Ալեքսանդր (Ալես) Միխայլովիչ Ադամովիչ (բելառուս․՝ Аляксандр (Алесь) Міхайлавіч Адамовіч, ռուս.՝ Александр Михайлович Адамович, սեպտեմբերի 3, 1927(1927-09-03)[1][2][3][…], Kanyukhi, Hrozaŭski Sieĺsaviet, Q4148667?, Մինսկի օկրուգ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 26, 1994(1994-01-26)[4], Մոսկվա, Ռուսաստան[5]), բելառուս գրող, սցենարիստ, քննադատ, գրականագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1971), Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1980)։ Գրել է ռուսերեն և բելառուսերեն։

Ալես Ադամովիչ
բելառուս․՝ Алесь Адамовіч
Ծննդյան անունբելառուս․՝ Аляксандар Міхайлавіч Адамовіч
Ծնվել էսեպտեմբերի 3, 1927(1927-09-03)[1][2][3][…]
ԾննդավայրKanyukhi, Hrozaŭski Sieĺsaviet, Q4148667?, Մինսկի օկրուգ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 26, 1994(1994-01-26)[4] (66 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան[5]
ԳերեզմանHluša
Մասնագիտությունգրող, գրականագետ, սցենարիստ, գրական քննադատ և գրականության պատմաբան
Լեզուբելառուսերեն և ռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Բելառուսական ԽՍՀ
ԿրթությունԲելառուսի պետական համ��լսարանի բանասիրական ֆակուլտետ (1950) և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1966)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1962)
Ժանրերարձակ և հրապարակախոսություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, ԽՍՀՄ ժուռնալիստների միություն և ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն
ԿուսակցությունBPF Party?
ԱշխատավայրԲելառուսի պետական համալսարան, Յանկա Կուպալայի անվան գրականության ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան
Պարգևներ
ԱզգականներUladzimir Tychyna? և Mikhail Tychina?
Ալես Ադամովիչ Վիքիդարանում
 Ales Adamovich Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 3-ին բժշկի ընտանիքում։ Մայրը Մեծ հայրենական պատերազմի ժամանակ, փրկելով որդուն Գերմանիա տանելուց, դպրոցական վկայականում նրա ծննդյան թվականը փոխել էր ավելի ուշի։ Պատանի Ալեքսանդրը 1942-1943 թվականներին, լինելով դեռևս դպրոցական, օկուպացիայի ժամանակ եղել է պարտիզանական ջոկատի անդամ։ Այդ ընթացքում ֆաշիստներն անընդհատ կրակի էին տալիս բելառուսական հարյուրավոր գյուղեր և ոչնչացնում էին բնակիչներին։ Ավելի ուշ Ադամովիչը գրեց իր ամենանշանավոր գործը՝ «Խատինյան զրույցը» և «Արի ու տես» ֆիլմի սցենարը, որը հիմնված էր նրա կյանքի իրական պատմության վրա պատերազմում որպես լրատար և պարտիզան եղած ժամանակ։

1944 թվականին նա վերսկսեց շարունակել կրթությունը։ Սովորել է Լենինոգորսկի լեռնամետալուրգական տեխնիկումում։ Պատերազմից հետո նա ընդունվեց Բելառուսի պետական համալսարան, որտեղ նա սովորում է բանասիրության բաժնում և 1950 թվականին ավարտում այն, իսկ 1953 թվականին՝ ասպիրանտուրան։ Այնուհետև Մոսկվայի պետական համալսարանում անցել է ռեժիսորների և սցենարիստների երկամյա բարձրագույն դասընթացներ, ավարտել է 1964 թվականին։ 1950 թվականից Մինսկում աշխատել է բանասիրության և գրաքննադատության ոլորտում, ավելի ուշ՝ կինոմատոգրաֆիայի։ Խորհրդային գրողների միության անդամ է եղել 1957 թվականից։ 1954—1962 թվականներին աշխատել է Յա. Կուպալայի անվան գրականության ինստիտուտում։ 1962 թվականին դարձել է բանասիրական գիտությունների դոկտոր։ 1962—1966 թվականներին Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում դասավանդել է բելառուսական գրականություն, հեռացվել է աշխատանքից մի գրություն ստորագրելուց հրաժարվելու պատճառով Յու. Դանիելի և Ա. Սինյավսկու դատապարտմամբ։ 1967-1987 թվականներին կրկին աշխատել է Յա. Կուպալայի անվան գրականության ինստիտուտում (1976 թվականից՝ կառավարչական բաժնում)։ 1976 թվականին «Խատինյան զրույցի» համար գրականության ոլորտում պարգևատրվել է Յակուբ Կոլասի Բելառուսի պետական մրցանակով։ Ապրել և աշխատել է Մոսկվայում սկսած 1986 թվականից և եղել է քաղաքի բելառուս համայնքի ակտիվ անդամ։

