Աղ դրած վարունգ կամ թթու վարունգ, վարունգից և տարատեսակ համեմունքներից պատրաստված ուտեստ[1]։ Սլավոնական և գերմանական (Salzgurken) խոհանոցների ավանդական ուտեստներից մեկն է։

Աղ դրած վարունգ
Ենթատեսակթթու դրած բանջարեղեն և կերակուր
Հիմնականcucumber? և pickling broth?
 Kovászos uborka Վիքիպահեստում

Աղելու համար վարունգները տեսակավորվում են ըստ մեծության, հասած լինելու և տեսակի։ Աղ դնելու համար ավելի հարմար են սև բշտիկներով վարունգները, սպիտակ բշտիկներով վարունգներն օգտագործվում են թարմ վիճակում։ Առանձնահատուկ նրբախորտիկ է համարվում մատղաշ, աղի վարունգը, որի կեղևը բարակ և ձիգ է՝ առանց փուչ և փափկած տեղերի։

Պատրաստումը տեղի է ունենում հետևյալ կերպ. վարունգները տեղափոխում են աղաջրի մեջ և փայտյա տակառների մեջ պահում են մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։ Բացի կերակրի աղից, աղաջրի մեջ ավելացնում են համային հավելումներ, որոնք փոփոխվում են՝ կախված բաղադրատոմսից՝ սխտոր, սամիթ, սև պղպեղ, սև հաղարջի, բալի, կաղնու, սովորական կծվիչի և այլ տերևներ։

Վարունգները, որոնք դեռ նոր են հասցրել աղիանալ, կոչվում են թեթև աղը դրած։ Ավելի երկար աղադրման դեպքում տեղի է ունենում խմորում՝ կաթնաթթվի ձևավորման գործընթաց։

 
Աղի վարունգ

Պահպանում և պահածոյացում

խմբագրել

Գրեթե մինչև 20-րդ դարի վերջը վարունգը ձմռան համար պահպանում էին փայտյա տակառներում (կադուշկաներում), որոնք մի քանի փութ տարողունակ էին։ Մեր օրերում վարունգը պահածոյացնում են ապակյա բանկաներում՝ 1-ից մինչև 5 լիտր տարողությամբ։

Կիրառում

խմբագրել

Աղ դրած վարունգը կարելի է ուտել առանց լրացուցիչ մշակման։ Այն ուտում են ինչպես ամբողջությամբ, այնպես էլ կտրտած վիճակում տարբեր ուտեստներին՝ աղցաններին, ապուրներին, սոլյանկային ավելացնելով։

Տարածված կարծիքի և կարծրատիպի համաձայն՝ հանդիսանում են ավանդական ռուսական ակրատ՝ օղու համար։

Վարունգի աղաջուրը նաև կիրառվում է ուտեստներ պատրաստելիս։ Այն կալյայի հիմքն է, ավելացվում է աղ դրած վարունգով ապուրի՝ աղապուրի մեջ՝ որպես բաղադրատոմսի անքակտելի մաս, ինչպես նաև մի քանի սոլյանկաների մեջ։ Դրա հիման վրա պատրաստում են սոուսներ և աղցանային ամոքունքներ։ Ռուսական և ուկրաինական կենցաղում գոյություն ունի ավանդույթ՝ խնջույքից հետո աղաջուրն օգտագործել որպես խումարից դուրս գալու միջոց, ինչը նպաստում է օրգանիզմից հեռացնել ալկոհոլային թունավորման արգասիքները։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել