Ֆրից (Ֆրեդերիկ Սոլոմոն) Պերլզ (հուլիսի 8, 1893(1893-07-08)[1][2][3], Բեռլին, Գերմանական կայսրություն[4] - մարտի 14, 1970(1970-03-14)[5][1][3], Չիկագո), գեշտալտ թերապիայի հիմնադիրն է։ Սկզբում լինելով հոգեվերլուծության ներկայացուցիչ, ավելի ուշ հիասթափվում է դրանից ու ստեղծում նոր ուղղություն։

Ֆրեդերիկ Պերլզ
գերմ.՝ Fritz Perls
Ծնվել էհուլիսի 8, 1893(1893-07-08)[1][2][3]
Բեռլին, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էմարտի 14, 1970(1970-03-14)[5][1][3] (76 տարեկան)
Չիկագո
Քաղաքացիություն Վայմարյան Հանրապետություն և  Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունհոգեբան, հոգեբույժ և հոգեթերապևտ
Գործունեության ոլորտմարդասեր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[5]
Հայտնի աշակերտներRichard Bandler?, Steve Andreaas? և John B. Enright?
Ազդվել էՎիլհելմ Ռայխ
Ամուսին(ներ)Լաուրա Պերլզ
 Fritz Perls Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1893 թվականին Գերմանիայում՝ հրեաների ընտանիքում։ Մանկության տարիներին Ֆրիցը շատ դժվար է հարմարվել դպրոցին։ Նրան հեռացրել են դպրոցից երկու անգամ յոթերորդ դասարանում մնալուց հետո։ Սակայն հետագայում շարունակել է ուսումը, ավարտել դպրոցն ու ընդունվել բժշկական ֆակուլտետը՝ սկզբում Ֆրեյսբուրգի, ապա Բեռլինի համալսարանում։ Նա ստանում է դոկտորի աստիճան հոգեբուժության ոլորտում։

1926 թվականին աշխատում էր ռազմական ուղեղային վնասվածքների ինստիտուտում Կուրտ Գոլդշտեյնի հետ համատեղ։ 1927 թվականին տեղափոխվում է Վիեննա և սկսում է լրջորեն զբաղվել հոգեվերլուծությամբ։ Նրա հոգեվերլուծողը Վիլհելմ Ռայխն է եղել։ Նրա հետ աշխատել են Քերըն Հորնին, Օտտո ֆենիխելը, Հելեն Դեյչը և այլք։

1933 թվականին, երբ Հիտլերը եկավ իշխանության, Պերլզը փախնում է Հոլանդիա, ապա Հարավային Աֆրիկա, ուր հիմնում է հարավաֆրիկյան հոգեվերլուծության ինստիտուտը։

1936 թվականին տեղի է ունենում բախտորոշ հանդիպումը Զիգմունդ Ֆրոյդի հետ։ Այդ չորսրոպեանոց հանդիպումից հետո սկսում է Պերլզի առանձնացումը հոգեվերլուծությունից։

1942 թվականին տպագրվում է նրա անկյունաքարային «Էգո, սով ու ագրեսիա» աշխատությունը, որը 1946 թվականին վերջնական խզում է կապը հոգեվերլուծողների հետ և տեղափոխվում է ԱՄՆ։ 1952 թվականին Նյու Յորքում հիմնում է գեշտալտ թերապիայի առաջին ինստիտուտը։

Մահացել է 1970 թվականին Վանկուվեր Այլանդում, գեշտալտ թերապևտիկ առաջին համայնքի տարածքում[6][7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Պերլզ» հոդվածին։