–574. doi:10.2466/pr0.102.2.561-574. PMID 18567225.
- ↑ Revonsuo, A. (2000). «The reinterpretation of dreams: an evolutionary hypothesis of the function of dreaming». Behavioral and Brain Sciences. 23 (6): 877–901. doi:10.1017/S0140525X00004015. PMID 11515147.
- ↑ Blackmore, Susan (2004). Consciousness an introduction. New York, NY: Oxford University Press. էջ 342. ISBN 978-0-19-515343-9.
- ↑ Blackmore, Susan (2004). Consciousness an introduction. New York, NY: Oxford University Press. էջեր 342–343. ISBN 978-0-19-515343-9.
- ↑ Hobson, J. A. (2005). Thirteen Dreams that Freud Never Had. New York: Pi Press.
- ↑ Tubo, J. «The evolution of dreaming». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Franklin, M; Zyphur, M (2005). «The role of dreams in the evolution of the human mind» (PDF). Evolutionary Psychology. 3: 59–78. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Barrett, Deirdre (2007). «An Evolutionary Theory of Dreams and Problem-Solving». In Barrett, D. L.; McNamara, P. (eds.). The New Science of Dreaming, Volume III: Cultural and Theoretical Perspectives on Dreaming. New York, NY: Praeger/Greenwood. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Barrett, Deirdre (2001). The Committee of Sleep: How Artists, Scientists, and Athletes Use their Dreams for Creative Problem Solving—and How You Can Too. New York: Crown Books/Random House.(չաշխատող հղում)
- ↑ «Barrett, Deirdre. The 'Committee of Sleep': A Study of Dream Incubation for Problem Solving. Dreaming: Journal of the Association for the Study of Dreams, 1993, 3, pp. 115–123». Asdreams.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Blackmore, Susan (2004). Consciousness an Introduction. New York, NY: Oxford University Press. էջեր 342–343. ISBN 978-0-19-515343-9.
- ↑ Cartwright, Rosalind D (1993). «Functions of Dreams». Encyclopedia of Sleep and Dreaming.
- ↑ Vedfelt, Ole (1999). The Dimensions of Dreams. Fromm. ISBN 0-88064-230-0.
- ↑ Ferenczi, S. (1913) To whom does one relate one's dreams? In: Further Contributions to the Theory and Technique of Psycho-Analysis. New York: Brunner/Mazel, 349.
- ↑ Kramer, M. (1993) The selective mood regulatory function of dreaming: An update and revision. In: The Function of Dreaming. Ed., A. Moffitt, M. Kramer, & R. Hoffmann. Albany, NY: State University of New York Press.
- ↑ Hartmann, E. (1995). «Making connections in a safe place: Is dreaming psychotherapy?». Dreaming. 5 (4): 213–228. doi:10.1037/h0094437.
- ↑ LaBerge, S. & DeGracia, D.J. (2000). Varieties of lucid dreaming experience. In R.G. Kunzendorf & B. Wallace (Eds.), Individual Differences in Conscious Experience (pp. 269–307). Amsterdam: John Benjamins.
- ↑ 93,0 93,1 93,2 Hall, C., & Van de Castle, R. (1966). The Content Analysis of Dreams. New York: Appleton-Century-Crofts. Content Analysis Explained Արխիվացված 2007-04-12 Wayback Machine
- ↑ «How do blind people dream? – The Body Odd». 2012 թ․ մարտ. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Zadra, A., "1093: Sex dreams: what to men and women dream about?" Արխիվացված 2007-09-27 Wayback Machine, Sleep Volume 30, Abstract Supplement, 2007 A376.
- ↑ «Badan Pusat Statistik "Indonesia Young Adult Reproductive Health Survey 2002–2004" p. 27» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Michael Schredl; Petra Ciric; Simon Götz; Lutz Wittmann (2004 թ․ նոյեմբեր). «Typical Dreams: Stability and Gender Differences». The Journal of Psychology. 138 (6): 485–94. doi:10.3200/JRLP.138.6.485-494. PMID 15612605.
- ↑ Alleyne, Richard (2008 թ․ հոկտեմբերի 17). «Black and white TV generation have monochrome dreams». The Daily Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Harrison, John E. (2001). Synaesthesia: The Strangest Thing. Oxford University Press. ISBN 0-19-263245-0.
- ↑ Journal of Personality and Social Psychology, 2009. Vol 96, No 2, 249–264
- ↑ 101,0 101,1 101,2 «The Science Behind Dreams and Nightmares». Npr.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Antrobus, John (1993). «Characteristics of Dreams». Encyclopedia of Sleep and Dreaming.
- ↑ Geneviève Alain, MPs; Tore A. Nielsen, PhD; Russell Powell, PhD; Don Kuiken, PhD (2003 թ․ հուլիս). «Replication of the Day-residue and Dream-lag Effect». 20th Annual International Conference of the Association for the Study of Dreams. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Fine, Gary Alan; Leighton, Laura Fischer (1993 թ․ հունվարի 1). «Nocturnal Omissions: Steps Toward a Sociology of Dreams». Symbolic Interaction. 16 (2): 95–104. doi:10.1525/si.1993.16.2.95. JSTOR 10.1525/si.1993.16.2.95.
- ↑ Hines, Terence (2003). Pseudoscience and the Paranormal. Prometheus Books. էջեր 78–81. ISBN 978-1-57392-979-0.
- ↑ Gilovich, Thomas (1991). How We Know What Isn't So: the fallibility of human reason in everyday life. Simon & Schuster. էջեր 177–180. ISBN 978-0-02-911706-4.
- ↑ «Llewellyn Worldwide – Encyclopedia: Term: Veridical Dream». www.llewellyn.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Alcock, James E. (1981). Parapsychology: Science or Magic?: a psychological perspective. Oxford: Pergamon Press. ISBN 0-08-025773-9. via Hines, Terence (2003). Pseudoscience and the Paranormal. Prometheus Books. էջեր 78–81. ISBN 978-1-57392-979-0.
- ↑ Madey, Scott; Thomas Gilovich (1993). «Effects of Temporal Focus on the Recall of Expectancy-Consistent and Expectancy-Inconsistent Information». Journal of Personality and Social Psychology. 65 (3): 458–468. doi:10.1037/0022-3514.65.3.458. PMID 8410650. via Kida, Thomas (2006). Don't Believe Everything You Think: The 6 Basic Mistakes We Make in Thinking. Prometheus Books. ISBN 978-1-59102-408-8.
- ↑ Lucid dreaming FAQ Արխիվացված 2007-03-13 Wayback Machine by The Lucidity Institute at Psych Web.
- ↑ 111,0 111,1 LaBerge, S. (2014). Lucid dreaming: Paradoxes of dreaming consciousness. In E. Cardeña, S. Lynn, S. Krippner (Eds.), Varieties of anomalous experience: Examining the scientific evidence (2nd ed.) (pp. 145–173). Washington, DC US: American Psychological Association.
- ↑ Watanabe, T. (2003). «Lucid Dreaming: Its Experimental Proof and Psychological Conditions». J Int Soc Life Inf Sci. 21 (1). ISSN 1341-9226.
- ↑ «Archived copy» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link), Lucid Dream Communication - ↑ Olson, Parmy. «Saying 'Hi' Through A Dream: How The Internet Could Make Sleeping More Social». Forbes. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Hajek P, Belcher M (1991). «Dream of absent-minded transgression: an empirical study of a cognitive withdrawal symptom». J Abnorm Psychol. 100 (4): 487–91. doi:10.1037/0021-843X.100.4.487. PMID 1757662.
- ↑ 116,0 116,1 116,2 Watson, David (2003). «To dream, perchance to remember: Individual differences in dream recall». Personality and Individual Differences. 34 (7): 1271–1286. doi:10.1016/S0191-8869(02)00114-9.
- ↑ Hobson, J.A.; McCarly, R.W. (1977). «The brain as a dream-state generator: An activation-synthesis hypothesis of the dream process». American Journal of Psychiatry. 134 (12): 1335–1348. doi:10.1176/ajp.134.12.1335. PMID 21570.
- ↑ Morelle, Rebecca (2013 թ․ ապրիլի 4). «Scientists 'read dreams' using brain scans – BBC News». BBC News (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Mcguigan, F. (2012 թ․ դեկտեմբերի 2). The Psychophysiology of Thinking: Studies of Covert Processes (անգլերեն). Elsevier. ISBN 9780323147002.
- ↑ Cvetkovic, Dean; Cosic, Irena (2011 թ․ հունիսի 22). States of Consciousness: Experimental Insights into Meditation, Waking, Sleep and Dreams (անգլերեն). Springer Science & Business Media. ISBN 9783642180477.
- ↑ Oldis, Daniel (2016 թ․ փետրվարի 4). «Can We Turn Our Dreams Into Watchable Movies?». The Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Lohff, David C. (2004). The Dream Directory: The Comprehensive Guide to Analysis and Interpretation. Running Press. ISBN 978-0-7624-1962-3.
- ↑ 123,0 123,1 Klinger, Eric (October 1987). Psychology Today.
- ↑ Barrett, D. L. (1979). «The Hypnotic Dream: Its Content in Comparison to Nocturnal Dreams and Waking Fantasy». Journal of Abnormal Psychology. 88 (5): 584–591. doi:10.1037/0021-843x.88.5.584.
- ↑ Barrett, D. L. Fantasizers and Dissociaters: Two types of High Hypnotizables, Two Imagery Styles. in R. Kusendorf, N. Spanos, & B. Wallace (Eds.) Hypnosis and Imagination, NY: Baywood, 1996; & Barrett, D. L. Dissociaters, Fantasizers, and their Relation to Hypnotizability in Barrett, D. L. (Ed.) Hypnosis and Hypnotherapy, (2 vol.): Vol. 1: History, theory and general research, Vol. 2: Psychotherapy research and applications, NY, NY: Praeger/Greenwood, 2010.
- ↑ Tierney, John (2010 թ․ հունիսի 28). «Discovering the Virtues of a Wandering Mind». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ American Psychiatric Association (2000), Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, 4th ed, TR, p. 631
Գրականություն
խմբագրել- Զիգմունդ Ֆրոյդ (1994). The interpretation of dreams. New York: Modern Library. ISBN 0-679-60121-X.
- Jung, Carl (1934). The Practice of Psychotherapy. "The Practical Use of Dream-analysis". New York: Routledge & Kegan Paul. էջեր 139-. ISBN 0-7100-1645-X.
- Jung, Carl (2002). Dreams (Routledge Classics). New York: Routledge. ISBN 0-415-26740-4.
- Harris, William V., Dreams and Еxperience in Classical Antiquity (Cambridge, Mass.; London: Harvard University Press, 2009).
- Bernard Dieterle, Manfred Engel (eds.): Writing the Dream / Écrire le rêve (= Cultural Dream Studies 1), Würzburg: Königshausen & Neumann 2017, 978-3-8260-6120-2.
- Bernard Dieterle, Manfred Engel (eds.): Theorizing the Dream / Savoir et théories du rêve (= Cultural Dream Studies 2), Würzburg: Königshausen & Neumann 2018, 978-3-8260-6443-2.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երազ կատեգորիայում։ |
- DreamCultures – research on the cultural and literary history of the dream (with searchable database)
- LSDBase – an online sleep research database documenting the physiological effects of dreams through biofeedback.
- Archive for Research in Archetypal Symbolism website
- The International Association for the Study of Dreams
- Երազ հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Dixit, Jay (2007). «Dreams: Night School». Psychology Today.
- alt.dreams A long-running USENET forum wherein readers post and analyze each other's dreams.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 533)։ |