Ալեքսեյ Սամուիլովիչ Գրեյգ (ռուս.՝ Алексе́й Самуи́лович Грейг. սեպտեմբերի 6 (17), 1775, Կրոնշտադտ, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 18 (30), 1845, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուսական կայսերական նավատորմի ծովակալ։ Ծովակալ Սամուել Գրեյգի (1735–1788, այնուհետև Կրոնշտադտի նահանգապետ) որդին էր, Մերի Սոմերվիլի եղբայրը և Ռուսաստանի ֆինանսների նախարար գեներալ Սամուիլ Գրեյգի (1827–1887) հայրը։

Ալեքսեյ Գրեյգ
սեպտեմբերի 6 (17), 1775 - հունվարի 18 (30), 1845 (69 տարեկան)
ԾննդավայրԿրոնշտադտ, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՍմիոլենսկոե լյութերական գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԶորատեսակՌուսական կայսրության նավատորմ
Կոչումադմիրալ
Մարտեր/
պատերազմներ
նապոլեոնյան պատերազմներ և Ռուս-թուրքական պատերազմ
ԿրթությունԹագավորական բարձրագույն դպրոց
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Վլադիմիրի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան և Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան

1783-1785 թվականներին սովորել է Էդինբուրգի թագավորական բարձրագույն դպրոցում, այնուհետև որպես կամավոր ծառայել է HMS Culloden նավի վրա։ 

Գրեյգը բրիտանական թագավորական նավատորմում իր կարիերան սկսել է՝ 1785-1796 թվականներին ծառայելով Արևելյան Հնդկաստանում և Եվրոպայում։ Այնուհետև վերադարձել է Ռուսաստան՝ մասնակցելու 1798-1800 թվականներին Ֆրանսիայի դեմ ձեռնարկված միջերկրածովյան արշավանքներին։ Ծովակալ Դմիտրի Սենյավինի հրամանատարությամբ նա աչքի է ընկել 1807 թվականին Աթոսի և Դարդանելի ճակատամարտերում, որոնց արդյունքում ռուսները գրավեցին Լեմնոսը և Թենեդոսը: Նապոլեոնյան պատերազմների վերջում՝ 1813 թվականին Դանցիգը պաշարելու ժամանակ, Գրեյգը նշանակվեց Դանցիգի ծովային շրջափակման հրամանատար:

Գրեյգը շոտլանդական ծագումով միակ ռուս սպան չէր։ Դեռևս կապիտան լինելով՝ նա և մեկ այլ շոտլանդացի՝ կապիտան Բրաունը, 1797 թվականին որոշ դժվարությունների բախվեցին կայսերական «Հրեշտակապետ» ֆրեգատի խորտակվելու պատճառով: Հաջորդ տարի Թեսել ի էսկադրիիայլում նա ղեկավարում էր 64 թնդանոթակիր Retvizan նավը, իսկ կապիտան Ռոբերտ Քրաունը, ով, ըստ լուրերի, նույնպես շոտլանդացի էր, 74 թնդանոթներով Utislaw նավի հրամանատարն էր:

1801 թվականին Գրեյգը որոշ ժամանակով աքսորվեց Սիբիր՝ Պավել կայսրին համարձակորեն ընդդիմանալու հետևանքով. իսկ կայսերն ընդդիմացել էր այն պատճառով, որ վերջինս դաժանություն էր դրսևորել բրիտանական մի քանի բանտարկյալ նավաստիների նկատմամբ:

1816 թվականին Գրեյգը նշանակվեց Սևծովյան նավատորմի հրամանատար և այդ պաշտոնը պահպանեց 17 տարի։ Նա միաժամանակ Սևաստոպոլի և Նիկոլաևի զինվորական նահանգապետն էր և այդ պաշտոնը վարելիս բազմաթիվ բարեփոխումներ իրականացրեց, ինչի համար էլ Նիկոլաևի երախտապարտ քաղաքացիները 1873 թվականին նրա հիշատակին արձան կանգնեցրին։

1828–29 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Գրեյգի համարձակ հրամանատարությունը վճռորոշ դեր խաղաց Վառնայի և Անապայի պաշարումների ժամանակ։ Նա ղեկավարությամբ ռուսական նավատորմը, որը բաղկացած էր Սևաստոպոլից իր իսկ բերած քառասուն ռազմանավից, երեք ամիս հաջողությամբ համագործակցում էր ցամաքում գործող իշխան Մենշիկովի գլխավորած զորքերի հետ: Այդ գործողությունների ժամանակ Ռուսաստանի կայսր Նիկոլայ I-ը նրան հյուրընկալվել է Փարիզի նավում [1], որի դրոշի տակ էին դիվանագիտական գերատեսչությունը և 1300 անձ։  [ էջ անհրաժեշտ ]

1833 թվականին Գրեյգը կանչվեց Սանկտ Պետերբուրգ, որտեղ Նիկոլայ կայսրը նրան նշանակեց Կայսերական Ռուսաստանի Պետական խորհրդի անդամ և խնդրեց ղեկավարել Պուլկովոյի աստղադիտարանի շինարարությունը։

Ծովակալը մահացել է 70 տարեկանում: Թաղվել է Սանկտ Պետերբուրգի լյութերական գերեզմանատանը[2][3]:

