Ալ-Համբրա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալ-Համբրա (իսպաներեն` Alhambra Ալ-Համբրա, արաբ․՝ الْقَلْعَةُ ٱلْحَمْرَاءُ, ալ-Քալ'աթ ալ-Համրա, նշ.` «կարմիր ամրոց»), Իսպանիայի հարավում գտնվող Գրանադա քաղաքի արևելյան մասում տեղակայված ճարտարապետա-պարկային համալիր։ 889 թվականանին հին հռոմեական ամրությունների ավերակների վրա այն ի սկզբանե կառուցվել էր որպես փոքրիկ ամրոց և երկար ժամանակ անուշադրության էր մատնված։ 13-րդ դարի կեսերին, Նասրիների արքայատոհմի, Գրանադայի ամիրայության գահակալ Մուհամեդ I-ի օ��ոք ամրոցը վերակառուցվեց։ Նրա օրոք Գրանադան դարձել էր Իբերյան թերաղզու մուսուլմանական տիրույթների (Գրանադայի էմիրություն) մայրաքաղաք, իսկ Ալհամբրան՝ նրանց կառավարական նստավայրը (պահպանված պալատները հիմնականում պատկանում են 14-րդ դարին)։ 1333 թվականին Յուսուֆ I սուլթանի օրոք Ալ-Համբրան վերածվել էր թագավորական պալատի[1]։ Ռեկոնկիստայի ավարտից հետո՝ 1492 թվականին, Ալ-Համբրան դարձավ Իզաբելլա I-ի և Ֆերդինանդ II-ի թագավորական նստավայրը, իսկ պալատները մասամբ վերածվեցին Վերածննդի ոճի։ Աշտարակներով և բերդապարիսպներով պաշտպանված այս հսկայական համալիրի մեջ մտնում էին նաև բազմաթիվ մզկիթներ, բնակելի տներ, բաղնիքներ, զբոսայգիներ, գերեզմանոց։ Ներկայումս Ալհամբրան իսլամական ճարտարապետության թանգարան է։
Ալ-Համբրա, Խեներալիֆեն և Ալբայսինը Գրանադայում | |
Alhambra, Generalife and Albayzín, Granada* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Իսպանիա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | I, III, IV |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1984 (8 նստաշրջան) |
Համար | 314 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 314 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Ալհամբրան կառուցել են արաբ ճարտարապետները, քանի որ մավրական մշակույթի ներկայացուցիչները ցանկանում էին արևոտ Գրանադայի տարածքում ունենալ հարազատ հողի մի մասնիկը։ Այդպիսով, ստվերաշատ այգիների մեջ առաջացել է Ալհամբրան՝ էմիրների վարչակենտրոնը և նստավայրը։
Պատմություն
խմբագրելԱլհամբրա համալիրի հիմնադիրն է 1238 թ.-ին Գրանադան նվաճած Մուհամեդ I իբն Նասրը, «ալ Ահմար» (Շեկ) մականունով, ով խլեց այն Մուրսիի էմիր Յուսուֆ իբն Խուդայից։ Վերջինս մինչ այդ իր հերթին գրավել էր թուլացած Ալմոհադներից։
Մուհամեդ I-ի սկսած շինարարությունը շարունակեց նրա որդի և ժառանգորդ Մուհամեդ II-ը (1273-1302 թթ.). Յուսուֆ I-ի (1332-1354 թթ.) ժամանակ կառուցվեց Կոմարես աշտարակը, Մուհամեդ V-ի (1354-1359 թթ.) օրոք՝ Առյուծի բակը։ Առանձնացվեցին Ալքասաբան՝ որպես միջնաբերդ և Մեդինան՝ որպես էմիրի պալատով բնակելի տարածք։
1492 թ.-ին Գրանադան գրավեցին Կաթոլիկ թագավորները և Ալհամբրան դարձավ նրանց նստավայրը։ Որպես առաջին ալկալդ նշանակվեց Ինյիգո Լոպես դե Մենդոսա-ի-Կինյոնեսը (1440-1515 թթ.), իսպանացի նշանավոր բանաստեղծ մարքիզ դե Սանտիլյանայի թոռը։
XVI—XVII դարերում մզկիթի տեղում կառուցվեց Սանտա-Մարիա եկեղեցին, իսկ պալատների համալիրի մոտ հայտնվեց Կարլ V-ի պալատը։
Բուրբոնների գահակալությունից, այսինքն՝ Փիլիպոս V-ի (1700-1746 թթ.) թագավորելուց հետո իսպանացի թագավորները, կարելի է ասել, կորցրեցին Ալհամբրայի հանդեպ հետաքրքրությունը։
- Ալհամբրայի պատվին է իր անունն ստացել (3851) Ալհամբրա աստերոիդը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Alhambra - historical introduction». Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ալհամբրա
- Ալհամբրա(չաշխատող հղում)
- Ալհամբրայի պատմությունը և ճարտարապետությունը (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Համբրա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 180)։ |