Jump to content

Փլաքա, Լերոս

Կղզի
Փլաքա, Լերոս
Πλάκα Λέρου
Երկիր Յունաստան, էգէական ծով
Շրջան Տոտեքանիսա
Բնակչութիւն 0 մարդ (2011)

Փլաքա (յուն․՝ Πλάκα), հարաւային Էգէականի անբնակ ժայռակղզիակ, Տոտեքանիսա, Յունաստան։

Հակիրճ տեղեկութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
բազէ Falco eleonorae

Փլաքա ժայռակղզիակը կը կոչուի նաեւ Փոքր Լիվատի եւ կամ՝ Փոքր Լիատի։ Կը գտնուի Քալիմնոս եւ Լերոս կղզիներուն արեւմուտքը եւ Ամորղոսին (Քիքլատես) արեւելքը՝ Քինարոս կղզիակին մօտ։ Անոր հիւսիսը գտնուող Մեղալօ Լիվատիին հետ կը կոչուին Լիատիա։ Տարածութիւնն է 0,061 քլ․²։ Կը պատկանի Լերոս քաղաքապետութեան։

Փլաքա ժայռակղզիակը յայատարարուած է NATURA 2000 Բնապահպանման շրջան․ բազէ (Falco eleonorae տեսակ), Էգէականի ճայ (αιγαιόγλαρος), թռչուններուն համար։

[1] [2] [3] [4] [5]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]