Ընտանիք

խմբագրել

Ալեքսեյ Գրեյգն ամուսնացել է իջևանատիրոջ դուստր Յուլիա Ստալինսկայայի հետ, որը հրեա էր[4][5]։ Դա նրանց համար սոցիալական խնդիրներ առաջացրեց, երբ ընտանիքը տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ։ Նրանք հինգ երեխա ունեցան, և նրանց բոլոր որդիները ծառայեցին նավատորմում[6]՝ հասնելով բարձր դիրքի: Գրեյգի պապը՝ Չարլզը, գաղթել էր Շոտլանդիայից։ Նրա հայրը՝ Սամուիլը, եղել է Ռուսաստանի կայսերական նավատորմի ծովակալ։

Պարգևներ

խմբագրել
  • Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1799)
  • Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշան (26.11.1802)
  • Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշան (18.09.1807)
  • Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան (04.09.1813)
  • Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան (18.05.1818)
  • Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշանին կցվող ադամանդե նշաններ (13.09.1821)
  • Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան (06.12.1827)
  • Սուրբ Գեորգիի 2-րդ աստիճանի շքանշան (29.09.1828)
  • Նիկոլայ I-ի վենզել՝ ուսադիրների վրա (22.09.1829)
  • Ռուսական կայսրության Սպիտակ արծվի շքանշան (06.12.1843)[7]
  • Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշան (06.12.1843)

Հիշատակ

խմբագրել
 
Հուշատախտակ Սոզոպոլում

Ծովակալ Ալեքսեյ Գրեյգի անունով են կոչվել՝

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Daly, John C.K. (1991). «The Greek Revolt and Tsar Nicholas's First Turkish War». Russian Seapower and 'The Eastern Question', 1827–41. Studies in Russia and East Europe. Basingstoke: Macmillan Academic and Professional Ltd. էջ 24. ISBN 9781349096008. Վերցված է 14 June 2019-ին. «On 8 September [1828] Tsar Nicholas arrived from Odessa. [...] He set up his headquarters on the Parizh-110, and set about interfering in the siege [of Varna] with great relish.»
  2. Могила на плане кладбища (№ 17) // Отдел IV // Весь Петербург на 1914 год, адресная и справочная книга г. С.-Петербурга / Ред. А. П. Шашковский. — СПб.: Товарищество А. С. Суворина – «Новое время», 1914. — ISBN 5-94030-052-9
  3. Пирожков Г. В., Громов Н. В. Смоленское лютеранское кладбище // Исторические кладбища Санкт-Петербурга / А. В. Кобак, Ю. М. Пирютко. — Изд. 2-е, дораб. и испр. — М. : Центрполиграф ; СПб. : Русская тройка — СПб, 2011. — С. 374. — ISBN 978-5-227-02688-0. — OCLC 812571864.
  4. А. Н. Павлюк «Купцы-судостроители Рафаловичи»
  5. Очерки истории еврейской общины Николаева Արխիվացված 2018-11-20 Wayback Machine: В источниках упоминается отчество «Михелевна». Её младшая сестра Белла и их мать также поселились в Николаеве.
  6. Гаврилов И. В., Крыщенко С. В. (2012-05-31). «Потомки адмирала Грейга: николаевский след. Часть I.». Николаевский Базар. Արխիվացված է օրիգինալից 2015-04-16-ին. Վերցված է 2015-04-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Список кавалерам российских имп. и царских орденов… за 1843: Ч. 5. — Санкт-Петербург: тип. К. Вингебера, 1844». Արխիվացված է օրիգինալից 2021-10-24-ին. Վերցված է 2021-10-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն

խմբագրել
  • Судейкин В. Т. (1890–1907). «Грейг, адмиралы и государственные деятели». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Словарь русских генералов, участников боевых действий против армии Наполеона Бонапарта в 1812—1815 гг. // Российский архив. История Отечества в свидетельствах и документах XVIII—XX вв.: Сборник. — М.: студия «ТРИТЭ» Н. Михалкова, 1996. — Т. VII. — С. 368—369. — ISSN 0869-20011. (Комм. А. А. Подмазо) http://www.museum.ru/museum/1812/Persons/slovar/sl_g35.html%7Cстраницы=368—369}}
  • Скрицкий Н. В. Георгиевские кавалеры под Андреевским флагом. — М.: Центрполиграф, 2002.
  • Закревский Н. Воспоминания об адмирале А. С. Грейге. // Морской сборник. — 1864, № 2. — С. 189—203 (неофиц).
  • Адмирал Алексей Самуилович Грейг: Биографический очерк / Сост. Аврамий Асланбегов. — СПб., 1873.
  • Гребенщикова Г.А. Адмирал А.С. Грейг в истории Черноморского флота и судостроения // Судостроение. 2013. № 5 (810). С. 96-100.
  • Гурьев А. Денежное обращение в России в XIX столетии Արխիվացված 2012-01-26 Wayback Machine. — СПб., 1903.
  • Крючков Ю. С. Алексей Самуилович Грейг. — М.: Наука, 1984.
  • Мирошниченко Е. Адмирал А. С. Грейг в краеведческий и академической историографии. // Морской сборник. — 2016. — № 9. — С.90-93.
  • Христенко В. Н. Адмирал А. С. Грейг. – М.: Русский путь. 2023.– 724 с. ISBN 978-5-85887-549-9
  • Шилов Д. Н., Кузьмин Ю. А. Члены Государственного Совета Российской империи: 1801—1906: Биобиблиографический справочник. — СПб., 2007.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Գրեյգ» հոդվածին։