Պուլկովոյի աստղադիտարան

Պուլկովոտի աստղադիտարան, ԽՍՀՄ ԳԱ գլխավոր աստղադիտարան, գիտահետազոտական հաստատություն։

Պուլկովոյի աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան, division of an educational institution? և ճարտարապետական հուշարձան
Մասն էՍանկտ Պետերբուրգի պատմական կենտրոն
Աստղադիտարանի կոդ084
Երկիր Ռուսաստան
ՎայրՄոսկվայի շրջան
ԲԾՄ75 մետր
Հիմնադրվել է՝օգոստոսի 7, 1839
ԲացեցՎասիլի Ստրուվե
Կայքgao.spb.ru
 Pulkovo Observatory Վիքիպահեստում

Գտնվում է Լենինգրադի կենտրոնից 19 կմ հարավ՝ Պուլկովոյի բարձունքներին։ Հիմնադրվել է 1839 թվականին, Ռուսաստանում աստղագիտության զարգացմանն ու դրա գործնական կիրառություններին (աշխարհագրություն, ծովագնացություն և քարտեզագրություն) նպաստելու նպատակով։ Աշխատանքների հիմնական ուղղությունը աստղաչափությունն էր։ Պուլկովոտի աստղադիտարանում կազմած աստղաչափական ցուցակները հայտնի էին իրենց ճշգրտությամբ։ Այստեղ զբաղվել են նաև Արեգակի խավարումների, աստղերի ծածկումների, գիսավորների, մոլորակների արբանյակների շարժումների ուսումնասիրությամբ։ XIX-րդ դ․ վերջերից սկսած Պուլկովոյի աստղադիտարանում կարևոր հետազոտություններ են կատարվել աստղաֆիզիկայի բնագավառում (Արեգակի ֆիզիկա, աստղասպեկտրոսկոպիա, փոփոխական աստղեր, (քիսավորներ ևն)։ Հայտնի է Պուլկովոտի աստղադիտարանի ժամանակի ծառայությունը։ Բաժանմունքներ ունի Նիկոլաևում (հիմնադրվել է 1912 թ., աստղաչափական դիտումների համար) և Կիսլովոդսկի մոտ (հիմնադրվել է 1948 թ., Արեգակի ֆիզիկական դիտումների համար)։ Պուլկովոյի աստղադիտարանի Սիմեիզի (Ղրիմ) բաժանմունքը (հիմնադրվել է 1908 թ.) հետագայում վերածվեց ԽՍՀՄ ԳԱ Ղրիմի աստղադիտարանի։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Պուլկովոյի աստղադիտարանը ավերվեց։ Պատերազմից հետո աստղադիտարանը ոչ միայն վերականգնվեց, այլև զգալիորեն ընդլայնվեց, հարստացվեց նոր գործիքներով (հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1954 թ.)։ Պուլկովոյի աստղադիտարանը մեծ դեր է կատարել ԽՍՀՄ-ում աստղագիտության, մասնավորապես ռադիոաստղագիտության զարգացման գործում։ ԽՍՀՄ ԳԱ Հատուկ աստղադիտարանն ստեղծվել է Պուլկովոյի աստղադիտարանի աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։ Աստղագիտության բնագավառում Պուլկովոյի աստղադիտարանի հաջողությունները կապված են Վ․ Յա․ Ստրուվեի, Ֆ․ Ա․ Բրեդիխինի, Ա․ Ա․ Բելոպոլսկու, Գ․ Ա․ Տիխովի, Դ․ Դ․ Մաքսուտովի, Ա․ Ա․ Միխայլովի, Օ․ Ա․ Մեվնիկովի և ուրիշների անունների հետ։ 1928-1932 թթ. Վ․ Հ․ Համբարձումյանը Պուլկովոյի աստղադիտարանում եղել է Ա․ Ա․ Բելոպոլսկու ասպիրանտը, այնուհետև՝ աստղադիտարանի գիտնական քարտուղարը։ Ավելի ուշ Պուլկովոյի աստղադիտարանը օգնություն է ցույց տվել Բյուրականի աստղադիտարանի համար բարձրորակ մասնագետներ պատրաստելու գործում։ Այդ կապը հետագայում վերածվեց գիտական համագործակցության։ Աստղադիտարանը հրատարակում է «Տրուդի» «Իզվեստիա»։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուլկովոյի աստղադիտարան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։