Բերինգի ծով
Բերինգի ծով (անգլ.՝ Bering Sea, ռուս.՝ Берингово море), Խաղաղ օվկիանոսի կիսափակ ծով՝ Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի միջև․ օվկիանոսի հիմնական մասն անջատված է Ալեուտյան և Կոմանդորյան կղզիներով։
Բերինգի ծով | |
---|---|
Տեսակ | ծով |
Երկիր | ԱՄՆ և Ռուսաստան |
Երկարություն | 2400 կմ |
Լայնություն | 1600 կմ |
Խորություն | 4191 մետր |
Մակերես | 2 300 000 կմ² |
Ծավալ | 3 796 000 կմ³ |
Կազմված է | Նորթոն-Սաունդ |
Մասն է | Խաղաղ օվկիանոս |
Լիճ հոսող գետ | Կուսկոկվիմ, Յուկոն, Kuzitrin River?, Կվիչակ գետ, Nome River?, Unalakleet River?, Al'katvaam?, Ալովնավայամ, Ալտին, Անավայամ, Bolshoy Kinmavayam?, Մեծ Տիգիլ, Bystraya River?, Դրանկա, Իվաշկա, Գետիգիրիվայամ, Gyrmekuul'?, Գիտկատկինվայամ, Իլպի, Istyk?, Kanchalan?, Karaga?, Kararvayam?, Կայչիմմովայամ, Kaygytgynvayam?, Կայում, Khatyrka?, Խայլյուլյա, Կինմավայամ, Կուստովկա, Լինլինվայամ, Մաչևնա, Makarovka?, Մալյուվեեմ, Նաչիկի, Nunyamovaam?, Օպուկա, Օսսորա, Ozyornaya?, Q16692019?, Q4246539?, Q4316382?, Rubikon?, Ռուսակովա, Սևերնայա, Սրեդնայա, Ստորոժ, Տամանվայամ, Tretya Rechka?, Տիմլատ, Ukelayat?, Վալովայամ, Վատինա, Վոնաեմիտվայամ, Vtoraya River?, Վիտվիրվայամ, Yagolvayam? և Յավինվիվայամ |
Անվանված է | Վիտուս Բերինգ[1] |
Աշխարհագրություն
խմբագրելԲերինգի նեղուցով միանում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի Չուկոտյան ծովին։ Մակերեսը 2.315.000 կմ² է, առավելագույն խորությունը 5.500 մ։ Խոշոր ծոցերն են Անանդիրի և Օլյուտորի (Ռուսաստանի ափերի մոտ), Նորտոնի և Բրիստոնի (Ալյասկա, ԱՄՆ)։ Ծովն են թափվում Անանդիր և Յուկոն գետերը։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Անանդիրը, Պրովիգենիան և Նոմը։
Անվանում
խմբագրելԿոչվել է ի հիշատակ ազգությամբ դանիացի ծովագնաց, ռուսական նավատորմի սպա, կապիտան-կոմանդոր Վիտուս Բերինգի, ով 1725-1730 և 1733-1741 թվականներին հետազոտել է այդ ծովը և մահացել այնտեղ՝ Կոմանդորյան կղզիներից մեկում, որն այժմ կոչվում է Բերինգի կղզի։
Անվանումը 1778 թվականին առաջարկել է Ջեյմս Կուկի ուղեկից Գեորգ Ֆորստերը, բայց այն տարածվեց միայն 19-րդ դարում․ մինչ այդ կոչվում էր Կամչատկայի ծով։
Կամչատկայի բնակիչները՝ իտելմենները, այն անվանում են Գիտեշ Նինդալ («Մեծ ծով»)[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Силищенский М. Берингово море (ռուս.) // Барыкова — Бессалько — 1927. — Т. 5.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերինգի ծով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 424)։ |