Մահացել է երկրորդ անգամ եղած կաթվածից։ Թաղված է Մոգիլյովի մարզի Բաբրուսկի շրջանի Գլուշա քաղաքային ավանում[6][7]։

Ստեղծագործություն

խմբագրել

Տպագրվել է որպես քննադատ (1953-ից), արձակագիր (1960-ից) և հրապարակախոս։ Ադամովիչի ստեղծագործությունները թարգմանվել են 21 լեզուներով։ Բազմիցս տպագրվել է «Գրական թերթում», «Մոսկովյան լուրեր» թերթում, «Գրական հարցեր», «Դրոշակ», «Նոր աշխարհ», «Ազգերի բարեկամություն» ամսագրերում։

Գեղարվեստական արձակ

խմբագրել
  • «Պարտիզանները»՝ վեպ-երկխոսություն (ռուս.՝ «Партизаны», 1960–63 թվականներ, մաս 1-ին՝ «Պատերազմ տանիքների տակ», 1960, մաս 2-րդ՝ «Որդիները կռիվ են գնում», 1963), համանուն ֆիլմ
  • «Վերջին արձակուրդ» (1969), վիպակ խորհրդային գիտական մտավորականության կյանքից
  • «Ես կրակե գյուղից եմ» (1977, Յանկա Բրիլի և Վլադիմիր Կոլեսնիկի հետ համատեղ), վիպակ
  • «Խատինյան զրույց» (1971, ռուս.՝ "Хатынская повесть", հրատարակվել է 1972 թվականին, բնօրինակը՝ բելառուս․՝ "Хатынская аповесць", հրատարակվել է 1976 թվականին)[8]
  • «Պատժողները, կամ հյուսիսականների կենսագրություն» (1980), վիպակ
  • «Պաշարված գիրք» (1977-81, Դանիլ Գրանինի հետ համատեղ, գրվել է ռուսերեն, ապա թարգմանվել բելառուսերեն)
  • «Վերջին հովվերգություն» (1987), հակապատերազմական քնարադրամատիկ վիպակ-զգուշացում

Կինոսցենարներ

խմբագրել
  Սերն իրեն սեր է անվանում, վիշտը՝ վիշտ, կռիվը՝ կռիվ, մահը նույնպես չի ձգտում կյանք կոչվել։ Փոխարենը ստորությունն ինչպես ասես, որ չի անվանում իրեն։ Եվ գրեթե երբեք՝ ստորություն։ Չկա ուրիշ մի բառ՝ հոմանիշների այդքան երկար պոչով։  

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 18—20. — ISBN 5-94848-245-6
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118846043 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Алесь Адамовіч // Беларускія пісьменнікі (1917—1990) : Даведнік / Склад. А. К. Гардзіцкі; нав. рэд. А. Л. Верабей. — Мн.: Мастацкая літаратура, 1994. — С. 8—9.
  7. Похоронен на кладбище, что на окраине села Дойничево Бобруйского района Могилёвской области (Белоруссия)
  8. Timothy Snyder, Literary acts of memory, Times Literary Supplement, 17 July 2013, p. 10.

Գրականություն

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալես Ադամովիչ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալես Ադամովիչ» հոդվածին։